Tag: դիմում

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. վճարի գերավճարի հաշվանցման վերաբերյալ

Arsine. ԱՁ-ն բացվել է 2015թ-ի մարտին (ընդ որում ֆիզ. անձը ծնվել է 1983թ.): 2015թ-ի ընթացքում կատարվել են սոցիալական վճարներ ամսական 5 000 դրամի չափով: 2015թ-ի տարեկան հաշվետվությունը ուղարկելիս ծրագրով արտացոլվում է, որ սոց. վճար կատարող չէ: Հարկային մարմնից ասում են, որ հավանաբար իր անունից դիմում ունի ներկայացված: Ինչևէ, կատարված սոց. վճարները ներկայումս որպես գերավճար են, հետևաբար կարո՞ղ եմ արդյոք դիմում ներկայացնել նշված գերավճարը որպես եկամտային հարկ հաշվանցելու համար:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն

233 Արթուր. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը գործունեությունը դադարեցրել է 2012թ.-ին: Հիմա ցանկանում ենք վերսկսել գործունեությունը, սակայն տարեսկզբին (մինչև փետրվարի 20-ը) շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում չենք ներկայացրել: Հիմա եթե վերսկսենք գործունեությունը, արդյո՞ք հարկվելու ենք ԱԱՀ-ով, թե դադարեցված լինելու պայմաններում արդեն գործում է հայտարարություն ներկայացնելու 20-օրյա ժամկետը:
.ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կազմակերպությունը կարող է ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու դիմում

242 Արման. Հարգելի կոլեգաներ, արդյո՞ք կազմակերպությունը կարող է ներկայացնել ԱԱՀ վճարող համարվելու դիմում (և ո՞րն է այն էլեկտրոնային հաշվետվությունների ցանկում) և համարվել ԱԱՀ վճարող, եթե այն արդեն ներկայացրել է շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում մինչև փետրվարի 20-ը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկ վճարող համարվելու համար դիմում

Վարդան. Ա/Ձ գրանցվելուց հետո մոտ 2 ամիս անց մոտեցել եմ հարկային և ներկայացրել դիմում շրջանառության հարկ վճարող համարվելու համար, սակայն դիմումս բանավոր մերժում են` ասելով, իբր ինձ ուղարկվել է պատվիրակած նամակ այն մասին, որ պետք է դիմում ներկայացնեի 9 աշխատանքային օրվա ընթացքում: Նման նամակ ես չեմ ստացել, և փոստում էլ նշում են, որ նման նամակ չի եկել իմ անունով: Հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին ՀՀ Օրենքում ընդհանրապես ոչ մի բան չգտա նախ դիմում գրելու անհրաժեշտության մասին, այսպես կոչված 9 աշխատանքային օրվա մասին: Հարցերսս հետևյալներն են. արդյո՞ք իրավունք ունեն բանավոր մերժեն դիմումս և որո՞նք են մերժման հիմքերը: Եթե ես չեմ ստացել նամակ, ինչու՞ պետք է դիմումս մերժվի: Ու՞մ կարող եմ դիմել նման հարցով, ինչպես նաև հետագա շրջանառության հարկի հաշվարկի հետ կապված: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը քանի՞ աշխատանքային օր կարող է գնալ իր հաշվին արձակուրդ

Մարգարիտա. Խնդրում եմ պատասխանել: Աշխատողը քանի՞ աշխատանքային օր կարող է գնալ իր հաշվին արձակուրդ, և եթե ամսի 1-ը կիրակի է, այդ ամսվա 2-ից պիտի գրի դիմումը: Եվ խնդրում եմ ուղարկեք դիմումի ձևի օրինակ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կուտակային վճարի գերավճարի ետ վերադարձ

Անուշ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե կարող եք, ուղարկեք կուտակային վճարի գերավճարի ետ վերադարձի դիմումի ձևը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ի` սոց. վճարից հրաժարվելու դիմում

Hamest. Բարև ձեզ, շնորհավորում եմ բոլորի Ամանորը և Սուրբ Ծնունդը, խնդրում եմ մի հարցի պատասխանել` եթե Ա/Ձ -ի պարտադիր սոց. վճարի հրաժարման դիմումի փոխարեն ուղարկել եմ վերսկսմանը, և չկա ճշգրտում տալու ձև, ի՞նչ անել այդ դեպքում:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գործունեության դադարեցման էլեկտրոնային դիմում

Մհեր. Բարև ձեզ: Ես ցանկանում եմ ժամանակավոր դադարեցնել ՍՊԸ գործունեությունը: Փորձում եմ լրացնել դիմում (59. ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ՝ Հաստատագրված վճար վճարողի գործունեության ժամանակավոր դադարեցման վերաբերյալ), բայց համար 3 դաշտը (Գործունեության տեսակը) միշտ դատարկ է մնում: Այդ դաշտում ոչ կարող եմ գրել, ոչ էլ ունեմ տարբերակներ, որ նրանից մեկը զատեմ: Այս ձևով չեմ կարողանում լրացնել դիմումը, միշտ ասում է` "Դաշտը չի կարող լինել դատարկ": Խնդրում եմ հուշել` ինչպես վարվեմ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոցիալական վճարից հրաժարվելու համար

Աստղիկ. Հարգելի մասնագետներ, ես ամբողջ 2014թ. գտնվել եմ ֆիզ. արձակուրդում: Ինձ հետաքրքիր է` արդյո՞ք կուտակայինից հրաժարվելու համար ես պետք է ներակայացնեմ դիմում իմ գործատուին մինչև դեկտեմբերի 25-ը, թե՞ դիմումը ներկայացվում է աշխատանքի վերադառնալու ժամանակ: Իմ գործատուն ասում է, որ հաշվետվությունն ուղարկված է, և ես համարվում եմ դիմում ներկայացրած, և հետևաբար խնդիր չի առաջանա: Բայց ամեն դեպքում ուզում եմ պարզել այդ հանգամանքը, քանի որ ես փաստացի ոչ մի դիմում չեմ ներկայացրել և հետևաբար չեմ ստորագրել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կուտակային և սոց. վճարներից հրաժարվելու դիմումներ

Կարեն. Հարգելի կոլեգաներ, կուտակային վճարի հետ կապված է հարցս: Նախկինում աշխատողները ներկայացնում էին դիմում համաձայն հետևյալ ձևի... հիմա ուժի մեջ է մտել սոցիալական վճարից հրաժարվելու դիմումի ձևը, որը հրապարակված է այս կայքում: Արդյո՞ք 2 դիմումի ձևերն էլ պետք է ներկայացվի աշխատողի կողմից, թե՞ վերջին ձևը բավական է:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Արդյո՞ք դիմումը վերաբերում է Ա/Ձ-ներին

Արմինե. Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Վերջին դիմում հայտը` կապված կուտակային և սոց. վճարներից հրաժարվելուն, արդյո՞ք վերաբերվում է Ա/Ձ-ներին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞վ է ստորագրելու արձակուրդի դիմումը

Անդրանիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Եթե ընկերության կառավարիչը մեկնում է արձակուրդ, նրա դիմումը և արձակուրդի հրամանը հենց նա՞ է ստորագրում, թե՞ պարտադիր ընկերության տնօրենը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոցիալական վճարի հետ կապված

Արմենուհի. Բարև ձեզ: Ինձ մի քանի հարց է հետաքրքրում. 1. Օրենսդրական փոփոխություններին լավ ծանոթ չլինելու հետևանքով հուլիս և օգոստոս ամիսներին սոց. վճարներ չեն կատարվել, և չի լրացվել դրանցից հրաժարվելու դիմումը: Արդյո՞ք դրանց ինչ-որ տուգանքներ կարող են լինել 2. Հնարավո՞ր է, որ մինչև օգոստոսի հաշվետվություններ տալը էլի հրաժարվեն սոց. վճար կատարելուց` լրացնելով համապատասխան դիմում 3. Ես աշխատում եմ 2 տեղում` գյուղապետարանի հաշվապահ և մասնավոր հիմնարկում: Հնարավո՞ր է արդյոք գյուղապետարանը սոց. վճար փոխանցի, իսկ մյուս հիմնարկից դիմում գրեմ և հրաժարվեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Երբ է առաջանում սոց. վճար կատարելու պարտավորություն

ANNA. Բարև ձեզ: Կարո՞ղ եմ արդյոք հուլիսի ամսական հաշվարկվող սոց. վճարը չկատարել, քանի որ հրաժարվելու դիմում եմ ներկայացրել նույն օրը, ինչ եկամտային հարկի և սոց. վճարի ամսական հաշվետվությունը` 19.08.2014թ, թե՞ դա արդեն օգոստոսի հանար կգործի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ցանկանում է վերսկսել գործունեությունը

Մխիթար. ՍՊԸ-ն դիմումի համաձայն ժամանակավորապես (անժամկետ) դադարեցրել է գործունեությունը: Ինչպիսի՞ կարգով պետք է առաջնորդվել գործունեությունը վերսկսելու համար, կա՞ արդյոք դիմումի ձև կամ կանոնակարգ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմումներ

Sona. Պարտադիր կուտակային համակարգին չմասնակցելու վերաբերյալ դիմումները հնարավո՞ր է հունվարի 8-ով գրել: Եթե ոչ, ապա ո՞ր ամսթիվն է ճիշտ, եթե գործատուն հունվարից պահումներ չի կատարել աշխատողներից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գործատուն պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումները ի՞նչ պետք է անի

Լյուդմիլա. Ողջույն, հարգելի մասնագետներ: Կարո՞ղ եք ինձ օգնել` գործատուն պարտադիր կուտակայինից հրաժարվելու դիմումները ի՞նչ պետք է անի, կամ ու՞ր պետք է ներկայացնի: Եթե հնարավոր է, հղում արեք: