
Հասույթի գրքի վերաբերյալ
Աննա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, հասույթի գրքում ապրանքների արժեքի գինը գրվում է ԱԱՀ-ն ներառյալ, թե առանց ԱԱՀ-ի:
Կանխավ շնորհակալություն:

Էլեկտրոնային հաշիվներ
N.N.
Բարև բոլորին: Իչպես արդեն տեղյակ ենք, հուլիսի 1-ից բոլոր ԱԱՀ վճարողները հարկային հաշիվներ են դուրս գրելու միայն հարկային տեսչության կողմից տրված ձևերով կամ էլեկտրոնային տարբերակով: Սակայն այդ օրենքը այնքան էլ պարզ չի ինձ համար. հաշիվ-ապրանքագրերը համարակալված են լինելու հարկայինի կողմից թե վաճառվելու են միայն որպես ձև: Իսկ էլեկտրոնային տարբերակով ինչպես են հաշիվները դուրս գրվելու? Ով որ տեղյակ է, խնդրում եմ պատասխանեք.:)

Աշխատանքային պայմանագրի վերաբերյալ
N.N.
Բարև բոլորին: Հարց ...արդյոք աշխատանքային պայմանագրում պարտադիր է նշել գրանցամատյոանում գրանցման համարը և ամսաթիվը:

Եթե ՍՊԸ-ն ունի մի քանի խանութներ
Մանուշ.
Հարգելի կոլեգաներ հարցս հետևյալն է` եթե ՍՊԸ - ն ունի մի քանի մանրածախ խանութներ,գնման հաշիվ ապրանքագրերի մեջ նշվում է ՍՊԸ- ի իրավաբանական հասցեն, թե կոնկրետ խանութի գործունեության հասցեն: Կանխավ շնորհակալություն:

Ծախսի ձևակերպում
Դավիթ Ասատրյան.
Արդյոք նոր անվադողի տեղադրման ակտը անհրաժեշտ և բավարար պայման է հանդիսանում ծախսի ձևակերպման և հաշվապահությանը ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ապահովելու համար, թե հին անվադողի վազքի հաշվառման քարտը նույնպես հանդիսանում է անհրաժեշտ փաստաթուղթ նոր անվադողի տեղադրման ծախսը ձևակերպելու համար: Մի խոսքով , ՀՀ կառ. կողմից սահմանված կարգով ինչպիսի անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում կարելի է ծախս ձևակերպել, և արդյոք հաշվապահը պարտավոր է պահանջել քարտը:

Փոխանցման հաշիվ
Անյա.
Հարգելի հաշվապահներ,
Ես նոր միայն առաջին քայլեր եմ անում հաշվապահության մեջ և խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցը. ծառայության դիմաց մեր ընկերությանը դուրս է գրվել փոխանցման հաշիվ: Մեր կողմից կատարված փոխանցման մեջ նշվել է այդ հաշվի համարը: Այնուհետև նրանք մեզ ուղարկել են հարկային հաշիվ, որի համարը տարբեր է փոխանցման հաշվի համարից: Ինչպես է կարգավորվում այս հարցը հաշվապահության մեջ? Որտեղ կարող եմ այդ մասին կարդալ?
Կանխավ շնորհակալ եմ:

Դրամարկղային գրքի վերաբերյալ
Սոնա.
Բարև Ձեզ,
Խնդրում եմ ասեք ինձ արդյոք Ա/Ձ- ն անպայման պետք է ունենա Դրամարկղային Գիրք, այն դեպքում երբ աշխատում է բանկային փոխանցումներով:
Կանխավ շատ շնորհակալություն

Օտարերկրյա քաղաքացի
Սոնյա.
Բարև Ձեզ,
Իսկ օտարերկրյա քաղաքացին չպետք է ունենա մի փաստաթուղթ, որ նա իրավունք ունի ՀՀ տարածքում աշխատելու: Ինչ որ տենց օրենք կա?

Դրամարկղի գրքի վերաբերյալ
Հռիփսիմե.
Հարգելի հաշվապահներ եթե դրամարկղի գիրքը հարկայինից ստացել են ամսի 15-ին, բայց մինչ ստանալը կազմակերպության բանկային հաշվից ամսի 8-ին գումար է ելք եղել ծախսեր կատարելու նպատակով, ամսի 8-ին կատարած գործարքները որ ամսաթվով պետք է գրանցել դրամարկղի գրքում???:Շնորհակալ եմ:

Արդյո՞ք գրվում է հաշիվ-ապրանքագիր
Meri.
Բարև Ձեզ ինձ հետաքրքրում է, թե ինչպես է կարգավորվում on-line վաճառքները: Փաստորեն գնորդը տվյալ դեպքում կատարում է վճարում փոխանցելով տվյալ կազմակեպության բանկային համարին, դա կարող է լինել և կազմակերպություն և ֆիզ.անձ, տվյալ դեպքում արդյոք գրվում է հաշիվ ապրանքագիր?

Վաճառված ապրանքը տեղափոխում են ԼՂՀ
Anushik.
Մի հարց ունեմ , խնդրում եմ օգնեք
ապրանք ենք վաճառում ,որը տեղափոխում են ԼՂՀ
արդյոք պետք է հատուկ հաշիվ գրվի, եթե գումարը գերազանցում է 300 000 դրամը
Եվ որտեղ կարդամ այդ օրենքի մասին

Հասույթի գիրք
Հասմիկ Ոսկանյան.
Խնդրում եմ պատասխանեք:
Ա/ձ- ն գործում է հանրային սննդի ոլորտում: Պարտադիր է արդյոք հասույթի գիրքը?

Կնիքի վերաբերյալ
Հասմիկ Ոսկանյան.
Բարև Ձեզ: Մի քանի հարց:
1. Ինչով է զիջում շտամպ ասվածը կնիքին: Կարող եմ արդյոք ինձ ներկայացված հ/ապրանքագրի 2-րդ օրինակի վրա ոչ թե կնիք, այլ շտամպ դնել?
2. Պատահաբար պատռվել է առաքման գրքից 2 էջ, այդ էջերը լրացված են: Սոսնձով երևի թե հնարավոր է կպցնել:Հնարավոր է ՍՊԸ - ն ենթարկվի ինչ-որ պատասխանատվության?

Միջնորդային ծառայության մատուցման պայմանագրի ձև
Նելլի.
Բարև Ձեզ
Ես մասնագիտությամբ հաշվապահ չեմ, բայց գործի բերումով առնչվում եմ տարբեր փաստաթղթերի հետ:Ինձ հարկավոր է միջնորդային ծառայության մատուցման պայմանագրի ձև: Շնորհակալ կլինեմ, եթե կարողանաք ինձ օգնել:

Հարկային հաշվի դուրս գրման ամսաթվի վերաբերյալ
Էլիզա.
Բարև Ձեզ. Կխնդեի մեկնաբանել հետևյալ նախադասությունները, քանի որ ըստ իս նշված տողերը հակասում են իրար և արդյունքում հստակ չի նշվում թե որ ամսաթիվն է հանդիսանում հարկային հաշվի դուրս գրման ամսաթիվ (եթե գործարքը կատարվել է մի եռամսյակում, իսկ հարկային հաշիվը դուրս է գրվել մյուս եռամսյակում):Կանխավ շնորհակալություն:
ԱԱՀ-ի կարգ N 02/787 ՀՐԱՄԱՆՆ`
"7. Հարկային հաշվի դուրսգրման փաստացի ամսաթիվ է համարվում Մանրամասն

Փոխառության պայմանագիր
Արտակ.
Հարգելի գործընկերներ,
Խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցով: Եթե ինչ-որ մեկը ունի փոխառության պայմանգրի նմուշ, խնդրում եմ ուղարկել:

Ապրանքների ցուցադրում
Ելենա.
2 կազմակերպություն ուզում են համագործակցել եւ միմյանց խանութներում ապրանքներ ցուցադրեն:
Ինչպե՞ս դա կազմակերպել:
1. Կնքվում է ցուցադրման պայմանագիր: Հանձնողը դուրս է գրում «հանձնման ընդունման ակտ», որը գրանցում է առաքման գրքում:
2.Ընդունողը այդ ապրանքը տեղադրում է ցուցադրման (ոչ վաճառքի) եւ հասույթի գրքում գրանցու՞մ է թե ոչ:
3.Ընդունողի մոտ այդ ապրանքի գնորդ է հայտնվում: Հանձնողը այդ ապրանքերի վաճառք է ձեւակերպու, գրում է հ/ֆ գրքում՞ որը գրանցվում է առաքման գրքում: Իկս ինչպես է ետվերադարձ կատարում այդ ապրանքի, որպեսզի կարողանա վաճառել այն ընդունող խանութին?
4.Այդ Հ/Ֆ Ընդունող խանութը գրանցում է իր հասույթի գրքում եւ վաճառում է:
5.Իսկ եթե գնորդ չի հայտնվել եւ ապրանքը ետ է վերադարձվում Հանձնող խանութին: Նա ինչպե՞ս է դա ետ ընդունում, ի՞նչ հիմնավորող փաստաթղթերով, եւ ինչ-որ տեղ գրանցվու՞մ է դա արդյոք:
Շատ շնորակալ կլինեմ պատասխանի եւ օգնության համար: Ով առնչվել է այդպիսի գործարքների հետ կխնդրեմ հնարավորության դեպքում նշել էլ. փոստը ավելի մանրամասներ ճշտելու համար:

Փաստաթղթեր
Սյուզի.
Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին.
Եթե աշխատողը աշխատում է մի հիմնարկում մեկ կամ երկու տարի և նրան փոխարինող չլինելու դեպքում արձակուրդ չեն ուղարկել, ի@նչ փաստաթղեր պետք է լրացվեն այդ դեպքում:

ԱԱՀ-ից ազատված գործարք
Tatev.
Բարև Ձեզ հարգելի կոլեգաներ, այս հարցը մեկ անգամ կարծես քննարկվել է , սակայն ես ավելի մանրամասն կուզեի իմանալ, ՀԿ-ն ԱԱՀ-ից ազատված գործարք իրականացնելու/ապրանքի կամ ծառայության վերջնական սպառում/ համար ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի, և ինչ ժամկետներում,նախորդ քննարկման մեջ ասվում էր Ֆինանսների նախարարությունից ստացվող տեղեկանքի մասին...
Եթե ինֆորմացիա ունեք խնդրում եմ օգնեք, հղում անելով հիմքի վրա...
Կանխավ շնորհակալ եմ,....

Հարկային հաշիվ
Karen.
Հարկային հաշիվներ դուրս գրած անձինք պարտավոր են ժամանակագրական կարգով հաշվառել և առնվազն մինչև դուրսգրման տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալը պահպանել իրենց տված բոլոր հարկային հաշիվները (այդ թվում` սահմանված ձևով հաստատված էլեկտրոնային հարկային հաշիվները):
Հարց - կարելի է արդյոք ստեղծել դուրս գրված հարկային հաշվի նոր` երրորդ օրինակը` հնի կորստի դեպքում: Եվ ընդհանրապես` միևնույն հաշվի քանի օրինակ է թույլատրվում դուրս գրել և որ օրենքով / որոշմամբ է կարգավորվում այս հարցը:
Նախապես շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ