
ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք ստանալու համար դիմում
Նելլի.
Բարև ձեզ, կարո՞ղ եք օգնել կազմել դիմում-նամակ ՊԵԿ ներկայացնելու նպատակով` ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք ստանալու համար:

Արդյո՞ք աշխատողին հասնում է վերջնահաշվարկ
Կարինա.
Բարև ձեզ: Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում և տվել եմ ազատման դիմում: Ինձ հասնու՞մ է վերջնահաշվարկ, թե՞ ոչ:

ԱՁ անցնում է ԱԱՀ-ով հարկման դաշտ
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցերին.
1. Եթե շրջանառության հարկ վճարող Ա/Ձ-ն ներմուծում անելու նպատակով անցնում է ԱԱՀ դաշտ, ի՞նչ քայլեր պետք է անի ԱԱՀ վճարող դառնալու մասին հայտարարություն ուղարկելուց հետո
2. ԱԱՀ վճարող դառնալու մասին հայտարարություն ուղարկելուց որքա՞ն ժամանակ հետո կարող է հարկային հաշիվ դուրս գրել
3. Եթե եռամսյակային հաշվետվությունը դեռ չի ուղարկվել, իսկ Ա/Ձ -ն անցնում է ԱԱՀ-ի դաշտ, ինչպե՞ս է պետք հաշվարկել հարկերը։
Նախապես շնորհակալություն։

ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն
Արմեն.
Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը, որի շրջանառությունը 2016թ-ին գերազանցել է ԱԱՀ շեմը` 115 մլն դրամը, պետք է ներկայացնի ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը: Շնորհակալություն:

Արդյո՞ք պետք է ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում գործունեության դադարեցման դեպքում
Իննա.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն ժամանակավոր դադարեցրել է գործունեությունը՝ հետագայում՝ 2016թ. դեկտեմբերի 27-ից լուծարելու նպատակով: Արդյո՞ք 2017թ.-ի համար նա պետք է ներկայացնի շրջանառության հարկ վճարողի դիմում: Եվ եթե չենք ներկայացրել, ապա ի՞նչ կլինի:
Նախապես շնորհակալություն:

ԱՁ ստացել է ճշգրտող հաշիվ


Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը ազատման դիմում ներկայացնել
Արշավիր.
Կարո՞ղ է արդյոք աշխատակիցը, գտնվելով հղիության արձակուրդում, ազատման դիմում ներկայացնել:
Շնորհակալություն:

Ընդհանուր ժողովի որոշումն անվավեր ճանաչելու համար
Աննա.
Ընդհանուր ժողովի որոշումն անվավեր ճանաչելու համար դիմու՞մ ենք ներկայացնում դատարան, թե՞ հայց: Շնորհակալություն:

ՀԿ գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթեր
Լենա.
Հարգելի հաշվապահներ, մենք ուզում ենք հիմնել ՀԿ: Կարո՞ղ եք ուղարկել պետական գրանցման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի ձևանմուշները՝
1. Դիմում
2. Կանոնադրություն
3. Հիմնադիրների ժողովի արձանագրություն
5. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարություն
Էլ. փոստ՝ tadevosyan.lena շնիկ gmail.com
Կանխավ շնորհակալություն:

Հատուկ հարկային հաշվի դիմումի ձև
Արմինե Բասմաչյան.
Բարև ձեզ: Որ խնդրեի` ինձ հատուկ հարկային հաշվի դիմումի ձև չէի՞ք ուղարկի:

Կարո՞ղ է արդյոք ընկերությունը առանց աշխատողի իմացության կրկին նրան ընդգրկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում
Michael.
Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք ընկերությունը առանց աշխատողի իմացության կրկին նրան ընդգրկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգ և կատարել պահումներ առանց աշխատողի իմացության, եթե նախկինում գրվել է դիմում համակարգից հրաժարվելու մասին, և պահումները մինչև վերջին ամիս չէին կատարվում:

ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ կապված
Արա Ա.
Հարգելի գործընկերներ, հարցը կապված է ԱԱՀ մասին օրենքի հոդված 6.1 –ի հետ: Կազմակերպությունը չի օգտվել ԱԱՀ հետաձգման արտոնությունից, վճարել է ԱԱՀ մաքսային մարմիններին (ներմուծումը ԵՏՄ անդամ երկրից չէ) ապրիլի 27-ին, սակայն մաքսային մարմիններին դիմում չի ներկայացրել ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ: ԱԱՀ վճարվել է և հաշվանցվել ապրիլի ԱԱՀ հաշվարկով (մայիսի 20-ին):
ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը ներկայացվել է 05/06-ով: Հետո օգոստոս ամսին ներկայացվել է ապրիլ ամսվա ԱԱՀ հաշվարկի ճշգրտում՝ առանց հաշվանցման գումարի, որի հետևանքով հաշվարկվել են տույժեր մինչև հուլիսի 20-ը: Հարց՝ արդյո՞ք ճիշտ է տույժերի հաշվարկը, եթե ոչ, ապա ո՞ր ժամանակահատվածի համար են հաշվարկվելու տույժերը տվյալ դեպքում: Եվ կարելի է արդյո՞ք ինչ որ բան անել՝ տույժերից խուսափելու համար, քանի որ փաստացի հարկը վճարվել է ժամանակին, ուղղակի ԱԱՀ հետաձգման արտոնությունից հրաժարվելու դիմումն է ուշ ներկայացվել: Շնորհակալություն:

Հղիության և ծննդաբերության արձակուրդ / չվճարվող արձակուրդ
Սիրարփի.
Աշխատում եմ 2 տեղ, մեկից ստացել եմ հղիության և ծննդաբերության արձակուրդը բժշկի թղթի հիման վրա: Ի՞նչ գործընթացով եմ ստանում չվճարվող արձակուրդ 2-րդ գործատուից: Միայն դիմումը բավարա՞ր է արդյոք, թե՞ պարտավոր եմ ներկայացնել այլ հիմքեր:

Աշխատանքի ընդունման դիմումի ձև
Tamara Martirosyan.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ուղարկել աշխատանքի ընդունման դիմում:

ԱՁ չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում
Լուսինե.
Բարև ձեզ: Ա/Ձ բացվել է 2015-ի հունվարին, շրջանառության հարկի հայտարարությունը տրվել է փետրվարին: Այս տարի հայտարարությունը գրել մոռացել ենք, սակայն ծանուցագիրն էլ 2016-ին չենք ստացել: Արդյո՞ք ՀՏ պետք է ուղարկեր ծանուցագիրը 2016-ի համար, թե՞ այն ուղարկվում է միայն կազմակերպության բացման ժամանակ:
Շնորհակալություն:

Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի եկամտային հարկի կանխավճար
Լարիսա.
Բարև ձեզ, 2015 թվականին բացված ԱՁ-ն շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմում չի ներկայացրել 2015 և 2016թթ-ին, ուստի աշխատում է ԱԱՀ-ով: 2015 թվականին չունի իրացում:
Հարցս հետևյալն է`
1. ԱՁ-ն պե՞տք է վճարի եկամտային հարկի կանխավճար
2. ԱՁ-ի դեպքում կա՞ արդյոք եկամտային հարկի նվազագույն կանխավճար

Աշխատանքի ընդունման դիմում և հրաման
Անահիտ.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ ուղարկել աշխատանքի ընդունման դիմում և հրաման:

Կազմակերպությունը չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում
Սամվել.
Բարև ձեզ:
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ 2 հարցերին՝
1.Մեր կազմակերպությունը 2015թ. աշխատել է շրջանառության հարկի դաշտում, ժամանակին ներկայացրել է հաշվետվությունները և ժամանակին մուծել վճարումները:
2015թ. կազմակերպությունը աշխատել է վնասով, չի ունեցել շահույթ, վնասը եղել է մոտ 12 մլն դրամ, որը փակվել է փոխառություններով:
2016թ. շրջանառության հարկի համար հայտը ժամանակին չներկայացնելու համար ավտոմատ համարվել ենք ԱԱՀ վճառող:
Հարկային մարմինը պահանջում է, որպեսզի մենք որպես շահութահարկի 2016թ. եռամսյակային կանխավճար մուծենք 2015թ. շրջանառության հարկի 30 %-ի 18 %-ը:
2016թ. 1-ին եռամսյակի համար շահութահարկի կանխավճար մուծել ենք 1-ին եռամսյակի շրջանառության 1 %-ը:
2. Մեր կազմակերպությունը ԲԲԸ է, բաժնեմասի 90 %-ից ավելին պատկանում է 1 անձին, որը հանդիսանում է և՛ տնօրենների խորհրդի նախագահը, և՛ գլխավոր տնօրենը: Ելնելով ֆինանսական ծանր վիճակից՝ ցանկանում է ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը: Դադարեցումից հետո ինչպիսի՞ կարգավիճակում կլինեն տնօրենների խորհուրդը և նախագահը, գլխավոր տնօրենը և տեղակալը, գլխավոր հաշվապահը, նյութական պատասխանատու անձինք և պահակային ծառայության աշխատողները, և ինչպե՞ս պետք է լինի նրանց վճարման կարգը:
Հարգանքներով՝
Ս.Եսայան

ԱՁ ուշացրել է շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումը
Susi.
Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք, ես Ա/Ձ եմ, շրջանառության հարկով հարկվող, բայց ուշացրել եմ հայտը` ավտոմատ դառնալով ԱԱՀ վճարող: Հարցս այսպիսին է. ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնեմ, եթե արդեն ԱԱՀ վճարող եմ, եթե հունվար և փետրվար ամիսների համար շրջանառության հարկի հաշվետվություն արդեն ուղարկել եմ: Նախապես շնորհակալ եմ:

Շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմումի ուշացման վերաբերյալ
Anna.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցով: Ես պետք է մինչև փետրվարի 20 ուղարկեի շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմում-հայտ, սակայն մինչև մարտի 2-ը չեմ ուղարկել: Այժմ փորձում եմ ուղարկել, գրվում է, որ ես ԱԱՀ վճարող եմ: Խնդրում եմ օգնեք իմ հետագա քայլերի հարցում: Ինչպե՞ս լուծել այս հարցը: Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ