Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի հաստատում

Հաս․ Բարև ձեզ։ Դրամարկղային գրքի հաստատման համար հարկային մարմնում միայն հաշվապահի ներկայությունը բավարա՞ր է, թե՞ տնօրենի կարիքն էլ կա։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ավտոտեխսպասարկման կետ

Վահագն. Բարև Ձեզ։ Հարգելի հաշվապահներ, ինձ մի հարցի պատասխան է հետաքրքիր. եթե ավտոտեխսպասարկման կետը վաճառում է նաև ապրանք, օրինակ՝ մեքենայի սպասարկման հետ միասին կատարում է յուղի փոխարինում՝ սպասարկման կետից վաճառվող յուղով կամ ընթացքային մասերի փոխարինում, որոնց վաճառքը կատարվում է սպասարկման կետում։ Սպասարկման կետը աշխատում է միկրոյի դաշտում և գտնվում է մարզում՝ Երևան քաղաքից դուրս։ Հիմա հարց. այլ կազմակերպության մեքենաների սպասարկման համար պե՞տք է դուրս գրվի հաշիվ վավերագիր, ես պե՞տք է դուրս գրեմ 1 հաշիվ վավերագիր ծառայությունների մատուցման և 1 հաշիվ վավերագրի ապրանքի վաճառքի համար, թե՞ այս դեպքում դուրս է գրվում է 1 հաշիվ վավերագիր, և նաև միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողը գիտեմ որ չի կարող դուրս գրել ապրանքի վաճաքի համար հաշիվ վավերագիր, իսկ սպասարկման համար կարող է։ Ինչպե՞ս վարվել։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծառայությունների մատուցման պայմանագիր

Սոնա Հայրապետյան. Կազմակերպությունը աշխատում է ՏՏ ոլորտում: Արդյո՞ք կարող է Ա/Ձ-ի հետ կնքել ծառայության պայմանագիր, դա չի՞ համարվի արդյոք քաղիրավական պայմանագիր։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշվի դուրսգրում մատակարարումից հետո

Հասմիկ. Բարև ձեզ։ Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք։ Հարկային հաշիվ եմ դուրս գրել ապրանքի մատակարարման օրվանից մեկ օր հետո, ծանուցում եմ ստացել։ Ի՞նչ պիտի անեմ։ Ստացված ծանուցման մեջ առարկության բովանդակությունը լրացնե՞մ։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Բեռնափոխադրողը աշխատում է միկրոհամակարգում

Lili. Բարև ձեզ։ Բեռնափոխադրողը աշխատում է միկրո համակարգում, երբ հաշիվ է գրում, մեքենայի համարները ո՞ր դաշտում նշի, և պարտադիր ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ պիտի ունենա բացի հաշիվ ապրանքագիրը։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ապրանքի փոխանակման ակտի ձև

Անահիտ. Բարև ձեզ, կոլեգաններ։ Երաշխիքային սպասարկման պայմաններում ապրանքի փոխարինման ակտի հատուկ ձև կա՞, և ի՞նչ նախապայմաններ կան նման ակտ կազմելու և ապրանքը դուրս գրելու։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվ

Արսեն. Ողջույն։ Շինկազմակերպությունը քաղաքացու համար պայմանագրով կատարել է շինարարական աշխատանքներ (պայմանագրում նշված է գինը)։ Կազմվել են համապատասխան ակտեր։ Հարկային հաշիվ պե՞տք է դուրս գրվի և ինչպե՞ս (թղթային, էլեկտրոնային)։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Համատեղ գործունեության պայմանագիր

Ռուբ. Բարև Ձեզ։ Եթե Ա կազմակերպությունը գործում է շրջ․ հարկի դաշտում, իսկ Բ-ն՝ ընդհանուր համակարգում, և ուզում են կնքել համատեղ գործունեության պայմանագիր տենդերի մասնակցելու համար, տվյալ դեպքում կարո՞ղ է առաջանալ վտանգ, որ շրջ․ հարկի համակարգում գործող ֆիրման հայտնվի ընդհանուր հարկման համակարգում։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կանխիկ վաճառք

Արտյոմ․ Շինարարական ընկերությունը իր արտադրամասից վաճառում է բետոնե պատրաստվածքներ՝ ֆիզ. անձին դուրս գրելով հարկային հաշիվ: Ասացեք խնդրեմ՝ հուլիսի 1-ից վճարումը կարո՞ղ է ընկերությունը ստանալ կանխիկ, եթե վաճառքը չի գերազանցում 300 000 ՀՀ դրամը։