Tag: արտադրություն

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարի արտադրամասը բացի կարը կատարում է նաև ուսուցում

Ժանետ. Բարև բոլորին: Խնդրում եմ՝ խորհուրդ տաք: Կարի արտադրամասը բացի կարը կատարում է նաև ուսուցում: Արդյո՞ք կարի ուսուցումից ստացված գումարը ևս պետք է հարկվի 3.5 տոկոս շրջանառության հարկով, որպես արտադրական գործունեությունից ստացված եկամուտ, թե՞ պետք է դիտվի որպես այլ եկամուտ և հարկվի 5 տոկոսով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտադրության ծավալների վերաբերյալ հաշվետվություն

Արման. Ի՞նչ տվյալներ և ինչպե՞ս են լրացվում ԱՎԾ ամսական հաշվետվությունում Ձև 1` արտադրության ծավալների վերաբերյալ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բուսական թեյի արտադրություն սկսելու համար

Արսեն. Բարև ձեզ: Բուսական թեյի արտադրություն սկսելու համար ի՞նչ պարտադիր թղթեր են պետք (լիցենզավորում, սանէպիդկայան, որակի սերտիֆիկատ, շտրիխ կոդ և այլն), խնդրում եմ օգնեք:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի արտադրությամբ

Լիլիթ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք` Ա/Ձ-ն զբաղվում է հագուստի արտադրությամբ, որտեղ նաև կարվում են հարսանյաց զգեստներ: Արտադրությանը կից բացվելու է հարսանյաց սրահ, որտեղ վարձույթով է տրվելու Ա/Ձ-ի կարված զգեստները: Խնդրում եմ պատասխանել` ի՞նչ հարկատեսակով է հարկվելու Ա/Ձ-ն տվյալ դեպքում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է իրականացնել սառը սուրճի և թեյի արտադրություն

Ameli. Բարև ձեզ: Գրանցվել եմ որպես Ա/Ձ և պատրաստվում եմ իրականացնել սառը սուրճի և թեյի արտադրություն: Ասացեք խնդրեմ` ի՞նչ հարկատեսակով եմ հարկվելու: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարի արտադրամաս և կարի արհեստանոց նույն տարածքում

Արթուր. Հարգելի հաշվպահներ, Մտադիր եմ գործարկել կարի արտադրամաս և կարի արհեստանոց նույն տարածքում: Հնարավո՞ր է, որ արտադրամասը աշխատի ԱՁ-ով, իսկ կարի արհեստանոցը այլ անձի արտոնագրով: Եվ ընդհանրապես, ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի տվյալ գործունեությունը: Եվ մեկ հարց էլ` ներկայումս հնարավո՞ր է առանց նույնականացման քարտի գրանցվել որպես անհատ ձեռներեց: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա արտադրությամբ զբաղվելու համար

Աստղիկ. Բարև Ձեզ, ես ուզում եմ զբաղվել կոտլետների արտադրությամբ: Խնդրում եմ ասել` դրա համար լիցենզիա կամ սերտիֆիկատ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Եթե այո, ապա որտեղի՞ց կարող եմ այն ստանալ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հաստոցների ներմուծում և մաքսազերծում

Արման. Իբրև Ա/Ձ պատրաստվում եմ ներմուծել Լեհաստանից և Չինաստանից խաղալիքների արտադրության համար հաստոցներ: Մաքսատուրք կամ այլ վճար ես պե՞տք է վճարեմ հաստոցները ներկրելու համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Հացաբուլկեղենի արտադրամաս բացելու համար

Տիգրան. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է` ցանկանում եմ բացել հացաբուլկեղենի արտադրամաս որպես անհատ ձեռներեց: Ի՞նչ է հարկավոր դրա համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն իրականացնում է արտադրություն

Ռաֆիկ. Բարև ձեզ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. ԱՁ-ն իրականացնում է արտադրություն, ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի պատվիրատուին, և ֆակտուրայի ոչ լիարժեք լրացնելու համար ինչպիսի՞ վարճական տույժեր են նափատեսվում, և արդյո՞ք անհատ ձեռնարկատերը պետք է պահի որևիցե գիրք: Հարցը տալուց առաջ ուսումնասիրել եմ օրենսգիրքը` ԱՁ-ների և շրջանառության հարկ վճարողների վերաբերյալ, և ակնկալում եմ առավել բավարար պատասխան, նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն արտադրում է քաղցրավենիք մեծածախ վաճառքի համար

Մերի. Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ-ն արտադրում է քաղցրավենիք մեծածախ վաճառքի համար, չունի ՀԴՄ, դուրս է գրում հաշիվ-ապրանքագիր: Ասացեք խնդրում եմ` ի՞նչ հարկով է հարկվելու` շրջանառության հարկով, թե արտոնագրային վճարով: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Պե՞տք է արդյոք գրանցել տնօրենին

Ալլա. Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ պետռեգիստրի վկայականում նշված է տնօրենի անունը, սակայն տնօրենը գրանցված չէ և ոչ մի հարկ չի վճարվել: Ասացեք խնդրեմ` պե՞տք է արդյոք գրանցել տնօրենին և նշանակել աշխատավարձ: Այդ նույն վկայականի մեջ նշված է, որ ՍՊԸ-ի գործունեությունը առևտրային է, սակայն նշված չէ, որ նա ունի արտադրություն, դա որևէ խնդրի չի՞ հանգեցնի:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տեղեկատվություն ԱՁ հարկերի մասին

Անահիտ. Բարև ձեզ: Ես ուզում եմ որոշ ինֆորմացիա ստանալ Ա/Ձ-ի հարկերի մասին: Ա/Ձ-ն գործունեությունը սկսել է 2013թ-ի սեպտեմբերից, զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ: Ես ցանկանում եմ իմանալ, թե ինչ հարկային վճարումներ (ի՞նչ տոկոսադրույքով) պետք է կատարի Ա/Ձ-ն (աշխատողների և իր համար) գործունեության ընթացքում: Խնդրում եմ օգնեք ցանկացած օգտակար ինֆորմացիայով: Կանխավ շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ-ն ցանկանում է ապրանք արտահանել ԼՂՀ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. ԱՁ-ն զբաղվում է արտադրությամբ, աշխատում է շրջանառության հարկով և ցանկանում է իր արտադրանքը արտահանել ԼՂՀ և առաջարկել խանութներին: Նման պարագայում. 1. ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ 2. ի՞նչ հաշիվ-ապրանքագիր պետք է դուրս գրվի և քանի՞ օրինակից 3. ԼՂՀ խանութներին տրված հաշիվ-ապրանքագրերում նշված գումարի 3,5%-է արդյոք հաշվարկվում որպես շրջանառության հարկ Եթե հնարավոր է` նաև հղում կատարեք, թե որ օրենքով է դա կարգավորվում: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բնական կորուստի դուրսգրման ակտ

Հայկ Սարգսյան. Հարգելի գործընկերներ, կազմակերպությունում մսի պահեստավորման (սառեցման ժամանակ) բնական կորուստ է տեղի ունենում: Կառավարությունը ունի՞ մշակված ձև բնական կորուստը պահեստից դուրս գրելու: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. կազմակերպությունը ՓԲԸ է, զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Բայց ՓԲԸ-ն ունի նաև արտոնագրային վճարով գործող հանրային սննդի օբյեկտ: Գիտեմ, որ շրջանառության հարկ վճարողները ազատված են 11% եկամտային հարկ պահելու պարտավորությունից, սակայն հարցս հետևյալն է. արտոնագրային վճարող համարվող հանրային սննդի օբյեկտի համար փաստաթղթերով չհիմնավորված ձեռքբերումների մասով արդյո՞ք պետք է հաշվարկվի և վճարվի 11% եկամտային հարկ, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս վարվել խոտանի հետ

Ռիտա. Հարգելի կոլեգաներ, մեր արտադրությունը գտնվում է փորձարկման փուլում: Այն տևել է մի քանի ամիս հոսքային գծի թերությունների պատճառով: Կուտակվել է խոտան: Խնդրում եմ պատասխանեք` ինչպե՞ս վարվենք խոտանի հետ, ի՞նչ նորմաներից ելնելով` ծախս ճանաչենք, և ինչպե՞ս ակտավորենք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Խմորեղենի արտադրությամբ զբաղվելու համար

Մարիա. Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք պարզել մեկ հարց: Ես ցանկանում եմ զբաղվել խմորեղենի արտադրությամբ: Ի՞նչ խորհուրդ կտաք գրանցվել` որպես Ա/Ձ, թե՞ ՍՊԸ: Կցանկանայի իմանալ նաև, թե ինչ հարկեր պետք է վճարեմ թե Ա/Ձ, և թե ՍՊԸ-ի դեպքում տվյալ գործունեությունը իրականացնելու ընթացքում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ գրքեր են անհրաժեշտ

Հարութ. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել մի հարցի: Ես նոր եմ ընդունվել աշխատանքի, և ինձ հետաքրքում է, թե ինչ փաստաթղթեր և գրասենյակային գրքեր են ինձ անհրաժեշտ հաշվապահությունը վարելու համար: Կազմակերպության գործունեությունը նույնպես նոր է սկսվել: Այն գրանցված է որպես ՍՊԸ և զբաղվելու է արտադրությամբ: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվելու գործունեությունը

Աշոտ. Բարև Ձեզ: Ես Ա/Ձ եմ, զբաղվում եմ կահույքի արտադրությամբ, չունեմ աշխատողներ, նախորդ հաշվետու տարում իմ շրջանառությունը չի գերազանցել 2 մլն-ը, խնդրում եմ ասացեք, թե ինչ հարկատեսակով և կարգով եմ հարկվելու այժմ և ինչպես եմ կատարելու սոց. վճարներ: Կանխավ շնորհակալություն: