.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վարձակալության պայմանագիրը ճանաչվել է առոչինչ

Armen. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնեք: Մեր կազմակերպությունը գտնվում է ստուգման մեջ (2011թ.): Բացահայտվել է, որ վարձակալության պայմանագիրը նոտարով հաստատված չէ, և ես իրավունք չունեի հաշվանցել ԱԱՀ-ն, քանի որ փաստաթուղթը առոչինչ է: Մենք անհապաղ կնքեցինք պայմանագիրը նոտարով, որում նշվեց, որ պայմանագրի դրույթները գործում են 01.01.2011-ից (դա թույլատրվում է համաձայն քաղ. օրենսգրքի 441 հոդվածի): Արդյո՞ք մենք ազատվում ենք դրանով տույժերից, թե՞ ոչ: Մի կարևոր նշում ևս` կարող է պայմանագիրը ճանաչվել առոչինչ, բայց չէ՞ որ իրականում մենք վճարում ենք հաշիվ ֆակտուրայի հիման վրա, ոչ թե պայմանագրի, այս դեպքում հաշիվ ֆակտուրան է՞լ է դառնում առոչինչ: Նախօրոք անչափ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքելու է քաղ. իրավական պայմանագիր

Գայանե Հակոբյան. Կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքելու է քաղ. իրավական պայմանագիր: Ծավալից ելնելով` իրավունք ունի՞ արդյոք կնքելու 6 ամիս ժամանակահատվածով, թե՞ կա սահմանապակում, և 2 ամսից ավել իրավունք չունի կնքելու: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղի գիրքը արգելանքի տակ է

Արթուր. Երբ դրամարկղի գիրքը արգելանքի տակ է, սակայն կազմակերպություն գումարներ մուտքագրվում և ելքագրվում են առհաշիվ հաշվետվության տեսքով, այդ ժամանակ արդյո՞ք գրանցում կատարվում է դրամարկղային գրքում, թե՞ ոչ, և ի՞նչ ձևով:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀՄ դուրս գրելու փաստաթղթեր

Գայանե. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպության հիմնական միջոցները (մինչև 1992 թվականը ստացված) դուրս գրելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը զբաղվում է արտահանմամբ

Անահիտ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Նոր կազմակեպություն է և զբաղվում է սննդամթերքի արտահանմամբ ԱՊՀ երկրներ: Ինչպե՞ս դուրս գրել հաշիվ-ապրանքագիր սննդամթերքի արտահանման ժամանակ, ինչպիսի՞ փաստաթղթեր են հարկավոր մաքսատուն ներկայացնելու համար: Եթե հնարավոր է` խնդրում եմ արտահանելու հաշիվ-ապրանքագրի ձև ուղարկեք:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ տուգանք է նախատեսված

Էմմա. Հարգելիներս, խնդրում եմ օգնեք: Ես սկսնակ եմ: Դրամարկղային գիրքը լրացնելիս մի քանի ամսվա դրամարկղի ելքերը և մուտքերը լրացրել եմ մեկ էջի վրա: Դա սխա՞լ է: Ի՞նչ տուգանք է նախատեսված: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է յուրաքանչյուր ամիս կազմել ակտ

Hasmik. Հարգելի կոլեգաներ, ընկերությունը վարձակալել է տարածք, կազմվել է հանձնման-ընդունման ակտ: Արդյո՞ք անհրաժեշտ է յուրաքանչյուր ամիս կազմել ակտ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի վերաբերյալ

Arevik. Բարև Ձեզ, խնդրում եմ օգնեք: Փոքր կազմակերպության հաշվապահություն եմ վարում, առաքման գիրք են վարում, սխալմամբ նույն տողը 2 տարբեր հաշիվներում է օգտագործվել: Ի՞նչ կարելի է անել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱԱՀ վճարող չհանդիսացող կազմակերպությանը փոխանցվել է ԱԱՀ գումար

Անի. Բարի երեկո, հարգելի հաշվապահներ: Ձեր օգնության կարիքն ունեմ: ՍՊԸ-ն ՓՄՁ է և չի հանդիսանում ԱԱՀ վճարող: Սակայն ըստ պայմանագրի (պայմանագրում նշված է՝ "միջնորդավճարը կազմում է X գումար, որը ներառում է ԱԱՀ"), որը կնքվել է ԱԱՀ վճարող հանդիսացող կազմակերպության հետ, նրա հաշվին փոխանցվել է գումար, որը պարունակում է ԱԱՀ: Ի՞նչ անել այդ գումարի հետ: Գուցե ուղղակի ե՞տ փոխանցել: Կանխավ շնորհակալություն օգնության համար:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվը պետք է անվավեր ճանաչել

Աննա. Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, շնորհակալ կլինեմ արագ արձագանքի համար: 24 ժամը անցած հարկային հաշիվը պետք է անվավեր ճանաչել: Գիտեմ, որ հարկային հաշվի վրա պետք է նշվի անվավեր ճանաչման հիմքը, սակայն կուզենաի իմանալ` e-invoicing համակարգում այդ հաշիվը շարունակելու՞ է վավեր մնալ մինչև անվավեր ճանաչված հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկության ներկայացումը: Օրինակ, եթե հաշիվը դուրս եմ գրել հոկտեմբերին, ապա e-invoicing համակարգում այն կշարունակի՞ մնալ վավեր մինչև 2013թ. հունվարի վերջին օրը` քանի դեռ չեմ ներկայացրել հաշվետվությունը: Եվ ԱԱՀ հաշվարկի հետ կապված, դա պարզապես չե՞մ ներառում տվյալ ամսվա հաշվարկում: Կանխավ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գումարի կանխիկացման դեպքում

Անի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ: ՍՊԸ-ն ունի բանկային հաշիվ: Գումար կանխիկացնելու դեպքում արդյո՞ք հարկավոր է դրամարկղի գրքում գրանցել այդ գումարը: Կանխավ շնորհակալություն:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման հետ կապված

Accountant.1985. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք` եթե առաքման և տեղափոխման գրքում լրացվել է հիմնական միջոցի տեղափոխման բեռնագիրը, ապա պե՞տք է ուղղում կատարել, թե՞ ոչ, և արդյո՞ք որևէ տուգանք է սահմանվում գրքում ավել գրառում կատարելու համար: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը գործունեություն է ծավալում երկու տարբեր հասցեներում

Արման. Բարև ձեզ: Կազմակերպությունը գործունեություն է ծավալում երկու տարբեր հասցեներում, երկու տեղ ունի դրամարկղային ապարատ: Այդ դեպքում ես երկու օբյեկտներից ֆիսկալը գումարեմ և մեկ մուտքի օրդերով գրանցեմ դրամարկղային գրքի մեջ, թե՞ առանձին մ/0N1 և մ/օN75: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրքը ավարտվել է

ATA. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ շտապ օգնեք: Դրամարկղի գիրքը մայիս ամսին վերջացել է, և մինչ օրս ՀՏ-ից նոր գիրք չենք վերցրել, ի՞նչ պետք է անենք: Եթե գնանք վերցնելու, ապա ինչքա՞ն է սահմանվում տուգանքը: Եվ ինչպե՞ս պետք է վարվի գիրքը (հին ամսաթվո՞վ):
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ընկերության դրամարկղային գիրքը չի հաստատվել ՀՏ կողմից

Հասմիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես ուզում էի մի հարց տալ` եթե ընկերությունը բացված է արդեն մեկուկես տարի, բայց դրամարկղի գիրքը կնքված չէ, կարո՞ղ եք ասել, թե ինչ տուգանք կարող է լինել:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի մեջ չի առանձնացվել ԱԱՀ գումարը

A.M.. ԱԱՀ վճարող կազմակերպությունը հաշիվ ապրանքագիր է դուրս գրում (1 000 000 դրամ գումարով), որի մեջ առանձնացված չէ ԱԱՀ-ն: Որոշ ժամանակ անց ստուգմամբ հայտնաբերվում է իրավախախտումը, այս դեպքում որքա՞ն տուգանք է կիրառվելու:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ԱՁ ցանկանում է զբաղվել ծաղիկների վաճառքով

Lika. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցերում: Երկու օր է, ինչ գրանցվել եմ որպես անհատ ձեռնարկատեր, ցանկանում եմ զբաղվել ծաղկի մանրածախ վաճառքով բացօթյա տարածքում և ունեմ թուլատվություն, ունեմ ՀԴՄ, աշխատող չունեմ: Հարցերս հետևյալն են. 1. ի՞նչ հարկով եմ հարկվելու 2. ի՞նչ պարտադիր վճարներ եմ կատարելու 3. հդմ կտրոնները ի՞նչ եմ անելու 4. հաշվապահական ի՞նչ գիրք պետք է ունենամ Խնդրում եմ հնարավոր դեպքում շուտ արձագանքել: Նախապես շատ շնորհակալ եմ: