Author: Accountant.am

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությանը մատուցվել է ծառայություն

Արամ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում: Ընկերությանը մատուցվել է ծառայություն 2011թ. հունվար ամսին, հարկային հաշվում մատակարարման ամսաթիվը նշված է 03.02.11թ, դուրս գրման ամսաթիվը նշված է 04.02.11թ և ծառայության համար հունվար ամսին վճարվել է կանխավճար: Հարց. 1. Ո՞ր ամսվա ԱԱՀ-ի հաշվարկում պետք է ներկայացնել այս ծառայության գումարը: 2. Ո՞ր ամսում պետք է հաշվանցվի ԱԱՀ-ի գումարը: 3. Ո՞ր ամսվա "Դուրս գրված և /կամ/ մատակարարներից ստացված հարկային հաշիվների վերաբերյալ" տեղեկանքում պետք է ներկայացվի: 4. Ո՞ր ամսվա ծախսերի մեջ պետք է ներառվի ծառայության գումարը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվարկ անել

Լիլյանա. Եթե աշխատողը ֆիզ. արձակուրդից նորից ֆիզ. արձակուրդ է գնում, ինչպե՞ս հաշվարկ անել, եթե չի աշխատում, կամ մեկ ամիսը բավարա՞ր է, որպեսզի աշխատի արձակուրդ գնալուց առաջ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի վճարում

Աննա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Երբ աշխատողը գնում է ֆիզ. արձակուրդ, ո՞վ է վճարում նրան դեկրետային գումարը` պետությու՞նը, թե՞ կազմակերպությունը: Խնդրում եմ բացատրեք` ոնց է դա արվում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ՀՀ օրենքը ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին

Հելեն. Բարև բոլորին, նայում եմ նոր օրենքը անաշխատունակության մասին ու չեմ հասկանում` եթե միջին աշխատավարձը գերազանցում է 100 000 դրամը, էլի պիտի գերազանցող գումարի 30%-ը՞ վճարել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք գիշերային ժամերին

Զաբել. Խնդրում եմ պատասխանել` ինչպես է հաշվարկվում աշխատանքի վարձատրությունը, եթե աշխատաժամանակի մի մասը ընկնում է գիշերային: Օրինակ` բանվորի աշխատանքային ժամը սկսվում է առավոտյան 5-ին և ավարտվում է 14.00-ին: Դրանից ինչքա՞նը պետք է վճարվի որպես գիշերային և ինչքա՞նը որպես ցերեկային աշխատանք: ՀՀ աշխատանքային օրենսգրքի ո՞ր հոդվածի համաձայն: Ընդհանրապես, ո՞ր ժամից որ ժամն է համարվում գիշերային ժամ: Խնդրում եմ մանրամասն տեղեկացնել` ինչպես պետք է հաշվարկվի տվյալ աշխատանքի վարձատրությունը, որ խախտում չհամարվի: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նվիրատվություն

Մարիա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ. Խնդրում եմ պատասխանեք հետևյալ 2 հարցերին. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ` 1) Մի ֆիզիկական անձիգ մեկ այլ ֆիզիկական անձին հիմնական միջոց (ավտոմեքենա) նվիրատվություն կատարելու համար: 2) Ֆիզիկական անձին (ով հանդիսանում է նաև կազմակերպության հիմնադիր) այդ կազմակերպությանը նվիրատվություն կատարելու համար (նույն ավտոմեքենան): Նաև, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայագնել այդ երկու գործարքների համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ հարկեր կառաջանան

zara. Եթե ֆիզիկական անձն կազմակերպությունից ձեռք է բերել ապրանք, դուրս է գրվել հարկային հաշիվ, ինչպիսի՞ հարկեր կառաջանան կազմակերպության համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպիսի՞ պայմանագիր պետք է կնքվի

Եվա. Խնդրում եմ օգնեք: Եթե ՍՊԸ -ին որոշ ախատանքներ կատարելու համար մի քանի օրով (3-5 օրով) աշխատող է հարկավոր, ապա ինչպիսի՞ պայմանագիր պետք է նրա հետ կնքվի, և ընդհանրապես ինչպե՞ս է դա արվում, ձևակերպվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անաշխատունակության նպաստների հաշվարկ

Արմինե. Խնդրում եմ ինձ ասացեք, թե ինչպես են հաշվում ուսուցիչների վարձատրությունը անաշխատունակության թերթիկով, շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Նարինե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք ինձ: Ես ունեմ աշխատակցուհի, որի աշխատանքաին պայմանագիրը ավարտվում է 28.02.2011-ին, իսկ 18.01.2011-ին գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդ: Ես պետք է անաշխատունակության նպաստը հաշվեմ մինչև պայմանագրի ավարտը ընկած ժամանակահատվածի՞ համար, թե՞ անաշխատունակության թերթիկի ամբողջ օրերի համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով

Գոհար. ՍՊԸ-ն զբաղվում է բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտրով: Աշխատում է հաստատագրված վճարով: Սիթի Պետրոլ Գրուպից փետրվարին նույն օրում ստացել եմ դիզ. վառելիք (հաշիվ-ապրանքագիրը գրված է հաստատագրված հարկով) և բենզին (հաշիվ ապրանքագիրը գրված է ԱԱՀ-ով): Ես կարո՞ղ եմ բենզինի հաշիվ-ապրանքագիր դուրս գրել ԱԱՀ-ով, թե՞ ոչ: Եթե ոչ` խնդրում եմ առաջարկեք` ինչպես վարվեմ, քանի որ ՍՊԸ-ն ունի բավականին գնորդներ, որոնք հաշիվ-ապրանքագրերն ուզում են միայն ԱԱՀ-ով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատաժամանակի վերաբերյալ

Էդգար. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս. եթե ՍՊԸ տնօրենը աշխատում է նաև որևէ ՊՈԱԿ-ում որպես հիմնական աշխատող, ապա ՍՊԸ-ի աշխատաժամանակի տեղեկագրում քանի՞ ժամվա հաճախելիություն իրավունք ունեմ նշել` 4, թե՞ 8: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Վաճառք փոխանցումով

Հրանտ. Բարև բոլորին: Հարցս հետևյալն է. ԱԱՀ-ի դաշտում աշխատող ՍՊԸ-ն իրավունք ունի՞ արդյոք ֆիզ. անձին բանկային փոխանցման հիման վրա հաշիվ-ապրանքագրով ապրանք վաճառել: Խնդրում եմ օգնեք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է հաշվանցել ԱԱՀ-ն

Աննա. Բարև ձեզ: Բենզինի գնման ֆակտուրայում նշված գումարից կարելի՞ է հաշվանցել ԱԱՀ-ն անկախ այն բանից, որ բենզինի ֆակտուրաներում ԱԱՀ-ն առանձին չի նշվում: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հարկերի մասին ՀՀ օրենքի 16.1 հոդված

Anna. Հարգելի հաշվապահներ, համաձայն "Հարկերի մասին ՀՀ օրենքի" 16.1 հոդվածի հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում, հայտարարագրերում, տեղեկություններում հարկային պարտավորությունների և հաշվանցվող գումարների համար որպես չափման միավոր է ընդունվում դրամը առանց լումաների: Հարց. 2010 թվականին վերաբերող գործարքների մասով հաշվետվությունները, որոնք ներկայացվել են ս.թ, նույնպե՞ս պետք է ներկայացվեր դրամներով, թե՞ միայն 2011 թվականի հաշվետվություններին է վերաբերում: Եվ շահութահարկի հաշվարկը պետք է ներկայացվի դրամներո՞վ, թե՞ հազար դրամներով: Կանխավ շնորհակալ եմ արձագանքների համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկ

Անի. Խնդրում եմ օգնել հաշվելու Ա/Ձ-ի տարեկան եկամտահարկը, եթե Ա/Ձ-ն փաստացի մուծել է 100000 գումար, իսկ եռամսյակային հաշվետվություններում աշխատավարձի և առանց հիմնավորող փաստաթղթերի (11%) հաշվարկված եկամտահարկի գումարը կազմում է 40000, տարեկան հաշվետվությունում (տող 36) որպես մուծված գումար գրվելու՞ է 60000, կամ այդ 40000-ը որտե՞ղ է երևալու:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչքա՞ն կկազմի հաշվետու տարվա շահութահարկի գումարը

Նելլի. Շահութահարկի պարզեցված հաշվարկի ժամանակ ինչքա՞ն կկազմի հաշվետու տարվա շահութահարկի գումարը, եթե. հաշվետու տարվա համախառն եկամուտը 46222,0 է, համախառն եկամտից նվազեցվող ուղղակի ծախսերը` 37672,0, հարկվող շահույթը` 46222-37672= 8550,0: 46222,0*2% =924,4 թե 8550,0*20%=1710,0: Խնդրում եմ պատասխանել հնարավորության դեպքում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Համատեղությամբ աշխատանք

Անուշ. Խնդրում եմ օգնել: 1. Արդյո՞ք համատեղությամբ աշխատողի համար բացվում է անհատական հաշիվ 2. Համատեղությամբ աշխատանքային պայամանգրում ինչպե՞ս պետք է նշվի աշխատաժամանակը, որպեսզի չխախտվի 12-ժամ աշխատելու սահմանը Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ-ների մասին օրենքի վերջին փոփոխություններ

Իզաբելա. ՀԴՄ-ների մասին օրենքի վերջին փոփոխությունների համաձայն՝ պետք է հարկային ներկայացնել տեղեկություն ՀԴՄ-ի ամսական դրամական հաշվարկներ շրջանառության մասին՝ կառավարության կողմից սահմանված ձևով: Ինչպե՞ս պետք է ներկայացվի և ի՞նչ ձև գոյություն ունի կառավարության կողմից հաստատված:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ին ներկայացվել է վարչական տուգանք

Գոհար. ՍՊԸ-ն, որը հաշվետվությունները ներկայացնում է էլեկտրոնային եղանակով, ԱԱՀ-ի հունվար ամսվա հաշվետվությունը ինտերնետային կապի խափանման պատճառով ուղարկել է "Հայփոստ"-ի միջոցով: Արդյունքում ՍՊԸ-ին ներկայացվել է վարչական տուգանք: Խնդրվում է մատնանշել այն օրենքը, որը արգելում է գոնե բացառիկ դեպքերում հաշվետվությունների ուղարկումը "Հայփոստ"-ի միջոցով: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի լրացում

ԱՆՆԱ Ա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ասացեք խնդրեմ, եթե աշխատողը ներկայացրել է մի քանի օր անց աշխատանքից ազատվելու դիմում, իսկ գործատուն էլ չունի որևէ առարկություն այդ կապակցությամբ, ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմվեն և աշխատանքային գրքույկի 4-րդ սյունակում ի՞նչ պետք է լրացվի: Համաձայն "Աշխատանքային գրքույկի ձևը, աշխատանքային գրքույկ վարելու և կրկնօրինակ տրամադրելու կարգ"-ի 4-րդ սյունակում գրվում է գրառման հիմքը` իրավական ակտի համարը, ընդունման օրը, ամիսը, տարեթիվը: Այստեղ ինձ համար պարզ չէ` պետք է լրացնեմ ազատման հրամանի թե պայմանագիրը լուծելու համաձայնագրի համարը, օրը, ամիսը, տարեթիվը: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Վառելիքի հաշիվ-ապրանքագրի վերաբերյալ

Nara. Բարև ձեզ: Ես մեկ հարց ունեմ: Ֆլեշը իրավու՞նք ունի դուրս գրել սովորական հաշիվ առանց ԱԱՀ (բենզին) այն կազմակերպությանը, որը հանդիսանում է ԱԱՀ վճարող:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի ո՞ր ձևը պետք է ներկայացվի

Աննա Հարոյան. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օնեք ինձ մի հարցով: Եթե կազմակերպությունը աշխատել է միայն հաստատագրված հարկով, շահութահարկի ո՞ր ձևը պետք է ներկայացվի` պարզեցվա՞ծ, թե՞ ընդհանուր: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է

Արփինե. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ եք պատասխանել իմ մեկ հարցին: ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է, աշխատել է մինչև դեկտեմբերի 30-ը, դադարեցված է դեկտեմբերի 31-ով: Դեռ պարզ չի` երբ կվերաբացվի: Շահութահարկի հաշվարկում դեկտեմբեր ամսվա նվազագույն շահութահարկը կարո՞ղ եմ ցույց չտալ: Ի՞նչ կարող եք հուշել, շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ վճարող համարվելու վերաբերյալ

Արփինե. Բարև ձեզ, հարգելիներս: Խնդրում եմ պատասխանեք` օտարերկրացին Հայաստանում հիմնել է ՍՊԸ և պատրաստվում է բացառապես ներմուծմամբ զբաղվել, արդյո՞ք ԱԱՀ-ով աշխատելն է առավել օգտակար, թե՞ թողնել` անցնի 58250 մլն. շեմը, հետո անցնել ԱԱՀ-ի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ելակետային տվյալների ներկայացման հետ կապված

Ռոբերտ. Բարև Ձեզ: Ավտոտրանսպորտային ոլորտի ելակետային հանձնելով հարկային տեսչություն` ես կարո՞ղ եմ ելակետային տվյալներում նշել առանձին օրերով գործունեություն, այլ ոչ ամսով: Օրինակ` մարտի 5 - ից մինչև 10 - ը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի ձևի հետ կապված

David. Շահութահարկի հաշվարկի ձևի մեջ, կարծում եմ, սխալ կա, մասնավորապես, 1501 և 1500 տողերում պետք է լինի "եռամսյակային" բառերը, իսկ ":16" թիվը պետք է լինի":6"` համաձայն օրենքի փոփոխությունների:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ծախսի հիմնավորում

Ժաննա Գ. Խնդրում եմ պատասխանեք, եթե Ա/Ձ-ը ապրանք է ձեռք բերում, փոխարենը տալիս են հդմ և ոչ հ/ֆ, ես կարո՞ղ եմ չեկը ընդունել որպես հիմք և կազմել միակողմանի հ/ֆ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք ծառայությունը կդիտվի որպես ձեռնարկատիրական գործունեություն

Արմինե. Արդյո՞ք հիմնադրամներին թույլատրվում է իրենց կանոնադիր նպատակի իրականացման համար մատուցել վճարովի ծառայություններ և եթե այո, ապա դա կդիիտվի՞ որպես ձեռնարկատիրական գործունեություն: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Արմինե. Բարև Ձեզ: Ես 2005թ. սեպտեմբերից աշխատում եմ 0,5 դրույքով և ստանում եմ 32500 դրամ աշխատավարձ: Ս/թ մարտի 1-ից աշխատելու եմ մեկ այլ հիմնարկում ( համատեղության կարգով ) ևս 0,5 դրույքով` 32500դրամ աշխատավարձ ( որքանով տեղյակ եմ` մինչև 1,5 դրույքը թուլատրելի է ) և ես գտնվում եմ հղիության 3-րդ ամսում: Խնդրում եմ Ձեզ պատասխանեք հարցիս` ինչպե՞ս կվճարվի ֆիզ. արձակուրդս և որքան կկազմի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Անհատական հաշվի բացման հայտ

Գայանե. Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է` կազմակերպությունը կնքել է 2 օրով քաղաքացիաիրավական պայմանագիր ֆիզ. անձի հետ 50000 և վճարել է միայն գործատուի սոց. վճար - 11500 և եկամտահարկ 50000-30000*10%=2000 դր: Հետո պե՞տք է արդյոք ներկայացնենք անհատական հաշվի բացման հայտ, ինչպես նաև անհատական հաշվետվություն և ի՞նչ ժամկետում: Շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Առաքման գրքի վարում

Արմինե. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք պատրադիր է շինարարական ծառայություններ մատուցող կազմակերպության թղթային եղանակով դուրս գրված հաշիվները գրանցել առաքումների գրքում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պահվում է եկամտահարկ

Անի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ այս հարցում: Մարտի 1-ից գտնվելու եմ ֆիզ արձակուրդում, ամսական աշխատավարձս 90.000 դրամ է: Եթե չեմ սխալվում` նոր փոփոխություններից հետո հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում է այսպես. 90.000/21*99 (140 օրվա աշխատանքային օրերը)= 424.286 դրամ, խնդրում եմ ինձ ասեք` արդյո՞ք եկամտահարկ պահվում է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչքա՞ն: