Tag: արտադրություն

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ

Նարինե. Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Զբաղվում եմ գյուղմթերքի արտադրությամբ, հարկերից ազատված եմ, ապրանքը վաճառելուց օգտագործում եմ ՀԴՄ: Որքա՞ն պիտի լինի իմ տարեկան շրջանառության շեմը (խնդրում եմ նշեք հղումը): Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հացաբուլկեղենի արտադրության համար

Աշոտ Բեգլարյան. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ (ГОСТ, пожарный акт, սննդի տեսչության կողմից թույլտվություն, սանիտարահիգիենիկ և այլն) հացի (հացաբուլկեղենի) արտադրության և վաճառքի կազմակերպման համար, և որտեղ է ամրագրված փաստաթղթերի այդ ցանկը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունն արտադրել է 1տ 100% սպիրտ 800.000 դրամ ինքնարժեքով

ArshakN. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Ընկերությունն արտադրել է 1տ 100% սպիրտ 800.000 դրամ ինքնարժեքով: Որքանո՞վ պետք է վաճառի, որպեսզի ստանա 400.000 դրամ շահույթ: Պե՞տք է արդյոք հաշվի առնել ԱԱՀ, թե՞ սպիրտ արտադրողներն արտոնություններ ունեն: Եվ ինչքա՞ն կկազմի ակցիզային հարկը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է կիսաֆաբրիկատների արտադրությամբ

Սեդա. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ ինձ օգնեք Ա/Ձ ի հաշվետվություների հարցում: Ա/Ձ-ն զբաղվում է կիսաֆաբրիկատների արտադրությամբ, աշխատում է շրջանառության հարկով: Ես եմ վարում իմ Ա/Ձ-ի հաշվապահությունը, ի՞նչ վճաներ ունեմ անելու, վարչականի տակ չընկնեմ: Շնորհակալ կլինեմ մանրամասն խորհրդատվության համար, Սեդա (043 16 52 39):
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է էլեկտրական սարքավորումների արտադրությամբ զբաղվել

Միհրան. Բարև ձեզ: Եթե նախատեսվում է ֆիզիկական անձի կողմից էլեկտրական սարքավորման արտադրություն, ո՞ր հարկատեսակով է նպատակահարմար գրանցվել և կատարել գործունեություն` որպես ոչ իրավաբանական անձ: Հարկավոր է նաև պատասխան լիցենզավորման անհրաժեշտության մասին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Սառը սուրճի արտադրությամբ և վաճառքով զբաղվելու համար

Վաչե. Բարև ձեզ: Հարգելի օգտվողներ, հարցս հետևյալն է. ցանկանում եմ սկսել սառը սուրճի արտադրություն և վաճառել տարբեր խանութներում: Չեմ պլանավորում ունենալ աշխատող/ներ: Ես իմ արտադրանքը ինքս ցրելու եմ վաճառակետերին: Խնդրում եմ ասեք` անհրաժե՞շտ է արդյոք ԱՁ գրանցել, եթե այո` ի՞նչ փաստաթղթերով և ինչքա՞ն ամսական հարկերի պայմաններով, եթե ոչ, ապա ասացեք խնդրեմ` արտադրանքը խանութում չի՞ առաջացնի խնդիրներ հարկայինի հետ: Նախապես շնորհակալություն, խնդրում եմ, օգնեք` հասկանամ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է հացաբուլկեղենի արտադրությամբ

262 Արմենակ. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ եմ: Զբաղվում եմ հացաբուլկեղենի արտադրությամբ ընտանիքիս անդամների հետ, համարվում եմ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ: Արտադրանքի վաճառքն իրականացնում եմ մանրածախ՝ տեղում: Արդյո՞ք պետք է կատարեմ հանրային սննդի վճար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Beovulf. Բարև ձեզ, ասեք խնդրեմ՝ ՀՀ տարածքոմ հագուստի արտադրամասում արտադրվելու է հագուստեղեն տղամարդու, կանանց և երեխաների համար, հագուստի արտադրության համար համապատասխան լիցենզիայով: Արդյո՞ք անհրաժեշտ է առանձին լիցենզիա մանկական հագուստի արտադրման համար (ինչպես դա ընդունված է ՌԴ-ում), թե՞ եթե ընկերությունը ունի հագուստի արտադրանքի լիցենզիա, ապա կարող է արտադրել նաև մանկական հագուստ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ զբաղվելու է կիսաֆաբրիկատների արտադրությամբ

Վարդան. Հարգելի գործնկերներ, հարցս հետևյալն է. Ա/Ձ-ն պետք է կիսաֆաբրիկատների արտադրություն սկսի, ի՞նչ փաստաթղթաշրջանառություն է նրան սպասվում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվելու է զովացուցիչ ըմպելիքների արտադրությամբ

Սամվել. Բարև ձեզ: Ցանկանում եմ բացել ԱՁ, զովացուցիչ ըմպելիքի արտադրամաս: Խնդրում եմ ասեք ինձ` ի՞նչ է անհրաժեշտ, ես միայն տեղյակ եմ ԱՁ բացելու կարգից, մնացած ոչինչից տեղյակ չեմ, արդյո՞ք պետք է լիցենզիա, որքա՞ն գումար կպահանջվի ամբողջ գործընթացի համար, սանէպիդկայանի հետ կապ ունի՞ այդ ԱՁ-ն, թե՞ ոչ, հնարավոր ամեն ինչ կասե՞ք, շատ-շատ շնորակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Թույլատրվու՞մ է արդյոք թղթակցությունը

Armine. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` Կարելի՞ է արդյոք վարչական բնույթի ծախսերը ( կտ 713, 714...) փակել անավարտ արտադության հետ` դտ 214.., հաշվի առնելով այն, որ ընկերությունը զբաղվում է շինարարությամբ, և այլ գործունեության տեսակ չունի, իրացում ևս չունի: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթուղթ պետք է ունենա առաքիչը ապրանքը մատակարարելիս

201 Sasun. Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթուղթ պետք է ունենա առաքիչը ապրանքը մատակարարելիս, եթե կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով, և դուրս են գրվում հաշվարկային փաստաթղթեր էլէկտրոնային եղանակով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է արտադրությամբ

Astxik. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Շնորհավորում եմ 2016թ, ցանկանում եմ առողջություն, և այս տարում ոչ մի օրենքի փոփոխություն չլինի: Հարցս այսպիսին է. ԱՁ-ն զբաղվում է արտադրությամբ, սակայն արտադրության տարրերից մեկը նաև վաճառում ենք, որը հարկվում է առևտրի մասով, սակայն չունենք խանութ, ՀԴՄ, մենք ենք մատակարարում հ/ֆ-ով և գումարը կանխիկ վերցնում ենք, կարո՞ղ ենք այդպես էլ շարունակել, թե՞ ... Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Քաղցրավենիքի արտադրություն և վաճառք

Ռուզաննա. Բարև ձեզ: Ցանկանում եմ զբաղվել քաղցրավենիքի արտադրությամբ և վաճառքով: Խնդրում եմ օգնել ինձ հասկանալ. 1.ԱՁ բացելու անհրաժեշտությունը 2.Եթե անհրաժեշտ է, ապա ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ այն բացելու համար 3.Խնդրում եմ տալ անհրաժեշտ տեղեկություն հարկերի և օրենքների վերաբերյալ Կանխավ հայտնում եմ շնորհակալությունս: Խնդրում եմ պատասխանել, և եթե հնարավոր է` e-mail հասցեով ուղարկել փաստաթղթեր` կապված պատասխանի հետ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է օճառի արտադրությամբ

Armine. Խնդրում եմ պատասխանել: ԱՁ զբաղվում է օճառի արտադրությամբ: Արտադրանքը ենթակա է պարտադիր դրոշմապիտակավորման: Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի նաև ակցիզային հարկ, և կարո՞ղ է արդյոք աշխատել շրջանառության հարկով:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն

Aram. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել մի հարցով: Ես աշխատում եմ ԱԱՀ-ով աշխատող արտադրական կազմակերպություն: Գնում ենք հարկային հաշիվներով ապրանքներ և օգտագործում սեփական արտադրանքը պատրաստելու մեջ: Այդ ապրանքները ներառված են արտադրանքի ինքնարժեքի մեջ: Հաշվետու ժամանակաշրջանի համար մենք կատարում ենք տվյալ գնված ապրանքների վճարումը և հավաստում ենք էլեկտրոնային ստորագրությամբ ու կատարում ենք հաշվանցում: Բայց այդ ապրանքները, որոնք օգտագործել ենք արտադրանքի պատրաստման համար, դեռևս չենք իրացրել, և այն գտնվում է պահեստում: Խնդրում եմ պատասխանել` ես իրավունք ունեի՞ այն հաշվանցելու:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է փաստաթղթավորել պահեստի շարժը

Սամվել. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ, հարկվում շրջանառության հարկով: Ասացեք խնդրեմ` արդյո՞ք անհրաժեշտ է փաստաթղթավորել պահեստի շարժը: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք պահանջվում է լիցենզիա

Samvel. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել` զովացուցիչ ըմպելիք, մասուրի հյութ, թան, սուրճ արտադրելու և իրացնելու համար ո՞ր տեսակի համար է լիցենզիա պահանջվում: Նախապես շնորհակալ եմ: