Tag: բյուլետեն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Ռուզաննա. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում. Ես հղի եմ և հունիսի 2-ից ես հիվանդանոցից վերցրել եմ անաշխատունակության թերթիկը /բուլետին/: Խնդրում եմ ասացեք, ինչպես են հաշվարկում 140 օրվա համար տրամադրվող գումարը և որքան դա կկազմի: Աշխատավարձս կազմում է 70.000 դրամ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ներկայացրել է բյուլետեն

Ani. Բարև Ձեզ, Խնդրում եմ օգնեք ինձ ֆիզ. ուղարկելու հարցում: Եթե աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.02.2010թ-ից 150000 դրամ աշխատավարձով և 23.06.2010թ-ին ներկայացրել է բյուլետեն, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ ֆիզի գումարը: 3 ամիսների միջին աշխատավարձը հաշվելիս մայիս ամսվա 23 աշխատած օրերը հաշվում ենք, թե` ոչ: Եվ ԱՎՈՒՄ-ն ենք վերցնում, թե իրեն վճարված փաստացի գումարը: Եվ ևս մի հարց. մայիս ամսվա 23 օրերի համար գործատուի սոցը 150000-ի համար ենք հաշվում, թե 23 օրվա համար վճարվածի: Շատ շնորհակալ կլինեմ, եթե օգնեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատողին ուղարկել ենք ամենամյա արձակուրդ

Սյուզի. Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին Եթե աշխատողին ուղարկել ենք ամենամյա արձակուրդ և այդ ընթացքում նա բերում է բյուլետենի թերթիկ , արդյոք նրան պետք է վճարվի բյուլետեն խնդրում եմ պատասխանեք և գրեք թե որտեղ կարող եմ կարդալ դրա մասին մանրամասն Նախապես շնորհակալություն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Ելենա. Հարգելի հաշվապահներ: Ես նախկինում բարձրացրել էի այս հարցը, սակայն մի քանի հարց կրկին առաջանում է ինձ մոտ: Աշխատակցուհիս ներկայացրել է ինձ անաշխատունակության թերթիկը: Սակայն պոլիկլինիկայում չեն համաձայնվել տալ 70 օր մինչեւ ծննդյան, այլ միանգամից 140 օրվա համար են գրել թերթիկը: Բյուլետենի գումարը կազմում է 161,1հազ.դրամ: Ամսական սոց եմ վճարում 135,5: Ինչպես եմ վարվում? 1. Տալիս եմ հրաման 140 օրվա համար; 2. Հաշվարկում եւ վճարում եմ 161.1հազ. դրամը; Ինչ հերթական գործողություններ պետք է կատարեմ? Ինչ փաստաթղթեր պիտի ներկայացնեմ սոցապ (բյուլետենը հաշված է 27.04.10-13.09.10):Եվ միայն սոցապ արդյոք? Օգնեք հասկանամ ինչ հերթական գործողություններ կատարեմ որ ամեն ինչ ճիշտ լինի եւ որ 161.1-135.5 տարբերությունն էլ հետ հաշվանցեն իմ հաշվետվությունների հիման վրա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Armine. Բարև բոլորին: Խնդրում եմ եթե կարող եք ինձ օգնել: Եթե աշխատողը համատեղության կարգով աշխատում է մեկ այլ տեղում, ապա հիվանդության բյուլետեն կարո՞ղ է ստանալ բոլոր աշխատատեղերից: