
Առաքման գրքի հետ կապված
Աշխեն.
Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ առաքման գրքի լրացման հետ կապված. ես լսել եմ գործող հաշվապահներից, որ առաքման գրքի ամեն նոր էջի հետ պետք է տողերի համարակալումը նորից սկսել: Արդյոք որտեղ է ամրագրված, որ առաքման գրքի յուրաքանչյուր էջում տողերը պետք է համարակալվեն սկսած մեկից: Նախօրոք շնորհակալություն եմ հայտնում:

Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ
Meri.
Խնդրում եմ եթե հնարավոր է պատասխանեք հետևյալ հարցիս: Կազմակերպությունը զբաղվում է ծառայությունների մատուցմամբ և ցանկանում է կատարել օնլայն վաճառք, այսինքն հենց ինտերնետային էջից հաճախորդը կատարում է օն-լայն փոխանցում բանկ և իր ծառայությունը ակտիվանում է, ես նման հայկական կազմակերպություններ տեսել եմ ինտերնետում, որոնք զբաղվում են նման գործունեությամբ, հուսով եմ ձեր մեջ էլ կգտնվի մեկը, որը կպատասխանի թե ինչպես կարելի է այդ եկամուտը հիմնավորել, համաձայն կառավարության 525 որոշման պետք է պարտադիր լինի փաստաթուղթ կնիքված: Անչափ շնորհակալ կլինեմ եթե կարողանաք օգնել:

Հասույթի գրքի վերաբերյալ
Արփինե.
Ողջույն բոլորին: Խնդրում եմ ասացեք, ՀԴՄ կտրոնը հասույթի գրանցման գրիքի մե՞ջ է գրանցվում, թե ոչ, եթե ոչ, ապա ո՞ր գիրքն է անհրաժեշտ: ՓՄՁ անպայմա՞ն է նման գրքի առկայությունը: Կանխավ Շնորհակալություն:

Հրամանների հաշվառման մատյան
Anna.
Խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում. Արդյոք պարտադիր է հրամանների հաշվառման մատյան վարելուց առաջ տալ հրաման դրանց վարման կարգի մասին, թե ուղղակի կարելի է վարել առավել ևս,որ "ԱՕ"-ից դուրս է եկել հրապարակմանն և հաշվառմանն վերաբերող դրույթները, թե՞ առաջնորդվեմ 1882-Ն որոշումով և սահմանեմ կարգը:

2 աշխատանքային գրքույկ
Սուսաննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ, արդյոք խախտում կհամարվի, եթե հաշվապահը ունենա 2 աշխատանքային գրքույկ:

Պայմանագրի ձև
Ալիսա.
Բարև ձեզ խնդրում եմ ինձ տարամադրել որևէ ծրագրի մատուցման պայմանագրի ձև:
Կանխավ շնորհակալություն:

ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առևտրով
Արփինե.
Բարի երեկո բոլորին:
ՍՊԸ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, դրամարկղային գիրքը լրացնելուց դրամարկղային մուտքի և ելքի օրդերները պարտադիր պետք է լրացվի և դրամը դրամարկղ մուտք լինելու դեպքում թղթակցող հաշվը կարո՞ղ եմ գրել 6111:
Կանխավ շնորհակալ եմ...............

Կալանք դրամարկղային գրքի վրա
Hasmik.
Հարգելի կոլեգաներ ասացեք խնդրեմ, եթե հարկայիը կազմակերպություն դրամարկղային գրքի վրա կալանք է դրել, կազմակերպությունը որքա՞ն ժամանակ անց կարող է իր այլ կարիքների համար ելքեր կատարել: Նախապես շնորհակալություն:

Առհաշիվ գումարների ծախսման հաշվետվություն
ARM.
Ողջույն: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ օգնել ինձ: Առհաշվի հաշվետվությունը ներկայացնելու համար որոշակի ժամանակ տրվա՞ծ է, թե՞ ոչ: Եվ ինչպե՞ս պետք է դա արվի:

Ծառայությունների մատուցման պայմանագիր
Դավիթ Ասատրյան.
Խնդրում եմ օգնել ինձ, տրամադրեք հաշվապահական ծառայությունների մատուցման պայմանագրի նմուշ: Կանխավ շնորհակալ եմ:

Հիմնական միջոցներ ձեռք բերելիս
Shusho.
ԱՁ-ն հիմնական միջոցներ ձեռք բերելիս ձևակերպում է արդյոք ինչ-որ փաստաթղթղեր (Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 կամ այլ փաստաթղթեր):

Անհրաժե՞շտ է արդյոք հարկային հաշիվ
Gor.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում`
պետական հիմնարկին մեր կազմակերպությունը ապրանք է մատակարարել: Հարկային հաշիվ անհրաժե՞շտ է դուրս գրել:

Ի պահ տրվող ապրանք
Gayane.
Խնդրում եմ ուղարկել ի պահ տրվող ապրանքի համար նախատեսված պայմանագրի նմուշ:
Շնորհակալություն...

Դրամարկղային գրքի վերաբերյալ
Գայանե.
Ողջույն բոլորին: Ես կուզեի իմանալ, որ եթե դրամարկղի գրքում գրանցելու ժամանակ ասենք, թե 3 ամիս ոչ մի գործարք չի եղել և գրանցելու ոչինչ չկա այդ դեպքում ինչպե՞ս վավել:Եվ եթե արտադրություն ծավալող ընկերությունը ինչ-ինչ պատճառներով անորոշ ժամկետով դադարեցնում է գործունեությունը, այդ դեպքում դրամարկղի գրքում ինչպե՞ս այն նշել:

Ամսագրերի վաճառք
Ադրիանա.
Բարև ձեզ: Կարող եք օգնել, կազմակերպությունը զբաղվելու է ամսագրերի վաճառքով, ինչպես պետք է լինի հաշվապահական հաշվառումը և պետք է արդյոք առաքման գիրք, թե ՀԴՄ: Լույս է տեսնելու ամիսը 1 անգամ և վաճառվելու է կազմակերպություններին:

Հայտ դրամարկղային գիրք ստանալու համար
Գայանե.
Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես 2 ՀՈԱԿ-ների հաշվապահ եմ, ՀՈԱԿ-ներից մեկի դրամարկղային գիրք ստանալու համար հայտը փետրվար ամսվա փոխարեն տնօրենը տվել է հունիս ամսին, խնդրում եմ պատասխանեք,թե ինչ տուգանք է նախատեսված դրա համար, և ով է ենթարկվելու պատասխանատվության` ես, թե տնօրենը:Կանխավ շնորհակալ եմ:

Հասույթի գրքի հետ կապված
Սյուզի.
Բարև Ձեզ, հարց ունեմ կապված հասույթի գրքի վարման հետ:
Եթե հասույթի գրքում ապրանքի գնի փոփոխություն եմ գրանցել (սխալմամբ), և հաջորդ օրը հաշիվ ապրանքագրով վաճառել տվյալ ապրանքից, բայց նախորդ գնով, և հիմա էլ վաճառում ենք նախորդ գնով, ու տվյալ գնի փոփոխության վրա ուղղակի գիծ եմ քաշել, ի՞նչ եք կարծում, դա ենթակա՞ է որևէ տուգանքի:
Նաև կխնդրեմ ինձ տեղեկացնել հասույթի գրքի վարման կարգին կամ որևէ կայք, որտեղից հնարավոր կլինի ինֆորմացիա ստանալ…
Կանխավ շնորհակալություն:

Դրամարկղային գրքի վարման կարգ
Անահիտ.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ ծանոթացնել դրամարկղային գրքի վարման կարգը: Նախապես շնորհակալություն:

Դրամարկղային գրքի վարման կարգ
Manush.
Բարև Ձեզ, խնդրում եմ ինձ ծանոթացնել դրամարկղային գրքի վարման կարգը: Նախապես շնորհակալություն:

Աշխատանքային պայմանագրի հավելում
Արծրուն.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հետևյալ հարցին.
արդյոք աշխատանքային պայմանագրի հավելումը ԱՊ-ի գրանցամատյանում գրանցվում է , թե ոչ :
Վերջին մեկնաբանություններ