Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի հետ կապված

Սոնա. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Աշխատողին ՀՀ ԱՕ 105-րդ հոդվածով տեղափոխել եմ նույն գործատուի մոտ այլ պաշտոնի: Եթե հրամանի մեջ նշեմ նշանակել X պաշտոնին՝ ազատելով Y պաշտոնից, վերջնահաշվարկ կամ արձակման նպաստ արդյո՞ք պետք է տամ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

“Հարկային տարի” հասկացության վերաբերյալ

Արմեն. Հարգելի գործընկերներ, համաձայն ՀՕ հոդված 44-ի` հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե դրանք հարկ վճարողին առաջադրվել են խախտումը կատարելու հարկային տարվան անմիջապես հաջորդող երրորդ հարկային տարին լրանալուց հետո, իսկ խախտումը կատարելու հարկային տարի է համարվում խախտում պարունակող համապատասխան հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու համար Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ժամկետի վերջին օրը ներառող հարկային տարին: Արդյո՞ք շահութահարկի ճշգրտված հաշվարկ ներկայացնելու դեպքում "հարկային տարին" կհաշվարկվի հաշվարկի ներկայացման օրվանից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Բնամթերային ձևով աշխատավարձի վճարում

Նունե. Խնդրում եմ ասեք` գործատուն կարո՞ղ է աշխատավարձ վճարել աշխատողին արտադրված ապրանքով (ամբողջ աշխատավարձը): Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Ա/Ձ-ով տուրիստական գործունեություն ծավալելիս

Գոհար. Հարգելի մասնագետներ, խնդրում եմ հուշել` Ա/Ձ-ով տուրիստական գործունեություն ծավալելիս օտարեկրյա տուր օպերատորների հետ պայմանագրեր կնքելիս որպես պայմանագիր կնքող կողմ նշում եմ ընտրված տուրիստական գործակալությա՞ն անունը, թե՞ Ա/Ձ ի անունը: Շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կան արտոնություններ հաշմանդամի աշխատավարձը հաշվարկելիս

Սարգիս. Բարև ձեզ, 1) Եթե աշխատողին ընդունում ենք որպես պահակ, որը նաև 3-րդ կարգի հաշմանդամ է, ապա եկամտային հարկը վճարվում է ինչպես մյուս աշխատողներին, թե՞ կան արտոնություններ (որոշակի տոկոսներ): Շնորհակալություն: 2) Հնարավո՞ր է պահակի համար սահմանել 21-ից 09-ը երկու օրը մեկ աշխատաժամանակով: Այսինքն 2 պահակ են լինում, 2 օրը 1 ռեժիմով: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մեքենայի մաքսազերծում և գույքահարկ

Համլետ Ղ. Բարև ձեզ, ուզում եմ մեքենա ներկրել արտերկրից, գալու է մինչև Երևան կոնտեյներով, ի՞նչ ժամանակահատվածում պետք է արվի այդ մեքենայի մաքսազերծումը և ե՞րբ է այդ դեպքում մուծվում մեքենայի շահագործման գույքահարկը, հնարավո՞ր է արդյոք դա հետո մուծել։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

2-րդ դեկրետի նպաստը ինչպե՞ս է հաշվարկվում

Աստղիկ Մ. Բարև ձեզ, խնդրում եք ասել` դեկրետից դեկրետ գնալու դեպքում, որ ասում եք վերջին աշխատած ամսվա աշխատավարձով է հաշվարկվում, ի նկատի ունեք ամբո՞ղջ ամիս աշխատած, թե՞ թեկուզ և մեկ օր աշխատած:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը իրավունք ունի աշխատել այլ վայրում

Ս. Գ. Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Ես հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդում: Իրավունք ունե՞մ այս ընթացքում աշխատելու այլ վայրում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է վերջնահաշվարկ

Անի. Բարև ձեզ: 4 տարի 5 ամիս է աշխատում եմ խանութում որպես գանձապահ, բայց գրանցված աշխատող եմ մոտ 3 տարի: Ըստ պայմանագրի ամսական աշխատավաձս կազմում է 80 000 դրամ: Աշխատում եմ ներկա պահին օրումեջով: Աշխատավարձ ստանում եմ 15 օրը մեկ: Դուրս գալու դեպքում ըստ օրենքի վերջնահաշվարկ հասնու՞մ է ինձ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որտեղի՞ց պետք է ստանալ նպաստը

Ալվարդ. Բարև ձեզ: Ես ֆիզ.-ից ֆիզ. եմ անցել, բայց երեխաս արդեն 10 ամսական է, չեմ ստացել նպաստ, որովհետև տնօրենս ժամանակ չունի թղթերով զբաղվի: Մինչև ֆիզ. անցնելը 3 տարվա ստաժ եմ ունեցել, 1-ին երեխաս 3 տարեկան է, 2-րդը` 10 ամսական: Աշխատավարձս 95 000 դրամ է, որքա՞ն նպաստ կստանամ ու որտեղի՞ց պետք է ստանամ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազել է առձեռն աշխատավարձը

Աննա Ն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել, կուտակային կենսաթոշակը պարտադիր դառնալուց հետո տնօրենը հաշվարկված գումարը նվազեցրել է իմ աշխատավարձից, արդյո՞ք նման իրավունք ունի, թե՞ պետք է վերահաշվարկ կատարվեր, բարձացվեր իմ կեղտոտ աշխատավարձը և նոր հարկվեր: Եվ ևս մեկ հարց` ՍՊԸ-ն պատկանում է երեք հոգու (վարսավիրանոց), երեքից մեկը պիտի գնա ֆիզ. արձակուրդ, արդյոք հաշվարկը չի կատարվում այնպես, ինչպես վարձու աշխատողներինը: Խնդրում եմ հնարավորության դեպքում հարցերիս պատասխաններին կցեք օրեքի հղումը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն

Մարիամ. Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող անհատ ձեռնարկատերը ֆիզ. անձից տարածք և մեքենա վարձակալելու դեպքում (անհատույց) հարկային պարտավորություն առաջանու՞մ է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՏԳ ԱԱ ծածկագրեր

Մարիամ. Բարև ձեզ, շատ մեծ խնդրանք, հարգելի հաշվապահներ, եթե ստորև նշված ապրանքներ ներմուծում եք խնդրում եմ ուղարկել matevosyan.mariam13 շնիկ gmail.com էլ. փոստին ԱՏԳԱ կոդերը հնարավորինս շտապ, կանխավ շնորհակալություն. միջին արևածաղկի սերմեր՝ բոված, աղով միջին արևածաղկի սերմեր՝ բոված, անալի խոշոր արևածաղկի սերմեր՝ բոված, աղի խոշոր արևածաղկի սերմեր՝ բոված, անալի ձավար բլղուր հաճար հնդկաձավար (գրեչկա) ոսպ բրինձ թայլանդական բրինձ դեղին բրինձ կլոր կոտրած գարուխ Չորացված միրգ
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է հարկվելու լեզուների կենտրոնը

Անի Գ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Ունեմ ԱՁ, ցանկանում եմ բացել լեզուների կենտրոն: Ինչպե՞ս է հարկվելու կենտրոնը և ինչպե՞ս է ցույց տալու իր եկամուտը, պե՞տք է ինձ արդյոք ՀԴՄ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվում է արտադրությունով և ապրանքը դնում խանութներում

Ռոբերտ Մ. Բարև ձեզ: Մի հարց ունեմ, կարո՞ղ եք օգնել: ԱՁ-ն զբաղվում է արտադրանքով և ապրանքը դնում խանութներում: Հարց. կարո՞ղ եմ արդյոք ես համակարգչով տեսնել խանութներում իմ վաճառված ապրանքները:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է սոցիալական վճար կատարելու պարտավորություն

Manya. Հարգելի հաշվապահներ, եթե երկու տեղ եմ աշխատում, երկու տեղիս գործատուն էլ պարտադիր կենշաթոշակային վճարը պե՞տք է փոխանցի, թե՞ ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրությամբ և վաճառքով

Արսինե. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրությամբ և վաճառքով: Նշված ապրանքների վաճառքը կատարվում է և՛ փաթեթավորված, և՛ առանց փաթեթավորման կգ-ով: Փաթեթավորված ապրանքերի վրա փակցվում են դրոշմապիտակներ, իսկ ինչպե՞ս է կատարվում չփաթեթավորված ապրանքների իրացումը, արդյո՞ք դրանց նույնպես անհրաժեշտ է վերագրել դրոշմապիտակներ, եթե այո, ապա ինչի՞ վրա պետք է փակցնել դրոշմապիտակները:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ԱԱՀ ենթակա է հաշվանցման

Hayk. Հարգելի հաշվապահներ, եթե շրջ. հարկով աշխատող ընկերությունը հուլիսին ապրանք է ներմուծել (բնականաբար ԱԱՀ-ն միացել է ձեռք բերման արժեքին), հետո օգոստոսին դիմումի համաձայն անցել է ԱԱՀ դաշտ, հետևաբար ապրանքը պետք է վաճառի ԱԱՀ-ով, արդյո՞ք կարող է ներմուծման ժամանակ վճարած ԱԱՀ-ն հաշվանցել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ե՞րբ է հասնում հաջորդ հերթական արձակուրդը

Լևոն Ա. Բարև ձեզ, արձակուրդի եմ գնացել փետրվարին, հերթականն է եղել և վճարովի, հաջորդ նման արձակուրդը օրենքով ե՞րբ է հասնում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր գումարից է հաշվարկվելու ԱԱՀ

Հայկ Մ. Վաճառել եմ երկու ավտոմեքենա մարտ և մայիս ամիսներին, երկրորդ մեքենայի գինն է 1 600 000դր: Ինձ ծանուցագիր է եկել, որ ես պետք է վճարեմ 20% ԱԱՀ: Բայց չէ՞ որ ես մեքենայի մեջ աշխատել եմ ընդամենը 250 000դր, արդյո՞ք չպետք է հենց 250 000-ի ԱԱՀ-ն վճարեմ, ինչու՞ վճարել 1 600 000-համար, եթե ես պետք է իմ աշխատած 250 000-ի գումարի 20%-ը մուծեմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Լեզուների կենտրոն բացելու համար

Անի Գ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում: Ունեմ ԱՁ, ցանկանում եմ բացել լեզուների կենտրոն: Ինչպե՞ս է հարկվելու կենտրոնը և ինչպե՞ս է ցույց տալու իր եկամուտը, պե՞տք է ինձ արդյոք ՀԴՄ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվարկվում և վճարվում է նպաստ

Էդգար Ծ. Բարև ձեզ: Ամենամյա արձակուրդի ընթացքում անաշխատունակության թերթիկի հիման վրա վճարվու՞մ է նպաստ, թե՞ չէ: Օրերի հարցը պարզ է` երակարացվում է նույնքան, որքան բյուլետենն է, իսկ վճարվու՞մ է այն, թե ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Օրինակա՞ն է արդյոք աշխատանքից ազատումը

Անն Մ. Օրինակա՞ն է արդյոք համատեղությամբ աշխատող քաղաքացուն, ով գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, ազատել աշխատանքից` կազմակերպության լուծարման հիմքով (ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին կետի 1-ին մաս): Նույն օրենսգրքի 114 հոոդվածի 1-ին կետի 2-րդ մասի իմպերատիվ պահանջը այն է` գործատուի կողմից սեփական նախաձեռնությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձին ազատելու արգելքը վերաբերում է հիմնակա՞ն աշխատողին, թե՞ արգելք է նաև համատեղությամբ աշխատողի համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գնումների համակարգողների որակավորման քննությունների նոր հարցաշար և պատասխաններ

Դավիթ Այվազյան. Ողջույն: Խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ օգտակար լինել, որ ձեռք բերեմ գնումների համակարգողների որակավորման քննությունների նոր հարցաշարը և պատասխանները: Եթե որևէ մեկը ունի այս հարցաշարերը կամ տեղյակ է, թե ինչպես կարող եմ ձեռք բերել, շնորհակալ կլինեմ, որ ներքոնշյալ էլ. փոստի հասցեի միջոցով ինձ ուղարկի կամ տեղեկացնի: Կանխավ շնորհակալ եմ: ayvazyand68 շնիկ gmail.com
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է վերջնահաշվարկ

Վարսիկ Վ. Գտնվում եմ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, սակայն ցանկանում եմ դիմում գրել աշխատանքից ազատվելու համար: Ինձ վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կարող է մասնակցել շինարարական մրցույթներում որպես ԱՁ

Արա. Բարև ձեզ, ես Արան եմ: Խնդրում եմ պատասխանեք՝ կարո՞ղ եմ ԱՁ-ով մասնակցել պետական շինարարական մրցույթներում (դպրոց, բուժկետ, և այլ մանր օբեկտների):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է աշխատել համատեղությամբ

Շիրազ Հ. Բարև ձեզ: Ես կարո՞ղ եմ համատեղել հաշվապահական աշխատանքս երաժշտական դպրոցի ուսուցչի աշխատանքի հետ: Երկու մասնագիտություններով էլ ունեմ համապատասխան կրթություն, և արվեստի դպրոցում աշխատանքս սկսվում է կեսօրից: Շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը վաճառում է ոչ բնակելի տարածք

Արման Մ. Խնդրում եմ ինձ պարզաբանել` եթե ֆիզիկական անձը վաճառում է իրեն սեփականության իրավունքով պատկանող բազմաբնակարանային շենքում հասարակական նշանակության ոչ բնակելի տարածք, նա առք ու վաճառքից հետո հարկային պարտավորություն ունենում է, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Անհատ ձեռնարկատերը ցանկանում է լուծարվել

Նանե. Բարև ձեզ: Անհատ ձեռնարկատերը ցանկանում է լուծարվել, սակայն ունի փաստաթղթերով ձեռք բերած ապրանքներ, այդ դեպքում կարո՞ղ է լուծարվել, թե՞ պետք է ամբողջը վաճառի, նոր: Եվ արդյո՞ք լուծարման դեպքում հարկային մարմինները պարտադիր ստուգումներ են իրականացնում ԱՁ մոտ, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն շարունակու՞մ է աշխատել շրջանառության հարկով

Նաիրա Չ. ԱՁ-ն աշխատում է շրջհարկով, և կատարում իր հարկային պարտավորությունները, մայիս ամսին նոր համատեղ գործունեության պայմանագրով կնքել է պայմանագիր, որը չի գերազանցում 10 000 000 դրամը: ԱՁ-ն շարունակու՞մ է աշխատել շրջհարկով, եթե ոչ, ի՞նչ պետք է անել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ինչպե՞ս լրացնել ԵՏՄ դարանի ներմուծման հարկային հայտարարագիրը

Սուսաննա Բ. Հարգելի հաշվապահներ, որպես ֆիզ. անձ ներկրում ունեմ ՌԴ-ից մեկ մարդատար ավտոմեքենա, խնդրում եմ օգնեք` ինչպե՞ս լրացնեմ ԵՏՄ դարանի ներմուծման հարկային հայտարարագիրը, եթե կարող եք` հեռախոսահամար համար տվեք, զանգեմ, կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերությունը զբաղվում է շինարարական աշխատանքներով

Սոնա Խ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, եթե դժվար չէ, պատասխանեք հետևյալ հարցիս: Ես վարում եմ շինարարական կազմակերպության հաշվապահություն: Ընկերությունը պայմանագիր է կնքել 3 ամսով շինարարություն անելու համար: Գրանցել եմ 4 հոգի աշխատողներ: Մոտ 15 օր աշխատելուց հետո պատվիրատուի հետ անհամաձայնություններ են առաջացել, և գործը դադարեցվել է: Այդ 15 օրվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել, բայց գումար չի փոխանցվել: Աշխատողներին աշխատանքից ազատել եմ: Հիմա հաջորդ քայլով ինչ պետք է անեմ: Այդ 15 օրվա համար բացի եկամտային հարկից շրջանառության հարկ պե՞տք է հաշվարկել, թե՞ ոչ, եթե աշխատանքների դիմաց ոչ մի գումար չի տրվել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկատեսակով է հարկվում գործունեությունը

Մարիամ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ուղղորդել: ԱՁ-ն ավտոապակիների մգեցման գործունեություն է իրականացնելու, ո՞ր հարկատեսակով է հարկվում այս գործունեությունը:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է հանրային սննդի գործունեությամբ

Անահիտ Մ. Բարև ձեզ: Մի հարց ունեմ, կարո՞ղ եք օգնել: ԱՁ-ն զբաղվելու է հանրային սննդի գործունեությամբ, կարո՞ղ եք հուշել` ի՞նչ թույլտվություններ պետք է ստանա, և ի՞նչ հաստատություններում գրանցվի: Շնորհակալ եմ նախօրոք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Էմի. Խնդրում եմ պատասխանել: ԱՁ-ն հունիսին տեղեկացել է, որ չի ներկայացրել շրջանառության հարկով աշխատելու դիմում, և համարվել ենք ԱԱՀ վճարող, գործարքներ դեռ չկան: Ի՞նչ ուղղումներ պետք է տրվի հաշվետվությունների և վճարումների, տարեկան և ամսական, ի՞նչ տուգանքներ կան:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ կնքել է վարձակալության պայմանագիր

Գայանե. Ողջույն, ես ունեմ ԱՁ, որը զբաղվում է ընտանեկան ձեռնարկատիրությամբ` խմորեղենի արտադրությամբ։ Մինչև այժմ ներկայացրել եմ միայն տարեկան հաշվետվություններ, հարկ չեմ վճարել։ Գրանցված աշխատողներ չունեմ։ Այժմ վարձակալում եմ տարածք, որի վարձակալության գնի 10 %-ը պետք է վճարեմ որպես եկամտահարկ։ Հարց 1․ Ավելանու՞մ են արդյոք ամսական հաշվետվություններ տարածքի հետ կապված։ Եթե այո, էլեկտրոնային հաշվետվությունների ո՞ր բաժնում պետք է դա լրացվի։ Հարց 2․ Ո՞ր հաշվին եմ վճարում վարձակալության եկամտային հարկը։ Շնորհակալ եմ։