Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վարձատրության հաշվարկ քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում

Linamari. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք. քաղիրավական պայմանագրով կատարած ծառայության դիմաց վճարած աշխատավարձի հաշվարկի ժամանակ, եթե սահմանված է պայմանագրում 60 000 դրամ, ինչպե՞ս պետք է հաշվարկեմ և ինչքա՞ն պետք է առձեռն վճարեմ: Նախապես շնորհակություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Լիազորի և օգտվողի գրանցում էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում

Արթուր. Բարև ձեզ: file-online.taxservice.am - ում 2017 թվականին գրանցել եմ լիազոր: Չեմ գրանցել օգտվող: Ինչու՞ իմ անձնական էջում չեն երևում հաշվետվություններ, ինչպես դա երևում էր հին ձևի ժամանակ` մինչև նոյեմբերի 1-ը: Այս խնդրի պատճառով չեմ կարողանում լրացնել հաշվետվություններ և ուղարկել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հարկերի միասնական հաշիվ

Արմեն. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ ասել միասնական հաշվի հաշվեհամարը, որը ուժի մեջ է մտնում 2018թ. հունվարի 1-ից վճարվող հարկերի համար: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱՁ դիմումն ուշ ներկայացնելու պատճառով համարվել է ԱԱՀ վճարող

Հասմիկ. ԱՁ-ն գործունեության դադարեցման դիմում է ներկայացրել 2017թ. մարտի 30-ից: Մինչ այդ այն աշխատել է շրջանառության հարկով, սակայն դիմումն ուշ ներկայացնելու պատճառով ավտոմատ կերպով դարձել է ԱԱՀ վճարող: Հարցս հետևյալն է` ի՞նչ տարեկան հաշվետվություն պետք է ներկայացրել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել

Արտակ. Բարև ձեզ: Այսպիսի հարց. եթե ՍՊԸ-ն ստեղծվել է 2017թ., այնուհետև մի քանի ամիս հետո կասեցվել է հարկայինում, այդ ընթացքում չի ծավալել որևէ գործունեություն, արդյո՞ք տարեկան հաշվետվություն պետք է ներկայացնել: Կա՞ ինչ-որ հարկային պարզաբանում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Լուծարվող ԱՁ-ն պետք է ներկայացնի տարեկան հաշվետվություն

Պաշ. Բարև ձեզ: Այս տարվա դեկտեմբերին ԱՁ-ն լուծարվել է: Հարկային տեսչությունում լուծարումից անմիջապես հետո ասացին, որպեսզի մինչև հունվարի 1-ը տարեկան հաշվետվություն ուղարկվի, որպեսզի խնդիրներ չառաջանան: Բայց հաշվետվությունների համակարգը թույլ չի տալիս այն ուղարկել, որովհետև ժամանակը դեռ չի ավարտվել, ոչ եռամսյակայինը և ոչ էլ տարեկանը: Ի՞նչ գործողություն ես պետք է կատարեմ, որպեսզի խուսափեմ խնդիրներից և տուգանքներից: ԱՁ-ն հարկվում էր շրջանառության հարկով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արտոնագրային վճար վճարող համարվելու մասին հայտարարություն

Նարինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Արդյո՞ք 2018թ. հունվարի 1-ից արտոնագրային վճար վճարվող համարվելու մասին հայտարարությունը էլեկտրոնային տարբերակով պետք է լրացնել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՀԿ-ն թարգմանության համար վճարել է օտարերկրյա կազմակերպությանը

Հասմիկ. ՀԿ-ն թարգմանության համար վճարել է օտարերկրյա կազմակերպությանը, որը հաշիվ-ապրանքագիր է ներկայացրել: Վճարվող գումարից ՀԿ-ն պե՞տք է շահութահարկ պահի և ի՞նչ տոկոսադրույքով:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ուղեկցող փաստաթղթերի հետ կապված

Դավիթ. Հարգելի գործընկերներ, հարցս վերաբերում է ուղեկցող փաստաթղթերին: Արդյո՞ք երբ ուղեկցող փաստաթուղթը դուրս է գրվում ապրանքը մատակարարելուց հետո մի քանի օր հետո, այդ խախտումը արձանագրվում է ստուգման ժամանակ, թե՞ կոնկրետ մատակարարման պահին պետք է արձանագրվի, որ ապրանքը ուղեկցող փաստաթուղթ չունի: Օրինակ, հաշիվ ենք դուրս գրում այսօր` մատակարարման ամսաթիվը նշելով մեկ շաբաթ առաջվա ամսաթիվ, ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առցանց առևտուր անելու համար

Թամարա. Ուզում եմ առցանց սոց. ցանցերի միջոցով գովազդ անել և վաճառել ապրանքներ, բայց իմ անունով ԱՁ կամ ՍՊԸ չունեմ, կարո՞ղ եմ, թե՞ հարկային դաշտ պետք է մտնել, ու եթե ԱՁ բացեմ, կարո՞ղ եմ տարբեր ապրանքներ վաճառել՝ թանկարժեք մետաղից սկսած՝ վերջացրած կահույքով կամ մեխով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նոր ՀԴՄ գրանցման հետ կապված

Nune. Ես անհատ ձեռնարկատեր եմ, գործունեությունս վարսավիրական ծառայությունների մատուցումն է: Իմ նոր սերնդի ՀԴՄ հետ տեխնիկապես և ծրագրային պրոբլեմներ են առաջացել, և երկար ժամանակ է հարկավոր, որպեսզի համապատասխան ծառայությունները վերանորոգեն: Նրանք, որպեսզի աշխատանքներս չընդհատվեն, առաջարկում են ժամանակավորապես փոխարինող նոր սերնդի ՀԴՄ մինչև իմ ՀԴՄ վերանորոգելը: Խնդրում եմ օգնեք` ի՞նչ դիմումներ պետք է (էլեկտրոնային տարբերակով, թե անձամբ) ներկայացնեմ տարածքային հարկային մարմին, որպեսզի փոխարինող ՀԴՄ-ն ժամանակավորապես գրանցեն: Կամ ի՞նչ գործողություններ կատարեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Շուշանիկ. Հարգելի գերծընկերներ, խնդրում եմ պատասխանել պարզունակ հարցիս` դեկտեմբեր ամսին գրանցված ՍՊԸ-ն որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ ի՞նչ հաշվետվություններ ունի ներկայացնելու այս տարվա համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի գրառման հետ կապված

Լուսինե. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք աշխատանքային գրքույկում գրվում է "հեռացվել է աշխատանքից" և հիմքը, և արդյո՞ք որևէ ազդեցություն կունենա հետագա աշխատանքի ընդունվելիս։ Հեռացման պատճառը երեք օրվա բացակայությունն է հիվանդության պատճառով։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նոր աշխատանքային պայմանագրերի կնքում

Արևիկ. Բարև ձեզ: Այսպիսի մի հարց. ընկերությունը ցանկանում է լուծել աշխատակիցների մի մասի հին աշխատանքային պայմանագրերը և նոր տարվանից կնքել նոր պայմանագրեր: Կա՞ արդյոք որևէ խանգարող հանգամանք, կամ դրույթներ, որոնք պետք է հաշվի առնել կամ պահպանել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն իրականացրել է արտոնագրային վճարով գործունեություն, սակայն հայտարարություն չի ներկայացրել

Իրինա. Բարև ձեզ: ԱՁ-ն իրականացրել է արտոնագրային վճարով գործունեություն, մեկ ամսվա ընթացքում երկու անգամ, սակայն հայտարարություն չի ներկայացրել և արտոնագրային վճար չի վճարել: Փաստը ակտավորելուց հետո կենթարկվի ամսական վճարի վեցապատիկին: Հարց` արդյո՞ք մինչ այդ ստուգումը հարկավոր է վճարել այդ վճարը և բացի այդ վեցապատիկը էլ ի՞նչ պատասխանատվություն է առաջանալու, օրինակ՝ ապօրինի գործունեության համար "Հարկերի մասին" օրենքի 26 հոդվածի համաձայն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել ազատման հրամանը

Աստղիկ. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` կա՞ արդյոք տարբերություն "լուծել պայմանագիրը", "ազատել աշխատանքից" և "ազատել զբաղեցրած պաշտոնից" արտահայտությունների մեջ, և հրամանի մեջ ո՞րն է նախընտրելի գրել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական ծրագրի վերաբերյալ ուսուցողական տեսանյութեր

Երվանդ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել` 1C հաշվավահական ծրագիրը հնարավոր է youtube-ով սովորել: Հայաստանում օգտագործվող ծրագրից տարբերվու՞մ է: Կա՞ ինչ որ մեկը, որ ինքնուրույն սովորել է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ֆինանսների նախարարության հաշվապահի որակավորման քննության հարցեր

Սաթենիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, եթե դժվար չէ, ինձ ուղարկեք Ֆինանսների նախարարության հաշվապահի որակավորման քննության հարցերը, պատասխանները և խնդիրները իրենց լուծումներով: Իմ էլ. փոստի հասցեն է` shakobyan շնիկ mail.ru Կանխավ շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կհաշվարկվի աշխատանքային ստաժը

Alvard. Բարև ձեզ, ես ավարտել եմ հեռակա ֆակուլտետի Մանկավարժության բաժինը, 1 տարվա ընթացքում ընդունվել եմ աշխատանքի: Արդյո՞ք իմ սովորած տարիները կգրվեն աշխատանքային գրքույկի մեջ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Լիազորի գրանցման համար հայտի ներկայացում

Նարչիկ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, բացատրեք ինձ` ի՞նչ է նշանակում լիազորի գրանցման համար հայտի ներկայացումը, և ի՞նչ պետք է անի կազմակերպությունը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տեղափոխման փաստաթուղթ ապրանքը ի պահ հանձնելու ժամանակ

Լիլիթ. Հաշվապահներ ջան, հարց. եթե ապրանքի հանձնման-ընդունման ակտ ունեմ, որով ապրանքս ի պահ հանձնել եմ այլ կազմակերպության, բայց տեղափոխման փաստաթուղթ չեմ գրել, ի՞նչ խնդիր կարող եմ ունենալ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱՁ-ները հաշվարկելու են շահութահարկ

Արմեն. Հարգելի գործընկերներ, Հարկային Օրենսգիրքը ուսումնասիրելուց հարց առաջացավ` արդյո՞ք ԱՁ-ները այլևս տարեկան եկամտային հարկ չեն հաշվարկելու, այլ հաշվարկելու են շահութահարկ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է ֆիզ. անձանցից ներգրավել փոխառություն

Ս.Ա.. Հարգելիներս, պետական մարմինները չկարողացան պատասխանել, հույսս դուք եք )) 1. Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է ֆիզ. անձանցից ներգրավել փոխառություն ա. եթե այո, ապա ի՞նչ ծավալով ու ի՞նչ հաճախականությամբ բ. եթե այո, ապա արդյո՞ք կարող է գումարը փոխանցել իր բանկային քարտից, կամ այլ միջոցներով Եթե գիտեք, ապա գրեք նաև սահմանափակումների և այլնի մասին, կամ ո՞ր օրենսդրական ակտն է կարգավորում այս ոլորտը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կվճարվի մայրության նպաստը

Արմինե. Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես 21 շաբաթական հղի եմ, հաստատության լուծարման պատճառով երեկ ազատվել եմ աշխատանքից: Հիմա ընդունվել եմ նոր աշխատանքի, հունվար ամսին նոր ֆիզ. արձակուրդ եմ գնալու, հիմա ուզում եմ իմանալ` ինձ կտրվի՞ նպաստը, եթե այո` ի՞նչ կարգով: Շնորհակալություն նախապես:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը տվյալ դեպքում ստանում է վերջնահաշվարկ

Լարիսա. Բարև ձեզ: Անձը աշխատել է 1 տարի և 3 ամիս, որից 7 ամիսը` 80 000 դրամ, իսկ 8 ամիսը` 100 000 դրամ աշխատավարձով: Ազատվել է իր դիմումի համաձայն և վերջին մի տարվա ընթացքում ստացել/գնացել է ամենամյա արձակուրդը: Արդյո՞ք անձը այս դեպքում ստանում է վերջնահաշվարկ (ԱՕ 130 հոդված), և ի՞նչ բանաձևով է այն հաշվվում: Խնդրում եմ նշել կոնկրետ ձևով հաշվարկվող հասանելիք գումարը: Շատ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՀՀ ԱՕ-ի վերջնական փոփոխված տարբերակ

Clara. Հարգելի աշխատակիցներ, ո՞ր կայքից կարող եմ գտնել ՀՀ ԱՕ-ի վերջնական փոփոխված տարբերակը: Եվ ուզում եմ իմանալ` արդյո՞ք այդ կայքում մշտապես լրացվում են տեղի ունեցող փոփոխությունները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հրամանի առկայությունը պարտադիր է

Արևիկ. Բարև ձեզ: Նոր աշխատակից ընդունելիս պարտադի՞ր է արդյոք աշխատանքային պայմանագրից բացի նաև աշխատանքի ընդունվելու հրաման ունենալ, թե՞ միայն պայմանագիրը բավական է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կարող է ՀԿ տնօրեն լինել համատեղությամբ

Արաքսյա. Խնդրում եմ ասեք, եթե ես լրիվ դրույքով աշխատանք ունեմ ԲՈՒՀ-ում, կարո՞ղ եմ մեկ այլ հասարակական կազմակերպության տնօրեն լինել նաև: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ տուգանք է նախատեսված դրամարկղային գիրք չունենալու համար

Peri. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, ՀԿ-ները արդյո՞ք պետք է ունենան դրամարկղային գիրք, եթե այո, ու 3 տարի շարունակ հիմնադրման պահից չեն ունեցել, այդ պարագայում ի՞նչ տուգանք է սահմանվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Տաթևիկ. Բարև ձեզ: Ես այս պահին 8 շաբաթական հղի եմ, իսկ գործատուն դեռ չի գրանցել որպես աշխատող: Եթե մինչև 10.11.17թ.-ը լինի իմ գրանցումը, ես օրենքով սահմանված կարգով իրավունք ունե՞մ օգտվելու երեխայի խնամքի նպաստից՝ 18 000 դրամ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գործատուն ցանկանում է երկարացնել աշխատանքային պայմանագրերի ժամկետները

Գևորգ. Բարև ձեզ: Հարցս կայանում է հետևյալում. կազմակերպությունում աշխատում են 65-70 տարեկան աշխատողներ, որոնց պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ. հունվարի 8-ին: Եթե գործատուն ցանկանում է որոշակի ժամկետով, օրինակ 3 ամսով, երկարացնել աշխատանքային պայմանագիրը, կա՞ օրենքի որևէ կետ, որտեղ նշվում է ժամանակը, թե գործատուն իր հայեցողությամբ է ժամկետը սահմանում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պահակներին պետք է կրկնակի վճարել

Վ.Սարգսյան. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ինձ անհրաժեշտ են մի քանի տիպային (օրինակելի) ձևեր: Եթե կարող եք, կխնդրեմ, ձևերը ուղարկել svk_vahagn շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին: 1. Պահակի աշխատանքային պայմանագիր 2. Հերթափոխի ժամանակացույց Եվս 1 հարց: Արդյո՞ք պահակներին պետք է կրկնակի վճարել տոնական և հիշատակի օրերին աշխատելու դեպքում, երբ նրանք աշխատում են միայն գիշերային ժամերին օրը մեկ ռեժիմով, այսինքն` 15 օր աշխատում են ժամը 23.00-ից մինչև 08.00` 8 ժամ և 1 ժամ ընդմիջում, 15 օր` հանգիստ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կարո՞ղ են արդյոք տարվա վերջում էլ. հաշիվներ գրվել անցած ամիսների համար

Սիրարփի. Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով և պայմանագրով ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտ օտարերկրյա կազմակերպությանը: e-invoicing-ով հաշիվներ դուրս չեն գրվել, միայն առկա են հաշիվ-ապրանքագրեր և ակտեր: Կարո՞ղ են արդյոք տարվա վերջում էլ. հաշիվներ գրվել անցած ամիսների համար: Շրջ. հարկի հաշվետվությունում նշված պայմանագրով գումարները առկա են:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս լրացնել դրամարկղային գիրքը

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք հետևյալ հարցով: Հասարակական կազմակերպություն է, վարում է դրամարկղային գիրք, վերջին գրառումները եղել են 2014թ., քանի որ հետո որևէ գործարքներ տեղի չեն ունեցել: Ինչպե՞ս վարվել հիմա, ինչպե՞ս լրացնել գիրքը այդ դադարից հետո: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Էլեկտրոնային հաշվետվությունների էջում բացվում է ծանուցում-պատուհան

Լալա. Բարև ձեզ: Վերջերս էլեկտրոնային հաշվետվություններ ուղարկելու համար նախատեսված էջում բացվում է ծանուցում-պատուհան: Ինչի՞ հետ է այն կապված և ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում: Ա/Ձ-ի հետ կապված ի՞նչ գործողություններ պետք է անել, որպեսզի հետագայում բարդություններ չառաջանան: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Տաբելի վարում առանց ներքին հրամանի

Sona. Եթե աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագիր շարունակել ենք վարել, բայց ներքին հրաման չենք տվել, շա՞տ կոպիտ խախտում է: Շնորհակալություն: