Tag: բյուլետեն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդության նպաստի վերաբերյալ

Անուշ. Հարգելի կոնեգաներ, խնդրում եմ պարզաբանեք, եթե հիվանդության նպաստ պետք է հաշվարկվի օրինակ սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 25-ի համար, ապա այդ դեպքում սեպտեմբերին բաժին ընկնող մասը հարկվում է սեպտեմբերին, իսկ հոկտեմբերինը` հոկտեմբերի՞ն: Թերթիկը բնականաբար ստացվում է հիվանդության վերջում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Մանուշ. Բարև ձեզ, ես ՍՊԸ-ում ունեմ գրանցված աշխատող, որը ներկայացրել է 70 օր նախածննդյան անաշխատունակության թերթիկ, ինչպե՞ս պետք է կատարել դրա վճարումը, ի՞նչ փաստաթղթեր և որտե՞ղ պետք է ներկայացնեմ, որպեսզի վճարեմ այդ աշխատողի բյուլետենի վճարումը, եթե տվյալ ամսվա սոցի հաշվարկի գումարը փոքր է բյուլետենի գումարից: Կնախավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Թեհմինա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. 1. Եթե աշխատողը ներկայացնում է օգոստոս, սեպտեմբեր ամսվա հիվանդության թերթիկը հոկտեմբերի 25-ին, այն դեպքում, երբ կազմակերպությունը սոցի և եկամտահարկի հաշվետվությունը հանձնվել է, ինչպե՞ս կատարեմ հաշվարկ: 2. Ժամանակավոր անաշխատունակության նպաստից առաջացած եկամտից հարկվող եկամտահարկը ներկայացնում են վճարման ամսում, թե հաշվարկման: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Փոփոխություններ բյուլետենի հաշվարկի մեջ

Նարինե. Բարև ձեզ, Լսել եմ, որ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել բյուլետենի հաշվարկի մեջ կամ ունենալու են, եթե կոլեգաներից տեղյակ են, խնդրում եմ գրել: Կանխավ շնորակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Անի. Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Աշխատողը հոկտեմբեր ամսին ներկայացրել է անաշխատունակության թերթիկ: Հոկտեմբեր ամսին նախորդած 3 ամիսներից մեկ արձակուրդի ամիս է, այդ դեպքում պետք է 2 ամսվա աշխատավարձին գումարել արձակուրդի 1/12, այնուհետև բաժանել 3-ի և բաժանել 30,4-ի: Խնդրում եմ պատասխանեք, այդ տարբերակը ճի՞շտ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Լունա. Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ: Իմ աշխատանքային պրակտիկայում առաջին անգամ է բախտ վիճակվել ունենալու հղի աշխատող: Իհարկե, սա շատ ուրախալի փաստ է, բայց ես կանգնել եմ փակուղու առաջ: Եթե փորձեք ինձ օգնել, շատ շնորհակալ կլինեմ, քանի որ չեմ տուժի ևˊ ես, ևˊ աշխատողը: Հղի աշխատողին իր իսկ ցանկությամբ տրամադրվել է արձակուրդ 2010թ. հոկտեմբերի29-ից (13.02.2009-13.02.2010թթ աշխատանքի համար) և վերադառնալու էր աշխատանքի 26.11.2010թ (24 աշխ.օր): Սակայն նա բերել է նախածննդյան և հետծննդյան արձակուրդի թերթիկ, որը բժշկի կողմից բացվել է նոյեմբերի 16-ից մինչև 05.ապրիլի2011թ: Ինչպե՞ս վարվեմ, որ աշխատողը չտուժի: Խնդրում եմ խորհուրդ տվեք:Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել անաշխատունակության նպաստ

Նարինե. Բարև Ձեզ, Խնդրում եմ, կարող եք օգնել այս հարցում. Ինչպե՞ս հաշվեմ բուլետենը, Եթե հունիսից հուլիս ամիսներում ունեցել է բուլետեն 25 օր, օգոստոս ամիսը աշխատել է իսկ ամբողջ սեպտեմբերը ունի բացակա հիվանդության պատճարով: Եվ հոկտեմբերին եթե նա ներկայացնի բուլետեն, ինչպե՞ս ես հաշվեմ: Կանխավ շնորակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկման ժամանակ

Նատալի. Խնդրում եմ ինձ ասեք՝ բյուլետենի հաշվարկման ժամանակ, եթե նախորդ 3 ամիսներից 1-ի ընթացքում աշխատողը գտնվել է ամենամյա արձակուրդում, ապա միջին ամսականը որոշելիս ավելի ճիշտ կլինի՞ վերցնել 2 լրիվ աշխատած ամիսների դրույքաչափերը և ավելացնել արձակուրդում գտնված ամսվա դրույքը՝ բաժանած տվյալ ամսվա աշխատանքային օրերի թվով՝ բազմապատկած տվյալ ամսում աշխատած օրերի թվով՝ ավելացրած արձակուրդայինի 1/12-ը, թե՞ ավելի նպատակահարմար է 3 ամիսների դրույքները գումարել, ստացվածը բաժանել 3 ամիսների աշխատած օրերի թվին և բազմապատկել 30,4-ով: Եթե հնարավոր է խնդրում եմ մանրամասնել, թե որ դեպքում է պետք բաժանել աշխատանքային օրերի թվին և որ դեպքում՝ օրացուցային: Ես օգտվել եմ Ժամանակավոր անաշխատունակության մասին ՀՀ օրենքից, եթե կան նաև այլ նյութեր խնդրում եմ նշել: Նախապես անչափ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Նարինե. Բարև Ձեզ, Խնդրում եմ հաշվապահներին օգնել, թե ինչպես է հաշվարկվում անաշխատունակության թերթիկը, եթե հնարավոր է մանրամասնորեն: Կանխավ շնորակալեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բյուլետենի հաշվարկ

Արմինե. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Ես սկսնակ հաշվապահ եմ: Մեր հիմնարկի նախկին հաշվապահը բոլոր բյուլետեններից եկամտահարկը պահել է 10 տոկոս՝ առանց մինիմալ աշխատավարձը հանելու: Խնդրում եմ, ասեք՝ ճի՞շտ է արդյոք նա վարվել, և հիմա ես ինչպե՞ս հաշվեմ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկի վերաբերյալ

Աննա. Եթե դժվար չէ, ասացեք՝ ես սեպտեմբերի 8-ին կստանամ անաշխատունակության թերթիկ դեկրետ գնալու համար: Հուլիս ամսին ես արձակուրդի մեջ եմ եղել: Դա ազդու՞մ է նպաստի գումարի վրա, թե՞ ոչ: Աշխատավարձս 50 000 դրամ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բյուլետենի պատճե

Anush. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, սոց հաշվետվության մեջ հղիության նպաստ եմ հաշվել, հաշվետվությունը հարկային ներկայացնելու ժամանակ բյուլետենի պատճեն նույնպե՞ս պետք է ուղարկել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բյուլետենի վերաբերյալ

Մանուշ. Եթե բյուլետենը հաշվարկում եմ հուլիս ամսին ու վճարում հուլիս ամսին, ապա ինչպե՞ս պետք է գրեմ սոց.-ի հաշվետվությունում, նշե՞մ հուլիսի հաշվետվությունում: