
Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա
ANUSH.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնեք: Քիմիական նյութերի արտադրության համար լիցենզիա պե՞տք է: Եթե այո, խնդրում եմ հուշեք` որտեղ պետք է դիմեմ այդ լիցենզիան ստանալու համար: Նախապես շնորհակալ եմ:

Քանի՞ առաքման գիրք պետք է պահի ԱՁ-ն
maro.
ԱՁ զբաղվում է արտադրությամբ և ապրանքը առաքում է մի քանի կազմակերպությունների: Քանի՞ առաքման գիրք պետք է պահի:

Անհրաժե՞շտ է արդյոք հսկիչ դրամարկղային մեքենա
Vahag.
Հարգելի գործընկերներ, նորոբաց ԱՁ-ն զբաղվում է շինանյութի արտադրությամբ և վաճառքով: Անհրաժե՞շտ է արդյոք հսկիչ դրամարկղային մեքենա:
Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ ձևակերպումներ պետք է տալ
Լիզա.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. կազմակերպությունը թողարկել է արտադրություն և օգնության կարգով տվել է ուրիշ կազմակերպությանը, Հ/Ա-ում գրվել է գումար և հաշվարկվել է ԱԱՀ, խնդրում եմ ասել` ինչ ձևակերպումներ պետք է տամ:
Կանխավ շնորհակալություն:

Ֆիզ. անձը անհատույց վարձակալության է տվել իր տարածքը
E.
Ֆիզ. անձը, որը միաժամանակ հանդիսանում է ՍՊԸ-ի տնօրեն, անհատույց վարձակալության է տվել իր տարածքը արտադրությամբ զբաղվող իր ընկերությանը: Հետո բանկից վարկ է վերցրել և կատարել ծախսեր այդ անհատույց վարձակալած տարածքի համար` ձեռք բերելով շինանյութ և այլ նյութեր: Այդյո՞ք այդ ձեռքբերումների գծով հ/ֆ-ներում առկա ԱԱՀ-ն հաշվանցման ենթակա է և այդ կատարված ծախսերը` ծախսագրման ենթակա:

Կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ
Մերի.
Հարգելի փորձառու հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել: Ես նոր նոր եմ փորձում դառնալ հաշվապահ, դեռ շատ երիտասարդ եմ: Ինձ մի շատ կարևոր հարց է հուզում, եթե դժվար չէ, խնդրում եմ պատասխանեք ինձ: Կազմակերպությունը, որտեղ ես աշխատում եմ, զբաղվում է արտադրությամբ, և շատ հնարավոր է, որ մոտակա օրերը սոցը ստուգումներ բացի մեզ մոտ: Կարո՞ղ էիք ինձ ասել, երբ սոց. վարչությունը գալիս է ստուգման, առաջնահերթ ի՞նչն է ստուգում, կամ որո՞նք են այն բաց տեղերը, որտեղ սոցը գտնում է սխալներ: Շատ շնորհակալ կլինեմ, եթե ինձ գրեք:

Ին՞չ պայմանագիր է անհրաժեշտ
Toma.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել. հաց արտադրող ՍՊԸ-ին ին՞չ պայմանագիր է պետք խանութների հետ, որպեսզի կանխենք մեր մատակարարներին արանց հ/ա բռնելը, քանի որ հնարավոր չի նախապես իմանալ տվյալ օրվա պատվերը և հետ վերադարձը, ուստի հ/ա գրելը անհնար է: Նախապես շնորհակալություն:

Հացի արտադրամաս
Մարի.
Ողջունում եմ բոլոր հաշվապահներին: Ես ունեմ մի քանի հարց.
1. Հացի արտադրամասը ի՞նչ հարկով է հարկվում
2. Հաշվետվությունը եռամսյակո՞վ են հանձնում, թե՞ ամսականով
3. ՀԴՄ անհրաժե՞շտ է, թե՞ ոչ:
Եթե հնարավոր է, խնդրում եմ պատասխանել ևˊ ԱՁ-ի, ևˊ ՍՊԸ-ի համար: Նախապես շնորհակալություն:

ԱԱՀ հաշվարկման հետ կապված
Tigran.
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ ջան, խնդրում եմ պատասխանեք. եթե ընկերությունը աշխատում է ԱԱՀ-ով և ունի հացի արտադրություն և իրացում միայն իր արտադրամասին կից խանութից, տվյալ դեպքում ինչպե՞ս հաշվառել ԱԱՀ-ն, 16,67 %, թե՞ 20 %:

Արտադրանքի թողարկում
Կարեն.
Բարև ձեզ, նախապես շնորհակալ եմ, ասացեք խնդրեմ` կազմակերպությունը ունի գործարան, որը թողարկել է իր առաջին արտադրանքը: Պահեստից այն վաճառելու համար ի՞նչ պետք է լրացնել` գրքեր, հաշիվ-ապրանքագիր:

Ապրանքի փոխանակման դեպքում
ЭРИКА.
Հարգելի հաշվապահներ, մենք զբաղվում ենք հացամթերքի արտադրությամբ, խնդրում եմ օգնեք պարզաբանելու, թե ինչպես վարվեմ, երբ մի կրթօջախ մեզ առաջարկում է տալ ալյուր, փոխարենը մենք պետք է նրանց առաքենք հաց: Ինչպե՞ս վարվենք ծախսերը հիմնավորելիս, քանի որ ուսումնական հաստատությունը մեզ փաստաթուղթ չի կարող տալ: Նախապես շատ շնորհակալություն:

Վարձակալական պայմանագիրը չունի նոտարական վավերացում
Գուրգեն.
Հարգելի մասնագետներ,
կխնդրեմ պատասխանեք հետևյալ հարցին: Կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ և համաձայն պայմանագրի վարձակալական հիմունքներով զբաղեցնում է ՊՈԱԿ տարածքի մի մասը: Տվյալ ՊՈԱԿ-ը, կադաստրային մարմինների հետ որոշակի խնդիրներից ելնելով, չի կարող կազմակերպությանը տրամադրել սեփականության իրավունքի վկայական, և հետևաբար վարձակալական պայմանագիրը չունի նոտարական վավերացում:
Ինչպե՞ս կվերաբերվեն հարկային մարմինները վերը նշված պայմանագրին, ՊՈԱԿ-ի կողմից ներկայացված հաշիվներին և սույնով պայմանավորված կազմակերպության ծախսերին:
Շնորհակալություն:

Անվտանգության կանոնների տիպային օրինակ
Վանա.
Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարելի է գտնել արտադրության համար պահանջվող անվտանգության կանոնների տիպային օրինակ:

Դռների և պատուհանների արտադրություն
Լիանա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել ինձ: Կազմակերպությունը զբաղվում է դռների և պատուհանների արտադրությամբ, և ես չգիտեմ, թե ինչպես կատարեմ նյութածախս, ինչ նորմատիվներ գոյություն ունեն, որտեղից կարող եմ տեղեկանալ այդ մասին: Շատ շնորհակալ կլինեմ օգնության համար:

Արդյո՞ք պարտադիր է լիցենզիա
Վահե.
Սառը սուրճի և թեյի արտադրության համար լիցենզիա պարտադի՞ր է:

Ուղղակի և անուղղակի ծախսեր
Արա.
Արտադրության մեջ ուղղակի և անուղղակի ծախսերի տարբերությունը ո՞րն է:

Ոգելից խմիչքների արտահանում
Գրիգոր.
Ինչ՞ օրենքով է կարգավորվում ՀՀ արտադրության ոգելից խմիչքների արտահանումը։ Որտեղի՞ց կարելի է ստանալ համապատասխան կոնսուլտացիա։

Արդյո՞ք պետք է վարել առաքման գիրք
Վահան Գրիգորյան.
Կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Ունի հացի արտադրություն և մանրածախ առևտրի գործունեություն: Առաքման գիրք վարել պե՞տք է, թե՞ ոչ:

Ա/Ձ-ն զբաղվում է երկաթյա իրերի արտադրությամբ
Սիլվա.
Ողջույն հետաքրքիր մարդկանց թիմին: Առաջին անգամ եմ շփվում ձեզ հետ և մեծ բավականություն ստանում բոլորիցդ:Պատասխանեք խնդրեմ իմ այս հարցին: Ա/Ձ-ն զբաղվում է երկաթյա իրերի արտադրությամբ(վանդակաճաղեր,դռներ,բազրիքներ և այլն): Քանի որ վաճառքի սրահ չունի ՏՀՏ-ն ՀԴՄ-ի իրավունք չտվեց: Ունի առաքվող, տեղափոխվող ապրանքների գրանցման գիրք:Ա/Ձ-ն գործարք չի կատարում կազմակերպությունների հետ,նրան գործով դիմում են ֆիզիկական անձինք:Ա/Ձ-ն ստիպված բանկում հաշվեհամար է բացել և ֆիզիկական անձից վերցնելով աշխատանքի դիմաց վճարված գումարը փոխանցում է կատարում իր հաշվե համարին:Ասացեք խնդրեմ ճիշտ է արդյոք նման ձևով աշխատելը և ինչ կարգով պետք է վարել գիրքը եթե ֆիզիկական անձը շատ դեպքերում անձնագիր չի տրամադրում:Կանխավ շնորհակալ եմ:

Ծխախոտի արտադրությամբ զբաղվողների և դիզելային վառելիք ներմուծողների հարկումը
Զառա.
Ինչպե՞ս է ծխախոտի արտադրությամբ զբաղվողների և դիզելային վառելիք ներմուծողների հարկումը իրականացվում: Արդյո՞ք նրանք ԱԱՀ վճարողներ են համարվում:
Կանխավ շնորհակալություն պատասխանելու համար:
Վերջին մեկնաբանություններ