Author: Accountant.am

Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պետք է վարել առաքման գիրք

Վահան Գրիգորյան. Կազմակերպությունը ԱԱՀ վճարող չի հանդիսանում: Ունի հացի արտադրություն և մանրածախ առևտրի գործունեություն: Առաքման գիրք վարել պե՞տք է, թե՞ ոչ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի ստացում

Հելեն. Հարգելի հաշվապահներ, դպրոցին մարզպետը հեռուստացույց է նվիրել: Դա եղել է հունվար ամսում: Որպես հիմնական միջոց պետք է մուտքագրել, բայց չգիտեմ թե ինչ հանձնաժողովով` գնումների՞ (որը կազմվում է ամեն տարվա սկզբում), թե՞ գույքագրման հանձնաժողովով (որը կազմվում է տարվա վերջում` գույքագրման համար): Իսկ ընդհանրապես` որտեղից կարելի է իմանալ գույքերին և նյութերին վերաբերվող կանոններ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Պայմանագրի փոփոխություն

Հայկուշ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ -ն կնքել է վարձակալության պայմանագիր ֆիզ. անձի հետ նոտարով: Որոշ ժամանակ անց նրանք կարող՞ են առանց նոտարի պայմանագրի վարձավճարի կետի վերաբերյալ փոփոխություն անել գրավոր, երկու կողմի ստորագրությամբ և կցել պայմանագրին որպես նրա անբաժան մաս: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ֆինանսական ակտիվների և պասիվների գնահատման և կառավարման մասին

Արմինե. Խնդրում եմ օգնեք հասկանալ կամ տվեք համապատասխան գրականության ցանկ` կարդալու ֆինանսական ակտիվների և պասիվների գնահատման և կառավարման մասին կամ բացատրեք, թե ինչ են իրենից ներկայացնում "ֆինանսական ակտիվ" կամ "պասիվ" տերմինները:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Առհաշիվ գումարի տրամադրում

Աննա. Հարգելի կոլեգաներ, կխդրեի օգնել: Կազմակերպությունը լիազորում է որևէ անձի, որպեսզի գնա և Վրաստանից հումք ներկրի տվյալ ընկերության համար: Տվյալ պարագայում, եթե գնումը կազմելու է մոտ 15 000 լարի, ընկերությունը կարո՞ղ է իր աշխատակցին դրամարկղից գումար տալ 15 000 լարիին համարժեք դրամ: Դրանով «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը չի՞ խախտվի: Իսկ հաշվապահորեն ինչպե՞ս ճիշտ կլինի այս հարցը ձևակերպել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստները հաշվարկելու և վճարելու կարգը

GHG. Հարգելի հաշվապահներ, կխնդրեի մեկնաբանել այս հոդվածը գործնական օրինակով: ՆՊԱՍՏՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ Հոդված 22. Նպաստները եւ միջին աշխատավարձը (եկամուտը) հաշվարկելու կարգը Եթե սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված միջին ամսական աշխատավարձի (եկամտի) չափը գերազանցում է "Նվազագույն ամսական աշխատավարձի մասին" Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի հնգապատիկը, ապա նպաստը հաշվարկվում է "Նվազագույն ամսական աշխատավարձի մասին" Հայաստանի Հանրապետության oրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի հնգապատիկից` սույն հոդվածով սահմանված կարգով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվություն

ԱՆՆԱ. Հարգելիներս, ասացեք խնդրեմ, արդյո՞ք կազմակերպությունն իրավունք ունի առհաշիվ գումարների ծախսման մասին հաշվետվությունով երևացող պարտքը աշխատակցին տա մի քանի ամիս ուշացումով: Սա կարո՞ղ է խախտում դիտվել: Մեկ հարց ևս. կազմակերպությունը կարո՞ղ է որպես ծախս նվազեցնել հարկայինի կողմից հարկերը վճարելն ուշացնելու հետևանքով հաշվարկված տույժերը:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գործունեության գրանցում

Alina. Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ, և իմ առջև դրված է հետևյալ խնդիրը` ես պետք է սկսեմ բիժուտերիայի խանութի գրանցում և հաշվապահական հաշվառման վարում, խնդրում եմ օգնեք, թե որտեղից պետք է սկսեմ: Ի՞նչ փաստաթղթեր և պայմաններ են անհրաժեշտ կազմակերպությունը գրանցելու համար: Կարծում եմ` ավելի հարմար և խելամիտ է ԱՁ գրանցել, շատ կարևոր է նաև ձեր կարծիքը: Շատ շնորհակալ կլինեմ, եթե կոնկրետ հղում անեք, թե որտեղից մանրամասն կարող եմ հարցերիս պատասխանը գտնեմ:
Accountant.am
Նորություններ

ՊԵԿ-ի պատվիրակությունն այցելել է Միացյալ Թագավորություն

Փետրվարի 21-22-ը ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը` ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի գլխավորությամբ աշխատանքային այցով ժամանել էր Լոնդոն, որտեղ հանդիպումներ է ունեցել Միացյալ Թագավորության հարկային համակարգի ղեկավար Դեվիդ Հարթնետի (David Hartnett) և KPMG Global աուդիտորական ընկերության հարկային բաժնի ղեկավար Լաֆլին Հիքնեի (Laughlin Hickney) հետ: Մանրամասն
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Լիլիթ. Բարև ձեզ, ես ունեմ 1 տարեկան երեխա, շուտով կծնվի նաև երկրորդ երեխան: Խնդրում եմ ասեք, արդյո՞ք ես կստանամ երեխայի խնամքի նպաստ, և որքա՞ն կլինի միանվագ ստած գումարը: Նշեմ նաև, որ ես ունեմ 10 ամսվա աշխատանքային փորձ, սակայն այժմ ֆիզ. արձակուրդի մեջ չեմ: Ուղղակի գիտեմ, որ վերջերս քննարկվում էր նաև չաշխատող մայրերին երեխայի ամսական նպաստ տալու հարցը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ա/Ձ-ի տարեկան եկամուտների հայտարարագիր

Արփինե. Հարգելի հաշվապահներ, Ա/Ձ-ի տարեկան եկամուտների պարզեցված ձևում արդյոք ծախսագրվու՞մ են եկամտահարկի 11%-ը և սոց. մուծումները, ինչպես նաև այն ամիսների համար, երբ եկամուտ չի ունեցել, անձնական նվազեցում չի՞ կատարվում: Եկամտահարկը ծախսագրվու՞մ է տարեկան եկամուտների հայտարարագրում: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Բանկային փոխանցման վերաբերյալ

Արմեն. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում: Կազմակերպությունը վճարել է մատակարարին 3560000 դրամ գումար: Վճարումը կատարել է դրամարկղից, սակայն բանկի միջոցով մուտքագրել է մատակարարի բանկային հաշվին: Դիտվու՞մ է արդյոք դա որպես բանկային փոխանցում, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն գործում է 2010-ի հոկտեմբեր ամսից

Էդգար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ա/Ձ-ն գործում է 2010թ. հոկտեմբեր ամսից, աշխատում եմ միջնորդավճարով, ստանում եմ միջնորդավճար, փոխանցել եմ միայն սոց. վճարները (5 000 դրամ ամսական), բայց հարկային փոխանցումներ չեմ կատարել: Խնդրում եմ ինձ ասել` միջնորդավճարի քանի՞ տոկոսը ես պետք է փոխանցեմ հարկային և ի՞նչ ժամանակահատվածում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Տարեկան հաշվետվությունների վերաբերյալ

Հրանտ. Բարև բոլորին: Խնդրում եմ ինձ օգնել այսպիսի հարցում: Նախկինում հիմնադրամը հարկային էր ներկայացնում ձև 1 և 2 առանց շահութահարկի: Այժմ, երբ ձև 1 և 2-ը պետք չէ ներկայացնել, հիմնադրամը շահութահարկի ձևը 0-ական պե՞տք է ներկայացնի, թե՞ դա էլ պետք չէ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Եթե կազմակերպությունը կնքում է պայմանագիր

Գայանե. Հարգելի կոլեգաներ, հարցս հետևյալն է. Եթե կազմակերպությունը կնքում է քաղաքացիաիրավական ծառայությունների մատուցման պայմանագիր ֆիզ. անձի հետ 3 ամսով և 1 ամիս անց վճարում է 30 տոկոս կանխավճար, իսկ ժամկետի վերջում` մնացած գումարը, որևէ խնդիր կառաջանա՞ արդյոք, եթե բոլոր պահումները կատարվի վերջում: Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվարկվում է մաշվածություն

Հելեն. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես դպրոցի հաշվապահ եմ: Ուզում եմ իմանալ՝ հիմնական միջոցների մեջ մտնող գրականության (գեղարվեստական) մաշվածք հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի նպաստ

Աննա. Հարգելի հաշվապահներ, կխնդրեի պատասխանել, եթե ես աշխատանքի եմ եղել սեպտեմբերի 1-ից, ապա երեխայի խնամքի նպաստը սեպտեմբեր ամսի համար պե՞տք է ստանամ, թե՞ ոչ: Ես 2009-ի սեպտեմբերի մեկից մինչև 2010-ի սեպտեմբերի մեկը եղել եմ ֆիզ արձակուրդում, սեպտեմբերի 1-ից դուրս եմ եկել աշխատանքի և հիմա նորից 2011-ի ապրիլի 1-ից գնում եմ ֆիզ. արձակուրդ, կխնդրեի ասել` ինչպես են հաշվելու իմ ֆիզ. արձակուրդի գումարը (իմ աշխատավարձը պահումներով կազմում է 62000 դրամ):
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանք համատեղությամբ

Anush. Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք ՍՊԸ տնօրենը կարող է աշխատել համատեղությամբ: Եթե այո, ապա թե աշխատանքային պայմանագրում, և թե գրքույկի մեջ պե՞տք է նշվի, որ աշխատանքի է անցնում համատեղությամբ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Քանի՞ օր արձակուրդ է տրամադրվում աշխատողին

Սյուզի. Խնդրում եմ պատասխանեք հարցիս: Ինչպե՞ս հաշվել ամենամյա արձակուրդը, եթե աշխատողն աշխատում է 5 աշխատանքային օրով, յուրաքանչյուր օրը 4 ժամ: Քանի՞ օր է հասնում նրան արձակուրդ 1 տարվա համար: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսի ճանաչում

Լիլիթ. Խնդրում եմ պատասխանել, եկամտահարկի եռամսյակային հաշվարկներում առանց հիմնավորող փաստաթղթերի վճարում [22] տողում ներկայացված գումարը և նրա համար հաշվարկված 11% եկամտահարկի գումարը տարեկան եկամուտների մասին հայտարարագրում կարո՞ղ ենք ծախս ճանաչել, թե ոչ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Ella. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս: Այն շատ շտապ է: Կազմակերպությունը աշխատող է ընդունել 01.04.09թ, ազատվել է աշխատանքից 30.12.10թ, արձակուրդ չի գնացել,կազմակերպությունը աշխատում է 5 օրյա ռեժիմով: Ինչպե՞ս կարող եմ վերջնահաշվարկ կատարել, եթե ամսական աշխատավարձը 50000 դրամ է:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կատարվում են պահումներ

Հասմիկ. Խնդրում եմ, պատասխանեք: Նոր փոփոխություններից ելնելով` արդյո՞ք վերջնահաշվարկից կատարվում են պահումներ` սոց. և եկամտահարկ: Խոսքս միայն վերջնահաշվարկի մասին է` առանց աշխատավարձի: Ասեմ, որ ոչ մի անգամ արձակուրդ չի գնացել: Խնդրում եմ պատասխանել շտապ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Երբ ֆիզ. անձի գույքի հանդեպ իր սեփականության իրավունքը դադարում է

Սիրանուշ. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: Երբ ֆիզ. անձի գույքի հանդեպ իր սեփականության իրավունքը դադարում է, և այն փոխանցվում է իրավաբանական անձին, ֆիզ. անձի` նախկինում չկատարած հարկային պարտավորությունները արդյո՞ք փոխանցվում է նոր սեփականատիրոջը` իրավաբանական անձին: Եվ հակառակը, իրավաբանական անձի չկատարած հարկային պարտավորությունները փոխանցվու՞մ են ֆիզ անձին: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կոմունալ վճարների կատարում վարձակալության դեպքում

Արմեն. Բարև Ձեզ: Կազմակերպությունն աշխատում է ԱԱՀ-ով: Ֆիզիկական անձից վարձակալել է շինություն: Կոմունալ վճարներն անհրաժե՞շտ է անվանափոխել ՍՊԸ-ի անունով, որպեսզի ճանաչվի ծախս, թե՞ դրա կարիքը չկա: Եթե չկա, մատակարարի կողմից ստանալով հաշիվը ֆիզ անձի անունով` ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարել, թե՞ ֆիզ անձը վճարի ու հետո ստանա գումարը ՍՊԸ-ից: Շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Տարածքի վարձակալության պայմանագիր

Արփինե. Ողջույն բոլորին, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. 2 ՍՊԸ միջև կնքված տարածքի վարձակալության մասին պայմանագիրը հարկային տեսչությունում հիմք կարո՞ղ է հանդիսանալ հասցեափոխության համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հարկային հաշիվների` առաքման գրքում գրանցում

Andranik. Համաձայն ՀՀ կառավարության 30 դեկտեմբեր 2010թ. թիվ 1770-Ն որոշման 1. կետի 2) ա. ենթակետի, այն է` և նույն որոշման 1. կետի 2) բ ենթակետի այն է` էլեկտրոնային հարկային հաշիվները առաքման գրքում չեն գրանցվում: Հարց` ընկերությունը ունի էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքում և միաժամանակ թղթային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքում, արդյո՞ք ընկերությունը էլեկտրոնային եղանակով դուրս գրված հարկային հաշիվներով առաքումը գրանցվում է տեղափոխվող և առաքվող ապրանքների գրանցման գրքում:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի վերաբերյալ

ԱՆՆԱ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Արդյո՞ք պետք է ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության գումարները ներառենք ԱԱՀ-ի հաշվարկի 16Ա սյունակում: Եթե կազմակերպությունը վճարել է պարտադիր ապահովագրության գումարը և ստացել հաշիվը, համարվու՞մ է այդ ծառայությունը ձեռք բերված:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀՀՄՍ 39

Նունե. Հարգելի հաշվապահներ, եթե կարող եք օրինակով մեկնաբանել ՀՀՄՍ 39-ի մեջ ներկայացված արդյունավետ տոկոսադրույքի մեթոդը և ակտիվի կամ պարտավորության ամորտիզացված արժեքները, կխնդրեի գրել: Կամ ընդհանրապես, եթե կցանկանայիք քննարկել հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտները, կխնդրեի գրել nune.1987 շնիկ mail.ru հասցեին: Ստանդարտները կարող եմ ուղարկել: Կարծում եմ, ընդհանուր քննարկումը ավելի արդյունավետ կլինի: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպությունը գնել է մեքենա

Hripsime. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ասեք, եթե կազմակերպությունը գնել է մեքենա և այն դեռևս չի օգտագործել, կարելի՞ է արդյոք հաշվարկել ամորտիզացիա և այդ գումարը նվազեցնել շահույթից:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Սահմանային չափերի մասին հաշվետվություն

Կարեն. Խնդրում եմ օգնեք: Ավտոտեխսպասարկման կայանի գործունեության սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին հաշվետվությունը ներկայացվում է ամսեկա՞ն, թե՞ եռամսյակային:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք ճիշտ է հաշվարկը

Ստելլա. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնեք մի հարցում, հատկապես նրանք, ովքեր լավ իրազեկված են այսպիսի իրադրություններից: Ես պետք է ստանամ ֆիզարձակուրդի գումար, որի հաշվարկման կարգը ինձ շատ զարմացրեց: Ըստ նոր ընդունված օրենքի հիմա աշխատավարձի միջինը հաշվում են` վերցնելով ամբողջ տարվա (12 ամսվա) աշխատավարձը և աշխատանքային օրերի քանակը: 1. Խնդրում եմ ասեք, ճի՞շտ է, որ այն ամիսները, որոնց ընթացքում ես ունեցել եմ բյուլետեն, հաշվարկվում են կիսատ և աշխատավարձի միջինը հաշվարկելիս այդ ամիսները դուրս են մնում: Ես աշխատել եմ ուղիղ մեկ տարի և գնացել ֆիզ. արձակուրդ, այսինքն 12 ամսվա միջինը հաշվելիս նրանք հանել են իմ բյուլետենով ամիսները և ամառային արձակուրդի 2 ամիսները: Մնացած 6 ամսվա գումարի միջինն են հանել: 2. Բացի այդ գումարները, հաշվարկից դուրս են եկել նաև այդ ամիսների ընթացքում իմ աշխատած օրերի քանակը: (Ապրիլին ես ունեցել եմ 1 շաբաթվա բյուլետին, հաշվելիս միջինը, նրանք այդ ամիսը համարել են կիսատ և հանել հաշվից): Բայց չէ՞ որ նրանք ինձ վճարել են այդ մի շաբաթվա համար: 3. Խնդրում եմ ինձ որևէ օրինակով բացատրեք, թե ինչ է կատարվում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

“Հարկերի մասին օրենքի” 11.1 հոդված

ՆՈՆԱ. Հարգելի մասնագետներ, կարո՞ղ եք բացատրել ինձ "Հարկերի մասին օրենքի" 11.1 հոդվածի այս նախադասությունը` "անձը, որը պատկանում է անձանց խմբին, որին պատկանում է տվյալ իրավաբանական անձը", ինչ է նշանակում: