Tag: գործուղում

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է տրվի գործուղման հրամանը

Anna. Բարև ձեզ, կոլեգաներ, խնդրում եմ, պատասխանեք, եթե աշխատողը 3 օրով մեկնել է Սյունիքի մարզ, ինչպե՞ս պետք է գործուղման հրամանը տրվի և հաշվարկվի
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Առաջանու՞մ է արդյոք եկամտահարկ

Վիկա. Խնդրում եմ օգնել մի հարցում, եթե հասարակական կազմակերպության աշխատողը, որը քաղաքացիաիրավական պայմանագրով ծառայություն է մատուցում` մեկնելով գործուղում, նա վճարել է իր ճանապարհածախսը վարորդին ստացականով 40000դր, ո՞նց պետք է ձևակերպվի այդ ծախսը: Առաջանում է արդյոք եկամտահարկ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներկայացչուցական և գործուղման ծախսեր

Susanna. Հարգելի կոլեգաներ, Խնդրում եմ ասել շահութահարկի իմաստով ներկայացչուցական և գործուղման ծախսերի առավելագույն ընդունելի տոկոսադրույքը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղում

Gog. Խնդրում եմ օգնեք այս հարցում, եթե գործուղում պետք է գնա կազմակերպության տնօրենը, որը նաև հիմնադիր տնօրենն է հանդիսանում, այս դեպքում հրամանի մեջ գրում ենք գործուղել, թե գործուղվում եմ, և եթե դժվար չի, կարո՞ղ եք ինձ ուղարկել որևէ գործուղման հրամանի ձև Goharjob շնիկ mail.am
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման թերթիկի կնքում

Hayk. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` մեր ընկերության աշխատակիցը գործուղվել է շինմոնտաժային աշխատանքների համար Տաթևի վանական համալիր, պատվիրատուն Երևանում գրանցված կազմակերպություն է, գործուղման թերթիկը ո՞վ պետք է կնքի: Ընդհանրապես, եթե աշխատակիցը գործուղվում է աշխատանքների դաշտային պայմաններում, գործուղմ. թերթիկը պետք է կնքի պատվիրատու՞ն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողը գտնվում է գործուղման մեջ

Հայկ. Բարև բոլորին: Խնդրում եմ օգնել մի հարցում: Եթե աշխատողը գտնվում է ՀՀ-ում գործուղման մեջ, ընդ որում նա գործուղվել է շինարարական աշխատանքների իրականացման համար և այդ աշխատանքի համար նա վարձատրվում է: ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով շաբաթ և կիրակի օրերին նա հանգստանում է, բայց շարունակում է մնալ գործուղման մեջ և այդ հանգստյան օրերի համար ստանում է գործուղման օրապահիկի գումար: Այս դեպքում չաշխատած օրերի համար, բացի գործուղման գումարից արդյոք պետք է աշխատողի համար հաշվարկվի և վճարվի նաև աշխատավարձ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Աշխատակիցը գործուղվել է ք. Գյումրի

Ռուզաննա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել: Եթե աշխատակիցը գործուղվել է ք. Գյումրի և չի ներկայացրել հիմնավորող փաստաթղթեր տրանսպորտային և գիշերավարձի ծախսերի վերաբերյալ, ինչպե՞ս պետք է կատարել վճարումը: Նախապես շնորհակալ եմ….
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղում ԼՂՀ

Յաննա. Խնդրում եմ, օգնեք ինձ: Ասեք՝ ինչպե՞ս վարվեմ, երբ աշխատողին գործուղում եմ Ղարաբաղ, վարորդը առաքիչի հետ ճանապարհ է անցնում մոտ 15-17 ժամ՝ ներառյալ հանգստի ժամանակը, այնտեղ են մնում մի քանի օր, հետո նորից վերադառնում են: Խնդրում եմ, ասեք՝ այս դեպքում արտաժամ հաշվարկելու՞ եմ, թե՞ ոչ, և ինչպե՞ս վարվեմ, եթե 4 ժամից երկու իրար հաջորդող օրերին չպետք է անցնի արտաժամը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման վերաբերյալ

Հովհաննես. Հարցս վերաբերվում է գործուղման ծախսերին:Գործուղման ժամանակ տաքսի սերվիզը տրամադրում է մեքենայի մեջ տեղադրված չափիչ սարքի կտրոնը(օրինակ 10000 դրամի):Բայց չի տալիս հաշիվ ֆակտուրա ,կամ ՀԴՄ: Կառավարության 525 որոշման համաձայն տաքսի սերվիզի չեկը ծախս հիմնավորող փաստաթուղթ չի: Բայց առկա է գործուղման հրաման, գործուղման վկայական: Խնդրում եմ ասացեք, ինչպես վարվեմ այս դեպքում, ասեմ, շատերն են այս խնդրի առաջ կանգնած:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման ծախսեր

Հովհաննես. Հարգելիներս ունեմ այսպիսի հարց` արտասահման գործուղման ժամանակ վճարվել է 5 օրվա օրապահիկ (5*76 եվրո)դրամով, աշխատողը ծախսերը կատարել է եվրոյով: Գործուղումից վերադառնալուց չի ներկայացնում փոխարկման անդորրագիր,այդ դեպքում հաշվարկը կատարվում է գումարը տրամադրելու օրվա,թե հաշվետվության օրվա կենտրոնական բանկի կուրսով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման ծախսի հաշվարկ

Մանուշ. Բարև ձեզ: Ես ուզում եմ իմանալ, թե ինչպես հաշվարկել գործուղման ծախս Նոյեմբերյան-Երևան ճանապարհածախսը, օրապահիկը, գիշերավարձը, եթե առկա է հյուրանոցի կտրոնը կամ չկա կտրոնը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործուղման մեջ գտնվող աշխատողների աշխատավարձ

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, ինչպե՞ս վարվեմ գործուղման մեջ գտնվող աշխատողների աշխատավարձի հետ, աշխատավարձի վճարման օրը նրանք գտնվել են գործուղման մեջ, պե՞տք է նրանց համար առանձին ցուցակ և վճարային տեղեկագիր կազմել, որ գործուղումից հետո ստանան աշխատավարձն ու ստորագրեն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործուղման հրաման

SONA. Սիրելի գործընկերներ. Տվել եմ գործուղման հրաման 3 օրով,բայց ինչ պատճառներով այն պետք է երկարացվի: Ինչպե՞ս վարվեմ: Հրաման տամ ո՞ր օրն: Վերահաշվարկն ե՞րբ կատարեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Օրապահիկի և գիշերավարձի ծախսեր

Նարե. Բարև Ձեզ, Կարող եք արդյոք ինձ օգնել հետևյալ հարցում: Արտասահմանյան գործուղումների դեպքում նվազագույն գիշերավարձը կարելի է արդյոք ծախս ճանաչել, եթե չկա հիմնավորող փաստաթուղթ: Իսկ օրապահիկն ամբողջությամբ ծախսագրում եմ, ճի՞շտ եմ անում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գիշերավարձի ծախսեր

Գայանե. Խնդրում եմ պատասխանել, եթե ՀՀ տարածքում գործուղման մեկնած աշխատակիցը հիմնավորող փաստաթուղթ չի ներկայացրել գիշերեվարձի համար,որքան պետք է վճարել նրան մեկ օր գիշերավարձի համար: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արտասահմանյան գործուղումների ժամանակ

Հայկ. Հարգելի հաշվապահներ խնդրում եմ ինձ հուշել,արտասահմանյան գործուղումների ժամանակ ինչպիսի՞ փաստաթղթեր են կազմվում:Ի՞նչ փաստաթղթեր են պետք այդպիսի գործուղումները ձևակերպելու համար:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներ

Առհաշիվ գումար

Սոնա. Սիրելիներս, առհաշիվ գումար եմ ուզում տրամադրել գործուղման նպատակով Թեհրան, որպեսզի տնօրենը ապրանքներ ձեռք բերի Թեհրանից: Կարո՞ղ եմ արդյոք դոլլար տամ որպես առհաշիվ գումար, քանի որ ապրանքները պետք է գնվի դոլլարով այնտեղ, ոչ թե փոխանցումով, այլ կանխիկ: Շտապ է անհրաժեշտ: Կանխավ շնորհակալ եմ: