Tag: արտոնագրային հարկ

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Վուլկանիզացիայի գործուենություն

Գոհար․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Խնդրում եմ օգնեք. Վուլկանիզացիան 2018 և 2019 թթ գործել է արտոնագրային հարկով։ Կասե՞ք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեր ԱՁ-ն: Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր գործունեություններն են իրականացվում արտոնագրային և հաստատագրված վճարներով

Դիանա. Բարև Ձեզ: Ներեցե՛ք, խնդրում եմ ներկայացնել ՀՀ օրենքը հաստատագրված վճարի և արտոնագրային վճարի մասին, ո՞ր գործունեություններն են իրականացվում արտոնագրով և հաստատագրված վճարով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եթե արտոնագրային հարկով աշխատած Ա/Ձ-ն ԱԱՀ-ի ամսական զրոյական հաշվետվություն չի ներկայացրել

Արփինե․ Բարև Ձեզ։ Մի հարց, եթե ԱՁ-ն 2019 թվականին գործունեություն է ծավալել բացառապես արտոնագրային հարկով։ Եվ փաստացի համարվել ԱԱՀ վճարող, սակայն չի ներկայացրել ԱԱՀ-ի ամսական զրոյական հաշվետվություն։ Դա ինչ ո՞ր վարչական պարտավորություն է առաջացնում։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է մարել հին պարտքերը

Տիգրան. Ա/Ձ-ն զբաղվում է կանոնավոր ուղևորափոխադրումներով, հարկվել է արտոնագրային հարկով 01.01.2018թ.-ից, ունի լիցենզիա: Հաշվապահը 2018թ.-ից 5 ամսվա արտոնագրային հարկ չի մուծել և 2018թ.-ի տարեկանը չի հանձնել ու 2019թ.-ին և 2020թ.-ին ոչ մի հարկ չի մուծել: Հիմա ձևավորվել է պարտք, որում ներառված չի սոց.-ը 2 տարվա, ու հիմա Ա/Ձ-ի կարգավիճակը ցույց է տալիս գործող և ԱԱՀ վճարող: Հիմա Ա/Ձ ն պարզել է, որ հաշվապահը չի մուծել, ցանկանում է պարտավորությունները մարել, 2018թ. հասկանալի է՝ տարեկան հաշվետվություն և 5 ամսվա արտոնագրային հարկ, իսկ 2019թ.-ի ԱԱՀ հարկը ինչպե՞ս են հաշվելու։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվեր շահութահարկը

Արայիկ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս վերաբերում է հարկային օրենսգրքի նախկին խմբագրությանը: Եթե անհատ ձեռնարկատերը աշխատում է ընդհանուր հարկման դաշտում՝ մանրածախ առևտուր, և դրան զուգահեռ իրականացնում է ավտոտեխսպասարկման գործունեություն (նախկին խմբագրությամբ պետք է վճարեր արտոնագրային հարկ), տվյալ պարագայում շահութահարկը ինչպե՞ս կհաշվարկվեր՝ արտոնագրային հարկի մասով առանձին 5 000 դրամ, իսկ ընդհանուր հարկման դաշտում եկամուտներից հանած նվազեցու՞մ, թե՞ 5 000 դրամը այս պարագայում էլ չի վճարվի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում

Մարինե․ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի. Հարց 1․ ՍՊԸ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, 2019թ. որքա՞ն է շահութահարկի դրույքաչափը, և շահութահարկի հաշվետվության վերջին աղյուսակում հարկման բազայի բաժնում (մնացորդ, մուտք, ելք, մնացորդ) ո՞ր դեպքում ենք լրացնում տվյալները, որ դեպքում՝ ոչ: Հարց 2․ Ֆիզիկական անձը ձեռք է բերել ավտոմեքենա և մեկ տարվա ընթացքում վաճառել է, այսինքն՝ գործարքը համարվում է ձեռնարկատիրական գործունեություն և պետք է հարկվի եկամտային հարկո՞վ: Հարկային տեսչությունում գրանցվել է, ստացել ՀՎՀՀ, էլեկտրոնային եղանակով ո՞ր համարի հաշվետվությունը պետք է հանձնենք: Հարց 3․ ՀՀ հարկային օրենսգրքի ո՞ր հոդվածով է սահմանվում, որ միայն շրջ․ հարկով կամ միայն արտոնագրային հարկով աշխատող կազմակերպությունները չեն ներկայացնում շահութահարկի հաշվարկ: Հարց 4․ Գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած կազմակերպությունը կարո՞ղ է ԱԱՀ-ով կամ շրջ. հարկով աշխատելու դիմումը ներկայացնել ոչ թե համապատասխանաբար հունվարի 20-ին կամ փետրվարի 20-ին և կարո՞ղ է շահութահարկի կանխավճարներ չկատարել (2019թ. ընթացքում աշխատել է ընդհանուր հարկման դաշտում), և եթե այո, գործունեությունը սկսելու դեպքում գործունեությունը դադարեցրած եռամսյակների համար է՞լ է վճարում կանխավճարները: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակով են աշխատելու ատամնաբուժարանները

Թեհմինա. Խնդրում եմ, պատասխանեք: Ատամնաբուժարանները 2020թ.-ից ի՞նչ հարկատեսակի են անցնում նախկին արտոնագրայինի փոխարեն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի ԱՁ-ն

Սահակ Մարգարյան. Անհատ ձեռնարկատեր եմ, մի տեղանոց վայրում խադավիկ եմ աշխատում արտոնագրված հարկով։ Մի քանի ամիս չեմ աշխատել, հիմա ի՞նչ հարկային պարտավորություններ ունեմ վերսկսելու։ Նոր ՀԴՄ սարք չունեմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատի ավտոլվացման կետը

Հայկ. Բարև ձեզ: Արդյո՞ք մինչև 2020թ. արտոնագրային հարկով աշխատած ավտոլվացման կետը, որը մետաղադրամով է աշխատում, պետք է 2020թ.-ից սկսած պետ. տուրքով աշխատի, թե՞ միկրոյի դաշտում: Եվ եթե կարելի է, կասե՞ք, թե որն է հստակ այս գործունեության դասակարգիչը: G 45.20 արդյո՞ք համապատասխանում է, եթե միայն ավտոլվացման ծառայություն է մատուցվում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոփոխություններ վարսավիրական գործունեությամբ զբաղվելու հարկման հետ կապված

Լուսինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան: Նախկինում աշխատել եմ արտոնագրային հարկով, խնդրում եմ ձեզ, մանրամասն ասեք, թե վարսավիրական գործունեությամբ զբաղվելու դեպքում ինչքա՞ն հարկ պետք է վճարեմ և ի՞նչ հաշվետվություն ներկայացնեմ: Նշեմ, որ ունեմ գրանցված 3 աշխատող: Շրջանառությունն էլ չի գերազանցում տարեկան 1 000 000 դրամը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակ և որքա՞ն պետք է վճարել 2020 թվականից արտոնագրային հարկի փոխարեն

Սերգեյ. Բարև ձեզ: Հարցս վերաբերում է արտոնագրային հարկով հարկվող գործունեության տեսակներին: Կարո՞ղ եք ասել, թե որտեղից ստանամ տեղեկատվություն այն տուրքերի վերաբերյալ, որոնք 2020 թվականից պետք է փոխարինեն արտոնագրային հարկին (տուրքի չափը, վճարման ժամանակահատվածը): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն պետք է ներկայացնի ճշգրտված հաշվետվություն

Աննա. Բարին բոլորին: ԱՁ-ի համար 6 ամիս մուծել եմ արտոնագրային վճար, բայց գործունեություն չեմ իրականացրել ՀԴՄ սարք չունենալու պատճառով: 2 եռամսյակ ներկայացրել եմ շրջանառության հարկի հաշվետվություն 0-ականով: Հարկայինից պահանջում են ճշգրտված հաշվետվություն արտոնագրային եկամուտների վերաբերյալ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Եվ ավտոտեխսպասարկումը միկրոբիզնեսի ռեժիմի անցնելու՞ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտոնագրային հարկը դուրս է գալիս կիրառությունից

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, ինչպես գիտեք՝ արտոնագրային հարկը դուրս է գալիս կիրառությունից: Խնդրում եմ պատասխանել՝ արդյոք ի՞նչ անելիքներ ունի արտոնագրային հարկով աշխատող ԱՁ/ՍՊԸ-ն մինչև տարեվերջ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ընկերությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Մարինե․ Հարգելի հաշվապահներ, 1) 2020թ․ հունվարից այլևս արտոնագրային հարկ չի լինելու։ Ավտոբուսով ուղևորափոխադրման գործունեությամբ զբաղվելու համար ամեն ամիս, մինչև նախորդող ամսվա վերջին օրը ներկայացնելու ենք հաշվետվություն և վճարելու ենք պետ. տուրք։ Հարցս այսպիսին է․ կարո՞ղ եք ասել՝ որ համարի հաշվետվությունն եմ ներկայացնելու (եթե իհարկե հաշվետվության ձևը արդեն կա, ես չեմ գտնում) և պետ․ տուրքի հաշվեհամարը։ Տեղյակ եմ, որ միայն 2020թ․ հունվար ամսվա համար հաշվետվության և վճարման ժամկետ է սահմանվել մինչև 2020թ․ մարտի 1-ը: 2) ՍՊԸ-ն մարզում (Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս) իրականացնում է շինարարական նյութերի առք ու վաճառք իր սեփական տարածքում: Արդյո՞ք ՀՕ 267-րդ հոդվածի 5-րդ մասի 9-րդ կետի համաձայն չենք կարող համարվել միկրոձեռնարկատիրություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արտոնագրային հարկը դուրս է գալիս կիրառությունից: Ինչպե՞ս է աշխատելու կազմակերպությունը

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, ունեմ ԱՁ, զբաղվում եմ վարսավիրական գործունեությամբ: Աշխատում ենք արտոնագրային հարկով, որը այլևս, ինչպես հասկացա, չի գործելու 2020 թվականից: Խնդրում եմ, ինձ օգնեք իմանալ՝ ինչ հարկատեսակով պետք է աշխատենք և ինչպես: Նշեմ նաև, որ ունենք նաև գրանցված 3 աշխատող:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ուղևորափոխադրումներ իրականացնելու համար

Սոնա. Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ, պատասխանեք իմ հետևյալ հարցին: Միկրոավտոբուսով կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարելու համար որտեղի՞ց և ինչպե՞ս կարելի է ձեռք բերել արտոնագիր և ինչպե՞ս վճարել արտոնագրային հարկ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է առևտրային գործունեությամբ

Սիմոն. Եթե ԱՁ-ն ունի կրպակ, զբաղվում է առևտրային գործունեությամբ, որի շրջանառությունը չի գերազանցում 24.0 մլն. դրամը, և միաժամանակ կրպակում ունի խաղային ավտոմատ (որը մինչև տարվա վերջ հարկվում է արտոնագրային հարկով) 2020 թվականի հունվարի 1-ից հետո այս երկու գործունեության տեսակները ի՞նչ հարկով են հարկվելու:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Կարո՞ղ է ԱՁ-ն համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ

Ալբերտ. Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը, որը նոր է սկսում գործունեություն ծավալել և անձամբ է իրականացնում ձեռնարկատիրության հետ կապված բոլոր աշխատանքները, մատուցում է ծառայություններ, որոնց մի մասը հարկվում է արտոնագրային հարկով: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք տվյալ անհատ ձեռնարկատերը իրավունք ունի ծառայությունների ամբողջ ծավալով համարվել ընտանեկան ձեռնարկատիրության օբյեկտ, մինչև օրենքով սահմանված 18 միլիոն դրամ շրջանառության շեմն անցնելը: ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ կարող է համարվել այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը և անհատ ձեռնարկատերը, որի նախորդ հարկային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցել 18 միլիոն դրամը: Սույն մասի կիրառության առումով՝ 1) իրացման շրջանառությունը ներառում է նաև արտոնագրային հարկի և (կամ) շրջանառության հարկով հարկման համակարգի շրջանակներում իրականացվող գործունեության տեսակներին վերագրվող իրացման շրջանառությունը: ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ ԵՐԿՐՈՐԴ ԿԵՏԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ Ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝ Օրենսգրքի 57-րդ գլխի համաձայն՝ արտոնագրային հարկ վճարողները՝ գործունեության այդ տեսակների մասով: Եվ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 267-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 6-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ՝ Առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը համարվում են ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գործունեության բոլոր տեսակների մասով, բացառությամբ գործունեության այն տեսակների, որոնք համարվում են արտոնագրային հարկով հարկման օբյեկտ: ՆԱԽԱՊԵՍ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր է վճարում ԱՁ-ն

Գարեգին. Բարև ձեզ: Կասե՞ք, թե ինչ հարկեր պետք է մուծի ԱՁ-ն, եթե աշխատում է արտոնագրային հարկով (ավտոտեխսպասարկում): Անձամբ ես մուծում եմ 15 750 դրամ որպես արտոնագիր + 5 000 դրամ սոց. և 5 000 դրամ որպես եկամտահարկ: Հարցս հիմնականում ուղղված է այդ վերջին 5 000 դրամանոց հարկին: Եթե ես մուծում եմ 15 750 որպես արտոնագիր, այդ դեպքում ի՞նչ 5 000 դրամանոց եկամտահարկի մասին է խոսքը: Շնորհակալություն: Ձեզ կարող է նաև հետաքրքրել - Գրանցվել որպես անհատ ձեռնարկատեր