Tag: բյուլետեն

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանքի հետ կապված

Նունե. Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպության աշխատակիցներից մեկը այս ուսումնական տարում սկսել է աշխատել նաև որպես դասախոս համալսարանում: Վերջինս դասավանդում է շաբաթը 2 օր առավոտյան ժամերին: Մեր կազմակերպության աշխատանքային ժամերն են 9:00-18:00-ն: Հարցս նրանում է, թե արդյոք դասախոսի աշխատանքը համարվում է մեր տվյալ աշխատակցի համար համատեղությամբ աշխատանք, թե ոչ, չէ՞ որ համատեղությամբ աշխատանքը պետք է լինի հիմնական աշխատանքի ժամերից դուրս: Ի՞նչ հարցեր կարող են առաջանալ աշխատավարձի, արձակուրդի, հիվանդաթերթիկների հետ կապված: Որտեղի՞ց կարող եմ կարդալ այդ մասին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկել բյուլետենը

gohar. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին. Աշխատողն ընդունվել է աշխատանքի մայիսի 2 ին, հունիսի 19 ին ծննդաբերել է վաղաժամ: Ինչպե՞ս պետք է հաշվարկեմ նրա բյուլետենը, եթե բյուլետենի թերթիկի վրա նշված է 19.06.2011- 28.08.2011 Նախապես հայտնում եմ իմ շնորհակալությունը բոլոր օգնողներին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի բյուլետենի գումարը

Մարիամ. Աշխատողը հունիսի 2-10 վերցրել է իր հերթական տարեկան արձակուրդը, որի դիմաց ստացել է նշված օրերին համապատասխան արձակուրդային գումարը: Առողջական պահանջներից ելնելով պոլիկլինիկան տրամադրում է տվյալ աշխատողին բյուլետեն հունիսի 5-ից 20-ը: Ինչպե՞ս է հաշվարկվում աշխատողի բյուլետենի գումարը և հունիս ամսվա աշխատավարձը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը ներկայացրել է բյուլետեն

astxik. Հարգելիներս, խնդրում եմ պատասխանեք. աշխատակիցը ներկայացրել է 1/մեկ/ բյուլետեն` մայիսի 19-ից հունիսի 10-ը և հունիսի 11-ից հունիսի16-ը որ ամսով եմ գումարը վճարելու, կա՞ արդյոք ժամկետ գումարի վճարման համար և կարո՞ղ եմ հունիսի աշխատավարձի ցուցակով ամբողջը վճարել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին օրենք

Դավիթ Ասատրյան. Ժողովուրդ, բյուլետենի օրենքը փոխվել է 21.05.2011թ.-ից, մաքսիմալ 5*32500 սահմանը միայն Ա/Ձ-ների համար է, ՍՊԸ-ների համար սահման չկա, հետո ինչ-որ տեղեկանքի ձևեր են մշակվել, 6-րդ հոդվածում ոչ աշխատանքային օրերը կարծես թե աշխատանքային են համարվում, աբսուրդ... մի խոսքով կարդացեք... Թե չէ հարկայինից խեր չկա, լռում են, հետո սյուրպրիզ անում...
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ հղիության և ծննդաբերության նպաստ

Լիանա. Բարև Ձեզ, հոգատար հաշվապահներ: Խնդրում եմ, հնարավորության դեպքում շտապ պատասխանել հետևյալ հարցին: Ինչպե՞ս կհաշվարկվի ԱՁ-ի հղիության և ծննդաբերության արձակուրդը, եթե ան/թ տրվել է 31.03.2011թ. - 06.07.2011թ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն է լինելու նպաստի գումարը

Մարի. Մեկ տարվա կտրվածքով միջին ամսական աշխատավարձս կազմում է 180.000 ՀՀ դրամ, տարվա ընթացքում երկու անգամ ստացել եմ 150.000 ՀՀ դրամ: Անաշխատունակության թերթիկը տրված է 26.04.11թ.-12.09.11թ. համար: Որքա՞ն է լինելու նպաստի գումարը (հաշվարկը, հարկվու՞մ է, թե՞ ոչ): Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդ

Ռիպա. Բարև ձեզ: Ես գտնվում եմ նորածին երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում: Արձակուրդից դեռ ունեմ ևս մեկ տարի: Արձակուրդի ընթացքում կծնվի իմ երկրորդ երեխան: Ես ուզում եմ իմանալ, հիմնարկը ինձ պե՞տք է վճարի հղիության բյուլետենի (140 օրվա) աշխատավարձը, թե՞ ոչ: Եվ վճարման համար ես պե՞տք է դուրս գամ աշխատանքի, թե՞ դա անպայման չէ: Շնորհակալոթյուն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Առձեռն ինչքա՞ն գումար է ստանալու աշխատողը

Էմմա. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Միջին ամսական աշխատավարձը ընդունելով 130000դրամ` 5-օրյա աշխատանքային շաբաթվա համար հաշվարկել հիվանդաթերթիկ մարտի 4-20-ի համար (2011թ.)` փոփոխված օրենքներով: Առձեռն ինչքա՞ն գումար է ստանալու աշխատողը, եթե 4-20-ը եղել է ժամանակավոր անաշխատունակ, իսկ մնացած աշխատանքային օրերին աշխատել է: Կարող եք գրել նաև աշխատողին վճարվելիք վերջնական գումարի չափը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստների հաշվարկ

Արմինե. Խնդրում եմ ինձ ասացեք, թե ինչպես են հաշվում ուսուցիչների վարձատրությունը անաշխատունակության թերթիկով, շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք ճիշտ է հաշվարկը

Ստելլա. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, հատկապես նրանք, ովքեր լավ իրազեկված են այսպիսի իրադրություններից: Ես պետք է ստանամ ֆիզարձակուրդի գումար, որի հաշվարկման կարգը ինձ շատ զարմացրեց: Ըստ նոր ընդունված օրենքի հիմա աշխատավարձի միջինը հաշվում են` վերցնելով ամբողջ տարվա (12 ամսվա) աշխատավարձը և աշխատանքային օրերի քանակը: 1. Խնդրում եմ ասեք, ճի՞շտ է, որ այն ամիսները, որոնց ընթացքում ես ունեցել եմ բյուլետեն, հաշվարկվում են կիսատ և աշխատավարձի միջինը հաշվարկելիս այդ ամիսները դուրս են մնում: Ես աշխատել եմ ուղիղ մեկ տարի և գնացել ֆիզ. արձակուրդ, այսինքն 12 ամսվա միջինը հաշվելիս նրանք հանել են իմ բյուլետենով ամիսները և ամառային արձակուրդի 2 ամիսները: Մնացած 6 ամսվա գումարի միջինն են հանել: 2. Բացի այդ գումարները, հաշվարկից դուրս են եկել նաև այդ ամիսների ընթացքում իմ աշխատած օրերի քանակը: (Ապրիլին ես ունեցել եմ 1 շաբաթվա բյուլետին, հաշվելիս միջինը, նրանք այդ ամիսը համարել են կիսատ և հանել հաշվից): Բայց չէ՞ որ նրանք ինձ վճարել են այդ մի շաբաթվա համար: 3. Խնդրում եմ ինձ որևէ օրինակով բացատրեք, թե ինչ է կատարվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Անուշ Քարամյան. Խնդրում եմ պատասխանել` ինչ նոր փոփոխություն կա անաշխատունակության նպաստի հաշվարկման կարգում 2011թվականի փետրվարի 1-ից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության նպաստի հաշվարկ

Կարինե. Բարև Ձեզ: Խնդրում եմ, ո՞վ կարող է ինձ օգնել հաշվելու հղիության նպաստը: Ես տվյալ հիմնարկում աշխատել եմ 2010թ. հուլիսի 1-ից և ստացել եմ 50000 դրամ աշխատավարձ և դեկրետ եմ գնացել նոյեմբերի 19-ից: Շատ շնորհակալ կլինեմ ձեր պատասխաններից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Շուշանիկ. Հարգելի կոլեգաներ, հարցս վերաբերում է հղիության և ծննդաբերության պատճառով առաջացած նպաստի հաշվարկմանը: Քանի որ օրենքը փոփոխվել է, այժմ հաշվարկվող գումարը չպետք է գերազանցի նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկը (ՀՕ-160-Ն, հոդված 22-ի կետ 2): Խնդրում եմ ինձ հուշել, արդյո՞ք եկամտահարկ պահվում է նշված նպաստից, եթե այո, ապա ո՞րն է հիմքը, քանի որ ասվում է, որ կա փոփոխություն, բայց ես չեմ կարողանում գտնել այն (նախկինում որևէ պահում չէր կատարվում ֆիզ. արձակուրդի գումարից): Կանխավ շնորհակալություն: