Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատել է հին ՀԴ մեքենաներով

Արա. Կազմակերպությունը աշխատել է հին ՀԴ մեքենաներով, շուկայում նոր սերնդի ՀԴ մեքենա չկա: Հիմա այդ կազմակերպությունը դարձել է ավելացված արժեքի հարկ վճարող: Ինչպե՞ս ներկայացնի տեղեկություն հդ մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ, արդյո՞ք գործարկելի է հաշվետվության 60 ձևը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնադրի ներդրած գումարի վերադարձ

Գևորգ. Բարև ձեզ: Կազմակերպությունը հիմնադրից ներգրաված գումարը կարո՞ղ է վերադարձնել գույքով, և արդյո՞ք այդ դեպքում առաջանում է հարկային պարտավորություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Որքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի ֆիզ․ անձը

Արուսյակ․ Ողջույն: Ֆիզ. անձը, որը մեկանգամյա ծառայություն է մատուցում, օրինակ՝ համակարգիչ է վերանորոգում, ինչքա՞ն եկամտային հարկ պետք է վճարի: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո

Սյուզաննա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք կա որևէ խնդիր, եթե ստացված հաշիվները ստորագրվել են ԱԱՀ հաշվետվությունը հանձնելուց հետո: Հաշվետվությունը հանձնել ենք նոյեմբերի 20-ին, իսկ հաշիվները ստորագրվել են նոյեմբերի 21-ին:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև

Վարդան. Բարև ձեզ: Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև, և տնտեսվարողի կողմից դրա առկայությունը չապահովելու դեպքում ի՞նչ պատժամիջոց է նախատեսված: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կոմիսիոն խանութը աշխատելու է շրջանառության հարկով

Մարիկա․ Բարև ձեզ։ Ինձ հետաքրքրում է նման հարց՝ ինչպե՞ս պետք է վարել կոմիսիոն խանութի հաշվապահությունը, եթե այն աշխատելու է շրջ․ հարկով։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՍՊԸ-ի տնօրենը պետք է գնա ամենամյա արձակուրդ

Հով․ ՍՊԸ-ի տնօրենը, ով նաև հիմնադիրն է և այլ աշխատողներ չունի, պետք է գնա ամենամյա արձակուրդ, փոխարինող կարո՞ղ է նշանակել այլ անձի:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկատեսակներով են հարկվում

Ելենա. Բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, մաքսային կազմակերպությունները ի՞նչ հարկատեսակներով են հարկվում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տնօրենը մեկնում է գործուղման

Հայկ. Բարև ձեզ: Կխնդրեմ օգնել հետևյալ հարցում՝ Հարց 1. Մասնավոր ընկերության տնօրենը գործուղման մեկնելիս ի՞նքն է հենց հրաման տալիս իր գործուղման գնալու հետ կապված: Հարց 2. Արդյո՞ք պարտադիր է գործուղման վկայականում որևէ կազմակերպության կնիքի առկայությունը, եթե այն բացակայում է, քանի որ գործուղման նպատակն է ընդհանուր շուկայի ուսումնասիրությունը, և որևէ կոնկրետ կազմակերպություն չի կարող կնիք դնել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ճիշտ է հաշվարկվել գույքահարկը

Ռուբեն. Բարև ձեզ: Ես ունեմ 2000թ. BMW X5 մեքենա, որի արժեքն է $ 4 000, իսկ գույքահարկը կազմում է 170 000 հազար դրամ: Այդ մեքենան կարելի է համեմատել ավելի թանկարժեք մեքենայի հետ, որի գույքահարկը չի գերազանցում 50 000 դրամը: Արդյո՞ք ճիշտ է հաշվարկվել գույքահարկը:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գրանցման հայտը 14:00-ից ուշ ներկայացնելու համար

Անուշ. Բարև ձեզ: Գրանցման հայտը 14:00-ից ուշ ներկայացնելու համար նույն օրն աշխատանքը սկսելու դեպքում ի՞նչ տուգանք է սահմանված:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը առցանց խանութ է բացել

Արմեն․ Բարի երեկո: Օնլայն խանութ եմ բացել, կայք է, որով մարդիկ պատվիրելու են մինչև 100 հազար դրամի ապրանքներ, ապրանքները Չինաստանից են գալու փոստով: Ի՞նչ պետք է անեմ։ ԱՁ բացե՞մ, թե՞ ՍՊԸ, որովհետև կայքն է վճարումն ընդունելու, առձեռն չկա, միայն փոխանցումով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Հղիության ու ծննդաբերության արձակուրդ գնալու դեպքում

Կարեն. Բարև ձեզ: Եթե ԱՁ-ն աշխատում է շրջ. հարկով և ունի գրանցված աշխատողներ, ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում պե՞տք է ԱՁ-ն դադարեցնել, և ինչքա՞ն գումար կստանա ֆիզ. արձակուրդ գնալուց առաջ և արձակուրդի ընթացքում:
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ է իրենից ներկայացնում «ինքնահաշիվը»

Արմեն․ Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել՝ ի՞նչ է իրենից ներկայացնում «ինքնահաշիվը», ո՞ր դեպքերում է այն դուրս գրվում, ի՞նչ օրենսդրական կարգավորումներ կան այս մասով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահն անցել է թոշակի

Լիլյա․ Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Հաշվապահն անցել է թոշակի: Աշխատել է 2003 թվականից մինչև 2019թ.: Ունի 15 տարուց ավել աշխատանքային ստաժ, մեկ տարվա չօգտված արձակուրդ, 67 տարեկան է: Միջին ամսական աշխատավարձը 95 000 դրամ է: Ինչպե՞ս հաշվել վերջնահաշվարկը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատակիցը ոչ մի օր չի ներկայացել աշխատանքի

Արմինե․ Բարև ձեզ: Ցանկանում եմ մի հարց տալ: Աշխատակիցն ընդունվել է և ոչ մի օր չի ներկայացել աշխատանքի (երկու ամիս): Նրան ազատելիս առաջանու՞մ է արդյոք վերջնահաշվարկ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մարզում մանրածախ առևտրով զբաղվող ԱՁ

Սեյրան. Բարև ձեզ: 2020թ. հունվարի 1-ից մարզում գործող մանրածախ առևտրով զբաղվող ԱՁ-ն կազատվի՞ շրջ. հարկից: Եվ ո՞ր ԱՁ-ն է համարվելու միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Անձը զբաղվում է պահեստամասերի մանրածախ առևտրով

Արտակ․ Բարև ձեզ։ Ես զբաղվում եմ պահեստամասերի մանրածախ առևտրով, ներմուծում եմ Վրաստանի Հանրապետությունից: Սահմանին փորձագետի բացակայության պատճառով ներմուծումը գրանցում են որպես ֆիզ․ անձ: Կարո՞ղ եմ իմ ֆիզ. անձից ապրանքները վաճառել իմ Ա/Ձ-ին: Եթե այո, ինչպե՞ս կհարկվի, եթե ոչ, ինչպե՞ս կարելի է այդ խնդիրը կարգավորել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է շինարարությամբ

Դիանա․ Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել, հարցս հետևյալն է. ԱՁ- ն զբաղվելու է շինարարությամբ և շրջանառության հարկ վճարող է: Կասե՞ք՝ բացի հաշվետվություններ ներկայացնելուց, հաշվառում իրականացնելու՞ է, թե՞ ոչ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը կարո՞ղ է չտրամադրել ՀԴՄ կտրոն

Աննա․ Բարև ձեզ: Կարո՞ղ եք տեղեկացնել՝ ԱԱՀ-ով չհարկվող կազմակերպությունը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամ ընդունելիս իրավասու՞ է կազմել մուտքի օրդեր և, միաժամանակ ունենալով ՀԴՄ, չտպել կտրոն:
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

«Լվա ինքդ» ավտոլվացման կետ բացելու համար

Գագիկ․ Բարև ձեզ, հարգելի մասնագետներ։ Ցանկանում եմ գնել հողակտոր և կառուցել «Լվա ինքդ» ավտոլվացման կետ։ Կխնդրեմ հնարավորինս մանրամասնել այս գործունեության ոլորտը, հարկումներ, կառուցման օրենսդրական պահանջները և այլն, կամ տրամադրել հղումը համապատասխան օրենքին։ Կանխավ շնորհակալ եմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հանրային հատվածում գլխավոր հաշվապահ աշխատելու համար

Սուսաննա. Խնդրում եմ, ասեք՝ հանրային հատվածում գլխավոր հաշվապահ աշխատելու համար անհրաժե՞շտ է ունենալ հաշվապահի լիցենզիա։ Կա՞ արդյոք շեմ, որից հետո լիցենզիա ունենալը պարտադիր է, և ո՞ր օրենքի հիման վրա։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծրագրավորման դասընթացների կազմակերպում

Եղիա. Բարև ձեզ: Ծրագրավորման դասընթացների կազմակերպումը կարո՞ղ է ընտանեկան ձեռնարկատիրության տակ գործունեություն ծավալել, և եթե այո, ապա պարտադի՞ր է ֆիզ. անձանց հաշիվ գրել (դասընթացի մասնակիցներին):
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շոու բիզնեսի ներկայացուցիչների եկամուտների հայտարարագրում

Թինա. Կասե՞ք՝ շոու բիզնեսի ներկայացուցիչները ինչպե՞ս պետք է գրանցվեն հարկ վճարելու համար՝ ՖԻԶԻԿԱԿԱՆ Ա՞ՆՁ, թե՞ ԱՁ։ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է

Վերգինե․ Բարև ձեզ: Բնակչության պետական ռեգիստրում այս անձի համար տվյալ փաստաթուղթը բացակայում է: Այս գրությունը երևում է, երբ օնլայն համակարգով փորձում եմ օտարերկրացի աշխատող գրանցել: Կարո՞ղ եք ասել՝ ինչն է պատճառը։
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ է իրենից ներկայացնում միկրոբիզնեսի համակարգը

Գարիկ. Միկրոբիզնեսը հունվարի 1-ից ազատվում է հարկերից: Այս մասին ԱԺ-ում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրենքը ուժի մեջ կմտնի 2020թ հոունվարի 1-ից: Հարգելի հաշվապահներ, հանդիսանում եմ Ա/Ձ, ունեմ գեղեցկության սրահ, գործունեությունս սկսել եմ 10.10.2018թ.-ին։ Հարկերը (եկամտային հարկ, սոց․ վճար և մնացած ամբողջ մուծումները), մի կերպ վճարելով ամսական հարկային պարտավորությունները՝ 10.10.2019թ.-ին դադարեցրեցի Ա/Ձ գործունեությունը և փակեցի սրահը: Խնդրում եմ, պարզաբանեք օրենքի հետ կապված որոշ մանրամասներ, օրինակ՝ հարկերից ազատումը կոնկրետ ի՞նչ է ներկայացնում իրենից։ Սրահը, աշխատելով մոտավորապես մեկ տարի, միջինը կունենա 1 450 000 - 1 950 000 ՀՀ դրամ շրջանառություն։
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է պայմանագիրը գրանցել կադաստրում

Գարիկ․ Բարև ձեզ։ Ես Ա/Ձ եմ և վարձակալում եմ տարածք ֆիզ. անձից։ Նոտարով կնքվել է վարձակալության պայմանագիր: Արդյո՞ք պարտադիր է գրանցել կադաստրում, թե՞ ոչ։ Եվ եթե պարտադիր չէ, ապա ես կարո՞ղ եմ էլեկտրոնային հաշվետվության մեջ նշել վարձակալության գումարի չափը, որպեսզի 10 %-ը հարկվի։ Ըստ պայմանագրի ես հանդիսանում եմ հարկային գործակալ և ես պետք է վճարեմ այդ 10 %-ը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱՁ-ին ՀԴՄ չեն տրամադրում

Գայանե․ Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե ԱՁ-ն ծաղկի առևտրով է զբաղվում, ՀԴՄ անորոշ ժամկետով չեն տրամադրում՝ չկա, կարո՞ղ է արդյոք յուրաքանչյուր վաճառքի դիմաց դուրս գրել հաշիվ-ապրանքագիր, մինչև ՀԴՄ-ի հարցը լուծվի։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Լիլիթ․ Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ԱՁ եմ բացել և հարկայինում գրել եմ առցանց լիազորի գրանցման դիմում 20 օրվա ընթացքում, այդ դիմումը համարվու՞մ է որպես շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, ու ես արդեն գրանցվու՞մ եմ համակարգում որպես շրջ. հարկը վճարող ու չե՞մ ընկնում ԱԱՀ-ով հարկման դաշտ, թե՞ այդ դիմումը կապ չունի, և պետք էր մտնել տրված տվյալներով և առանձին ինչ-որ դիմում գրել։ Շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

2020թ. հունվարի 1-ից հետո աշխատավարձի վճարումների վերաբերյալ

Արմինե. Կոլեգաներ ջան, հիմա էդ չարաբաստիկ օրենքը վերջնականապես ընդունվե՞ց, որ 2020թ. հունվարի 1-ից հետո 10 և ավելի աշխատող ունեցող ընկերությունները պետք է աշխատավարձը փոխանցումով վճարեն:
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հացաբուլկեղենի խանութի գանձապահի աշխատավարձը որքա՞ն պետք է սահմանվի

Հելեն. Բարև ձեզ։ Ես մի քանի հարցեր ունեմ և հուսով եմ՝ ինձ օգտակար ինֆորմացիայով կօգնեք։ Հացաբուլկեղենի խանութի գանձապահը, ով պետք է սպասարկի հաճախորդին, դրամարկղ վարի, վաճառք իրականացնի, աշխատաժամերը 11 ժամ + մեկ ժամ հանգիստ, օրը մեջ... նման պայմաններով աշխատողի աշխատավարձը որքա՞ն է կազմում, կամ հնարավո՞ր է այդ աշխատողին օրավարձով վճարել: Գանձապահի աշխատանքը ծա՞նր է, վնասակա՞ր: Խնդրում եմ ինձ հիմնարար բացատրել և օրենքից հղում անել: Անչափ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել մաշվածության հաշվարկ

Անուշ. Բարև ձեզ: Կենսաբանական ակտիվները, օրինակ՝ ծառերը, համարվու՞մ են մաշվող հիմնական միջոցներ, եթե այո, ապա ինչպե՞ս հաշվել ծառի մաշվածությունը, օրինակ՝ ձեռք եմ բերել 20 000 ՀՀ դրամ արժողությամբ ծառ, ինչպե՞ս տամ թղթակցությունները: Ու հանրային հատվածի հաշվապահություն է, և դրա համար են պետք թղթակցություններ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ձևակերպումներ

Հասմիկ. Որ խնդրեմ, կօգնե՞ք տալ այս ձևակերպումները՝ 1. Ֆիրմային անվանման գրանցման համար հաշվետու անձի միջոցով վճարվել է 10 000 դրամ: 2. Նոր տեխնոլոգիայի ստացման ուղղությամբ ծախսումները հետևյալն են՝ նյութական՝ 500.0, աշխատանքային՝ 800.0, առհաշիվ տրված՝ 150.0: 3. Հետազոտության փուլին մասնակից այլ կազմակերպության մասնագիտական խմբի ներկայացրած հաշիվ վավերագրի հիման վրա (ԱԱՀ վճարող չէ)՝ 250.0: 4. Հետազոտության ծախսումները դուրս են գրվել: 5. Նոր տեխնոլոգիայի մշակման փուլի ծախսումների կապիտալացումը: 6. Նոր արտադրատեսակի ներստեղծման անավարտ աշխատանքների գծով ծախսումները տարեվերջին տեղափոխվել են հաշվեկշռային հաշիվ: 7. Գործառնական վարձակալությամբ ստացած արտադրական մասնաշենքի վարձակալական վճարի գումարով: 8. Կազմակերպությունում առկա է խոշոր եղջերավոր կենդանիների ծին՝ 20 գլուխ, պահվելու է 12 ամսից ավել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ

Սաթեն. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք: Աշխատակիցը դրամական օգնություն է խնդրել վիրահատության համար: Արդյո՞ք կարող եմ 400 000 միանվագ գումար հատկացնել կանխիկ դրամարկղից և դրա համար ի՞նչ պահումներ պետք է կատարեմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է ԱՁ գրանցել

Ծովինար. Բարև ձեզ: Ես ուզում եմ բացել ԱՁ և արտադրել չիպսեր: Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել պետ. ռեգիստրում գրանցվելուց հետո, ինչպե՞ս պետք է հարկ վճարեմ, արդյո՞ք պետք է դիմել սննդամթերքի անվտանգության ծառայություն, և որտե՞ղ է այն գտնվում: Նախապես շնորհակալ եմ պատասխանի համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շրջանում երկրորդ խանութը բացելու համար

Հայկ. Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ եթե ես Երևանում ունեմ Ա/Ձ, զբաղվում եմ առևտրով և ցանկանում եմ երկրորդ խանութը բացել Վանաձորում, ինչպե՞ս է դա արվում։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԲԲԸ-ի դեպքում մասնակիցների թիվը ավելացնելու համար

Կարապետ. 1․ ԲԲԸ-ի դեպքում մասնակիցների թիվը ավելացնելու համար (այնպես, ինչպես ՍՊԸ-ում է) միջնորդ ունենալը պարտադիր չէ, այո՞։ Ու հնարավո՞ր է անսահմանափակ մասնակիցներին ավելացնել՝ փոփոխություն անելու դեպքում 10 000 դրամ պետ. տուրք վճարելով: 2. Միջնորդով արժեթղթեր թողարկելու դեպքում առնվազն որքա՞ն պետք է լինի ԲԲԸ-ի կապիտալը, հիմնականում ի՞նչ մուծումներ են արվում միջնորդներին։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ արտարժույթի մուտք բանկային հաշվին

Արմինե. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպությունը իրավունք ունի կանխիկ եվրո մուտք անել իր բանկային եվրոյի հաշվին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է ժամանակավոր դադարեցնել իր գործունեությունը

Հասմիկ. Բարև ձեզ: Ունեմ ընտանեկան ԱՁ, այս պահին գործունեությանս սեզոնը ավարտվել է, և ուզում եմ ժամանակավորապես դադարեցնել ԱՁ-ն, կասե՞ք՝ ինչպես դա անել։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր է վճարում ավտոպահեստամասերի խանութը

Արկադի. Բարև ձեզ: Ես սկսնակ հաշվապահ եմ: Ավտոպահեստամասերի խանութը ինչպիսի՞ հարկեր պետք է վճարի՝ տարեկան, եռամսյակային և ամսական: