Tag: արտոնագրային հարկ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվում կավագործությունը

Թաթուլ. Բարև ձեզ: Կմանրամասնեք կավագործությունը կարո՞ղ է պետական հարկ տալ արտոնագրային վճարով, եթե այո, ապա կխնդրեմ մանրամասնել՝ ինչպես է դա կատարվում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվություններ ներկայացնելու վերաբերյալ

Գարեգին. Բարի օր բոլորին: Երկու ամիս առաջ բացել եմ ԱՁ՝ արտոնագրային հարկատեսակով, սակայն մինչ օրս պետ. ռեգիստրից որևէ ծանուցում կամ նամակ չեմ ստացել հաշվետվությունների ներկայացման համար: Ինչպե՞ս վարվել նման իրավիճակում, միգուցե իրենց պետք է անձա՞մբ այցելել: Որքան հիշում եմ՝ նախկինում հաշվետվությունը նույնիսկ ժամանակին չներկայացնելու համար սահմանված էր 20 000 դրամ տուգանք: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն համարվում է ԱԱՀ վճարող

Գարիկ. Բարի օր, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ մեկնաբանել հետևյալ վիճակը, որի մեջ հայտնվել եմ վերջերս, որպեսզի այն պարզ լինի, ներկայացնեմ ամբողջությամբ: 10.07.2019թ. բացել եմ ԱՁ (ավտոտեխսպասարկում է՝ արտոնագրային գործունեությամբ), գործունեությունս սկսել եմ օգոստոսի 1-ից, ներկայացրել եմ արտոնագրային վճարի երկու հաշվետվություն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար: Հիմա ինչումն է խնդիրը. պարզվում է, որ ԱՁ բացելուց ես պետք է ներկայացնեի շահութահարկի անցնելու մասին դիմում, որը չիմանալով չեմ ներկայացրել, և այժմ համակարգը ինձ համարում է ԱԱՀ-ի տակ հարկ վճարող: (ՀՎՀՀ-ից հետո կա /1 թիվը): Արդյո՞ք ես պետք է սկսած հուլիս ամսից մինչև տարեվերջ ներկայացնեմ ԱԱՀ-ի հաշվետվություն, և եթե այո, կա՞ արդյոք որևէ ուղեցույց, թե դա ինչպես պետք է անել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ելակետային տվյալը նվազել է

Նարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ օգնեք մի հարցում: Արտոնագրային հարկով գործող ԱՁ-ի մոտ նվազել է ելակետային տվյալը: Ինչպե՞ս այն փոխեմ հայտարարությունում, օրենքում նշվում է միայն ելակետային տվյալի ավելացման մասին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է ավտոտեխսպասարկման գործունեությամբ

Մարիամ. Բարև ձեզ: Արտոնագրային հարկով աշխատող ԱՁ-ն կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտով աշխատել, ավտոտեխսպասարկման գործունեություն է: Օրենքը կարդացել եմ, բայց չեմ հանդիպել հակասությունների, օրենքի կետերին համապատասխանում է, խնդրում եմ ուղղորդել, հնարավոր է՝ սխալ եմ հասկացել: Եթե 1. ծառայություն է մատուցում, 2. 24 միլիոնը չի գերազանցել, 3. ՀԴՄ-ի երրորդ խախտման դեպքը թույլ չի տվել, 4. հայտարարությունը ժամանակին ներկայացրել է, կարո՞ղ է աշխատել միկրոձեռնարկատիրության սուբյեկտով, թե՞ շրջանառության հարկով է հարկվելու:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ե՞րբ է կատարվում արտոնագրային հարկի վճարումը

Գարիկ. Բարի օր: Չէի՞ք կարող ասել, թե արտոնագրային վճարները երբ պետք է մուծել տվյալ ամսվա համար՝ ամիսը չսկսվա՞ծ, թե՞ ամիսը լրանալուց հետո: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտոնագրային հարկով աշխատելու դեպքում

Գարիկ. Չէի՞ք ասի, թե արդյոք հաշիվ-ապրանքագիրը կարող է փոխարինել ՀԴՄ կտրոնին, նկատի ունեմ արտոնագրային հարկով աշխատելու դեպքում (ավտոտեխսպասարկում), երբ ՀԴՄ չի տրամադրվել, և հնարավորություն չկա կտրոն տպելու, կարելի՞ է միայն հաշիվ-ապրանքագիր տրամադրելով աշխատել մինչև ՀԴՄ ստանալը: Բանկում ունեմ բացված հաշվեհամար: Կարո՞ղ եք նշել նաև, թե արտոնագրային վճարով աշխատելու դեպքում ինչ տեսակի հաշվետվություններ են հարկավոր օնլայն տարբերակով ուղարկել Հարկային տեսչություն, նկատի ունեմ ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով: Բոլորից կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է գրանցվել որպես ԱՁ

Անի. Բարև ձեզ: Ես զբաղվում եմ ձեռագործությամբ և ուզում եմ ԱՁ բացել, արտոնագրային ո՞ր ծառայության տակ է գրանցվելու, և ինչքա՞ն պետք է վճարեմ հարկ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը

Վահե. Բարև ձեզ: Ընկերությունը տարվա սկզբից աշխատել է արտոնագրային հարկով, իսկ տվյալ պահի դրությամբ համարվում է շրջանառության հարկ վճարող: Ինչպե՞ս հաշվարկել չբաշխված շահույթը և վճարել շահաբաժին: Եթե չկա պարտավորություն հայտարարել շահաբաժին, ապա ինչպե՞ս վարվել դրամարկղում գոյացած գումարի հետ:
Accountant.am
Նորություններ

Շրջանառության հարկի 115 մլն դրամի շեմին վերադառնալու վերապահումներն ու ՀԴՄ կտրոն չտրամադրելու մոտիվացիան

Ֆինանսների նախարարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է բարձրացնել գործող շրջանառության հարկի շեմը և օրենքին հետադարձ ուժ տալ։ Սակայն դրանից կարող են օգտվել միայն այն հարկ վճարողները, որոնք մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել գործող շեմը։ Սա ստիպում է մի շարք տնտեսվարողների հրաժարվել ՀԴՄ կտրոն տրամադրել՝ թաքցնելով իրական շրջանառությունը։ Կրկին 115 մլն դրամի շեմ՝ ներկայիս 58.35 միլիոն դրամի փոխարեն Հայաստանում գործող հարկային օրենսդրությամբ այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող են համարվում տնտեսավորող այն սուբյեկտները, որոնց Մանրամասն
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկատեսակով է հարկվում գործունեությունը

Մարիամ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ուղղորդել: ԱՁ-ն ավտոապակիների մգեցման գործունեություն է իրականացնելու, ո՞ր հարկատեսակով է հարկվում այս գործունեությունը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

«Լվա ինքդ» ավտոլվացման կետի հարկման հետ կապված

Անի Կ. Բարև ձեզ: Ուզում էի ճշտել՝ «Լվա ինքդ» ավտոլվացման կետը գործում է արտոնագրային վճարո՞վ: Ու եթե այո, ապա հայտարարության մեջ «Ավելացնել գործունեության տեսակ», որն եմ նշում: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում

Գևորգ. Բարև ձեզ: Եթե ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում, արդյո՞ք այդ յուղի համար առաջանում է շրջանառության հարկի (կամ այլ) հարկային պարտավորություն, թե՞ դա մտնում է արտոնագրային հարկի մեջ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ -ն 2017թ. աշխատել է շրջանառության և արտոնագրային հարկով

Կառա. Բարև ձեզ, հաշվապահներ։ Խնդրում եմ, պատասխանեք` եթե Ա/Ձ-ն 2017թ. աշխատել է շրջանառության և արտոնագրային հարկով, 2017թ. համար պարզեցված հաշվարկ տարեկան եկամուտների մասին պե՞տք է ներկայացներ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա, խնդրում եմ, ասեք հաշվետվությունների ձևերի տողը 118՞-ն է։ Այն գրված է, որ ուժի մեջ է մինչև 2017թ․ դեկտեմբերի 31-ը։ Ճիշտ կլինի՞, եթե հիմա ներկայացնեմ։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սննդի հարկման հետ կապված

Աննա. Կոլեգաներ, հիմա հանրային սննդի հարցը ի՞նչ եղավ, եթե հուլիսի 1-ից հարկվելու է շրջանառության հարկով, ու եթե շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չենք տվել, արդյո՞ք օրենքը հնարավորություն է ստեղծում այդ հայտարարությունը տալ հուլիսին:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սննդի կետը իրացնում է նաև այլ ապրանքներ

Anna. Ժողովուրդ, եթե հանրային սննդի կետը բացի խոհարարական արտադրանքից իրացնում է նաև այլ հարակից ապրանքներ, օրինակ կոկա-կոլա, հանքային ջուր, ինչպես նաև շոկոլադե սալիկներ և նմանատիպ ապրանքներ, արդյո՞ք դրանց մասով առաջանում են այլ հարկային պարտավորություններ, բացի արտոնագրային հարկից: Շնորհակալություն: