Tag: դիմում

Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ դիմում պետք է ներկայացնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Արփինե. Բարև ձեզ: Ընտանեկան ձեռնարկատիրությամբ ԱՁ-ն, որը զբաղվում է արտադրական գործունեությամբ, միկրոձեռնարկատիրության համար որևէ դիմում պետք է գրի՞ և նոր աշխատող գրանցելու համար միայն աշխատողի հա՞յտն է լրացվում, և միայն 5 000 դրամ յուրաքանչյուր վարձու աշխատողի համար պետք է վճարի ու վե՞րջ, կա՞ այլ պարտավորություն: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Լիլիթ․ Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ԱՁ եմ բացել և հարկայինում գրել եմ առցանց լիազորի գրանցման դիմում 20 օրվա ընթացքում, այդ դիմումը համարվու՞մ է որպես շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, ու ես արդեն գրանցվու՞մ եմ համակարգում որպես շրջ. հարկը վճարող ու չե՞մ ընկնում ԱԱՀ-ով հարկման դաշտ, թե՞ այդ դիմումը կապ չունի, և պետք էր մտնել տրված տվյալներով և առանձին ինչ-որ դիմում գրել։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել դիմումը

Հեղինե․ Ունեմ մեկ տարեկան երեխա, 4 ամսականից վերադարձել եմ աշխատանքիս, սակայն ցանկություն ունեմ կրկին ֆիզ. արձակուրդ գնալ: Ինչպե՞ս ձևակերպեմ դիմումս։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հարցեր աշխատակիցների հետ կապված

Մարգարիտա. 1. Տնօրենին արձակուրդ ուղարկելու համար պե՞տք է արդյոք տնօրենի դիմումը: 2. Աշխատողը կազմակերպությունում աշխատում է համատեղությամբ: Մենք պե՞տք է տրամադրենք տեղեկանք նրա աշխատանքի համար և արձակուրդի ժամանակացույց: 3. Աշխատողին, որը պետք է անցնի պարտադիր բժշկական զննություն, պետք է ընդունել, հետո ուղարկե՞լ բուժզննության, թե՞ ուղարկել բուժզննության, հետո միայն ընդունել աշխատանքի: Խնդրում եմ մանրամասնել: 4. Եթե աշխատողը ազատվել է աշխատանքից և նրան վճարվել է վերջնահաշվարկ, բայց համակարգ չի ներկայացվել ազատման հայտը և միայն 3 ամիս անց կազմակերպությունը հայտ է ներկայացրել ազատման տվյալ ամսվա համար, այդ 3 ամիսը որպես աշխատանքային ստաժ հաշվարկվու՞մ է աշխատողի համար, թե՞ ոչ: 5. Եթե աշխատողը (շաբաթական 24 ժամ ծանրաբեռնվածությամբ) փոխարինում է մեկ այլ աշխատողի արձակուրդի ժամանակ (շաբաթական 40 ժամ ծանրաբեռնվածությամբ, աշխատավարձը՝ 90 000 դրամ), 12 աշխատանքային օր ինչպե՞ս վարձատրել համատեղությամբ աշխատանքի համար: Կարո՞ղ եմ արձակուրդ գնացող աշխատողի աշխատավարձի 50 տոկոսի չափով վարձատրել: Խնդրում եմ հնարավորության դեպքում պատասխանել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անձը դեռ գրանցված է որպես աշխատող

Էմիլյա. Բարև ձեզ: Ես գրանցված աշխատող եմ եղել, բայց դիմում եմ ներկայացրել, որ հունիսի 1-ից դուրս գամ, բայց ազատվել եմ ամսի 15-ից: Հիմա ուզում եմ աշխատել, բայց իմ անվան տակ ցույց է տալիս, որ գրանցված աշխատող եմ, իսկ նոր աշխատատեղից չեն կարող գրանցել դրա պատճառով: Իրենք էլ ասում են, թե ազատել են, բայց 3 ամիս հետո նոր կմաքրվի իմ անունից: Կօգնե՞ք ինձ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Կարո՞ղ է աշխատողը հինգ օր առաջ ներկայացնել ազատման դիմումը

Վարդուհի. Բարև ձեզ: Եթե այլ աշխատանքի վայրում աշխատանքի է անցնում աշխատողը, կարո՞ղ է այդ դեպքում 5 աշխատանքային օր առաջ գրել դիմում դուրս գալուց առաջ: Եվ արդյո՞ք խախտումներ չեն լինի աշխատավարձից վերջնահաշվարկի ժամանակ։
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Աննա. Բարև ձեզ: Եթե ՀԿ-ն ապրանք է վաճառում և տարվա սկզբին չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, արդյո՞ք պետք է դուրս գրի հարկային հաշիվ և արտացոլի այն ԱԱՀ հաշվարկում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օր առաջ պետք է ներկայացնել արձակուրդի դիմումը

Ասյա. Բարև ձեզ: Կցանկանայի իմանալ, թե արձակուրդ գնալու համար դիմումը քանի օր շուտ պետք է գրել: Եթե կարելի է, խնդրում եմ, Աշխատանքային օրենսգրքով սահմանված կետը նշեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակցի ազատման վերաբերյալ

Ջորջ. Հարգելի գործընկերներ, աշխատողը գնացել է արձակուրդ, իսկ արձակուրդի 2-րդ օրվանից հոսպիտալացվել և վիրահատվել է։ Արդյունքում՝ անաշխատունակության թերթիկի համաձայն՝ արձակուրդից ըստ նպատակի չօգտագործված 11 օրը տեղափոխվել է։ Անաշխատունակության թերթիկում նշված ժամկետի ավարտից հետո հրամանագրվել և հետ է կանչվել աշխատանքի։ Արձակուրդային 11 օրը տեղափոխվել է։ Հիմա, աշխատակիցը ցանկանում է օգտագործել իրեն հասանելիք տարեկան արձակուրդը՝ և՛ չօգտագործված, և՛ տեղափոխված արձակուրդը, այնուհետև ազատվել աշխատանքից արձակուրդի ավարտից անմիջապես հետո՝ հաջորդ օրվանից։ Ինչպե՞ս լուծել այս հարցը։ Ինչպե՞ս վերջնահաշվարկ կատարել։ Ինչպե՞ս ձևակերպել աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն ազատվելու դիմումը։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքից ազատման վերաբերյալ

Ալինա. Բարև ձեզ: Ես, իմ ցանկությամբ, ցանկանում եմ ազատվել աշխատանքից, որի համար 1 ամիս առաջ տեղեկացրել եմ ղեկավարությանը: Նոր աշխատող գտնելուց հետո, իմ գործատուն ինձ տեղեկացրեց, որ ես այլևս կարող եմ չգալ աշխատանքի: Նույն օրը ես գրեցի, ազատման դիմում, սակայն չընդունեցին, ասացին, որ ուղարկեմ փոստային ծառայության միջոցով: Ես հաջորդ օրը ուղարկեցի: Սակայն մինչ այժմ ես տեղեկացած չեմ՝ ազատվել եմ արդյոք աշխատանքից, թե ոչ, ինչպես նաև՝ չի իրականացվել վերջնահաշվարկ: Գործատուն ինձ ոչ մի տեղեկություն չի հայտնում: Ես ինչպե՞ս կարող եմ այդ ամենը պարզել և արդյո՞ք ես խնդիրներ չեմ ունենա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը դեռ չի ներկայացրել անաշխատունակության թերթիկ

Ռոման. Ողջույն։ Կխնդրեի աջակցել հետևյալ հարցում։ Երբ աշխատողը հիվանդությամբ պայմանավորված չի ներկայանում աշխատանքի, գրում է դիմում՝ նշելով, որ գտնվում է ամբուլատոր բուժման մեջ, և պարտավորվում է աշխատանքի վերադառնալիս ներկայացնել անաշխատունակության թերթիկ, ապա ես պե՞տք է արդյոք դադարեցնեմ նրա աշխատավարձը մինչև նրա փաստացի աշխատանքի ներկայանալը ու բացակա օրերի դիմաց անաշխատունակության թերթիկով վճարել նպաստ, թե՞ այլ բան է սահմանում օրենքը, և ո՞ր օրենքի ո՞ր հոդվածն է այն կարգավորում: Աշխատանքային օրենսգրքում նման բան չեմ գտնում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օր առաջ պետք է ներկայացնել ազատման դիմումը

Կարինե. Հարգելի գործընկեր, ուզում էի հարցնել` եթե աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքից ազատման դիմում է ներկայացնում, ապա դիմումն ընդունելուց հետո 14, թե՞ 30 օր պետք է աշխատի, մինչև նոր աշխատակից գտնելը։ ԱՕ-ի մեջ նայեցի` մինչև մեկ ամիս էր գրված, բայց կցանկանայի ևս մեկ անգամ հստակեցնել։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլԿայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

Փաստաթղթեր "Փաստաթղթեր" բաժնի "Հրամաններ, դիմումներ, այլ փաստաթղթեր" ենթաբաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը.
  • Ամբողջական արձակուրդի դիմում
  • Անաշխատունակության նպաստի հրաման
  • Արձակուրդից հետ կանչման հրաման
  • Աշխատանքի ընդունման դիմում
  • Աշխատանքի ընդունման հրաման
  • Աշխատանքից ազատման դիմում
  • Աշխատանքից ազատման հրաման
  • Երեխայի խնամքի արձակուրդի հրաման
  • Գործուղման հրաման
  • Գույքագրման հրաման
  • Համաձայնագիր աշխատանքային պայմանագրում փոփոխություն և լրացում կատարելու մասին
  • Հղիության և ծննդաբերության արձակուրդի հրաման
  • Մասերով արձակուրդի դիմում
  • Պարգևավճարի հրաման
  • Տեղեկանք աշխատանքի վայրից 1
  • Տեղեկանք աշխատանքի վայրից 2
  • Ծանուցում աշխատանքային պայմանագրի լուծման մասին
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

2019թ-ին նորից շրջանառության հարկով աշխատելու համար

Հասմիկ. Խնդրում եմ արձագանքել` 2019թ-ին նորից շրջանառության հարկով աշխատելու համար հայտարարություն տալու՞ ենք, 201 ձևով չի ստացվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողին ցանկանում են հեռացնել աշխատանքից

Արուսյակ. Բարև ձեզ: Այսպիսի մի հարց ունեմ։ Ես նախածննդաբերության և հետծննդաբերության 121-րդ օրում եմ գտնվում, և ՍՊԸ-ն, որտեղ աշխատում եմ, պետք է լուծարվի։ Այսօր ինձ պահանջ են ներկայացրել գրել դիմում, որ իմ դիմումի համաձայն խնդրում եմ աշխատանքից ազատել ինձ։ Արդյո՞ք ՍՊԸ կարող է աշխատանքից հեռացնել ինձ, եթե այդ դիմումը չստորագրեմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Էմի. Խնդրում եմ պատասխանել: ԱՁ-ն հունիսին տեղեկացել է, որ չի ներկայացրել շրջանառության հարկով աշխատելու դիմում, և համարվել ենք ԱԱՀ վճարող, գործարքներ դեռ չկան: Ի՞նչ ուղղումներ պետք է տրվի հաշվետվությունների և վճարումների, տարեկան և ամսական, ի՞նչ տուգանքներ կան:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս փաստաթղթավորել տնօրենի արձակուրդը

Մարիամ. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում` ինչպե՞ս փաստաթղթավորել տնօրենի արձակուրդը, և եթե դիմում և հրաման կազմվի տնօրենի կողմից, ու՞մ է ուղղված լինելու:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Էդվարդ. Հարգելի գործընկերներ, Ա/Ձ-ն մատուցում է համակարգչային ծառայություններ: Մինչև փետրվարի 20-ը չենք ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարությունը: Գիտեմ, որ արդեն համարվելու ենք ԱԱՀ վճարող: Խնդրում եմ, ասեք՝ բացի ԱԱՀ-ից էլ ինչ հարկեր եմ վճարելու (եկամտային հարկը էլի 5 000 դրա՞մ եմ վճարելու, թե՞ այլ չափով ու տոկոսներով): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ դիմումն ուշ ներկայացնելու պատճառով համարվել է ԱԱՀ վճարող

Հասմիկ. ԱՁ-ն գործունեության դադարեցման դիմում է ներկայացրել 2017թ. մարտի 30-ից: Մինչ այդ այն աշխատել է շրջանառության հարկով, սակայն դիմումն ուշ ներկայացնելու պատճառով ավտոմատ կերպով դարձել է ԱԱՀ վճարող: Հարցս հետևյալն է` ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացրել: