
Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում
Գայանե Հակոբյան.
Հարգելի կոլեգաներ, հարցս հրատապ է, խնդրում եմ օգնել: Եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունների հետ կապված կարո՞ղ ենք վարվել հետևյալ կերպ` ֆիզ. անձի հետ կնքել քաղ. իրավական պայմանագիր ծառայությունների մատուցման վերաբերյալ և հաշվարկված 80 000 դրամ գումարից պահել միայն 11 տոկոս եկամտահարկ` առանց անձնական նվազեցումների և գործատուի սոց.-ի:
Նախապես շնորհակալ եմ:

Միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագիր
Անուշ.
Շտապ անհրաժեշտ է միջնորդական ծառայությունների մատուցման պայմանագիր: Իմ էլ. փոստն է` anush21 շնիկ mail.ru: Կանխավ շնորհակալ եմ:

Աշխատավարձի բարձացման մասին ծանուցման ձև
Gog.
Շտապ անհրաժեշտ է: Խնդրում եմ, ո՞վ կարող է ինձ ուղարկել աշխատավարձի բարձացման մասին ծանուցման ձև: Շնորհակալ կլինեմ և ինչով կարող եմ` կաջակցեմ, հույսով եմ` ձեր ժամանակից շատ չեմ խլի: goharjob շնիկ mail.am

Կազմակերպությունը ապրանքներ է գնել խանութներից
Անժելա.
ԱԱՀ վճարող կազմակերպությունը շին. աշխատանքներ իրականացնելու համար ապրանքներ է գնել խանութներից, որոնց համար չունի հ.ֆ., այլ միայն կտրոններ, և այդ ապրանքները միանգամից տարվել են շին. հրապարակ ու օգտագործվել այնտեղ: Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունից բացի ի՞նչ փաստաթղթեր է պետք կազմել, որպեսզի ևˊ հաշվապահական, ևˊ հարկային հաշվառման պահանջները բավարարված լինեն: Պե՞տք է արդյոք գնման ակտ կամ այլ փաստաթղթեր կազմել:
Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը չի համարվում ԱԱՀ վճարող
Edgar.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Կազմակերպությունը չի համարվում ԱԱՀ վճարող: Իրականացնում է մանրածախ վաճառք խանութից և մեծածախ վաճառք պահեստից: Խանութում առկա է ՀԴՄ: Արդյո՞ք ՀԴՄ-ի առկայությունը պարտադիր է նաև պահեստում, թե՞ կարելի է օգտագործել առաքման գիրք: Սակայն եթե հաշվի առնենք, որ կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի համարվում, կարելի է ենթադրել, որ առաքման գիրքն էլ պարտադիր չէ: Պարտադիր չէ նաև ՀԴՄ-ն, քանի որ ըստ ՀԴՄ-ի կիրառման մասին օրենքի ՀԴՄ-ն պարտադիր է միայն մանրածախ վաճառք իրականացնելիս: Այս դեպքում ինչպե՞ս է պետք վարվել: Հարցին պատասխանելիս խնդրում եմ հնարավորությոն դեպքում հղում անել համապատասխան օրենքներին կամ կարգին:

Նյութական պատասխանատվության պայմանագրի տիպային օրինակ
Անուշ.
Բարև Ձեզ: Շտապ անհրաժեշտ է նյութական պատասխանատվության պայմանագրի տիպային օրինակ: Կայքում չեմ կարողանում գտնել: Կանխավ շնորհակալ եմ:

ՀՄ հետ կապված ձևաթղթեր
Liana.
Խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի` Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի` Ձև ՀՄ-6, ձևաթղթերը: Կանխավ շնորհակալություն:

Ի՞նչ պայմանագիր է կնքվում
Robert.
ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ին անհրաժեշտ է բեռնատար մեքենա վարձակալությամբ: Ի՞նչ պայմանագիր է կնքվում մեքենայի տիրոջ հետ, կա՞ նվազագույն գումարի չափ վարձակալության համար, օրենքով նախատեսված ի՞նչ վճարումներ է կատարվում:

Հարկային հաշվի դուրս գրման և մատակարարման ամսաթվեր
zara.
Կարո՞ղ եմ արդյոք ապրանքների մատակարարման դեպքում հարկային հաշվի դուրս գրման ամսաթիվը գրել 17.08.11թ, իսկ մատակարարման ամսաթիվը լինի 21.08.11թ: Կա՞ արդյոք կարգ, որոշում կամ պարզաբանում, որով կարող է պարզաբանվել հարցը: Կանխավ շնորհակալ եմ:

ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով
Վահե.
ԱՁ-ն ապրանք է ձեռք բերել հաշիվ-ապրանքագրով, որի գումարը կազմում է մոտ 900000 դրամ, և որի դիմաց նա վճարել է կանխիկ ամբողջ գումարը, ես գիտեմ, որ օրենքով կանխիկ վճարումների գծով ԱՁ-ի համար սահմանափակումներ չկա, եթե նա ապրանքը ձեռք է բերել հարկային հաշվով, բայց ԱՁ-ն վարում է դրամարկղի գիրք, չնայած նրան, որ ԱՁ-ն դրամարկղի գիրք չի վարում օրենքով: Ի՞նչ եք կարծում, այս դեպքում օրենքի խախտում է այն, որ ապրանքի դիմաց վճարված 900000 դրամ գումարը միանգամից ելք արվի դրամարկղի գրքից: Եվ նաև մի հարց, կարո՞ղ եմ արդյոք դրամարկղի գիրքը լրանալու դեպքում նոր դրամարկղի գիրք չվարել:

Փաստաթղթերի համարակալում
Կարեն.
Հարգելի հաշվապահներ,
ի՞նչ տուգանք է հասնում դրամարկղային փաստաթղթերի համարակալման ժամանակ հաջորդականության խախտման համար, այսինքն, օրինակ, ելքի օրդեր N 10-ից հետո 12 համարակալելու դեպքում:

Հրամանագրքի վերաբերյալ
Անի.
Բարև Ձեզ, կցանկանայի իմանալ, թե հրամանագրքում կոնկրետ որ հրամաններն են լրացնում, և հրամանագիրքը գրասենյակային գրքից ինչով է տարբերվում:

Ինչպիսի՞ հաշվապահական փաստաթղթեր պիտի կազմվեն
Մարիանա.
Հարգելի կոլեգաներ, օգնեք, խնդրում եմ: Կազմակերպությունը ձեռք է բերել որոշակի արժողությամբ ապակի և տեղադրել: Խնդրում եմ, ասեք` ինչպիսի՞ հաշվապահական փաստաթղթեր պետք է կազմվեն:

ՀՀ օրենքը դրամարկղային գործառնությունների մասին
Դավիթ Աատրյան.
ԱՁ դրամարկղի գիրք օրենքով պե՞տք է ունենա, թե՞ ոչ: Դրամարկղային գործառնությունների մասին օրենքը անորոշ ձևով է գրված:
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող իրավաբանական անձանց, պետական և այլ հիմնարկների, դրանց՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), օտարերկրյա կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների) (այսուհետ՝ կազմակերպություններ) վրա:
2. Սույն օրենքը չի տարածվում բանկերի և դրանց առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), այդ թվում՝ օտարերկրյա բանկերի առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի, ներկայացուցչությունների), արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնող անձանց, վարկային կազմակերպությունների վրա:
Հիմա այո՞, թե՞ ոչ:

Հաշիվ-ապրանքագիր ո՞ր դեպքում են տալիս
Կարեն.
Բարև բոլորին: Խնդրում եմ օգնեք հասկանալ.
հանդիսանում եմ ՍՊԸ-ի տնօրեն, ՍՊԸ-ն զբաղվում է վեբ կայքերի պատրաստմամբ և համակարգչային դասընթացներով:
1. Վեբ կայք պատրաստելու համար "Վճարովի ծառայությունների մատուցման մասին պայմանագիր" եմ կնքել մեկ այլ իրավաբանական անձի հետ, և հիմա նա պետք է գումարները փոխանցի ՍՊԸ-ի հաշվարկային հաշվին: Տվյալ դեպքում արդյո՞ք ես հաշիվ ապրանքագիր պետք է տամ այդ կազմակերպությանը, թե՞ ոչ, և առհասարակ հաշիվ ապրանքագիր ո՞ր դեպքում են տալիս:
2. Ի՞նչ եղանակ կա հաշվից հիմնավորված գումարներ հանելու համար (դե պարզ է, այլ նպատակով) և գումարները բանկային հաշվից ստանալուց հետո պարտադի՞ր է այն մուտքագրել դրամարկղ, նոր դրամարկղից ելք անել:

Հրամանագրքի լրացման հետ կապված
Վահե.
Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել մի հարցի. աձն վարում է մեկ հրամանների գիրք, որտեղ տալիս է հրաման աշխատանքի ընդունման, ազատման և նաև արձակուրդի հրաման մի հրամանների գրքում, որքանո՞վ է սխալ վարվում, և ինչպե՞ս վարվել: Շարունակե՞լ արձակուրդային, ընդունման և ազատման հրամանները մի գրքում գրել, թե՞ հաջորդ արձակուրդային հրամանը գրել առանձին գրքում:
Շնորհակալություն:

Հաշվի անվավեր ճանաչում
Լուսինե.
Հ/Ա գրվելուց հետո գնորդը հրաժարվել է, որից հետո ինտերնետի խափանման պատճառով հնարավոր չի եղել Հ/Ա անվավեր ճանաչել: Ինչպիսի՞ լուծում եք տեսնում:

Պայմանագրի ձև
E.
Եթե ինչ որ մեկը ուսումնական կենտրոնի հաշվապահություն է անում, եթե ունեք պայմանագրի ձև ուսուցում ստացող մարդու հետ, խնդրում եմ ուղարկել կամ օգնել պատրաստել նման պայմանագիր:

Հրամանագրքերի և գրանցամատյանի արխիվացում
Լիլիթ.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ինձ ասեք՝ արդյո՞ք պետք է արխիվացնել մինչև 2010թ. օգոստոսը գործող ընկերության հրամանագրքերը ու գրանցամատյանը և նոր հրամանագիրք վարել, քանի որ գրանցամատյանի գործողության ընթացքում հրամանագիրքը չի վարվել, այլ կնքվել է պայմանագիր և համապատասխանաբար գրանցվել գրանցամատյանում:

Առաքման գրքի լրացման հետ կապված
Արմինե.
Հարգելի հաշվապահներ,
խնդրում եմ օգնեք ինձ մի հարցում:
Մենք շինարարական ծառայություններ մատուցող ընկերություն ենք: Ձեռք բերված նյութերի մի մասը վերավաճառում ենք մեկ այլ կազմակերպության: Դուրս ենք գրել թղթային հարկային հաշիվ: Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գրքում լրացնել 7-րդ սյունակը:
Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ