Tag: արտոնագրային հարկ

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ եկամտային հարկի վերաբերյալ

Գագիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ մի շատ կարևոր հարցի մասին հարցնել, որը եկող տարվա սկզբին լուրջ խնդիր է առաջացնելու: Բանն այն է, որ հիմա չկա 5 000 դրամ Ա/Ձ վճարումները, և Ա/Ձ ները եկամտային հարկը վճարելու են տարեկան եկամտային հաշվարկը ներկայացնելուց հետո, իսկ դուք մտածե՞լ եք հաշվել, արտոնագրով կամ շրջ. հարկով աշխատող Ա/Ձ ները, աշխատող չունեն կամ քիչ աշխատողներ ունեն, ինչպե՞ս են նվազեցումներ անելու: Դուրս է գալիս, որ նախկին 60 000 դրամի փոխարեն վճարելու ենք մի քանի անգամ շատ: Ես խնդրում եմ ձեզ ուշադիր ուսումնասիրել այս հարցը և խորհուրդներ տալ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը պետք է զբաղվի հանրային սննդի գործունեությամբ

Սաթենիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Կազմակերպությունը պետք է զբաղվի հանրային սննդի գործունեությամբ, այսինքն հանդիսանում է արտոնագրային հարկ վճարող: Դրամարկղային գիրք վարելը պարտադի՞ր է արդյոք, թե՞ ոչ: Իսկ ՀԴՄ պետք է ունենա, թե կարող է նաև չունենալ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությամբ

Vardan. Բարև, հարգելի հաշվապահներ: Ես զբաղվում եմ անշարժ գույքի վարձակալության միջնորդական գործունեությամբ Երևան քաղաքում, անհատ ձեռներեց եմ, և այդ գործունեության համար յուրաքանչյուր ամիս որպես հարկ մուծել եմ ՀՀ պետբյուջե 60 հազար դրամ որպես արտոնագրային վճար և 5 000 դրամ որպես եկամտային հարկ: Այսինքն, ֆիքսված գումար եմ վճարել և ՀԴՄ չի կիրառվել: Նոյեմբեր ամսից, արտերկրում գտնվելու պատճառով, ժամանակավոր դադարեցրել եմ գործունեությունս, որը ցանկանում եմ վերսկսել ս.թ. մարտ ամսից: Հարցս հետևյալն է. նոր ընդունված հարկային օրենսգրքով ես շարունակելու՞ եմ արդյոք գործունեությունս որպես արտոնագրային վճար վճարող, թե լինելու եմ այլ հարկման ռեժիմում: Եվ եթե փոխվել է հարկման ռեժիմը, խնդրում եմ պարզաբանել, թե այսուհետ ինչպե՞ս եմ հարկվելու և ի՞նչ քայլեր պետք է կատարեմ, որպեսզի ամեն ինչ լինի օրինական: Կխնդրեի հնարավորինս մանրամասն նկարագրել: Հարգանքով` Վարդան
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարություն

Նարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Արդյո՞ք 2018թ. հունվարի 1-ից արտոնագրային վճար վճարվող համարվելու մասին հայտարարությունը էլեկտրոնային տարբերակով պետք է լրացնել: