Tag: շահութահարկ

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվության վերաբերյալ

Գևորգ. Բարև ձեզ: Հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, ինչպես նաև քաղաքացիաիրավական պայմանագրից ստացվող եկամուտների հանրագումարի 150 %-ը, լսել եմ, որ հանել են, բայց ոչ մի տեղ չեմ հանդիպել, և այս պահին էլ շահութահարկի ձևը բացելուց այն դեռ երևում է 78-րդ կետով: Խնդրում եմ, եթե իրականում այն դադարեցրել են, ասեք՝ որտե՞ղ կարող եմ որոշումը տեսնել, և արդյո՞ք 2018թ. շահութահարկի հաշվետվությունը պետք է ներկայացվեր առանց նշված հոդվածով ծախսերը նվազեցնելու: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվություն հանձնելու վերաբերյալ

Իզաբելա. Հարգելիներս, ԼՂՀ Հայաստանյան մասնաճյուղը զբաղվում է ներմուծումով և ապրանքը ուղարկում է ԼՂՀ: Շահութահարկի հաշվետվություն հանձնելու՞ է, թե՞ ոչ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընտանեկան ձեռնարկատիրության համակարգից անցում շրջանառության հարկով հարկման դաշտ

Արմեն. Հաշվապահներ ջան, եթե անձը աշխատում է ընտանեկան ձեռնարկատիրության համակարգում, արդյո՞ք դրանից հետո կարող է անցում կատարել շրջանառության հարկի համակարգ, թե՞ միայն ընդհանուր դաշտ՝ շահութահարկ և ԱԱՀ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ վճարում ներմուծված ապրանքի դիմաց

Անի. Բարև ձեզ։ խնդրում եմ պատասխանել: Արդյո՞ք ՌԴ-ից ներմուծված ապրանքի դիմաց կազմակերպությունը իրավունք ունի կանխիկ վճարելու, և արդյո՞ք կանխիկ վճարած գումարները կարող է նվազեցնել շահութահարկից:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվություն

Սիրանուշ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել՝ ինչպես ուղարկել շահութահարկի էլեկտրոնային հաշվետվություն, եթե տվյալ ՀՈԱԿ-ը չի իրականացնում շահութահարկով գործարքներ, այսինքն՝ պետք է լինի 0 բոլոր դաշտերում, բայց ոչ մի կերպ չի ստացվում։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվություններ լրացնելու վերաբերյալ

Արեգ. Բարև ձեզ: Շրջանառության հարկ վճարող ԱՁ եմ: Նամակ եմ ստացել ՊԵԿ-ից առ այն, որ 2018թ.-ի համար շահութահարկի և սոց. վճարների հաշվետվություններ չեմ ներկայացրել: ՊԵԿ-ում ասացին, որ պետք է լրացնել 240 և 244 ձևերը ու վճարել 60 հզ + 60 հզ համապատասխանաբար շահութահարկի և սոց. վճարի համար: 2 հարց` 1. ճի՞շտ եմ հասկանում, որ 240-ի 107 կետում ընտրում եմ 60 000 և միայն այս կետն եմ լրացնում: 2. 244-ում որպես շահութահարկի բազա ի՞նչ է պետք լրացնել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է ՍՊԸ-ն շահութահարկի հաշվին բարեգործություն կատարել

Սիրվարդ. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է՝ կարո՞ղ է առևտրով զբաղվող ՍՊԸ-ն իր շահութահարկի հաշվին որոշակի բարեգործություն կատարել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել շահութահարկի կանխավճարը

Արմեն. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը 2018թ-ին աշխատել է շրջանառության հարկով, 2018թ. նոյեմբերին հատել է ԱԱՀ շեմը: Հարց. 2019թ-ի համար ինչպե՞ս է հաշվարկվելու շահութահարկի կանխավճարը: Արդյո՞ք պետք է հաշվի առնել նաև շրջանառության հարկի մեջ շահութահարկի 40% բաժինը, թե՞ ոչ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը գերազանցել է ԱԱՀ շեմը

Արման. Ողջույն, հարգելի գործընկերներ: Կազմակերպությունը անցյալ տարվա ընթացքում համարվել է շրջանառության հարկ վճարող, սակայն անցել է ԱԱՀ շեմը` այս տարվանից հայտնվելով հարկման ընդհանուր համակարգում: Հարց. ինչպե՞ս են կատարվում կանխավճարները, եթե շահութահարկի հաշվարկը ներկայացվել է մարտի 20-ից հետո:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվություն

Յուրա. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: Եթե կազմակերպության գործունեությունը շահույթ չի հետապնդում (ՀՈԱԿ է), ռեզիդենտների շահութահարկի հաշվետվությունը կարելի՞ է դատարկ ստորագրել, ուղարկել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունն իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ

Վահե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կազմակերպությունն իրականացնում է միջազգային բեռնափոխադրումներ, աշխատում է շահութահարկով: Ըստ նոր օրենքի՝ 2018 թվականի շահույթից չենք կարող նվազեցնել արտերկրում գնված վառելիքի չեկերը: Սակայն կազմակերպության բանկային բիզնես քարտերի միջոցով են կատարվել գնումները, և քաղվածքով հստակ երևում է դա: Խնդրում եմ, օգնեք հասկանալ, արդյո՞ք քարտից գնված վառելիքը նվազեցում կարող ենք անել, թե՞ ոչ: Շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի զրոյական հաշվետվության վերաբերյալ

Ռուզաննա. Բարև ձեզ: Եթե կոոպերատիվի շրջանառությունը կազմում է 840 000 ՀՀ դրամ, շահութահարկի հաշվետվությունը զրոյակա՞ն պետք է ուղարկենք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀիշեցումներ

Հիշեցում

Հարգելի գործընկերներ, 2019թ. մարտի 20-ը շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերջնաժամկետն է: Այլընտրանքային եղանակով կանխավճարներ կատարելու համար պետք է հանձնել ձև N 151, "Հայտարարություն շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ": ՀՀ Հարկային օրենսգիրք, հոդված 135, 4-րդ մաս. Ռեզիդենտ շահութահարկ վճարողը և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողը ընթացիկ հարկային տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար շահութահարկի կանխավճարները կատարում են նախորդ եռամսյակի ընթացքում ապրանքների մատակարարումից, աշխատանքների կատարումից և (կամ) ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտների երկու տոկոսի չափով, եթե մինչև ընթացիկ հարկային տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին են ներկայացրել հարկային մարմնի սահմանած ձևի հայտարարություն՝ շահութահարկի կանխավճարների կատարման այլընտրանքային եղանակի ընտրության վերաբերյալ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել

Ռոզա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Համայնքի արոտօգտագործողների գյուղատնտեսական կոոպերատիվի համար տարին մեկ անգամ շահութահարկի հաշվետվություն եմ տվել հարկային, և քանի որ նախորդ տարիներին չի գործել, ուղարկել եմ զրոյական: 2018 թվականին երեք ամիս գործել է, կասե՞ք հիմա` որ ձևը պետք է ուղարկեմ և մոտավոր լրացման կարգը, եթե դժվար չէ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկում եկամուտ ցույց տալու վերաբերյալ

Վահե. Բարև ձեզ, հարգելիներս: 2017թ. մատակարարված ապրանքի դիմաց գումարը մասնակի ենք վճարել: 2018թ. լրացել է տարին, այժմ 2018թ. շահութահաշվարկի մեջ կարո՞ղ եմ չվճարված գումարի չափով եկամուտ ցույց տալ և ո՞ր տողում եմ գրելու: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է մանրածախ առևտրով

Լիանա. Բարև ձեզ: ԱՁ զբաղվում է մանրածախ առևտրով, խնդրում եմ ասեք` նա համարվում է "Ռեզիդենտ շահութահարկ վճարող", թե "ԱՁ Նոտար": Տարեկան հաշվետվության 240 ձևի համար է անհրաժեշտ: Նախապես շնորակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն 2018թ. հունվարից անցել է ընդհանուր հարկման դաշտ

Արամ. Բարև ձեզ: ՍՊԸ-ն 2018թ. հունվարից անցել է ԱԱՀ-ի: Այս ընթացքում տվել եմ եկամտային հարկի, ԱԱՀ-ի, ինչպես նաև բնապահպանական եռամսյակայյին հաշվետվություններ: Տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, ո՞ր ձևն է: Եթե կարող եք, մի փոքր մանրամասն ասեք, թե ինչ պետք է լրացվի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է զբաղվել առցանց առևտրով

Արծրուն. Բարև ձեզ: Ես ցանկանում եմ գրանցվել որպես ԱՁ: Զբաղվելու եմ առցանց առևտրով: Ինձ ասել են, որ պետք է վճարեմ՝ 1. շահութահարկ 5 000 դրամ 2. սոցիալական վճար 5 000 դրամ 3. Դրոշմանիշային վճար - 12 000 դրամ Խնդրում եմ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել կամ զանգահարել 098 123 001 հեռախոսահամարով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

“Հարկային տարի” հասկացության վերաբերյալ

Արմեն. Հարգելի գործընկերներ, համաձայն ՀՕ հոդված 44-ի` հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո, իսկ խախտումը կատարելու հարկային տարի է համարվում խախտում պարունակող համապատասխան հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող հարկային տարին: Արդյո՞ք շահութահարկի ճշգրտված հաշվարկ ներկայացնելու դեպքում "հարկային տարին" կհաշվարկվի հաշվարկի ներկայացման օրվանից: