Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պարտադիր է հրամանագրքի վարումը

Կարինա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք` հրամանագիրք պե՞տք է վարել, թե՞ ոչ, կամ եթե ոչ, ապա ի՞նչ մատյանում և ինչպե՞ս ենք գրանցելու հրամանները, արձանագրությունները, համաձայնագրերը: Շնորհակալություն:
.ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծառայության դիմաց չի տրվել ՀԴՄ կտրոն

Ռուզաննա. Բարև Ձեզ: Եթե ՀԴՄ կտրոնը ծառայության դիմաց չի տրվել, արդյունքում ակտի հիման վրա ՍՊԸ-ն տուգանվել է համապատասխան ձևով, գումարը հարկային տեսուչը մուտքագրել է ՀԴՄ-ով և հանել Z հաշվետվություն: Այդ գումարը հետ է վերադարձվել տեսուչին, ինչը նշված է արձանագրության մեջ: Եթե այդ ծառայությունը չի մատուցվել և գումարը վերադարձվել է, ապա այդ գումարը համարվու՞մ է եկամուտ և դրամարկղային գրքում գրանցվելու՞ է, թե՞ ոչ: Եթե այո, ու՞մ անունից պետք է գրանցվի մուտքի օրդերը:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման

Հարություն. Հարգելի գործընկերներ, մեր կազմակերպությունը ցանկանում է վարձակալությամբ տարածք վերցնել ֆիզ. անձից: Լսել ենք, որ 2012թ. հունվարի 1-ից անշարժ գույքի վարձակալության պայմանագրերը այլևս ենթակա չեն նոտարական վավերացման: Արդյո՞ք դա ճիշտ է, և ո՞ր իրավական ակտով է տեղի ունեցել այդ փոփոխությունը:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման հետ կապված

Արամ. Եթե կազմակերպության պահեստն ու խանութը գտնվում են իրարից 50 մ. հեռավորության վրա, այս դեպքում պահեստից խանութ ապրանք տեղափոխելիս արդյո՞ք ելքի ապրանքագիրը պետք է գրանցվի առաքման գրքում:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ հասցե պետք է նշվի բեռնագրում

Թեհմինե. Ընկերությունը ունի 1 առաքման հասցե և ևս մեկ այլ հասցեում գտնվող ոչ առևտրային տարածք, որտեղ ունի հիմնական միջոցներ: Այդ հիմնական միջոցների վաճառքի դեպքում տեղափոխման բեռնագրի կամ հ/հ-ի մեջ ո՞ր հասցեն պետք է նշվի:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման հետ կապված

Մարիամ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Կազմակերպությունը փոխառություն է վերցրել հիմնադիրից բենզինի տեսքով և պետք է վերադարձնի նույն տեսքով: Պայմանագրի ժամկետն շուտով լրանում է: Արդյո՞ք հետ վերադարձը պետք է գրանցվի առաքման գրքում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը տեղափոխել է պահեստը

Արթուր. 1. Եթե կազմակերպությունը իր պահեստը տեղափոխել է ուրիշ հասցե, ապա անհրաժե՞շտ է գրել տեղափոխման բեռնագիր ամբողջ ապրանքի համար և գրանցել առաքման գրքում, թե՞ ոչ 2. Կարո՞ղ եք բացատրել, թե ինչպես է կատարվում չեկի գրքույկով առևտուրը
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Նոր հրամանագիրք սկսելու վերաբերյալ

Աստղիկ. Բարև Ձեզ: Ունեմ այսպիսի հարց. հնարավո՞ր է տարվա կեսից վերցնել նոր հրամանագիրք, եթե նախորդը չի վերջացել, և եթե այո, ապա հրամանները պետք է շարունակել հերթակա՞ն համարով, թե՞ սկսել հրաման N 1-ից: Բանն այն է, որ ես նոր եմ ընդունվում հաշվապահ, և կցանկանայի նոր հրամանագիրք վերցնել, հնարավո՞ր է դա, թե՞ հրամանագիրքը փոխելու համար պետք է այլ հիմնավոր պատճառ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունները աշխատելու են բարտերային հիմունքներով

Նաիրա. Բարև Ձեզ: Մեր ընկերությունը իր Պատվիրատուներից մեկի հետ աշխատելու է բարտերային հիմունքով: Պատվիրատուի հետ անհրաժեշտ է կնքել բարտերի պայմանագիր: Եթե հնարավոր է, խնդրում եմ տիպային օրինակ տրամադրել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի լրացման հետ կապված

Lus. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` կարո՞ղ եմ ես առաքման և տեղափոխման գրքում լրացնել և առաքումը, և տեղափոխումը , եթե 2 էլ կատարվում են նույն հասցեից:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրի կնքում հիմնադիրների հետ

Armine. Բարև, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է` 2 անհատ հիմնել են ՍՊԸ (50-50%), և հիմա անհրաժեշտ է աշխատանքային պայմանագրեր կնքել նրանց հետ` մեկը որպես տնօրենի, մյուսը` որպես ֆինանսական տնօրենի հետ: Կասեք խնդրեմ, եթե երկուսն էլ հանդիսանում են հիմանադիրներ, ինչպե՞ս են կնքելու աշխատանքային պայմանագիր, եթե կարելի է, ուղարկեք պայմանագրի օրինակելի ձև իմ հասցեին khachatryan20 շնիկ rambler.ru
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկավո՞ր է արդյոք առաքման գիրք վարել

Աստղիկ. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ մի հարցով: ՍՊԸ-ն զբաղվում է անհատական գրքերի պատրաստմամբ և իրացմամբ (անհատական ասելով` հասկանում եմ մեկ անձի համար և մեկ օրինակից` տվյալ անձի պատվերով), բաժակների, այլ սպասքի, ինչպես նաև հագուստի վրա ձեռքի աշխատանքի միջոցով նկարազարդմամբ և իրացմամբ (կրկին անհատական եղանակով): Այս դեպքում հարկավո՞ր է արդյոք պահել առաքման գիրք, արդյո՞ք այս գործունեությունն իրենից չի ներկայացնում ծառայությունների մատուցում: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի օրինակելի ձև

Արամ. Հարգելի հաշվապահներ, ես վարում եմ գրախանութի հաշվապահություն և պետք է կազմեմ գրքերի վաճառքի կոմիսիոն պայմանագիր: Սակայն ասացին, որ այժմ "կոմիսիոն պայմանագրի" փոխարեն պետք է կապել "գործակալության պայմանագիր": Կարո՞ղ եք ինձ օգնել գտնելու այդ երկու պայմանագրերի օրինակելի ձևերը` հանձնման-ընդունման ակտերով: Եթե այո, ապա խնդրում եմ ուղարկեք ինձ` aramsisagro շնիկ yahoo.com Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրք վարելու վերաբերյալ

Հայկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք. ԱԱՀ չվճարող կազմակերպությունը, որը կանխիկով գործառնություններ չի կատարում, կարո՞ղ է արդյոք դրամարկղային գիրք չունենալ: Նախապես շնորհակալ եմ, ու եթե կարող եք, օրենքի հղում արեք:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է նոտարական վավերացում

Աննա. Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի նոտարական վավերացում անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Միայն երկու կողմերի` վարձակալի և վարձատուի ստորագրությունը բավարա՞ր է վարձակալության գումարը ծախս ճանաչելու համար: