
Ո՞ր օրենքն է խախտված
Արմեն.
Հարգելիներ մի հարց.....Ընկերությունը ստեղծվել է 4,11,09-ին դրամարկղի գիրքը հարկայինի կողմից հաստատվել է 2,12,09-ին դրամարկղի գրքում հետին ամսաթվով 10,11,09-ին ցույց է տված փոխառության մուտքագրում...դրամարկղի ո՞ր օրենքն է խախտված, խնդրում եմ հուշեք:

ՍՊԸ հիմնադրում
Արմեն.
Բարև ձեզ,խնդրում եմ ասեք, թե ինչ փաստաթղթեր են պետք սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն բացելու համար ու որտեղից կարող եմ գտնել դրանք,մեկ էլ ուրիշ ինչ է անհրաժեշտ այն բացելու համար:

ԱԱՀ վճարող համարվող Ա/Ձ
Meri.
Ողջույն ,բոլորին,
Ունեմ այսպիսի հարց, ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ը, որը իրականացնում է ներմուծում , ծավալում է առևտրային գործունեություն, ունի երկու աշխատող, դրամարկային գիրք պարտադիր է, որ ունենա, ավելացնեմ նաև, որ հասույթի և առաքումերի գիրք ունի, հաստատված հարկայինի կողմից:

Ղարաբաղի հարկային հաշիվների վերաբերյալ
Արտյոմ.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք հարցիս Ղարաբաղի հարկային հաշիվների վերաբերյալ...ո՞ր դեպքում է լրացվում Ղարաբաղի հարկային հաշիվները և կա արդյոք որևէ սահմանային չափ, որ մինչև այդ չափը կարողանանք գրել սովորական հարկային հաշիվ...պատասխանի դեպքում կխնդրեյի ասեիք, թե որտեղ կա նման բան գրված...նախապես շնորհակալ եմ:

Լիազորագիր
Tereza.
Բարև բոլորին, ես ուզում եմ իմանալ, տնօրենը ում կարող է տալ լիազորագիր իր փոխարեն լիիրավ գործունեություն իրականացնելու համար եվ պարտադիր է նոտարի հաստատումը:
Կանխավ շնորհակալություն:

Միակողմանի գնման ակտերով կատարված գնումներ
Աննա.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ ինձ օգնել, եթե Ա/Ձ-ն հասույթի գիրք չի լրացնում, գործունեություն է իրականացնում հանրային սննդի ոլորտում, նյութերի ի՞նչ հաշվառում պետք է վարի: Ինչպե՞ս կարող են վերահսկել միակողմանի գնման ակտերով կատարված գնումների չափը:

Նոր հաշիվ-ապրանքագրեր
Ժաննա.
Բարև բոլորին:
Խնդրում եմ օգնեք: Հուլիսից ովքե՞ր են դուրս գրելու հաշիվ ապրանքագրեր հարկայինից ստացված բլանկների վրա: Կանխավ շնորհակալ եմ:

Առհաշիվ գումարի տրամադրում
Արփինե.
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանեք, թե որքան է օրենքով թույլատրելի միանվագ առհաշիվ տրվող գումարի չափը, օրվա և ամսվա կտրվածքով: Կանխավ շնորհակալություն:
Մի առաջարկություն, եթե հնարավոր է, Ձեր կայքի փաստաթղթեր կամ հաշվետվություն բաժնում տեղադրեք առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվության ձևը:

Քանի՞ առաքման գիրք է հարկավոր
Հասմիկ.
Բարև Ձեզ.Կխնդրեի պատասխանել հետևյալ հարցին.
Ընկերությունը իր կողմից արտադրած արտադրանքը պահեստից իրեն պատկանող 2 ավտոմեքենաներով առաքում է տարբեր խանութներ.տվյալ դեպքում քանի առաքման գիրք պետք է լինի (պահեստի համար առանձին, մեքենաների համար առանձին, թե մեկ առաքման գիրք, քանի որ նույն հասցեից են մեքենաները ապրանքը առաքում):
Կանխավ շնորհակալություն:

Ապրանքի վաճառք զեղչով
Կամո.
Բարև Ձեզ, հարգելի կոլեգաններ: Ունեմ մեկ հարց, շատ շնորհակալ կլինեմ, եթե հղում տաք, թե որտեղից կարդամ: Եթե ապրանքը վաճառում ենք զեղչով (գների գրանցման գրքում ֆիքսված գնից եժան,) ԱԱՀ-ի և շահութահարկի հարկման բազան որ գինն է հանդիսանում` փաստացի վաճառքի, թե գրանցված: Կանխավ շնորհակալ եմ:

Գույքի վարձակալության պայմանագիր
Աննա.
Բարև Ձեզ. Ուզում էի ճշտել, կարող եք ինձ օգնել. ինձ շտապ հարկավոր է գույքի վարձակալության պայմանգրի լուծարման օրինակելի ձև, եթե այդպիսին կա: Պարզապես չգիտեմ, թե ինչպես այն ճիշտ կազմեմ:
Շնորհակալություն:

Ապրանքի գրանցում հասույթի գրքում
N.N.
Հարգելի մասնագետներ, ներմուծված ապրանքների ինքնարժեքի որոշման և հասույթի գրքում գրանցելու հետ կապված հարց ունեմ: Ենթադրենք ներմուծվել է ապրանք, ինքնարժեքը որոշվում է սեփականության փոխանցման օրվա կուրսով գումարած մաքսային վճարներ գումարած տեխափոխման տրանսպորտային ծախսեր: Հասույթի գրքում որպես ապրանքի գնման արժեք նշվում է հենց այդ գումարը, թե՞ միայն ինվոյսում նշված գումարը արտահայտված ՀՀ դրամով: Նաև ինձ ասել են, որ հասույթի գրքում ներմուծված ապրանքի արժեքի սխալ գրանցումը ոչ մի պատասխանատվության չի հանգեցնում: Արդյո՞ք դա այդպես է: Նախօրոք շնորհակալություն:

Կանխիկ գնումների դեպքում
Armen.
Բարև ձեզ հարգելի հաշվապահներ:
Կանխիկ գնումների դեպքում կարո՞ղ է կազմակերպությունը տալ հաշիվ ֆակտուրա, որին կցել դրամարկղի մուտքի օրդեր: Մի հարց ևս` հ/ֆ կարո՞ղ ենք տալ ֆիզ անձին, թե միայն իրավաբանական անձանց:
Շնորակալություն:

Գլխավոր գրքի վարում
Ռուզաննա.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել`արդյոք գլխավոր գրքի վարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար և դա չունենալու դեպքում հարկային ինչպիսի տուգանք է նախատեսվում :
Կանխավ շնորհակալ եմ:

Հաշիվ-ապրանքագիր օտար լեզվով
Անուշիկ.
Կարող է կազմակերպությունը օտարերկրացի քաղաքացուն տրամադրել անգլերեն լեզվով հաշիվ ապրանքագիր, որտեղ գնանշումը կատարված է դոլարով:
Շնորակալություն

Տնօրեն փոխվելու դեպքում
Աննա.
ՍՊԸ-ում տնօրեն փոխվելու դեպքում անհրաժեշտ գորրծողությունները որո՞նք են (ի՞նչ փաստաթղթեր պետք է ձևակերպվեն):Իսկ եթե հիմնադիրներից մեկն է դառնում տնօրեն:
Կանխավ շնորհակալություն:

Անհրաժե՞շտ է արդյոք որևէ փաստաթուղթ դուրս գրել
Անուշիկ.
Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում, կազմակերպության բանկային հաշվին գնորդների կողմից որոնք հանդիսանում են ֆիզ անձ, պարբերաբար գումարներ են փոխանցվում առանց հաշիվ ապրանքագրի, անհրաժեշտ է արդյոք որևէ փաստաթուղթ դուրս գրել:

Եթե կազմակերպությունը գործարքներ է իրականացնում ՀՀ դրամով և արտարժույթով
Մելինե.
Եթե կազմակերպությունը գործարքներ է իրականցնում ՀՀ դրամով, եվ արտարժույթով, պահում է 2 դրամարկղային գիրք, ինչպես է կատարվում մուտքի եվ ելքի օրդերների համարակալումը. Յուրաքանչյուր արժույթինը տարվա սկզբից սկսվում է 1-ին համարից, թե տարվա սկզբից համարակալվում է 1-ից, բայց ոչ յուրաքանչյուր գրքի համար, այլ ըստ ամսաթվերի հերթականության, նայած թե որ արժույթով երբ է գործարք կատարվել

Արտասահմանյան գործուղումների ժամանակ
Հայկ.
Հարգելի հաշվապահներ խնդրում եմ ինձ հուշել,արտասահմանյան գործուղումների ժամանակ ինչպիսի՞ փաստաթղթեր են կազմվում:Ի՞նչ փաստաթղթեր են պետք այդպիսի գործուղումները ձևակերպելու համար:

Դրամարկղային գրքի վերաբերյալ
Նարինե.
Դրամարկղային գիրքը ջնջումով կամ ավելի ճիշտ սխալ կապիրովկան տեղադրելու պատճառով, ինչ է սպասվում հարկայինի կողմից: Նախապես շնորհակալություն պատասխանների համար:
Վերջին մեկնաբանություններ