Tag: շահութահարկ

Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ո՞ր տողում արտացոլել չբաշխված շահույթի տարեսկզբի մնացորդը

Գրիգոր. Խնդրում եմ պատասխանեք հարցիս. նախորդ տարիների չբաշխված շահույթի տարեսկզբի մնացորդ դեբետային է, շահութահարկի հաշվարկի (ձև 240) 8-րդ բաժնում ո՞ր տողում ենք ցույց տալիս:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ

Գրիգոր. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս շտապ է, խնդրում եմ պատասխանեք: Շահութահարկի տարեկան հաշվարկի 240 համարի հաշվետվությունում նյութերի արտասովոր ծախսերը (դտ 731 - կտ 211) ո՞ր տողում ենք ցույց տալիս և բաժին 8-ում 7, 8, 9, 10 սյուները ո՞ր դեպքում ենք ցույց տալիս և ո՞ր դեպքում՝ ոչ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Պե՞տք է արդյոք ներկայացնել շահութահարկի հաշվետվություն

Լուս. Բարև ձեզ: ՏՏ ոլորտում ԱԱՀ-ով աշխատող հավաստագրված կազմակերպությունը տարեկան շահութահարկի հաշվետվություն պե՞տք է ներկայացնի, թե՞ ոչ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվությունը լրացնելու վերաբերյալ

Ֆելիքս. Բարև ձեզ։ Եթե ՍՊԸ-ն վնասով է աշխատում, շահութահարկի հաշվետվության մեջ, որը պետք է հանձնվի մինչև ապրիլի 20-ը, պարտադի՞ր է հաշվեկշիռը լրացնելը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հասարակական կազմակերպությունը ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնի

Սուսաննա Ասատրյան. Հասարակական կազմակերպությունը ո՞ր համարի հաշվետվությունը պետք է լրացնի շահութահարկի համար Տաքսսերվիսի էլ. հաշվետվությունների ցանկից։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկ

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ի տարեկան շահութահարկի հաշվարկը 0 է կամ բացասական, այդ դեպքում շահութահարկ վճարելու՞ ենք: ՍՊԸ-ն դադարեցրել է գործունեությունը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության դեպքում

Իգոր. Բարև ձեզ: 2020թ. համար ուզում եմ ընտրել շահութահարկի կանխավճարի այլընտրանքային տարբերակը՝ 2 %-ը: Որպես 2020թ. 1-ին եռամսյակի կանխավճար հաշվարկվում է 2019թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների՞ շրջանառության 2 %-ը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Տիգրան. Բարև ձեզ: Ա/Ձ-ն գործում է ընդհանուր հարկման դաշտում, աշխատողներ չունի: Կարո՞ղ եք ասել՝ ամսական և տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացվեն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծում է կատարել ԵՏՄ անդամ երկրից

Նարինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ներմուծում ենք արել Ռուսաստանից, ԵՏՄ հաշվետվությունները բոլորը տրվել է, հարցս միայն բեռնափոխադրմանն է վերաբերվում։ Ռուսաստանի կազմակերպությունն է կատարել բեռնափոխադրումը, ունենք պայմանագիր և ինվոյս, գումարը փոխանցել ենք, սակայն ոչ մի հաշվետվություն այդ մասով չեմ ներկայացրել, այժմ էլ պատրաստվում եմ տարեկան շահութահարկով ծախսագրել, կա՞ այստեղ խախտում, ի՞նչ էի անելու, որ չեմ արել, կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ-ն վարձակալությամբ տեխնիկա է տրամադրել

Թեհմինա. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք՝ եթե ԱՁ-ն գրանցվել է 2019թ. մարտին, ԱԱՀ վճարող է, հոկտեմբերի և դեկտեմբերի դուրս է գրել տեխնիկայի վարձակալության հաշիվ, 362 500 և 262 500 դրամի: Շահութահարկի կախավճար չեմ վճարել։ Տեխնիկայի արժեքը 24 մլն է, տարեկան մաշվածությունը՝ 2 400 000, ամսվանը՝ 200 000, քանի որ տեխնիկա ձեռք եմ բերել ապրիլին, հաշվել եմ 9 ամսվա մաշվածություն 9*200 000, 1 800 000: Ծախսս գերազանցում է եկամուտին, ստացվում է՝ աշխատել եմ վնասով: 244 հաշվետվության մեջ շահութահարկի հարկման բազան ի՞նչ լրացնեմ։ 240 հաշվետվության մեջ ամորտիզացիայի ծախսը ո՞ր տողում լրացնեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում

Մարինե․ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի. Հարց 1․ ՍՊԸ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում, 2019թ. որքա՞ն է շահութահարկի դրույքաչափը, և շահութահարկի հաշվետվության վերջին աղյուսակում հարկման բազայի բաժնում (մնացորդ, մուտք, ելք, մնացորդ) ո՞ր դեպքում ենք լրացնում տվյալները, որ դեպքում՝ ոչ: Հարց 2․ Ֆիզիկական անձը ձեռք է բերել ավտոմեքենա և մեկ տարվա ընթացքում վաճառել է, այսինքն՝ գործարքը համարվում է ձեռնարկատիրական գործունեություն և պետք է հարկվի եկամտային հարկո՞վ: Հարկային տեսչությունում գրանցվել է, ստացել ՀՎՀՀ, էլեկտրոնային եղանակով ո՞ր համարի հաշվետվությունը պետք է հանձնենք: Հարց 3․ ՀՀ հարկային օրենսգրքի ո՞ր հոդվածով է սահմանվում, որ միայն շրջ․ հարկով կամ միայն արտոնագրային հարկով աշխատող կազմակերպությունները չեն ներկայացնում շահութահարկի հաշվարկ: Հարց 4․ Գործունեությունը ժամանակավորապես դադարեցրած կազմակերպությունը կարո՞ղ է ԱԱՀ-ով կամ շրջ. հարկով աշխատելու դիմումը ներկայացնել ոչ թե համապատասխանաբար հունվարի 20-ին կամ փետրվարի 20-ին և կարո՞ղ է շահութահարկի կանխավճարներ չկատարել (2019թ. ընթացքում աշխատել է ընդհանուր հարկման դաշտում), և եթե այո, գործունեությունը սկսելու դեպքում գործունեությունը դադարեցրած եռամսյակների համար է՞լ է վճարում կանխավճարները: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվության ո՞ր ձևը պետք է ներկայացնել

Դավիթ. Բարև ձեզ: ԱՁ-ն աշխատում է շրջանառության հարկով: Տարվա ամփոփ հաշվետվության համար կասե՞ք՝ շահութահարկի հաշվետվությունը ո՞ր ձևով է պետք ներկայացնել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն գործունեություն է իրականացնում հանրային սննդի ոլորտում

Դավիթ. Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է հանրային սնունդով, հանդիսանում է շրջանառության հարկ վճարող և չունի գրանցված աշխատող, այն բացվել է 28.11.2019թ.: Կարո՞ղ եք ասել՝ եկամտայինը և սոց. վճարը միայն դեկտեմբեր ամսվա համա՞ր է վճարվելու, թե՞ նոյեմբեր ամսվա մի քանի օրվա համար էլ պետք է վճարվի: Եվ տարվա ավարտի համար շահութահարկի հաշվետվության ո՞ր ձևը պետք է ներկայացվի, և սոց. վճարի համար եռամսյակը մեկ պետք է հաշվետվությու՞ն ներկայացվի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկը ներկայացնելիս

Մելինե. Հարգելի հաշվապահներ, եթե ԱՁ-ն արևային մարտկոցներ է ձեռք բերել լիզինգով 5 տ. ժամկետով, շահութահարկի հաշվարկը ներկայացնելիս այդ լիզինգի մարման տարեկան գումարը (մայր գումար+տոկոս) ծա՞խս ենք համարում, թե՞ միայն լիզինգի տոկոսագումարներն են ծախս ճանաչվում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՍՊԸ-ն վճարում է շահութահարկ

Լուսինե․ Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ արդյոք շրջանառության հարկ վճարող ՍՊԸ-ն (5 %) բացի եռամսյակը մեկ վճարվող շրջանառության հարկից և ամսական վճարվող աշխատավարձի եկամտային հարկից, սոց. վճարից, դրոշմանիշի գումարից տարվա վերջում շահութահարկ տալի՞ս է, թե՞ ոչ, և եթե չի տալիս, խնդրում եմ Հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածի հղումը:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվելու է կրթական բիզնեսով և ՏՏ ոլորտում

Արման․ Բարև ձեզ: Ես ցանկանում եմ հիմնել ՍՊԸ, որը զբաղվելու է կրթական բիզնեսով և ՏՏ ոլորտում: Կցանկանայի իմանալ՝ 1. արդյո՞ք ՍՊԸ-ն է վճարելու եկամտային հարկը, և ի՞նչ գումարների մասին է խոսքը, 2. ի՞նչ չափով եմ շահութահարկ վճարելու ՊԵԿ-ին, 3. աշխատակիցների գրանցման համար ի՞նչ է հարկավոր, և ի՞նչ վճարներ պետք է կատարեմ, ամսակա՞ն, թե՞ տարեկան կտրվածքով եմ կատարելու վճարները: