Author: Accountant.am

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն եկամտահարկի վերաբերյալ

Մարինե. ԱՁ-ն ՓՄՁ է: Հունվար ամսին կատարել է եկամտահարկի 1 տոկոսի կանխավճար 22000 դրամ: Տարեկան եկամտահարկը կազմել է 3000 դրամ: Խնդրում եմ ասեք, ապրիլ ամսին պե՞տք է եկամտահարկի 1 տոկոս վճարեմ, թե՞ ոչ, եթե նախորդ եռամսյակի շրջանառության 1 տոկոսը կազմում է 15000 դրամ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ՀՏ ներկայացվող հաշվետվությունների ձևեր

Արփինե. Հարգելի հաշվապահներ, եթե ունեք ՀԴՄ-ի ամսական շրջանառություն հանելու մասին և հարկային հաշիվների մասին ՀՏ ներկայացվող հաշվետվությունների ձևեր, խնդրում եմ արձագանքեք, որտեղի՞ց գնել: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ֆինանսական վարձակալության և գործառնական վարձակալության տարբերությունները

Գառնիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ գրեք ֆինանսական վարձակալության և գործառնական վարձակալության տարբերությունները: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվարկային հաշվի համալրում, գումարի կանխիկացում

M Lusine. Խնդրում եմ պատասխանեք, արդյո՞ք պարտադիր է ՍՊԸ-ի դեպքում բանկ տարվող գումարը անպայման դրամարկղում մուտք ու ելք անել:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս են փոխկապակցված հաշիվները

Christina. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես սկսնակ հաշվապահ եմ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս` ինչպե՞ս են փոխկապակցված հետևյալ հաշիվները 5243, 226, 261, 2252 (որ հաշիվը որ դեպքում է որի հետ թղթակցում), և ե՞րբ և ինչպե՞ս են հաշվանցվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Դռների և պատուհանների արտադրություն

Լիանա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել ինձ: Կազմակերպությունը զբաղվում է դռների և պատուհանների արտադրությամբ, և ես չգիտեմ, թե ինչպես կատարեմ նյութածախս, ինչ նորմատիվներ գոյություն ունեն, որտեղից կարող եմ տեղեկանալ այդ մասին: Շատ շնորհակալ կլինեմ օգնության համար:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գնումների 80 % վերաբերում է մեկ մատակարարի

Լուսինե. Խնդրում եմ պատասխանեք, երբ հաշվետու տարվա վերջում պարզվել է, որ Ա/Ձ -ն 1 հօգուց է գնում կատարել (80%), նա պե՞տք է տա ԱԱՀ-ով աշխատող Ա/Ձ-ի եկամտահարկի, սոց.-ի հաշվարկ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման գիտելիքներ

Արթուր. Ողջունում եմ Ձեզ, հարգելի հաշվապահներ: Բանն այն է, որ մի քանի տարի առաջ համալսարանում հաշվապահական հաշվառում առարկային ուշադրություն չեմ դարձրել, իսկ այժմ, երբ գրեթե ամեն ինչ մոռացված է, առաջացել է մեծ ցանկություն տիրապետել այդ գիտությանը: Ի՞նչ նյութերից կամ ի՞նչ գրքերից խորհուրդ կտաք սկսել սովորել հաշվապահական հաշվառումը (ինքնուսուցման տարբերկով): Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Անահիտ. 6 ամսվա աշխատող եմ և գտնվում եմ հղիության 5-րդ ամսում: Կցանկանայի իմանալ, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել հղիության ու ծննդաբերության նպաստ ստանալու հետ կապված, և այդ փոփոխություններով արդյո՞ք ինձ տրամադրվելու է օրինական վճարովի արձակուրդ: Եթե այո, ինչպես է հաշվարկվելու: Աշխատավարձս 55000 դրամ է: Եվ եթե պայմանագրիս ժամկետը լրանա ֆիզարձակուդիս ընթացքում, կարո՞ղ են ինձ աշխատանքից հեռացնել, թե՞ ոչ: Պատասխանելիս, եթե կարելի է, նշեք հոդվածները: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մատուցված ծառայության ինքնարժեք

Ինեսա. Հարգելի հաշվապաներ, ես ուզում եմ հաշվել մատուցված ծառայության ինքնարժեքը, ուրախ կլինեմ, եթե որևէ մեկը կօգնի ինձ կամ խորհրդով, կամ էլ գրականությունով: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

Բանկային հաշվեհամարի վերաբերյալ

Կարեն Մարտիրոսյան. Բարև Ձեզ, ես ժամանակավորապես գտնվում եմ արտերկրում, հաշվետվությունները ուշացնելու պատճառով վարչական տուգանքի եմ ներկայացվել, եկել է համապատասխան նամակ և գրություն 20000 դրամի չափով, բայց նշված չի բյուջեի որ հաշվի համարին պետք է փոխանցվի, բանկերը այդ հաշվի համարները չգիտեն, զանգում եմ Հայաստանի բոլոր հարկային տեսչությունները, նրանք էլ չգիտեն կամ ասում են` իրավաբաններին հարցրեք, այդպես էլ իրավաբաններին չգտանք, թեժ գիծը զանգերին չի պատասխանում հեռ. 594618,594658,594618 և այլն: Խնդրում եմ ասել, ինձ ուղարկված համապատասխան գրության մեջ պե՞տք է նշված լիներ վարչական տուգանքի բյուջեի հաշվի համարը, թե՞ դա պարտադիր չի: Եվ խնդրում եմ, եթե հնարավոր է, ասեք այդ հաշվի համարը, քանի որ քիչ ժամանակ է մնացել:
Accountant.am
Նորություններ

Որակավորվել է ևս 9 հաշավապահ

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման հերթական քննության արդյունքները: Համաձայն հրապարակված տվյալների` հրավիրված 21 դիմորդներից քննությանը ներկայացել է 16-ը, որոնցից որակավորման վկայական է շնորհվել 9-ին: Որակավորման վկայականը ուժի մեջ է 5 տարի ժամկետով: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության, 2011թ.-ի ընթացքում անց է կացվել հաշվապահների որակավորման 4 քննություն, որոնց արդյուքներով տրվել է 40 վկայական: Հայաստանի Հանրապետությունում 21.03.2011թ. դրությամբ որակավորման վկայական ունի 406 հաշվապահ: Աղբյուր` panorama.am
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հարկում

Աննա. Հարգելի կոլեգաներ, բազմիցս լսում եմ, որ հղիության և ծննդաբերության նպաստը 01.12.2010թ.-ից հարկվում է եկամտահարկով, սակայն ինքս չեմ գտնում օրենքում այդ փոփոխությունը: Ո՞վ ինձ կարող է հղում անել, թե օրենքի կոնկրետ որ կետով է կատարվել այդ փոփոխությունը:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյոք կարելի՞ է հաշվանցել ԱԱՀ-ն

Nara. Բարև ձեզ: Նշված գումարից կարելի՞ է հաշվանցել ԱԱՀ-ն անկախ այն բանից, որ ծառայության դիմաց ստացած հաշիվ-ֆակտուրայում ԱԱՀ առանձին չի նշվում և գրված է միայն հաստատագրված վճար:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվությունների հանձնում էլեկտրոնային եղանակով

Վանա. Հարգելի հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք ՓՄՁ-ն հաշվետվությունները հանձնել էլեկտրոնային եղանակով: Ճիշտն ասած օրենքը կարդալիս որևէ արգելք չեմ տեսնում, բայց հատուկ նշում էլ չկա դրա վերաբերյալ: Խնդրում եմ արձագանքել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Գործատուն աշխատողին տալիս է իր հաշվին արձակուրդ

Հակոբ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարցս հետևյալն է. եթե գործատուն աշխատողին տալիս է իր հաշվին արձակուրդ մեկ ամիս ժամկետով, արդյո՞ք այս դեպքում խնդիրներ են առաջանում սոց. վճարի հետ կապված: Խոսքս գործատուի սոց. վճարի մասին է: Այսինքն անկախ ամեն ինչից պե՞տք է գոնե 7000 դրամ նվազագույն գումարը փոխանցել: Եթե փոխանցվի, ապա այս դեպքում ԱՎՈՒՄ-ն ու ՍՈՑ-ի հաշվարկը իրար չեն բռնի: Միգուցե ես ինչ որ բան բա՞ց եմ թողել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է ձևակերպել

Տիգրան. Բարև Ձեզ: Ծառայություններ մատուցող կազմակերպությունում հաշվարկվել է աշխատավարձ, ընդ որում` 150000դր. աշխատակիցներին, 200000դր. վարչական անձնակազմին: Ինչպե՞ս պետք է ձևակերպել:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Լիցենզիայի վերաբերյալ

Մհեր. Բարև ձեզ, ես ԱՁ-մ և զբաղվում եմ շինարարությամբ, պատրաստվում եմ կնքել պաիմանագիր մեկ այլ ընկերության հետ հետևյալ աշխատանքների իրականացման համար` էլեկտրամոնտաժային, սանտեխնիկական, օդափոխության, գաջի և ց/ավազե սվաղ: Ինձ ասել են, որ ես պետք է պարտադիր ձեռք բերեմ լիցենզիա: Ինձ կտրամադրե՞ն լիցենզիա համապատասխան մուծումները կատարելու և փաստաթղթերը տրամադրելու դեպքում, թե՞ ոչ: Խնդրում եմ ինձ ասեք նաև, թե ինչ է պետք շինարարական կազմակերպություն բացելու համար, ինչից պետք է սկսել, հերթականությունը և եթե հնարավոր է` ինչ դրամական միջոցներ է հարկավոր: Նախապես շնորակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Համակարգիչների վերանորոգման կենտրոն

Կարեն Մարգարյան. Բարև Ձեզ: Ես ցանկանում եմ բացել համակարգիչների վերանորոգման կենտրոն: Արդեն ունեմ բացած Ա/Ձ: Խնդրում եմ, կարո՞ղ եք ասել, թե որոնք են իմ կատարվելիք հաջորդ քայլերը, կամ ընդհանրապես ու՞մ կամ ու՞ր կարելի է դիմել նման հարցերով: Կարծես թե այս խնդիրը կոչում են «բիզնես պլան» Կանխավ շնորհակալ եմ ...
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Վարսավիրական ծառայությունների մատուցում

Լուսինե. Հարգելի հաշվապահներ, ես Ա/Ձ եմ և ունեմ վարսավիրանոց,այն աշխատում է հաստատագրված վճարով, արդյո՞ք ես պետք է հաշիվ-ապրանքագիր վերցնեմ, օրինակ, երբ ներկեր եմ գնում, և արդյո՞ք պետք է շրջանառություն հանեմ ամսվա կտրվածքով: Խնդրում եմ խորհրդի կարգով օգնեք, թե ինչպիսի հաշվապահական փաստաթղթեր վարեմ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եկամուտների և ծախսերի ներքին աուդիտի կատարելագործումը ՀՀ-ում

Աննա Բադալյան. Բարև բոլորին: Ինչպե՞ս "Եկամուտների և ծախսերի ներքին աուդիտի կատարելագործումը ՀՀ-ում" վերնագրով աշխատությունը բաժանեմ գլուխների: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ-ն տվել է դադարեցման դիմում

Վահե. Եթե ՍՊԸ-ն, տվել է դադարեցման դիմում ու ձևակերպված աշխատող չունի (վարձու աշխատող), միայն առկա է տնօրեն պետ. ռեգիստրով, կարո՞ղ է արդյոք այդ ժամանակահատվածում ծախսեր կատարել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատող է ընդունվում կամ ազատվում

Մարինա Ղազարյան. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատող է ընդունվում կամ ազատվում, ո՞ր բաժինն է տալիս այդ հաշվետվությունները, կադրերի՞ բաժինը, թե՞ հաշվապահությունը: Խնդրում եմ հնարավորության դեպքում արագ պատասխանել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկային դաշտում պետք է աշխատել

Tina. Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Ես ունեմ ինտերնետային կայքէջ, որը գովազդային ծառայություններ է նաև մատուցում: Կուզենայի իմանալ` ինչպիսի հարկ վճարող եմ ես համարվում, քանի որ ՀՏ-ում ասացին, որ ես չեմ կարող ԱԱՀ-ով աշխատել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստ

Լալա. Խնդրում եմ օգնեք իմանալ, թե ինչքան է կազմում իմ ֆիզոլգիական արձակուրդի գումարը: Այն սկսվում է 15/03/2011-ին, ավարտվում է 01/08/2011-ին: Աշխատավարձիս չափը կազմում է 78000 /կեղտոտ/: Չկա հավելավճար և պարգևատրում: Աշխատում եմ դպրոցում: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողների գրանցում

Տ.Ս. Հարգելի հաշվապաներ, ինձ հետաքրքրում են մի քանի հարցեր` կապված աշխատողների գրանցման հետ: 1. Ես ունեմ հացաբուլկեղենի արտադրամաս և որպես խանութների առաքիչ օգտվում եմ ինձ ծանոթ տաքսու վարորդի ծառայություններից և վճարում դրա համար իրեն նախապես համաձայնեցված գումար: Այսպիսով` արդյո՞ք նա համարվում է աշխատող, թե ոչ: 2. Այս պարագայում արդյո՞ք նա իրավունք ունի ստորագրելու հաշիվ-ապրանքագրի առաքիչ մասում 3. Եթե իմ աշխատողներց մեկը իմ բարեկամն է, որին ես չեմ վճարում աշխատավարձ, արդյո՞ք ես իրավունք ունեմ վերջինիս չգրանցելու:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Շահութահարկի հաշվարկի վերաբերյալ

Արփինե. Հարգելի հաշվապահներ, եթե ունեք շահութահարկի 5 աղյուսակում լրացնելու ստանդարտ ձև, հաշվապահական հաշվառման քաղաքականության մասին (հաշվապահական հաշվառումը համապատասխանում է ՀՀօրենքի ՀՀ ստանդարտին), խնդրում եմ ուղղարկեք skrisina շնիկ mail.ru :
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն

Վահե. Բարև, իմ հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Մեր ընկերությունը զբաղվում է ոռոգման ջրի վաճառքով: Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում (ձև N2) իրացված արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների ինքնարժեք սյունակում ո՞ր ծախսերն են ներառվում: Արդյո՞ք արտադրական նշանակության հիմնական միջոցների հաշվարկված մաշվածքի գումարը ներառվում է ինքնարժեքի մեջ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք նախատոնական օրերին

Գայանե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ ասեք, թե աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված նախատոնական օրերի 7 ժամյա աշխատանքային օրերը պահպանվա՞ծ են, թե՞ ոչ: Շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվետվություն հիմնական միջոցների վերաբերյալ

Աննա. Կարո՞ղ եք ինձ օգնել հետևյալ հարցում: Ինչպե՞ս է հաշվարկվում հիմնական միջոցների միջին տարեկան արժեքը հիմնական միջոցների տարեկան հաշվետվության մեջ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը գնման ակտով ձեռք է բերել հումք

Արմեն. Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատակցի միջոցով գնման ակտով ձեռք է բերել հումք: Ի՞նչ ժամկետներում պետք է կատարի եկամտահակի վճարումը և որտե՞ղ պետք է ցույց տա դա: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ տույժ է հասնում

Անի. Խնդրում եմ պատասխանել: Եթե դրամարկղային գրքում եջը կեղտոտվել է և պոկվել, այն նորից կպցվել է և գլխավոր հաշվապահի կողմից ակտավորվել: Սրա համար տուգանք հասնու՞մ է: Իսկ առհասարակ եթե էջ է պակասում գրքից, բայց ոչ լրացված (բոլոր ամիսների գրառումներն առկա են), ի՞նչ տույժ է հասնում սրա համար:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գործուղման հրամանի ձև

Անահիտ. Հարգելի գործընկերներ, կխնդրեի, որ ինձ ուղարկեիք գործուղման հրամանի ձևը, ներքին և անհատական հաստիքացուցակի ձև, օրինակ, ինչպես նաև արձակուրդների ժամանակացույց կազմելու ձևը։ Նախապես շնորհակալություն։ anahitpapikyan շնիկ yahoo.com
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գերավճար շահութահարկի մասով

Աննա. Հարգելի կոլեգաներ, մի հարց ունեմ, որը շատ է անհանգստացնում ինձ: Տարեկան հաշվետվությունները կազմելու նպատակով հարկային տեսչությունից վերցրել եմ կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտք և պահանջի վերաբերյալ տեղեկանք: Նշեմ, որ այդ կազմակերպության հաշվապահն եմ 2010թ. հոկտեմբերից, այդ իսկ պատճառով՝ ինձ համար որոշ բաներ պարզ չեն: Հարցս հետևյալն է. շահութահարկի մասով ունենք գերավճար: Արդյո՞ք այդ գերավճարը մի թիվ է, որից համակարգը ավտոմատ հանել է ամսական կանխավճարները (նախորդ տարվա շահութահարկի 1/16)` անկախ նրանից` կանխավճարներ կատարվել են, թե ոչ, որովհետև, ինչպես հասկացա, կանխավճարներ չեն արվել, ուղղակի ինչ որ կլոր գումարներ են փոխանցվել: Շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հայտարարագրի լրացման հետ կապված

Արփինե. Եթե ֆիզիկական անձի տարեկան եկամտահարկի պարզեցված ձևում 33-րդ տողը ավելի մեծ է, քան 32-րդ տողը, ապա տող 34-ում գրու՞մ ենք 33-րդ տողի թիվը: Իսկ 36-րդ տողը պարտադի՞ր է լրացնել: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսի հիմնավորում

Anna. Հարգելի հաշվապահներ, եթե վաճառատեղի վարձակալական պայմանագրի համաձայն վարձակալը վարձատուին վճարել է վարձավճար և որպես հավաստող փաստաթուղթ ստացել է դրամարկղի մուտքի անդորրագիր առանց հաշիվ-ապրանքագրի, ապա տվյալ դեպքում կարելի՞ է արդյոք շահութահարկը հաշվարկելիս այն որպես նվազեցում դիտել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի կատարում

Էլլա. Բարև ձեզ: Աշխատողը աշխատել է 2010թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ը, այսինքն` մեկ ամիս: Ինչպե՞ս կարող եմ վերջնահաշվարկ կատարել, եթե ամսական աշխատավարձը 50 000 դրամ է: Իմ կարծիքով՝ վերջնահաշվարկ չի կատարվում, որովհետև միջին ամսական աշխատավարձը = 0:
Accountant.am
Նորություններ

Որակավորվել է 4 աուդիտոր

Հրապարակվել են ՀՀ ֆինանսների նախարարությունում մարտի 10-ին տեղի ունեցած աուդիտորների որակավորման քննության ադյունքները: Հրավիրված 22 դիմորդներից քննությանը մասնակցել է 15-ը, որոնցից 4-ին շնորհվել է որակավորված աուդիտորի վկայական: Հայաստանի Հանրապետությունում 2011 թվականի մարտի 14-ի դրությամբ որակավորման վկայական ունի թվով 179 աուդիտոր: Աղբյուր` Minfin.am