Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ճշգրտող հաշիվ ստանալու դեպքում

Անի․ Հարգելի՛ հաշվապահներ, ստացել ենք հարկային հաշիվ 2 անուն ապրանքով, բայց ապրանքներից մեկը հետ ենք վերադարձրել: Իրենք մի քանի օր անց գրել են ճշգրտված հարկային հաշիվ հետ վերադարձված ապրանքի անվանումով: Սա ճի՞շտ է: Այս դեպքում ինչպե՞ս ձևակերպումներ տալ, որ ճիշտ լինի, եթե 2 հաշիվներն էլ ներմուծել ենք ՀԾ ծրագիր: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինքնահաշիվ գրելիս ծառայության արժեքի որոշում

Արփինե․ Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն ծառայություն է մատուցել արտասահմանյան կազմակերպությանը կայքի միջոցով, գումարը կազմել է 100 դոլլար, որի դիմաց կայքը պահել է միջնորդավճար 20 %-ի չափով։ Խնդրում եմ ասեք՝ ինքնահաշիվ դուրս գրելիս որպես ծառայության արժեք ո՞ր գումարը հիմք ընդունեմ։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնադիրը պարբերաբար գումարներ է փոխանցել կազմակերպության հաշվին

Արուսիկ.
Բարև ձեզ:  Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․ 1. ՍՊԸ-ն գրանցելուց հետո հիմնադիրը պարբերաբար փոքր գումարներ է փոխանցել կազմակերպության հաշվին վճարումներ կատարելու համար (հարկերի, գնված ապրանքների վճարման համար)։ Ի՞նչ փաստաթղթավորում պետք է կազմել այդ գումարների համար: Ճի՞շտ է փոխառության պայմանագիր կազմելը այս դեպքում։ 2. Պարտադի՞ր է կազմել աշխատանքի վճարման տեղեկագիր, եթե աշխատավարձի վճարումը կատարվում է փոխանցումով։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս են լրացնում շրջանառության տեղեկագիրը

Մանե․ Բարև Ձեզ, ինչպե՞ս են լրացնում շրջանառության տեղեկագիրը ապրանքանյութական հաշիվ գրքում։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնադրամների տարեկան զրոյական հաշվետվության ներկայացման վերաբերյալ

Ռուզաննա Ղազարյան. Բարև ձեզ: Մի քանի օր առաջ ես ինքս ինտերնետում կարդացի հիմնադրամների տարեկան զրոյական հաշվետվության էլեկտրոնային կարգով ներկայացման ժամկետների մասին, որտեղ նշված էր, որ հաշվետվությունը պետք է ներկայացվի մինչև հունիս ամիսը: Դեռ նշված էլ էր, որ ցանկալի է, որ հաշվետվությունը ներկայացվի ժամկետի ավարտից 20 օր առաջ: Սակայն հիմա այդ իրավական ակտը չեմ գտնում: Մինչև հունիս ամսվա սկիզբը հաշվետվություն ներկայացնելու մասին ինձ բանավոր ասացին նաև Ազդարարում, ուր ես գնացել էի ս/թ մարտ ամսվա սկզբին, հաշվետվությունն այնտեղ ներկայացնելու համար: Խնդրում եմ, օգնեք գտնել այդ իրավական փաստաթուղթը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է հաճախորդների հետ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքել

Դիանա. 1. Բարև ձեզ: Հարգելիներս, խնդրում եմ ասել, եթե ֆիզ. անձը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, նա կարո՞ղ է իր անունով Ա/Ձ բացել, թե՞ պետք է դուրս գա աշխատանքից հետո ԱՁ բացի: 2. Խնդրում եմ նշել, եթե ԱՁ-ն հաշվապահական ծառայություն է մատուցում, պե՞տք է արդյոք իր հաճախորդների հետ ծառայությունների մատուցման պայմանագիր ունենա: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ապրանքների ձեռքբերումը հիմնավորելու համար

Աննա. Բարև Ձեզ: Կխնդրեմ օգնել՝ շտապ է։ ՍՊԸ-ն, որը աշխատում է շրջ. հարկով և մատուցում է ծառայություններ հիմնականում փաստաղթղային, կարո՞ղ է կանխիկացնել հաշվից գումար, մուտքագրել դրամարկղ ու ձեռք բերել ապրանքներ՝ ոչ վաճառքի նպատակով, օրինակ՝ աթոռ, սեղան, եթե այո, ապա բացի դրամարկղի ելքի օրդերից ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ դրանք հիմնավորելու համար, եթե չլինի նույնիսկ ՀԴՄ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ բեռնափոխադրման համար

Արտահանման դեպքում բեռնափոխադրող անհատ ձեռնարկատիրոջ համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, եթե բեռնափոխադրող ԱՁ-ն արտահանում է այլ ընկերության ապրանքները:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղաքացիաիրավական պայմանագրի հետ կապված

Լիանա. Բարև Ձեզ: Հարցս հետևյալն է. ինչպե՞ս վարվել, եթե քաղաքացիաիրավական պայմանագրի ժամկետն ավարտվել է, սակայն աշխատողը դեռ չի ավարտել իր աշխատանքը:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Աշխատանքային պայմանագրի օրինակ

Անի. Հարգելի գործընկերներ, առկա է գրանցված ՀԿ, արձանագրության որոշմամբ նշանակվել է ՀԿ-ի տնօրեն: Այժմ անհրաժեշտություն է առաջացել ՀԿ-ի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու: Շնորհակալ կլինեի, եթե ՀԿ-ի տնօրենի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակ ուղարկեիք, էլ. հասցե՝ ani.muradyan.111 շնիկ mail.ru Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ձեռքբերումը հիմնավորելու համար

Աստղիկ. Բարև ձեզ։ Կազմակերպությունը զբաղվում է ոչխարի բրդից պատրաստված արտադրատեսակների վաճառքով։ Հումքը/բուրդը/ ձեռք է բերում գյուղացիներից։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ձեռքբերումը հիմնավորելու համար, և ի՞նչ պարտավորություններ կառաջանան։ Շնորհակալ կլինեմ, եթե օգնեք։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քաղիրավական պայմանագրով աշխատողը իրավունք ունի՞ աշխատել երկրից դուրս

Լաուրա. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել՝ քաղիրավական պայմանագրով աշխատողը իրավունք ունի՞ աշխատել երկրից դուրս: Աշխատանքային պայմանագրով աշխատողը արտերկիր գնալուց առաջ կարո՞ղ է իր հաշվին արձակուրդ վերցնել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ե՞րբ պետք լուծել աշխատանքային պայմանագիրը

Աստղիկ. Բարև Ձեզ: Աշխատողն աշխատանքի է ընդունվել 2021 թվականի մարտի 15-ին՝ 3 ամիս ժամկետով։ Խնդրում եմ հուշեք՝ աշխատանքային պայմանագիրը լուծվելու է հունիսի 15-ից, թե՞ հունիսի 16-ից։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ է անհրաժեշտ

Ռ. Գալոյան. Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Կահույքի մեծ պատվեր ունենք մայրաքաղաքից դուրս: Մաս-մաս ապրանքը պետք է տեղափոխվի, վերջում հանձնում-ընդունում կատարվի, նոր հարկային հաշիվ դուրս գրվի: Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ է պետք, և ինչպե՞ս է վերջում կատարվում վաճառքը, ո՞ր հասցեն է նշվում հարկային հաշվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի լրացման հետ կապված

Մելինե. Ողջույն։ Դրամարկղային գրքում յուրաքանչյուր տարի օրդերների համարակալումը պետք է սկսել մեկից, թե՞ կարելի է շարունակել։