
Բաժնետերը փոխառություն է տրամադրել
Արսեն․
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ։ Եթե ընկերությանը փոխառություն տրամադրում է միակ բաժնետեր տնօրենը, ապա պայմանագրում որպես փոխատու նա հանդես պետք է գա որպես ՀՀ քաղաքացի ֆիզիկական ա՞նձ։ Նախապես շնորհակալ եմ։

Հաշիվ վարձակալության համար
Մաշա․
Ողջույն, հարգելի հաշվապահներ։ Երբ մանրածախ առևտրային գործունեություն իրականացնող սուպերմարկետը, որը գործում է հարկման ընդհանուր համակարգում, վարձակալությամբ է հանձնում տաղավարներ, ԱՁ համարվող կազմակերպությունների ( բանջարեղենի , առևտուր , դեղատուն ), ճի՞շտ եմ հասկանում, որ տվյալ դեպքում սուպերմարկետի կողմից պետք է դուրս գրվի հարկային հաշիվ և հարկվի 20% ԱԱՀ։

Ե՞րբ դուրս գրել հաշիվը
Գևորգ․
Հարգելի հաշվապահներ,
ԱՁ-ն տրամադրում է ծառայություն արտասահմանյան կազմակերպությանը (կազմում է հաշվետվություններ) և եկամուտը ստանում է արտարժույթով։ Կազմակերպությունը յուրաքանչյուր հաշվետվության հաշվարկը իրականացնում է առանձին (օրինակ մեկ օրվա ընթացքում հաստատում է 10 փաստաթուղթ, յուրաքանչյուրը 10 դոլարով), սակայն գումարը փոխանցում է անձի էլեկտրոնային հաշվին ամսվա վերջում։
Արդյո՞ք հաշվարկային փաստաթուղթը պետք է դուրս գրել յուրաքանչյուր հաստատման համար, թե՞ հնարավոր է այն դուրս գրել մեկ անգամ (գումարի փոխանցման օրը):

Ապրանքի տեղափոխում մարզից մարզ
Ռուբ․
Բարև ձեզ։
1.եթե ընկերությունը իրեն պատկանող ապրանքը մի մարզից տեղափոխում է մեկ այլ մարզ, սակայն վաճառք տալու ժամանակ հաշվարկային փաստաթղթի մեջ "վայրը որտեղից ապրանքները առաքվել են" տողում գրում է այն վայրը, որտեղից տրվել էր ապրանքի տեղափոխում, կարո՞ղ է սխալ դիտարկվել։ Նշեմ, որ կախված վաճառվող ապրանքի տեսակից, ապրանքը չի տեղափոխվում այլ պահեստ կամ խանութ, պարզապես տեղափոխվում է այլ մարզ և վաճառվում ֆիզիկական անձանց։
2. Նշված ապրանքների մասով ընկերությունը դուրս է գրում հաշվարկային փաստաթղթեր, այլ ոչ թե ՀԴՄ կտրոններ, քանի որ միանվագ վաճառքի գինը մեծամասամբ անցնում է 300 000-ի շեմը։ Արդյո՞ք այստեղ կա խախտում։

Ինքնահաշվի դուրսգրում
Նելլի․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել․ պետք է գրեմ ինքնահաշիվ, ինվոյսի արժեքին գումարու՞մ եմ 20% ԱԱՀ, թե՞ հենց ինվոյսի արժեքի մեջ ներառված է ԱԱՀ-ն, շնորհակալություն։

Արձակուրդի հրամանի ձև
Հրանուշ.
Բարև, հարգելի գործընկեր։ Խնդրում եմ ինձ ուղարկել ամենամյա արձակուրդի հրամանի ձև։ Նախապես շնորհակալ եմ։

Դրամարկղային գիրք արտարժույթի համար
Անի.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: ՍՊԸ-ն ունի դոլարի և ռուբլու դրամարկղային գրքեր, քանի որ կատարում է արտարժույթով կանխիկ գործարքներ: Այդ գրքերում գումարի մուտքն ու ելքը արտարժույթո՞վ պիտի կատարվի, թե՞ համարժեք դրամով։
Ու էլի մի հարց. դրամարկղային գիրքը 3 ամսվա կտրվածքով կարելի՞ է լրացնել, քանի որ գործարքները քիչ են։

Դուրսգրման ակտի ձև
Թագուհի.
Բարև Ձեզ, հարգելիներս։ Խոտանված դեղորայքի դուրս գրման ակտի ձև է պետք, խնդրում եմ արձագանքել:

Հաշիվ վավերագիր
Ելենա.
Բարև Ձեզ։ Հաշիվ վավերագիր եմ լրացնում արտասահմանյան կազմակերպության համար, նշել եմ «ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում ՀՎՀՀ ունենալը պարտադիր չէ» կետը։ Կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը հայերենով լրացրել եմ։ Սակայն «Ծառայության մատուցման ծավալի և վճարման գումարի հաշվարկը» աղյուսակը չեմ կարողանում լրացնել՝ համակարգը չի թողնում։ Ի՞նչն է պատճառը, ի՞նչ պետք է անել։ Կանխավ շնորհակալ եմ։

Արդյո՞ք պետք է հաշիվ գրել
Անի․
Բարև Ձեզ: ԱԱՀ վճարող ՍՊԸ-ն ծառայություններ է մատուցել Ոչ ռեզիդենտ կազմակերպությանը, որի դիմաց վճարել է ոչ ռեզիդենտը: Պարտքը մարվել է, սակայն Արտարժույթի կուրսի տատանման հետևանքով առաջացած վնասը փակելու նպատակով ոչ ռեզիդենտ կազմակերպությունը ցանկանում է գումար փոխանցել: Հարցը. Հաշիվ պե՞տք է գրել, թե՞ ոչ: Ինչպիսի՞ հարկեր կառաջանան։

ԱԱՀ հաշվետվության ճշգրտում
Անի.
Հարգելի՛ հաշվապահներ, իմ կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով, հաշիվ է ստացել աշխատանքների կատարման 2021թ. սեպտեմբեր ամսին մեկ այլ կազմակերպությունից, հաստատել է այդ հաշիվը սեպտեմբերին, սակայն այդ կազմակերպությունը դեկտեմբերին իր դուրս գրած հաշիվը չեղարկել է` սխալ գրված բովանդակության պատճառով, և նույն գումարի չափով հաշիվ է դուրս գրել, նշելով մատակարարման օրը սեպտեմբերին: Ինչպե՞ս վարվել ԱԱՀ հաշվետվության հետ: ՀԾ-ում ինչպե՞ս ձևակերպել: Շնորհակալ եմ:

Անձնագրային տվյալների փոփոխություն
Նունե.
Բարև Ձեզ: Եթե նոր անձնագիր եմ վերցրել, բայց հարկայինում հին տվյալներն են գրանցված, խնդի՞ր է: Ի՞նչ պետք է անեմ: Կանխավ շնորհակալություն:

Նյութական պատասխանատվության պայմանագիր
Արմինե․
Հարգելի մասնագետներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. եթե ընկերության աշխատակցի հետ կնքված է եղել աշխատանքային պայմանագիր և լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր /օրինակ՝ պահեստի պատասխանատուն է եղել/, սակայն նա անցնում է այլ հաստիքով աշխատանքի, որի հետ չի պահանջվում կնքել լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիր, տվյալ դեպքում հաստիքի փոփոխման համաձանագրում կամ հրամանում պարտադի՞ր է նշել՝ լուծել այս ինչ թվականին կնքված լիակատար նյութական պատասխանատվության պայմանագիրը և նշանակել այս ինչ պաշտոնի։ Եթե չնշվի, ապա դա կարո՞ղ է դիտարկվել որպես կոպիտ սխալ, և առհասարակ, ինչպե՞ս է ընթացակարգը: Կանխավ շնորհակալություն:

Շահույթի բաշխման որոշման ձև
Սամվել․
Բարև Ձեզ։ Ինձ անհրաժեշտ է ՍՊԸ-ների համար միակ մասնկացի որոշման ձև՝ շահույթի բաշխման վերաբերյալ։

Արձակուրդի տեղափոխման հրաման
Աննա․
Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ուղարկել հրամանի ձև՝ արձակուրդի տեղափոխման վերաբերյալ:
Վերջին մեկնաբանություններ