
Առհաշիվ գումար տրամադրելու հետ կապված
Սաթեն.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ շտապ պատասխանեք.
- Կարո՞ղ եմ կազմակերպության աշխատակցի Ռուսաստան գործուղման համար դրամարկղից կանխիկ առհաշիվ գումար տրամադրել, որը ներառում է օրապահիկ, գիշերավարձ և հետադարձ տոմս:
- Եթե առհաշիվ վճարում եմ դոլարին համարժեք դրամ, ապա երբ որ կատարեմ վերջնահաշվարկ, պե՞տք է նաև տվյալ օրվա ԿԲ-ի կուրսով վերագնահատեմ տրված առհաշիվ գումարը, հետո նոր կատարված ծախսերը ԿԲ-ի կուրսով հաշվեմ ու հանեմ:

Գործուղման վերաբերյալ
Նանա.
Ա ընկերությունը Բ ընկերության հետ կնքել է տեխնիկական միջոցի վարձակալության պայմանագիր (կառավարման և տեխնիկական շահագրծման ծառայությունների մատուցմամբ): Տեխնիկական միջոցը շահագործվում է Ա ընկերության հիմնական աշխատավայրից 30 կմ-ից ավել հեռավորության վրա, և վարորդը հանդիսանում է Ա ընկերության աշխատակից: Այս դեպքում վարորդին պե՞տք է վճարել գործուղման օրապահիկի գումար, թե՞ ոչ: Այս դեպքը դիտվու՞մ է որպես գործուղում, թե՞ պետք է աշխատողի մշտական աշխատանքի վայրը փոխել: Գործուղման դեպքում նշանակություն ունի՞ արդյոք, թե անձը գիշերում է այնտեղ, թե ոչ:

Եթե ՊՈԱԿ-ը ունեցել է ծառայութան մատուցում
Նարինե.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել մի հարցում: Եթե ՊՈԱԿ-ը 2011թ ունեցել է ծառայութան մատուցում և ստացել 200000 դրամ, և այդ գումարը անմիջապես ծախսվել է որպես գործուղման ծախս, արդյո՞ք այդ 200000 դրամը պիտի ցույց տրվի շահութահարկի հաշվետվության մեջ, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Եթե տնօրենը մեկնում է գործուղում
Հայկ.
Հարգելի հաշվապահներ, եթե տնօրենը գնում է գործուղման արտերկիր, բայց գործուղման թերթիկը կնքող երկրորդ կողմ չկա, ես կարո՞ղ եմ միայն իմ կնիքով այն ձևակերպել որպես գործուղման ծախս: Կանխավ շնորհակալ եմ, օգնելու համար:

Ինչպե՞ս պետք է հաշվել օրապահիկը
Ելենա.
Եթե աշխատողը մեկնում է գործուղման Ռուսաստանի դաշնություն, ապա ինչպե՞ս պետք է հաշվել նրա օրապահիկը: Ես տեղյակ եմ, որ սահմանված է 1 օրվա համար 25000 ՀՀ դրամ: Դա այդպե՞ս է, թե՞ ոչ:

Գործուղում Հունգարիա
Գայանե.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել.
կազմակերպության աշխատակիցը 2 օրով մեկնում է գործուղման Հունգարիա:
Հրավիրող կողմն հոգում է ճանապարհածախսն և գիշերավարձը: Այդ օրերի համար կա նաև սուրճի ընդմիջում և ճաշ: Մեր կազմակերպությունը վճարելու՞ է արդյոք 2 օրվա օրապահիկ` 2*95-190 դոլար, և գործուղվողը ներկայացնելու՞ է արդյոք օրապահիկի համար հիմնավորող փաստաթուղթ: Ըստ ինձ մենք պետք է վճարենք օրապահիկ, և հիմնավորող փաստաթուղթ անհրաժեշտ չէ: Նախապես շնորհակալ եմ:

Տնօրենի ընդունում ՀԿ
Jana.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հասարակական կազմակերպությունում պարտադի՞ր է տնօրեն ընդունել նոր այլ աշխատակից: Քաղ.իրավական պայմանագրով աշխատակցին իրավունք ունե՞նք գործուղման ուղարկել:

Աշխատաժամանակի տեղեկագրի լրացման հետ կապված
Անուշ.
Հարգելի կոլեգաներ,
ՍՊԸ-ի աշխատակիցը գտնվել է գործուղման մեջ, սակայն տաբելում գործուղման օրերը նշվել են որպես սովորական աշխատանքային օրեր, այլ ոչ թե գործուղման: Կարծում եմ, սա խախտում է: Խնդրում եմ խորհուրդ տաք, թե ինչպես վարվեմ հետագա խնդիրներից խուսափելու համար:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք արտաժամյա վճար չի հասնում
Արթուր.
Բարև, ես աշխատում եմ պետական հիմնարկում, աշխատանքային պայմանագրով մեր աշխատանքը սկսվում է 09:00-ին և վերջանում 18:00, ընդմիջումը 13:00-14:00: Մենք հաճախ գործուղումների ենք մեկնում ՀՀ մարզեր, և կարող է պատահել, որ ուշ գիշերը վերադառնանք տուն: Արդյո՞ք մեզ արտաժամյա վճար չի հասնում կամ օրապահիկ, քանի որ գործուղման ժամանակ նույնիսկ երեկոյան սնվելու համար էլ ենք մենք վճարում մեր գրպանից: Մեր հիմնարկում օրապահիկ և գիշերակացի համար վճարում են միայն, երբ մեկ օրից ավել պետք է մեկնեն գործուղման: Խնդրում եմ ինձ օգնեք այս հարցում:

Ի՞նչ սահմանաչափ կա ՀՀ տարածքում գործուղման ծախսերի հետ կապված
Աննա Ա.
Հարգելի գործընկերներ,
համաձայն ՀՀ կառավարության 27.11.1998թ. 753 որոշման 3թ կետի.
հարկվող շահույթը կամ հարկվող եկամուտը որոշելու նպատակով հարկատուի համախառն եկամտից կարող են նվազեցվել` թ) Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման օրապահիկի ծախսերը` գործուղվողի գործուղման մեջ գտնվելու յուրաքանչյուր օրացուցային օրվա համար 8 հազ. դրամը չգերազանցող գումարի չափով, ընդ որում` շինարարություն իրականացնող հարկ վճարողների համար Հայաստանի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերի ամսական գումարը չի կարող գերազանցել տվյալ շինարարությունում ընդգրկված յուրաքանչյուր վարձու աշխատողի հաշվով հաշվարկված տվյալ ամսվա աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների և դրանց հավասարեցված եկամուտների գումարից: Ընդ որում, գործուղման օրապահիկի ծախսերը չեն հատուցվում հիմնական աշխատանքի վայրից մինչև 30 կմ հեռավորությամբ գործուղված աշխատողին:
Հարց` այստեղ խոսվում է միայն գործուղման օրապահիկի ծախսերի մասին, իսկ ի՞նչ սահմանաչափ կա ՀՀ տարածքում գործուղման ծախսերի հետ կապված:

Ծախսի ձևակերպում
Ռուբեն.
Բարև Ձեզ: Ինձ հետաքրքրում է` արդյո՞ք կարող եմ ես իմ անձնական հանգիստը, որը ես անկացրել եմ Ծաղկաձորում` հյուրանոցում և ունեմ 200 000 դրամի դրամարկղային չեկ, գրանցել ՍՊԸ - ի վրա որպես ծախս` հիմք ընդունելով միայն դրամարկային չեկը կամ ձևակերպել գործուղում:

Գործուղումների ո՞ր մասն է համարվում որպես շահութահարկի գծով ծախս
Սոֆյա.
Բարև ձեզ:
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` վճարված արտասահմանյան գործուղումների ո՞ր մասն է համարվում որպես շահութահարկի գծով ծախս: Շնորհակալություն:

Վառելիքի դուրսգրում
Տաթև.
Բարև, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք, եթե կազմակերպությունից մեքենայով մեկնում են գործուղման` հարցազրույց անցկացնելու, և նույն օրը վերադառնում, ո՞վ պետք է կնքի գործուղման թերթրկը, եթե մեկնում են ուղղակի ընտանիք, որպեսզի կարողանամ ծախսված բենզինը դուրս գրել:

Գործուղում մագիստրատուրայում սովորելու համար
Շուշան.
Հարգելի կոլեգաներ, պետական քոլեջը կարո՞ղ է նպատակային գործուղում տալ պետական ԲՈւՀ ավարտած շրջանավարտին մագիստրատուրայում սովորելու համար, որպեսզի հետո իր ուսումնական հաստատությունը ապահովի որակյալ կադրով, եթե այո, ապա ի՞նչ փաստաթղթերով պետք է այն հիմնավորվի: Նախապես շնորհակալություն:

Գործուղման համար ստացած կանխիկ դրամ
Կարինե.
Գործուղման համար ստացած կանխիկ դրամի (սննդի օրապահիկ) հաշվետվության հետ անհրաժե՞շտ է ներկայացնել նաև կտրոններ:

Օրապահիկի և գիշերավարձի ծախսերի հաշվարկը բյուջետային հիմնարկում
Կարինե.
Խնդրում եմ պատասխանել` բյուջետային հիմնարկների գործուղման ծախսերը` օրապահիկի և գիշերավճարի, Հանրապետության ներսում և Հանրապետությունից դուրս ինչպե՞ս է հաշվարկվում:

Ի՞նչ բլանկներ են լրացվում
astxik.
Հարգելի հաշվապահներ, բարև ձեզ, ես խնդրում եմ ասեք` որտեղից կարող եմ բեռնել մեքենային ուղեկցող (ինչ փաստաթուղթ է լրացվում) բլանկ և գործուղման գնացողների համար ինչ բլանկ եմ լրացնում, նաև այդ բլանկի նմուշը, շնորհակալություն:

Գործուղման ծախսերի հիմնավորում
Տաթև.
Հարգելի հաշվապահներ, մեր ընկերության տնօրենը պետք է գործուղման մեկնի Դուբայ և անհրաժեշտությունից ելնելով իր հետ տանում է նաև գործընկերոջը, որի ճանապարհածախսը և գործուղման բոլոր ծախսերը պետք է հոգա ընկերությունը: Ինչպե՞ս կարելի է հաշվապահորեն ձևակերպել և հիմնավորել այդ ծախսերը:

Գործուղման ծախսեր
Արմինե.
Բարև, հարգելի կոլեգաներ: Եթե տնօրենիս 2 օրով գործուղեմ Մարալիկից Երևան, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ գործուղման ծախսերը: Խնդրում եմ շտապ պատասխանեք:

Գործուղման օրերը հաշվելիս
Աղունիկ.
Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, գործուղման օրերը հաշվելիս արդյոք շաբաթ և կիրակի օրերը հաշվի են առնվում, եթե օրինակ աշխատողը գործուղվել է մեկ ամիս ժամկետով :
Կանխավ շնորհակալ եմ:
Վերջին մեկնաբանություններ