
Հարկային հաշվի լրացման հետ կապված
Համեստ.
Մեր կազմակերպությունը աշխատում է ԱԱՀ-ով: Այլ կազմակերպություն, որին մենք ծառայություն ենք մատուցել, պնդում է, որ մենք իրեն չներկայացնենք ԱԱՀ-ի հարկային հաշիվ, քանի որ նա այդ ժամանակ աշխատել է արտասահմանյան կազմակերպության ծրագրով և ազատված է նման հարկերից այդ վճարվող գումարը, որը նա մեզ պետք է վճարի, պետք է նշվի առանց ԱԱՀ-ի: Խնդրում եմ ինձ ասեք` ես պետք է հարկային հաշիվ ներկայացնեմ նրան ԱԱՀ-ի վանդակում 0 թիվը նշելո՞վ, արդյո՞ք դա ճիշտ է: Նախապես շնորհակալություն:

Կնքվել են փոխառության պայմանագրեր
Արթուր Կաղզվանցյան.
Կխնդրեի խորհրդատվություն հետևյալ հարցի վերաբարյալ` կնքվել են երկու փոխառության պայմանագրեր դրամ տրամադրելու վերաբերյալ, որոնցից առաջին պայմանագրի վաղեմության ժամկետը լրացել է: Փոխառուն հրաժարվում է վերադարձնել նոտարով կնքված երկու պայմանագրերով նախատեսված գումարները: Վեճի լուծումը հանձնվել է դատարանի քննությանը: Հարցս հետևյալն է` եթե դատարանի որոշմամբ կիրառվի վաղեմության ժամկետը, և առաջին պայմանագիրը համարվի անվավեր, այսինքն փոխառուն ազատվի առաջին պայմանագրով նախատեսված գումարը վճարելու պարտավորությունից, ապա ի՞նչ հնարավոր միջոցների է կարելի դիմել: Արդյո՞ք հնարավոր է փոխառուին ենթարկել քրեական պատասխանատվության խարդախության համար, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 178/179 հոդվածների: Հուսով ենք, որ հայցը երկրորդ պայմանագրի մասով դատարանի կողմից կբավարարվի, քանի որ չունի վաղեմության ժամկետի խնդիր:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պարտադիր է կազմել փոխառության պայմանգիր
Nara.
Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք պարտադիր է կազմել փոխառության պայմանգիր, տնօրենի անունից բանկ տարվող գումարի դեպքում, որը հանդիսանում է ՍՊԸ-ի հիմնադիր: Բանկ 2 անգամ մուտք եմ արել 2 000 000 դր. 06.07.2011 և 1 000 000 դր. 07.07.2011, բայց փոխառության պայմանագիր չեմ կազմել, այս դեպքում ես ի՞նչ կարողեմ անել: Եթե դուք ունեք Փոխառության Պայմանագիր տնօրենի և կազմակերպության միչև լրացրած օրինակ, ապա եթե կարող եք, օգնեք ինձ և ուղարկեք Sabina1981 շնիկ bk.ru

Դրամարկղային ելքի օրդերի լրացման հետ կապված
Sabina.
Ապրիլ ամսվա աշխատավարձը կազմում է 60.000 ՀՀ դրամ(26 օրվա համար), ֆիզ. արձակուրդ տրված է 26.04.11-12.09.11: Ամսի քանիսի՞ն ես դրամարկղից ելքի օրդեր գրանցեմ աշխատավարձի և ֆիզ. արձակուրդի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Լիազորագրերի համարակալում
Կարինե.
Բարև: Ինձ պետք է ձեր օգնությունը: Կարո՞ղ եք ասել` ինչպես կարող եմ համարակալել դուրս գրվող լիազորագրերը: Շնորհակալություն:

Քաղաքացիաիրավական պայմանագիր
EVA.
Խնդրում եմ ասացեք` որտեղից կարելի է վերցնել/բեռնել քաղիրավական պայմանագրի ձև: Եվ տվյալ աշխատանքի կատարման համար 5 մարդու հետ կնքվում է մե՞կ պայմանագիր` նշելով բոլորի տվյալները, թե՞ յուրաքանչյուրի հետ պետք է առանձին կնքել: Շնորհակալություն:

Հարկային հաշիվների պատճենահանում
Աննա.
Բարև ձեզ: Հարկայինից բոլոր ստացած հարկային հաշիվները ես նախապես պատճենահանել եմ (xerox) սխալ լրացնելու դեպքում այդ բլանկները օգտագործելու համար: Ես իրավունք ունե՞մ այդ պատճենահանված բլանկում լրացնել (չնայած հարկայինի կողմից տրված բլանկը առանց կնիք է և նույնպես պատճենահանված):

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված
Լիլիա.
Բարև ձեզ: Կարո՞ղ եք ասել, ինչով է հիմնավորվում դրամարկղի գրքում ազատ տեղում " Z " դնելը: Կա՞ ինչ որ մի օրենք, որոշում, որտեղ կարող եմ ինչ որ տեղեկատվություն կարդալ դրա մասին (պարզ է, որ դա արվում է լրացուցիչ գրառումներ կատարելուց խուսափելու համար):

Պայմանագիր
Հասմիկ.
Հարգելի աշխատակիցներ, խնդրում եմ Ձեր կայքում կամ իմ էլ. հասցեին ուղարկեք գանձապահի հետ կնքվելիք պայմանագրի ձև: Կանխավ շնորհակալություն:

Ուղղում դրամարկղային գրքում
Հռիփսիմե.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանեք ինձ: Դրամարկղով միանվագ գործարք եմ արել (>300.000) գումարով և անցկացրել եմ դրամարկղի գրքում: Կարո՞ղ եմ արդյոք ուղղում կատարել` անվավեր ճանաչելով գրքի համապատասխան էջը և տվյալ գումարը անցկացնել 2 ելքի/օրդերով:
Կանխավ շնորհակալ եմ:

Տարածքի վարձակալության պայմանագիր
Syuzi.
Ֆիզիկական անձի հետ տարածքի (որպես պահեստ օգտագործելու նպատակով) վարձակալության պայմանագիր եմ պատրաստվում կնքել: Վարձակալության չափը ինչ որ կապ ունի՞ կադաստրային արժեքի հետ: Նվազագույն չափ կա՞ սահմանված:

Ի՞նչ փաստաթղթով ապրանքը տեղափոխել
Արթուր.
Խնդրում եմ պատասխանել. կազմակերպության պահեստից ի՞նչ փաստաթղթով ապրանքը տեղափոխենք շրջանում գտնվող խանութ: Եթե հնարավոր է` ուղարկեք նաև փաստաթղթի ձև:

Քաղաքացիաիրավական պայմանագրի կնքում
Սոնա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասացեք, արդյո՞ք կարող է ՍՊԸ տնօրենը քաղաքացիաիրավական պայմանագիր կնքել աշխատանքի համար հենց իր հետ:

Որքա՞ն կնշանակվի վարչական տուգանք
Աննա.
Հարգելի հաշվապահներ, որքա՞ն կնշանակվի վարչական տուգանքը և ո՞ր հոդվածի համաձայն, եթե անփութության պատճառով կորել է կազմակերպության կողմից ստացված հաշիվ-ապրանքագիրը և չեն տրվել համապատասխան հաշվապահական ձևակերպումները: Նշեմ նաև, որ դա չի առաջացրել հարկի նվազեցում: Կանխավ շնորհակալ եմ:

Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելու դեպքում
Աննա.
Հարգելի հաշվապահներ, դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելու դեպքում արդյո՞ք գանձվող տուգանքը նշանակվում է յուրաքանչյուր խախտման համար առանձին-առանձին, թե՞ նշանակվում է բոլոր խախտումների համար մեկ տուգանք` 50,0 -1000,0 հազ.դրամ: Օրինակ` դրամարկղից կատարվել են վճարումներ 400,0 և 500,0 հազ. դրամ, ապա կնշանակվի ընդհանուր տուգանք 50,0 հազ.դրամ, թե՞ առանձին-առանձին: Նույն հարցս ուղղում եմ նաև դրամարկղային գործառնությունները դրամարկղային գրքում չգրանցելու և դրամարկղային գրքի կանոնները խախտելու համար նշանակվող տուգանքների վերաբերյալ:
Կանխավ շնորհակալություն:

Ին՞չ պայմանագիր է անհրաժեշտ
Toma.
Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել. հաց արտադրող ՍՊԸ-ին ին՞չ պայմանագիր է պետք խանութների հետ, որպեսզի կանխենք մեր մատակարարներին արանց հ/ա բռնելը, քանի որ հնարավոր չի նախապես իմանալ տվյալ օրվա պատվերը և հետ վերադարձը, ուստի հ/ա գրելը անհնար է: Նախապես շնորհակալություն:

Էլեկտրոնային հաշվի անվավեր ճանաչում
Ա. Հայրապետյան.
Խնդրում եմ ասեք էլեկտրոնային գրված հարկային հաշվի անվավեր ճանաչելու ընթացակարգը. ուղղակի ընտրելով հաշիվը և սեղմելով հրամանաշարի համանուն կոճակը և վե՞րջ: Ի նկատի ունեմ` դրանով ավարտվում է, թե՞ պետք է ՊԵԿ-ին գրավոր բացատրություններ ներկայացվի անվավեր ճանաչելու պատճառները` հիմնավորում տալով: Եթե 24 ժամը չի լրացել և մյուս կողմն էլ դեռ չի ստորագրել: Կանխավ շնորհակալ եմ:

Դրամարկղային գրքի վարման կարգ
Արտեմ.
Խնդրում եմ ինձ օգնել, ինձ շտապ պետք է իմանալ կազմակերպության շրջանառությունից կախված դրամարկղային գրքի վարման կարգը, նախօրոք շնորակալություն:

Քաղաքացիաիրավական պայմանագիր կնքելիս
Սյուզի.
Խնդրում եմ օգնեք այս հարցում: Քաղաքացիաիրավական պայմանգրով ծառայություններ մատուցող աշխատողներին վճարվելիք գումարից, գիտեմ, որ 3%սոց. չի պահվում, իսկ գործատուի սոց. վճար հաշվարկվու՞մ է, և հաշվետվություններ ներկայացվում են հարկային տեսչություն և սոց. հիմնադրամ:

2 ՍՊԸ կնքել են տարածքի վարձակալության պայմանագիր
Մկրտիչ.
Հարգելի կոլեգաներ, ունեմ հետևյալ հարց` 2 ՍՊԸ կնքել են տարածքի (անշարժ գույքի) վարձակալության պայմանագիր, որը վավերացվել է նոտարի մոտ և գրանցվել կադաստրում մեկ տարի ժամկետով: Հարկայինի տեսուչի այցի ժամանակ նա ասաց, որ այժմ ինչ որ փոփոխություն է եղել, և երկու ՍՊԸ իրար հետ կարող են պայմանագիր կնքել առանց նոտարի: Հիմա այդ պայմանագրի ժամկետը ավարտվել է, կարո՞ղ ենք արդյոք այն երկարացնել առանց նոտարի և կադաստրի մարմինների: Կամ հիմնվել քաղաքացիական օրենսգրքի 624 հոդվածի հիման վրա:
Վերջին մեկնաբանություններ