Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ

Նաիրա. Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում, երբ աշխատանքային պայամանգիր է կնքվում տնօրենի հետ, որպես Գործատու ո՞վ է հանդես գալիս: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից

Կարինե. Հարգելի կոլեգաներ, եթե կազմակերպությունը վարձակալել է տարածք ֆիզ. անձից, կա նոտարական վավերացում և կադաստրային գրանցում, պայմանագրի մեջ նշված կոմունալ ծախսերը կատարում է վարձակալը: Բայց վարձակալը որպես բաժանորդ գրանցված չէ, այս դեպքում ես կարո՞ղ եմ կոմունալ ծախսերը դիտել որպես կազմակերպության ֆինանսական ծախսեր` բնականաբար շահութահարկից չնվազեցվող:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վերաբերյալ

Kara. Բարև, հարգելի հաշվապաներ: Ես սկսնակ եմ և խնդրում եմ օգնեք: ՀԿ-ն դրամարկղային գիրք պե՞տք է վարի, թե՞ ոչ: Ոչի դեպքում ինչպե՞ս վարվի, եթե արդեն վերցրել է այն: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ժամանակավոր աշխատանքային պայմանագրի լուծում

ANYA. Խնդրում եմ օգնել, շտապ պետք է կողմնորոշվեմ, չեմ կարողանում: Ընդունել ենք աշխատանքի ժամանակավոր աշխատանքային պայմանագրով մեկ ամիս տևողությամբ: Ժամկետը լրանում է, խնդրում եմ ասացեք` որ հոդվածներով առաջնորդվեմ, և ընդհանրապես հրաման տա՞մ, թե, ոչ, և եթե տամ` ինչ հոդված գրեմ: 111,3 հոդվածում միայն ասում է, որ ծանուցման ժամկետները չեն վերաբերվում, իսկ 101-ում, եթե շուտ ավարտենք, նոր կարող ենք այդ հիմքով ազատել, իսկ ես ի՞նչ հիմքով ազատեմ և ծանուցում տա՞մ, թե՞ ոչ: Ո՞վ կարող է ասել, թե ազատման հրամանի հիմքը ինչ նշեմ, խնդրում եմ կոնկրետ հոդվածի համարը նշեք, եթե կա այդպիսինը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք վարել

Արթուր. Խանութը իրականացնում է համակարգիչների մանրածախ վաճառք, ունի ՀԴՄ, ԱԱՀ վճարող չէ, սակայն իրականացնում է ապառիկ վաճառք փոխանցումով: Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք վարել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հասույթի գրքի վարման վերաբերյալ

Ռ.... Արդեն 1 ամիս է աշխատում եմ ԱԱՀ-ով և հասույթի գիրք չեմ վարել, խնդրում եմ ասացեք` ինչ կարող եմ անել, որ հնարավորինս լավ դուրս գամ այս իրավիճակից:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ֆիզիկական անձի հետ կնքել է գույքի առուվաճառքի պայմանագիր

Տաթև. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը ֆիզիկական անձի հետ կնքել է գույքի առուվաճառքի պայմանագիր: Այս դեպքում ընկերությունը հանդիսանում է հարկային գործակալ և վճարում է 10 տոկոս եկամտահարկ ֆիզիկական անձի փոխարեն: Հարց 1. Եկամտահարկի գումարը հաշվարկվում է ֆիզիկական անձին վճարվելի՞ք գումարի նկատմամբ (+10%), թե՞ նվազեցվում է նրան վճարվելիք գումարից (-10%): Հարց 2. Ի՞նչ տարբերություն կա ֆիզիկական անձի հետ կնքվող գույքի առուվաճառքի և ծառայությունների մատուցման պայմանագրերի միջև:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ

Անի. Հարգելի հաշվպահներ, կազմակերպությունը պետք է գումար մուտքագրի բանկ, սակայն դրամարկղում գումար չունի: Տնօրենի կողմից նշված գումարը մուտքագրվել է դրամարկղ, դրամարկղից էլ համապատսխան ելքի օրդերով ելք է արվել և մուտքագրվել բանկային հաշվին: Տվյալ դեպքում ի՞նչ փաստաթղթավորում է անհրաժեշտ և ի՞նչ ձևակերպում պետք է տալ դրամարկղ մուտքագրված գումարի գծով:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կորել են հարկային հաշիվներ

Համեստ. Բարև բոլորին: ԱԱՀ-ով աշխատող կազմակերպությունը, որը հարկայինից ստանում է հարկային հաշիվներ, դրանցով գործարքներ է կատարում: Սակայն այն կազմակերպությունը, որը օգտվում է մեր ծառայություններից, ինչ ինչ պատճառներով կորցրել է մեր կողմից ներկայացրած հարկային հաշիվները, սակայն դրանք պահպանվել են բազայում, քանի որ այդ կազմակերպության մասնաճյուղը գլխավոր կազմակերպությանը հաշիվները ուղարկում է ֆաքսով, որպիսի չուշանա փոխանցումը, իսկ օրինակները հետո են տանում: Հիմա 2 հարկային հաշիվներ կորցրել են, սակայն կատարվել է փոխանցումը: Արդյո՞ք հիմք կհանդիսանա բազայում պահպանված ֆաքս արված օրինակը, եթե իրենցից պահանջեմ իրենց ստորագրությամբ և կնիքով կնքված: Եթե ոչ, ինչպե՞ս վարվեմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը լուծելու համար

ANYA. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը լուծելու համար հիմքը պայմանագրի լուծման ո՞ր հոդվածն է հանդիսանում, եթե ոչ մեկի կողմից ծանուցում չկա, այլ բնականոն 2 ամիսը լրացավ, ուղղակի տա՞մ հրաման և լուծե՞մ, իսկ հիմքը ո՞ր հոդվածը, 101, թե՞ այլ, քանի որ 101-ում ժամկետը լրանալու պատճառով լուծման մասին ոչինչ չկա: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի գործողության ժամկետի երկարացման վերաբերյալ

Կատերին. Հարցս հետևյալում է` 1.Որոշակի ժամկետով կնքված պայմանագիրը քանի՞ անգամ կարելի երկարաձգել: 2.Անհրաժե՞շտ է անպայման նշել "երկարաձգել" բառը, թե՞ կարելի է ուղղակի գրել` "պայմանագիրը կնքված է որոշակի ժամկետով" և նշել պայմանագրի կնքման ամսաթվից մինչև սահմանված ամսաթիվը:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը չի ստացել հարկային հաշիվ

Ն. Հարգելիներս, Սփյուռից ստացել եմ 22.02.2011 և 14.04.2011 վճարման հաշիվ և հավելված, որոնց մեջ նշված է գումար ներառյալ ԱԱՀ: Տնօրենն իր անունով կանխիկ փոխանցել է 17.08.2011: Սփյուռը մեզ չի տվել հարկային հաշիվ: Կարո՞ղ եմ այդ գումարը որպես վարչական ծախս համարել, առանձնացնել 226 հաշիվը և ԱԱՀ հաշվարկում ներկայացնել այս եռամսյակում այդ գնումը, քանի որ վերոնշյալ վճարման հաշիվներն ու հավելվածը ինձ մոտ հայտնվել են հենց վերջերս:
.ԳործընկերներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արտարժութային հաշվարկային հաշիվ և հաշիվ-ապրանքագիր

Անի. Բարև: 1. ՀԾ-ում ինչպե՞ս ներկայացնեմ 10000 ԱՄՆ դոլար, որը գտնվում է իմ արտարժութային հաշվում, դրամո՞վ արտահայտված: 2 Ապրանքն արտահանելիս, երբ հաշիվը դոլարով է, ձևակերպումները տալիս ենք արտահանմա՞ն օրվա կուրսի դրությամբ: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տնօրենի պայմանագրի ձև

Սրբուհի. Հարգելի հաշվապահներ, ինձ կասե՞ք` ԱՁ տնօրենի համար սոցապ հայտ տանելու համար պայմանագիր և հրաման պե՞տք է կազմեմ: Եթե այո, ինձ ԱՁ տնօրենի պայմանագրի ձև կուղարկեք Srbuhy շնիկ mail.ru
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գնման ակտի լրացման հետ կապված

Նազելի. Բարև, հարգելի հաշվապահներ: 2-րդ եռամսյակում ես ֆիզ. անձից` հիմնադրից, գնել եմ 120000 դրամ արժողությամբ ապրանք և հաշվարկել եմ 10 % եկամտահարկ, պահել եմ և նրան վճարել 108000 դրամ, քանի որ ունեմ նրա անձնագրային տվյալները: 12000 դրամը ներկայացրել եմ Եկամտահարկի հաշվետվությունում: Որպես հիմք ծառայում է Փաստաթղթեր բաժնի Գնման ակտը: Սակայն լրացման ձևում թերանում եմ: Կարծում եմ, ճիշտ է գնման գին սյունակում գրել գինն առանց հարկի, վաճառքի գին սյունակում` արդեն հաշվարկված-պահված հարկով, իսկ գնորդ նշեմ առհաշիվ գումար ստացողի անունը կամ տնօրենի:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է հրամանագիրք ունենալ

Մարիամ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հնարավորինս արագ իմ հարցին: Հրամանագիրքը, որտեղ նշվում է աշխատողի ընդունման և ազատման հրամաններ, պարտադի՞ր է ունենալ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վճարման հանձնարարականի վերաբերյալ

Նունե. Հարգելի հաշվապահներ, որտեղի՞ց կարող եմ վերցնել վճարման հանձնարարականների պարտադիր վավերապայմանների ցանկը: Նայել եմ վճարման հանձնարարականով միջոցների փոխանցումների իրականացման մասին օրենքում, այնտեղ չկա: Իսկ հնարավո՞ր է արդյոք թղթային վճարման հանձնարարական ներկայացնել առանց կազմակերպության կնիքի: Նախապես շնորհակալություն: