Tag: շահութահարկ

.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կատարվում շահութահարկի կանխավճարի հաշվարկը

Շուշան. Գործընկերներ ջան, խնդրում եմ հիշեցնել` ինչպե՞ս է կատարվում շահութահարկի կանխավճարի հաշվարկը այն կազմակերպության համար, ով համարվել է շրջանառության հարկ վճարող և տվյալ տարվա ընթացքում անցել է ԱԱՀ շեմը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որքա՞ն են կազմում 2017թ. կանխավճարները

Աստղիկ. Բարև ձեզ: Իմ հարցը 2017թ. շահութահարկի 38 կետին է վերաբերվում: Որքա՞ն են կազմում 2017թ. կանխավճարները, եթե ներկայացրել եմ այլընտրանքային դիմում 2018թ. համար, իսկ 2016թ. 4 եռամսյակի շրջանառությունը եղել է 46 153 000, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է տուգանքը ներառել ծախսերի հաշվարկում

Արփինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ապրանքների մատակարարումն ուշացնելու պատճառով մեր կազմակերպությունը տուգանվել է մոտ 4 մլն դրամով: Հարցս հետևյալն է: Շահութահարկի հաշվարկում կարո՞ղ եմ այդ գումարը ներառել ծախսերի մեջ: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարի հաշվարկ

Աստղիկ. Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, այն կապված է շահութահարկի կանխավճարի հետ: Կազմակերպությունը 2016թ. աշխատել է շրջանառության հարկով, շրջանառությունը եղել է 80 մլն դրամ: 2017թ. աշխատել ենք ԱԱՀ-ի դաշտում, շահութահարկի հաշվետվության 38 տողը չեմ լրացրել, այժմ խնդիր է առաջացել, պետք է ճշգրտում տամ, խնդրում եմ կանխավճարի հաշվարկման բանաձևը (80մլն*5%*40%*4՞): Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է ԱԱՀ-ն հաշվանցել

Կարեն Հակոբյան. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք կարելի է ԱԱՀ-ն հաշվանցել շահութահարկի փոխարեն, և արդյո՞ք հնարավոր է ԱԱՀ-ի առաջացած գերավճարը հետ վերադարձնել, եթե կազմակերպությունը արտադրանքը չի արտահանում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք նպաստը նվազեցվող ծախս է

Լիլ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք` արդյո՞ք արձակման նպաստը շահութահարկի հաշվարկի ժամանակ նվազեցվող ծախս համարվում է, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ, նշեք` որ հոդվածի համաձայն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն թարգմանության համար վճարել է օտարերկրյա կազմակերպությանը

Հասմիկ. ՀԿ-ն թարգմանության համար վճարել է օտարերկրյա կազմակերպությանը, որը հաշիվ-ապրանքագիր է ներկայացրել: Վճարվող գումարից ՀԿ-ն պե՞տք է շահութահարկ պահի և ի՞նչ տոկոսադրույքով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ-ները հաշվարկելու են շահութահարկ

Արմեն. Հարգելի գործընկերներ, Հարկային Օրենսգիրքը ուսումնասիրելուց հարց առաջացավ` արդյո՞ք ԱՁ-ները այլևս տարեկան եկամտային հարկ չեն հաշվարկելու, այլ հաշվարկելու են շահութահարկ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարի հաշվարկ

Էլեն. Ըստ Շահութահարկի մասին օրենքի հոդված 47.2-ի շահութահարկի կանխավճարը կատարվում է յուրաքանչյուր եռամսյակ, նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծության 18.75 տոկոսի չափով: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. արդյո՞ք հուլիսի 15-ին կատարվող կանխավճարը որոշելու համար պետք է երկրորդ եռամսյակի շահութահարկին նորից գումարենք նախորդ տարվա շահութահարկի փաստացի մեծությունը և նոր դրանից տոկոսով հաշվենք կանխավճարը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություն է առաջանում

Գառնիկ. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնել: Եթե ՌԴ քաղաքացին (ֆիզ. անձ) տարածք ունի և լիազորել է ՀՀ քաղաքացուն (ֆիզ. անձ) նշված տարածքը վարձակալությամբ տալ իրավաբանական անձի, այս դեպքում ի՞նչ հարկ է առաջանում` ոչ ռեզիդենտի շահութահա՞րկ, թե՞ ֆիզ. անձի եկամտային հարկ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի հետ կապված

Արման. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը մարտի 15-ին կատարել է շահութահարկի կանխավճար նախորդ եռամսյակում կատարվածի չափով, քանի որ շահութահարկի հաշվարկ դեռ չի ներկայացրել: Մարտի 20-ին ներկայացնում է հայտարարություն շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ: Հարց. արդյո՞ք պետք է շահութահարկի կանխավճարի վերահաշվարկ կատարել I եռամսյակի համար, քանի որ 2016թ. IV եռամսյակի 2 տոկոսը ավելի մեծ է մարտի 15-ին կատարված կանխավճարի գումարից, իսկ եթե վերահաշվարկի անհրաժեշտություն չկա, արդյո՞ք պետք է վերահաշվարկ կատարել աճողական կարգով II եռամսյակի կանխավճարի կատարման ժամանակ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անհուսալի դեբիտորական պարտքերի վերաբերյալ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ունի դեբիտորական պարտքեր, յուրաքանչյուրը մինչև 100 000 դրամ, որոնց ժամկետը արդեն 1 տարի է, և տվյալ պարտապանների գործունեությունը կամ դադարեցված է կամ լուծարված: Հարցերս հետևյալն են՝ 1. Արդյո՞ք կարող եմ դրանք շահութահարկով ծախս ճանաչել առանց պահուստաֆոնդ ձևավորելու: 2. Ո՞ր կազմակերպությունները կարող են պահուստաֆոնդ չձևավորել:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարի հետ կապված

Մհեր. Հարգելի հաշվապահներ, հարցս կապված է շահութահարկի կանխավճարի հետ: Կազմակերպությունը գործունեությունը սկսել է 2016թ. հունվարին: Արդյո՞ք կարող ենք շահութահարկի կանխավճար չկատարել 2017թ. մարտի 15-ին (եթե շահութահարկի հաշվարկը դեռ չենք ներկայացրել), քանի որ այդ դեպքում շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ եռամսյակի կանխավճարի գումարի չափով, իսկ նախորդ եռամսյակում կանխավճար կատարելու պարտավորություն չենք ունեցել: Շնորհակալություն:
.ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվարկ

Anna. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել մեկ հարցով: 2016թ-ին ռուսական կազմակերպությունից տրանսպորտային ծառայության դիմաց ստացել ենք հաշիվ, սակայն այդ գումարը դեռ չենք փոխանցել: Արդյո՞ք պետք է ներկայացնել ոչ ռեզիդենտին վճարված եկամուտներից պահված շահութահարկի հաշվարկ մինչև փետրվարի 20-ը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարի հետ կապված

Արմինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանեք. ՀՀ ՀՕ 135-րդ հոդվածում ասվում է` շահութահարկի կանխավճարը 20 տոկոս է կազմում, իսկ "Շահութահարկի մասին" ՀՀ օրենքի 47-րդ հոդվածում` 18.75 տոկոս:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք թարգմանչական ծախսերը կարող են նվազեցվել շահութահարկի հաշվարկի ժամանակ

Hasmik. Հարգելի կոլեգաներ, կցանկանայի իմանալ Ձեր կարծիքները հետևյալ հարցի մասին: ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպության 100 տոկոս բաժնետերը օտարերկրյա ընկերություն է: Բաժնետերը ամբողջությամբ վերահսկում է դուստր ընկերության գործունեությունը և անհրաժեշտություն է առաջանում թարգմանել բոլոր փաստաթղթերը և ներկայացնել բաժնետիրոջը: Թարգմանչական ծախսերը "Շահութահարկի մասին" օրենքով ծախս կարո՞ղ են համարվել, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն արձագանքների համար:
.ԱյլՀարց ու պատասխան

Ո՞ր ամսաթվի միջին փոխարժեքով հաշվարկել ինքնարժեքը

216 Նարինե. Համաձայն "Շահութահարկով հարկման նպատակով արտարժույթով արժութային գործարքները հաշվառելու վերաբերյալ" 22.03.2010թ-ի N 4 պաշտոնական պարզաբանման 4-ի ա կետի արտաքին տնտեսական գործունեությանը դասվող գործարքների շրջանակներում ռեզիդենտի կողմից ձեռքբերված ապրանքների և պարտավորությունների սկզբնական (ձեռքբերման) արժեքները որոշվում են մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահին (այլ ոչ թե` ներմուծված ապրանքների մաքսային մարմիններում հայտարարագրման օրը) միջին փոխարժեքից ելնելով: Արդյո՞ք սա չի նշանակում, որ անկախ ինկոթերմս-ից, սեփականության իրավունքը ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահը ինվոյսի դուրս գրման ամսաթիվն է, և բոլոր դեպքերում ինքնարժեքը պետք է հաշվարկվի ինվոյսի ամսաթվի միջին փոխարժեքով: