
Ինչպե՞ս ընդունել հաշվապահական փաստաթղթերը
Արմեն.
Շատ շտապ է, խնդրում եմ, օգնեք: Սկսնակ հաշվապահ եմ, կազմակերպությունը առաջարկել է վարել իր հաշվապահությունը: Ներմուծող ընկերություն է, ունի և´ մեծածախ վաճառք, և´ մանրածախ:
1. Ինչպե՞ս են ծանոթանում կազմակերպության փաստաթղթերի հետ:
2. Ի՞նչ հարկեր է վճարում կազմակերպությունը:
3. Ինչպե՞ս պետք է ընդունեմ հաշվապահական փաստաթղթերը:
Շատ են անհրաժեշտ ձեր խորհուրդները: Նախապես շնորհակալություն:

Ի՞նչ պայմանագիր պետք է կնքել
Դավիթ Դավթյան.
Ողջույն: 2 ընկերություն համատեղ օգտագործում են գույքը` ավտոմեքենան: Այսինքն` 1 օր այն կարող է տեղափոխել առաջին ֆիրմայի, 2-րդ օրը` մյուսի արտադրանքը: Այս դեպքում ի՞նչ պայմանագիր պետք է կնքվի 2 ընկերությունների միջև: Խնդրում եմ պայմանագրի ձևը ուղարկել ofdavo շնիկ mail.ru էլ. հասցեիս վրա:

Առաքման գրքի լրացման հետ կապված
Արմեն.
Առաքումների գրքում գրանցել եմ հունիսի 8-ի տեղափոխումները, բայց չեմ գրանցել հունիսի 7-առաքումները: Ինչպե՞ս պետք է վարվեմ:

Ինչի՞ համար է ծառայությունների մատուցման պայմանագիրը
Մեսրոպ.
Հարգելի հաշվապահներ, մի դժվար հարց տամ :)
Ինչի՞ համար է ծառայությունների մատուցման պայմանագիրը: Նկատի ունեմ` եթե կողմերի միջև վստահություն կա, և ամեն ինչ պայմանավորվում է բանավոր, օրենսդրական տեսանկյունից պայմանագրի ինչ-որ անհրաժեշտություն կա՞: Նկատի ունեմ` դրա հետ կապված վարչական տույժեր, կամ պարտադի՞ր է դա:

Ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի
Աննա.
Մեր կազմակերպության առաքման վայրից որոշ քանակությամբ ապրանքներ տեղափոխել ենք ուրիշի տարածք և հանձնել պահպանության: Նշված տեղափոխումը օրենքով սահմանված ձևով գրանցված է առաքումների գրքում, կա ուղեկցող փաստաթուղթ, հ/ֆակտուրա, համապատասխան գրառումներով և ի պահի պայմանագիր: Հակառակ գործողությունը, այսինքն, պահպանության վայրից դեպի մեր կազմակերպության տարածք, ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի:

ՍՊԸ հրատարակում է ամսագիր
Գոհար.
Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ՍՊԸ-ն գտնվում է ՓՄՁ դաշտում, հրատարակում է ամսագիր և ինքն էլ իրացնում: Սակայն այժմ ունի նաև տպարան և ինքն էլ հենց իր ամսագրերը տպագրում է: ՀԴՄ բնականաբար չունի, բայց իմ կարծիքով առաքման գիրք պետք է ունենա: Արդյո՞ք ճիշտ եմ ես: Շնորհակալություն:

Դրամարկղային գրքի վարման վերաբերյալ
Anahit.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս:
Կազմակերպությունը մատուցում է ծառայություններ, որից ստացված մարտ ամսվա հասույթը մուտքագրել եմ դրամարկղային գրքում, սակայն որոշակի գումար մարտ ամսվանից ստացել եմ ապրիլ ամսում, այդ դեպքում տվյալ գումարը ո՞ր ամսում պետք է մուտքագրեմ` մարտ, թե՞ ապրիլ ամսում: Կանխավ շնորհակալություն:

Կազմակերպությունը սխալմամբ իրեն ԱԱՀ վճարող է համարել
Anna.
2011թ-ին ՍՊԸ-ի հարկվող շրջանառությունը առանց ԱԱՀ եղել է 57 մլն, 2012 թ-ին սխալմամբ մնացել է ԱԱՀ վճարող, հաշվանցել է ստացած հարկային հաշիվներում առանձնացրած ԱԱՀ-ն և դուրս է գրել հարկային հաշիվների և չեկեր ԱԱՀ-ով, ԱԱՀ հաշվետվություն է ներկայացրել ամսական:
Հարց 1: ԱԱՀ օրենքի 29-րդ հովածում նշվում է, որ եթե ԱԱՀ վճարող չհամարվող անձը ԱԱՀ-ով հարկային հաշիվ է դուրս գրում, ԱԱՀ-ն պետք է մուծի, սակայն չեկերի մասին ոչինչ ասված չէ: Դա արդյո՞ք վերաբերում է նաև չեկերին:
Հարց 2: Եթե հայր ու տղա 2 տարբեր իրավաբանական անձի միակ հիմնադիրներն են, նրանք փոխկապակցված անձինք համարվու՞մ են և պետք է 2 էլ ԱԱՀ վճարող համարվեն, թե՞ ոչ:

Ի՞նչ փաստաթղթեր են կազմվում
Աննա.
Կազմակերպության հիմնադիրները իրենց անձնական միջոցներից կանխիկ կատարել են կազմակերպության որոշ ծախսեր: Ի՞նչ ընթացակարգով է կատարվում կատարած ծախսերի փոխհատուցումը, և ի՞նչ փաստաթղթեր են կազմվում այդ կապակցությամբ:

Թղթակցող հաշիվների գրանցում դրամարկղային գրքում
Լուսինե.
Դրամարկղի գործառույթները դրամարկղի գրքում գրելիս թղթակցող հաշիվները պարտադիր լրացվու՞մ են:

Հաշվի անվավեր ճանաչում
Լիանա.
Ինձ կասե՞ք` ինչ անել, եթե էլեկտրոնային հաշիվները դուրս գրելիս նույն կազմակերպությանը սխալմամբ երկու անգամ է նույն հաշիվը գրվել, այսինքն օգտագործվել է երկու սերիա համար, բայց այն նկատել եմ 12 ժամ անց նոր: Ինչպե՞ս կարող եմ այն անվավեր համարել:

Հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով
Արաքս.
Կազմակերպութունը իր արտադրանքի վաճառքն իրականացնում է բացառապես մուտքի օրդերներով, խանութ չունի, ՀԴՄ-ի պահ չկա, ֆիզ. անձ հանդիսացող քաղաքացուն կարո՞ղ է դուրս գրել սովորական հաշիվ` առանձին տողով ԱԱՀ չառանձնացնելով, եթե նա հարկային հաշիվ չի պահանջում: Խնդրում եմ տալ հղում օրենքին:

Գումարի մուտքագրում դրամարկղ
ԳՈՀԱՐ.
ՍՊԸ-ն ամեն օր ՀԴՄ ֆիսկալ է հանում: Հնարավո՞ր է դրամարկղի գրքում օրվա հասույթը գրանցում անել ոչ թե ամեն օր, այլ ասենք շաբաթը մեկ անգամ: Չնայած ես կարծում եմ, որ դրամարկղի շարժը պետք է երևա նույնիսկ րոպեի ճշգրտությամբ:

ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով
Տաթևիկ.
Ունեմ երկու հարց, խնդրում եմ պատասխանել.
1. Հաստատագրված վճարով աշխատող ԱՁ-ն իրավունք ունի՞ արդյոք դուրս գրել ԱԱՀ-ով հաշիվ և եթե ունի, ապա ի՞նչ է արվում այդ ԱԱՀ-ի գումարը:
2. Հաստատագրված վճարով աշխատող ԱՁ-ն ստացել և դուրս է գրել ԱԱՀ-ով հաշիվներ: ԱՁ-ի տարեկան եկամուտների հայտարարագրում Ծախսեր և Եկամուտներ տողերում գրվում է ներառյա՞լ ԱԱՀ գումարը:
Շնորհակալ եմ:

Տրանսպորտային միջոցի ուղեթերթի լրացման հետ կապված
Աննա.
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ պատասխանեք, թե ինչպես պետք է լրացվի բենզինի ծախսը մարդատար և բեռնատար ավտոմեքենայի ուղեթերթիկի վրա: Նախապես շնորհակալություն:

Մեմորիալ օրդերների կիրառումը
Արաքս.
Այսօրվա դրությամբ պարտադի՞ր է մեմորիալ օրդերի կիրառումը, երբ կան հաշվապահական ծրագրեր, կամ ինչպիսի՞ կարևորություն ունեն և ե՞րբ է նրանց կիրառումը պարտադիր:

Մեմորիալ օրդերի ձև
Նարինե.
Շտապ մեմօրիալ օրդերի ձև է պետք: Խնդրում եմ ուղարկեք իմ էլ. փոստին:

Կնքվել է պայմանագիր ֆիզ. անձի հետ
Հասմիկ.
Հարգելի հաշվապահներ, ունեմ մեկ հարց: Եթե իրավաբանական անձը ֆիզ. անձի հետ պայմանագիր է կնքում գույք ձեռք բերելու կամ ծառայության մատուցման համար, բնականաբար առաջանում է եկամտահարկ 10%: Հարցս հետևյալն է. պայմանագրի մեջ նշվում է գումարը ներառյա՞լ եկամտահարկը, թե՞ առանց եկամտահարկի գումարը, թե՞ էական չի:

Արդյո՞ք կցվում է ՀԴՄ կտրոն
Կարո.
Ասացեք խնդրեմ, հաշիվ-ապրանքագրի հետ արդյո՞ք կցվում է ՀԴՄ կտրոն, թե՞ ոչ:

Ինչպիսի՞ պատասխանատվություն կարող է առաջանալ
Նարինե.
Խնդրում եմ պատասխանեք: Կազմակերպությունը նորաբաց է, կատարել է գործարքներ միայն փոխանցումով: Տնօրենը մի քանի օր առաջ գումար է կանխիկացրել բանկից, բայց դեռ դրամարկղային գիրք չունի: Ինչպիսի՞ պատասխանատվություն կարող է առաջանալ նման դեպքում:
Վերջին մեկնաբանություններ