
Գործուղման թերթիկ լրացնելու վերաբերյալ
Արփենիկ.
Մարդ կա՞, ով երբևիցե գործուղման թերթիկներա լրացրել :))

Ինչպե՞ս ձևակերպել գործուղման ծախսերը


Աշխատակիցը ներկայացրել է գիշերավարձի փաստաթղթեր
Հայկ.
Հարգելի հաշվապահներ, աշխատակիցը, որը մեկնել էր արտերկիր գործուղման, վերադարձել է և ներկայացրել գիշերավարձի փաստաթղթեր: Հարցս հետևյալն է՝ արդյո՞ք փաստաթղթերով հիմնավորված ամբողջ գումարը (անկախ գումարի չափից) շահութահարկի առումով ենթակա է նվազեցման:

Խորհրդի անդամի գործուղում արտերկիր
Լիլիթ.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին:
Արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի իր խորհրդի անդամին (որը չի հանդիսանում աշխատակից) գործուղել արտերկիր և նրան վճարել օրապահիկ: Եթե այո, վերջինիս վճարված օրապահիկը արդյո՞ք համարվում է հարկվող եկամուտ, իսկ գործուղման ծախսերը շահութահարկով նվազեցվո՞ղ են:

Եթե աշխատողին գործուղում ենք հուլիսի 1-ից հուլիսի 31-ը
Գևորգ.
Հարգելի գործընկերներ, կխդրեի պատասխանել մի այսպիսի հարցի. եթե աշխատողին գործուղում ենք հուլիսի 1-ից հուլիսի 31-ը, ինչպե՞ս պետք է հաշվել, թե քանի օր և քանի գիշեր է կազմել աշխատակցի գործուղումը, եթե աշխատում ենք 6-օրյա աշխատանքային շաբաթով: Կանխավ շնորհակալություն:

Գիշերավարձի հատուցում
Հայկ Սարգսյան.
Հարգելի գործընկերներ, օգնեք հասկանալ.
Եթե աշխատակիցը չի բերում ՀՀ տարածք գործուղվելիս գիշերավարձի ծախսերը հիմնավորող փաստաթղթեր և գործուղման հրամանով տվյալ գործուղման փաստացի կատարված ծախսերի հատուցման պահանջ չի սահմանվում, ապա գիշերավարձը հատուցվու՞մ է յուրաքանչուր գիշերվա համար նվազագույն 5000 դրամի չափով, թե՞ ընդհանրապես չի հատուցվում:
Շնորհակալություն:

Օրապահիկի և գիշերավարձի ծախսեր
Գայանե.
Ասացեք, խնդրեմ, որտեղի՞ց կարող եմ օգտվել Մոսկվա և Թբիլիսի գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը հաշվարկելու համար: Taxinfo-ում դրանք չկան: Շնորհակալ եմ:

Կազմակերպությունը մասնագետ է հրավիրել Հռոմից
Անահիտ Սիմոնյան.
Ինչպե՞ս պետք է հաշվարկել ու համապատասխանաբար վճարել օտար երկրից, մասնավորապես՝ Իտալիա-Հռոմից, հրավիրված մասնագետի գործուղման ծախսերը ՀՀ տարածքում:

Արդյո՞ք պահվում է եկամտահարկ
Աստղիկ.
Գործուղման օրապահիկից եկամտահարկ պահվու՞մ է:

Գիշերավարձի նվազագույն և առավելագույն չափեր
Սոնա Հայրապետյան.
Խնդրում եմ, անհապաղ պատասխանեք: Առանց հիմնավորող փաստաթղթի գիշերավարձի նվազագույն և առավելագույն չափն ինչքա՞ն է: Այսինքն՝ որքա՞նը կարելի է ծախս ճանաչել շահութահարկի հաշվարկի ժամանակ:
Կանխավ շնորհակալություն:

Գործուղման ծախսի հետ ապրանքի ձեռքբերում
Նարե.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Մի բան եմ ուզում հարցնել ու խնդրում եմ՝ հնարավորինս շուտ օգնեք ինձ: Հնարավո՞ր է արդյոք գործուղման ծախսի հետ դուրս գրել նաև գումար ինչ-որ ապրանք (ՀՄ) ձեռք բերելու համար: Դա այն դեպքում, երբ ապրանքը գնված է նույն վայրից, որտեղ որ գործուղված է աշխատակիցը: Նշեմ նաև, որ գործուղման նպատակը լրիվ այլ է:

Գործուղում ձևակերպելու համար
Նարինե.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ, պատասխանեք հարցիս հնարավորինս շուտ: Գործուղում ձևակերպելու համար հրամանագրքում հրաման տալը պարտադի՞ր է, թե՞ ոչ, քանի որ գործուղման վկայականի վրա պահանջվում է հրամանի համար: Ես ուզում եմ գործուղումների համար առանձին հրամանագիրք վարել, քանի որ դրանք բավականին շատ են լինելու: Կարո՞ղ եմ այդպես վարվել, թե՞ ոչ: Եվ ևս մեկ հարց՝ ժամանումը կարո՞ղ եմ նշել ոչ աշխատանքային ժամ: Ասենք՝ ժամանել է 19:30, դրա համար արտաժամյա պե՞տք է հաշվեմ, թե՞ ոչ:
Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպության աշխատակիցները գործուղվել են ՌԴ
Սաթեն.
Կարո՞ղ եք օգնել: Ապրանքի գնման համար երկու աշխատակից մեկնել են ՌԴ: Տոմսի արժեքը և գործուղման ու օրապահիկի գումարը ներառվու՞մ են ապրանքի ինքնարժեքի մեջ:

Գործուղման ծախսերի փոխանցում
Աստղիկ.
Բարև Ձեզ: Գործուղման ծախսերի, օրապահիկի համար փոխանցվող գումարի վճարման հանձնարարագիրը պետք է լրացնել գործուղման օրվանից առնվազն 3 օր առաջ, թե՞ գործուղման օրը:
Շնորհակալություն:

Գործուղման առաջին օրը համընկնում է կիրակի օրվա հետ
Մարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Եթե գործուղման առաջին օրը համընկնում է կիրակի օրվա հետ (օրինակ` տրվում է գործուղում 2012 թ-ի օգոստոսի 5-ից 6 օր տևողությամբ), արդյո՞ք անհրաժեշտ է կիրառել ՀՀ ԱՕ 185 հոդվածի առաջին կետը: Հարգանքներով` Մարինե:

Գործուղում ձևակերպելու դեպքում
Արմինե.
Հարգելի կադրերի բաժնի աշխատողներ, խնդրում եմ մանրամասն բացատրել, թե ինչպիսի փաստաթղթեր է պետք պատրաստել գործուղում ձևակերպելու դեպքում և ինչ հերթականությամբ, այն ինչ վերաբերում է կադրերի բաժնին, ոչ հաշվապահորեն: Եվս մեկ հարց` արդյո՞ք մինչև վեց ամիսը չլրացած աշխատողին ազատելու դեպքում (օրինակ եթե երեք ամիս է աշխատել ու ազատվում է) վերջնահաշվարկ չի հասնում: Նախապես շնորհակալություն:

Գիշերավարձի ծախսերի վերաբերյալ
Գոռ.
Բարև բոլորին: Հարցս վերաբերվում է գործուղումներին: Աշխատակիցը գործուղվել է արտասահման, բերել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը (տոմսեր երկու երկրներից, գործուղման թերթիկներ կնքված), սակայն չունի գիշերավարձի հիմքերը: Իրավունք ունի՞ արդյոք ՍՊԸ-ն վճարել նրան գիշերավարձի համար 70% չափով: Եթե առնչվել եք այսպիսի պահի հետ, խնդրում եմ արձագանքեք:
Հարգանքով

Օրապահիկի և գիշերավարձի ծախսերի վճարում
Հայկ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք: Կարո՞ղ եմ արդյոք արտերկիր գործուղված աշխատակցին ավելի պակաս վճարել, քան կառավարության սահմանված օրապահիկի ու գիշերավարձի ծախսերի չափն է: Եթե ոչ, ինչու՞:

Ապրանքի ներմուծում Վրաստանից
Աթա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, օգնեք ինձ այս հարցում: Ապրանք ենք ներմուծել Հայաստան Վրաստանից, այդ իսկ պատճառով մաքսայինից պահանջել են փաստաթուղթ, որում նշված լինի, որ կազմակերպության տնօրենը գործուղման է եղել այսինչ օրվանից մինչև այնինչ օրը: Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը: Կարո՞ղ եք ուղարկել avagyan.t շնիկ gmail.com էլ. փոստի հասցեին:
Կանխավ շնորհակալ եմ:

Կազմակերպության հիմնադիր ու տնօրենը օտարերկրացի է
Արմինե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Եթե Պարսկաստանի քաղաքացի է և Հայաստանում ՍՊԸ-ի հիմնադիրն ու տնօրենն է, արդյո՞ք կարող է տարվա ընթացքում տարբեր երկրներ երկար ժամանակով մեկնել գործուղման, ու նաև կարո՞ղ ենք այդ բոլոր գործուղումները ճանաչել որպես ծախս: Եվս մեկ հարց` Պարսկաստան գնալ գալը նույնպե՞ս գործուղում է: Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ