Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բացակայի և չվճարվող արձակուրդի օրերի համար տրամադրվում է արդյոք ամենամյա արձակուրդ

Արտակ. Ողջույն: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին` արդյո՞ք հաշվարկվում է արձակուրդային օր և վճարվում, եթե աշխատակիցը ունեցել է մեկ կամ ավել բացակա և չվճարվող արձակուրդ, և եթե հաշվարկվում է, ապա ո՞ր կետի համաձայն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն չի կատարում վերջնահաշվարկ

Սյուզի. Բարև ձեզ: Խնդրում եմ պարզաբանել` եթե աշխատողը ազատվել է աշխատանքից իր դիմումի հիման վրա, կարո՞ղ է արդյոք գործատուն չվճարել վերջնահաշվարկ: Օրենքի սահմաններում կա՞ նման կետ, ըստ որի վերջնահաշվարկ կարող են չկատարել: Աշխատել է մեկ տարի + վեց ամիս, արձակուրդ գնացել է ընդամենը 5 աշխատանքային օր:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե քաղաքացին բացում է շինարարական կազմակերպություն

Վահագն. Խնդրում եմ ասել` եթե քաղաքացին բացում է շինարարական կազմակերպություն, ստացել է լիցենզիա, պետք է մասնակցի համապատասխան ծրագրերին, մրցույթներին և ծավալի շինարարական գործունեություն, լիցենզավորված անձինք ունեն շինարարական բարձրագույն կրթություն 15-30 տարվա աշխատանքային տարեգրություն, ինչպե՞ս պետք է նոր բացված ՍՊԸ–ն մասնակցի մրցույթների, եթէ չունի նախկինում կատարված շինարարական աշխատանքներ, որը չի համապատասխանում մրցույթի պահանջներին: Արդյո՞ք եթե մասնակցեմ ու հաղթեմ, իմ ՍՊԸ–ն կճանաչեն հաղթող, թե ոչ, նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործատուն ճիշտ է հաշվարկում աշխատավարձը

Հայկ. Ողջույն: Ես ծնվել եմ 1998թ. և ստանում եմ 72 800 ՀՀ դրամ (կեղտոտ): Ւմ հաշվարկներով ես պետք է ստանամ 55 056 ՀՀ դրամ մաքուր աշխատավարձ (23% եկամտային հարկ և 1 000 դրամ բանակին)։ Բայց ես ստանում եմ 52 386 ՀՀ դրամ աշխատավարձ: Արդյո՞ք մի տեղ սխալ եմ հաշվել, թե՞ գործատուն է քիչ վճարում:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչքա՞ն եկամտային հարկ պետք է վճարել

Նարեկ Կ. Բարև ձեզ, վարձակալության պայմանագիր եմ կնքել ս/թ ապրիլի 16-ից, ինչքա՞ն եկամտային հարկ պետք է վճարեմ ապրիլ ամսվա համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադրամը կարո՞ղ է փոխառությամբ գումար վերցնել հիմնադրից

Գևորգ. Հիմնադրամը կարո՞ղ է փոխառությամբ գումար վերցնել հիմնադրից, այսինքն ետ վերադարձնելու պայմանով, թե՞ հիմնադրամին միայն անվերադարձ ներդրումներ են արվում հիմնադրի կողմից:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Որո՞նք են հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները

Nara A. Ներեցեք, կարո՞ղ եք ինձ օգնել տվյալ հարցում` որո՞նք են հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները: Ըստ ինձ` եկամտահարկ, ԱԱՀ, սոց. վճար, ակցիզային հարկ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է նաև այլ ծառայություններ մատուցել

Գորիկ Ա. Բարև ձեզ: Ես որպես ԱՁ եմ գրանցվել անշարժ գույքի վարձակալություն իրականացնելու նպատակով: Հիմա ուզում եմ նաև ծառայություն մատուցել, որպես ԱՁ, կարո՞ղ եմ ավելացնել գործունեության ոլորտի մեջ ծառայության մատուցումը ու քանի՞ տոկոս հարկ պետք է վճարեմ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տեղեկանք ապրանքաշրջանառության ծավալի մասին

Մարինե. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. արդյո՞ք բոլոր կազմակերպությունները և ԱՁ-ներն են մինչև հաջորդող ամսվա 5-ը ներկայացնում տեղեկանք ապրանքաշրջանառության ծավալի մասին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում

Գևորգ. Բարև ձեզ: Եթե ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում, արդյո՞ք այդ յուղի համար առաջանում է շրջանառության հարկի (կամ այլ) հարկային պարտավորություն, թե՞ դա մտնում է արտոնագրային հարկի մեջ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Քաղաքացին բացում է շինարարական կազմակերպություն

Satenik. Խնդրում եմ ասել` եթե քաղաքացին բացում է շինարարական կազմակերպություն, պետք է մասնակցի համապատասխան ծրագրերին և ծավալի շինարարական գործունեություն, ի՞նչ է անհրաժեշտ անել սկզբից և նաև հետագա հաշվառումը ինչպե՞ս պետք կազմակերպվի, նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչքա՞ն վերջնահաշվարկ է հասնում

A.......E. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք ինձ, աշխատանքի եմ ընդունվել 2016 թվականի հունիսի 6-ին, գնացել եմ արձակուրդ 2017 թվականի հուլիս ամսին: Այս տարի արձակուրդ չեմ գնացել և ուզում եմ աշխատանքից դուրս գամ դեկտեմբերի 1-ին, աշխատավարձս կազմում է 55.000 դրամ, խնդրում եմ ասեք` ինձ հասնում է վերջնահաշվարկ, եթե այո, ապա ինչքա՞ն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ -ն 2017թ. աշխատել է շրջանառության և արտոնագրային հարկով

Կառա. Բարև ձեզ, հաշվապահներ։ Խնդրում եմ, պատասխանեք` եթե Ա/Ձ-ն 2017թ. աշխատել է շրջանառության և արտոնագրային հարկով, 2017թ. համար պարզեցված հաշվարկ տարեկան եկամուտների մասին պե՞տք է ներկայացներ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա, խնդրում եմ, ասեք հաշվետվությունների ձևերի տողը 118՞-ն է։ Այն գրված է, որ ուժի մեջ է մինչև 2017թ․ դեկտեմբերի 31-ը։ Ճիշտ կլինի՞, եթե հիմա ներկայացնեմ։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Երթուղային թերթիկի սահմանված ձև

Արամ. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք կա երթուղային թերթիկի սահմանված ձև, թե՞ դա կազմակերպությունն է կազմում կամայական ձևի: Եթե ինչ-որ ձև կա, խնդրում եմ ուղարկել aram.margaryan73 շնիկ mail.ru հասցեին: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սննդի հարկման հետ կապված

Աննա. Կոլեգաներ, հիմա հանրային սննդի հարցը ի՞նչ եղավ, եթե հուլիսի 1-ից հարկվելու է շրջանառության հարկով, ու եթե շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չենք տվել, արդյո՞ք օրենքը հնարավորություն է ստեղծում այդ հայտարարությունը տալ հուլիսին:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համակարգը սոց. վճար չի հաշվարկում

Արմինե. Հաշվապահներ ջան, գրանցել եմ սոց. վճար կատարող աշխատողի երեխայի խնամքի արձակուրդ, սակայն համակարգը 3 000 դրամ սոց. վճարը չի հաշվարկում, ինչի՞ց կլինի:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գործուղումից վերադառնալուց չի ներկայացվել գիշերավարձի հիմնավորման փաստաթուղթ

Սաթեն. Խնդրում եմ, շատ-շատ շտապ պատասխանեք: Կազմակերպությունը աշխատակցին գործուղման համար վճարել է, օրինակ, 100 000 դրամ, որից 35 000 դրամը օրապահիկի, 65 000 դրամը գիշերավարձի համար: Վերադառնալուց հետո չի ներկայացվել գիշերավարձի հիմնավորման փաստաթուղթ, և աշխատակիցը պնդում է, որ ծախսել է 170 000 դրամ: Ի՞նչ պետք է անել չհիմնավորված ծախսերի և ավել ծախսած գումարի մասով:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հանրային սննդի կետը իրացնում է նաև այլ ապրանքներ

Anna. Ժողովուրդ, եթե հանրային սննդի կետը բացի խոհարարական արտադրանքից իրացնում է նաև այլ հարակից ապրանքներ, օրինակ կոկա-կոլա, հանքային ջուր, ինչպես նաև շոկոլադե սալիկներ և նմանատիպ ապրանքներ, արդյո՞ք դրանց մասով առաջանում են այլ հարկային պարտավորություններ, բացի արտոնագրային հարկից: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը

Արթուր. Հարգելի գործընկերներ, տնօրենի անձնական մեքենան տրված է վարձակալության կազմակերպությանը: Այն ծառայում է ինչպես կազմակերպության կարիքների համար, այնպես էլ տնօրենի անձնական կարիքների համար: Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ այս դեպքում` կապված բենզինի ծախս ճանաչելու հետ: Արդյո՞ք երթուղային թերթիկների կազմումը բավարար է ծախսի հիմնավորման համար: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վիճակագրական ծառայությանը ներկայացված տվյալների ճշգրտություն

Աշոտ. Կոլեգաներ ջան, որևէ մեկի մոտ վիճակագրական ծառայությունից ստուգում իրականացվե՞լ է: Ե՞րբ և ինչպե՞ս է ստուգվում վիճակագրական ծառայությանը մեր կողմից ներկայացված տվյալների ճշգրտությունը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վառելիքի ծախսի նորմաներ

Անի. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ ասել, թե որոնք են բենզինի, դիզելային վառելիքի և գազի (որպես մեքենայի վառելիք) ծախսի նորմաները, որտե՞ղ կարող եմ ծանոթանալ դրանց: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ պարտավորություններ ունի նորաստեղծ հիմնադրամի տնօրենի Ժ/Պ-ն

Աննա. Բարև ձեզ, ի՞նչ պարտավորություններ ունի նորաստեղծ հիմնադրամի տնօրենի Ժ/Պ-ն, եթե հիմնադրամը որևէ գործունեություն չի ծավալում, տնօրենի հետ պայմանագիր կնքված չէ, տնօրենը չի վարձատրվում և հրաժարվում է շարունակել աշխատանքը, սակայն հիմնադիրների կողմից որևէ քայլ չի արվում հիմնական տնօրեն գտնելու և Ժ/Պ-ին փոխելու ուղղությամբ: Կարո՞ղ է արդյոք տնօրենի Ժ/Պ-ն պարզապես դադարեցնել իր աշխատանքը, թե՞ կան պարտադիր գործողություններ, և առանց դրանց կատարման տնօրենի Ժ/Պ-ն կարող է ունենալ խնդիրներ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ծրագիրը եկամտային հարկը պակաս է հաշվարկում

Հասմիկ. Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունում ունենք աշխատող` 80 000 դր. աշխատավարձով, որից եկամտային հարկի էլեկտրոնային հաշվարկում պահվում է 14 400 դր. եկամտային հարկ և 4 000 դր. սոց. վճար: Սակայն 80 000 - ի 23 % - ը կազմում է 18 400 դր: Հարց. ինչու՞ է ծրագիրը 4 000 դրամ պակաս եկամտային հարկ հաշվարկում: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի գծով ծախս

Արտյոմ. Հարգելի հաշվապահներ, գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի գծով ծախսը արդյո՞ք ներառվում է շրջանառության հարկի 5%-ից նվազեցվող ձեռքբերումների 4%-ի մեջ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ

Արմեն. Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ, ապա շրջանառության հարկը հաշվարկվում է միջնորդավճարի՞ց, թե ամբողջ գումարից: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առևտրային զեղչ կիրառելու համար ներքին իրավական ակտ

Նարեկ. Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք առևտրային զեղչ կիրառելու համար ներքին իրավական ակտ ինչպես կազմեմ, եթե ունեք օրինակ` խնդրում եմ ուղարկել harutynyan81 շնիկ mail.ru Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հոսթելի հաշվապահական հաշվառում

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք, սկսնակ հաշվապահ եմ: Պետք է հոսթելի հաշվապահություն անեմ: Խնդրում եմ ասացեք` ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվեմ, ի՞նչ ժամկետներում և ինչքա՞ն տոկոսով: Տարածքը եթե հաշվարկվում է, ասացեք թե ինչպես: Ցանկացած տեղեկություն մեծ օգնություն կլինի: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սոց. փաթեթներ սպասարկող տուրիստական ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով

Հաշվապահ. Հարգելի փորձառու հաշվապահ, Սոց. փաթեթներ սպասարկող տուրիստական ընկերությունն աշխատում է շրջանառության հարկով: Եթե ընկերությունը ծառայություններն ընդլայնի և ներգնա տուրիզմով էլ զբաղվի, այսինքն արտերկրից եկած հյուրերի համար տուրեր կազմակերպի, որևէ այլ հարկային պարտավորություն կավելանա՞, թե՞ կշարունակի նույն՝ եկամտի 5% հարկատեսակով աշխատել: Կանխավ` շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մաքսազերծման գործընթացը անձամբ կատարելու համար

aram2018. Բարև ձեզ: Ես փոքր ՍՊԸ-ի տնօրեն եմ, կատարում եմ կոսմետիկ նյութերի ներկրում-վաճառք Եվրոպայից (Նիդերլանդներ): Մինչ այժմ մաքսազերծման պրոցեսը կատավել է բրոքերի կողմից: Այժմ ցանկանում եմ դա անել անձամբ: Ո՞վ կարող է բացատրել ինձ, թե ինչպես է դա կատարվում քայլ առ քայլ, սկսած բեռնափոխադրողի ապրանքը ՀՀ տարածք ներկրելուց, մինչև մաքսատնից դա դուրս բերելը: Նկատի ունեմ` ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, և մաքսազերծման պրոցեսում ի՞նչ ծրագիր է անհրաժեշտ իմանալ: Կանխավ շնորհակալություն պատասխանների համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ եկամտային հարկի վերաբերյալ

Գագիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ցանկանում եմ մի շատ կարևոր հարցի մասին հարցնել, որը եկող տարվա սկզբին լուրջ խնդիր է առաջացնելու: Բանն այն է, որ հիմա չկա 5 000 դրամ Ա/Ձ վճարումները, և Ա/Ձ ները եկամտային հարկը վճարելու են տարեկան եկամտային հաշվարկը ներկայացնելուց հետո, իսկ դուք մտածե՞լ եք հաշվել, արտոնագրով կամ շրջ. հարկով աշխատող Ա/Ձ ները, աշխատող չունեն կամ քիչ աշխատողներ ունեն, ինչպե՞ս են նվազեցումներ անելու: Դուրս է գալիս, որ նախկին 60 000 դրամի փոխարեն վճարելու ենք մի քանի անգամ շատ: Ես խնդրում եմ ձեզ ուշադիր ուսումնասիրել այս հարցը և խորհուրդներ տալ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է ԱԱՀ-ն հաշվանցել

Կարեն Հակոբյան. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք կարելի է ԱԱՀ-ն հաշվանցել շահութահարկի փոխարեն, և արդյո՞ք հնարավոր է ԱԱՀ-ի առաջացած գերավճարը հետ վերադարձնել, եթե կազմակերպությունը արտադրանքը չի արտահանում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է ապրանքներ ներմուծել

Հովհաննես. Ողջույն, հարգելի հաշվապահներ: Բացել եմ ՍՊԸ, որի 100% բաժնետեր եմ, աշխատելու եմ շրջանառության հարկով: Հարցեր՝ 1. Քանի որ միայն ես եմ աշխատող, կարո՞ղ եմ ինքս ինձ աշխատավարձ չտալ, հետևաբար՝ եկամտային հարկ և սոց. վճար ևս չկատարել: Եթե ոչ, ապա նվազագույն վճարներն ինչքա՞ն են: 2. Բերելու եմ ապրանք արտասահմանից և վաճառեմ ինտերնետով` կանխիկ կամ հաշիվ-ապրանքագրով: ՀԴՄ-ն պարտադի՞ր է: 3. Հաշվապահ պե՞տք է ունենամ, թե՞ ինքս էլ կարող եմ: 4. Ունե՞նք խմբում հաշվապահ, ով ունի փորձ արտասահմանից ապրանք բերելու և մանրածախ վաճառքի մեջ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք նպաստը նվազեցվող ծախս է

Լիլ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք` արդյո՞ք արձակման նպաստը շահութահարկի հաշվարկի ժամանակ նվազեցվող ծախս համարվում է, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ, նշեք` որ հոդվածի համաձայն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նկարահանում օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում

Artur_Avetisyan. Բարև ձեզ: Ո՞վ կարող է պատասխանել` օպերները ստուգման ընթացքում (օպերատիվ հետախուզական միջոցառումներ), իրավունք ունե՞ն նկարահանել մեքենան և մեքենայի ներսում եղած ապրանքները: Ըստ օրենքի նայում եմ, որ արտաքին նկարահանում կարող են կատարել, բայց ըստ "դատական" օրենսգրքի` միայն դատարանի որոշման հիման վրա: Ակնկալում են շուտ պատասխանի: Հարգանքներով Արթուր: