Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիվանդության նպաստի ստացում 2 աշխատավայրից

Անի. Բարև ձեզ: Եթե ես աշխատում եմ համատեղությամբ, կարո՞ղ եմ 2 աշխատավայրից էլ հիվանդության նպաստ ստանամ: Եվ արդյո՞ք 2 աշխատավայրում էլ նույն սկզբունքով պետք է հաշվարկվի նպաստը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը չի օգտվել արձակուրդի իրավունքից

Արևիկ. Եթե աշխատողը ընդունվել է աշխատանքի 2009թ. և ընդհանրապես չի վերցրել արձակուրդ և ուզում է 2012-ին գնա, արդյոք ո՞ր տարվանը կարող ենք տալ:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ գործունեության դադարեցման / լուծարման հետ կապված

Արման. Հարգելի կոլեգաներ, ի՞նչ նոր փոփոխություններ են եղել ԱՁ գործունեության դադարեցման / լուծարման հետ կապված:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել

Lilit. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Ես զբաղվում եմ մեծածախ առևտրով: Շրջանառությունը փոքր է` ամսական 50 000-100 000 դրամ: ՀԴՄ չեմ տպում, ապրանքը գնում եմ շուկայից երկկողմանի գնման ակտով և հանձնում խանութներին Հ/Ֆ-ով: Խնդրում եմ ասեք` ամսական, եռամսյակային և տարեկան ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնել:
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սահմանային չափերի ցուցանիշների մասին հայտարարություն

Լիանա. Մինչ արտոնագրային վճարին անցնելն եռամսյակը մեկ անգամ ներկայացնում էինք հայտարարություն ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեության համար սահմանային չափերի ցուցանիշների մասին: Ո՞վ կարող է հուշել` հաշվետվության այս ձևը պահպանվել է, թե՞ նոր ինչ-որ բան կա: Շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցում լիզինգի դեպքում

Anonimus. Բարև ձեզ: Ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ օգնել հասկանալու, թե լիզինգով ձեռք բերված ավտոմեքենայի համար ինչպես է ԱԱՀ-ն հաշվանցվում (դա ի՞նչ է իրենից ներկայացնում), և ինչու՞ ՀՀ-ում ֆինանսական լիզինգի դեպքում հնարավոր չէ դա անել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պահեստամասերի ներմուծում և վաճառք

Արսեն. Մեր ընկերությունը ներմուծել է գյուղտեխնիկայի պահեստամասեր, որոնց մաքսային ԱԱՀ զրո տոկոս է, եթե մեր ընկերությունը վաճառի պահեստամասերը այլ ընկերության, այդ ժամանակ մենք ԱԱՀ վճարու՞մ ենք, թե՞ ոչ: Եթե այո` խնդրում եմ ասեք, եթե մեր ընկերությունը աշխատում է առանց ԱԱՀ, նույնպե՞ս պետք է վճարի:
.Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Վարսավիրական ծառայությունների մատուցում

Գայանե. Բարև Ձեզ, ցանկանում եմ գրանցել ԱՁ և մատուցել վարսավիրական ծառայությոուններ, կցանկանայի իմանալ` ինչ քայլեր են անհրաժեշտ այն գրանցելու համար: Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա, եթե վարսավիրանոցում մատուցելու են կոսմետոլոգիական ծառայություններ Գերմանիայից ներմուծված սարքավորումների միջոցով:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Խոտան արտադրանքի դուրսգրում

Ս. Հ.. Հարգելի գործընկերներ, ընկերությունում կա խոտան պատրասրի արտադրանք, որը ընկերության արտադրածն է և խոտան է դարձել ժամանակի ընթացքում: Արտադրանքը սննդային է: Այժմ ընկերությունը պատրաստվում է ազատվել նշված արտադրանքներից: Ի՞նչ հարկային պարտավորություններ հնարավոր է առաջանան դրա կապակցությամբ, հատկապես ԱԱՀ-ի գծով: Եթե հնարավոր է, նաև ներկայացրեք այն հարկային կամ այլ հոդվածները, որը կառնչվի այս գործին: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Փոխառության վերադարձ հիմնադրին

Anna. Հարգելի հաշվապահներ, հարցս հետրյալն է: Եթե հաշվարկայից հաշվից գումար է ելքագրվում և վերադարձվում հիմնադրին որպես անտոկոս փոխառության վերադարձ, ես այդ գումարը 252 հաշվից պե՞տք է ձևակերպեմ դրամարկղ 251 հաշվին, նոր ձևակերպեմ անտոկոս փախառության վերադարձ, թե՞ կարող եմ միանգամից 252 կրեդիտ 513 դեբետ: Եվ ո՞ր օրենքով է դա կարգավորվում: Հարցս շտապ է: Շնորհակալ կլինեմ բոլոր պատասխանների համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Տրանսպորտային միջոցի վարձակալություն

ԳՈՀԱՐ. ՍՊԸ-ն, որը անժամանակ դադարեցրել է իր աշխատանքային գործունեությունը, իրեն սեփականության իրավունքով պատկանող բեռնատար ավտոմեքենան տալիս է վարձակալության: Իրավունք ունի՞ արդյոք: Եթե այո, խնդրում եմ ուղարկեք վարձակալության պայմանագրի օրինակ gohzohrabyan շնիկ mail.ru էլ. հասցեին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Մի քանի հարց ԱՁ – ների վերաբերյալ

Կարեն. Հարգելի հաշվապահներ, մի քանի հարց ԱՁ - ների վերաբերյալ: ԱՁ - ն գրանցվել է և միակ աշխատողը հանդիասում է ԱՁ - ն: Գրանցվելու համար պե՞տք է անհատական հաշվի բացման հայտ ներկայացնել և ստաժի հաշվետվություն: ԱՁ - ն գրանցվելով` արդեն իսկ չի՞ համարվի գրանցված աշխատող: ԱՁ - ի եկամատահարկի և սոցի հաշվետվությունը եռամսյակայի՞ն է ներկայացվում, թե՞ տարեկան միայն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Վերջնահաշվարկի արտացոլում հաշվետվության մեջ

Նարինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ հնարավորինս շտապ օգնեք ինձ: Ես սկսնակ եմ, կատարել եմ վերջնահաշվարկ, պահել եմ միայն եկամտահարկ, տվյալ եռամսյակի եկամտահարկի և սոցվճարի հաշվետվության մեջ պե՞տք է արդյոք երևա այդ գումարը: Եթե այո, ապա սոց. վճարի հաշվետվության մեջ դրա դիմաց ինչպե՞ս եմ լրացնելու: Եվ աշխատողների քանակը ի՞նչ եմ գրելու, եթե աշխատողն ազատվել է ամսի 1-ով: Շատ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստի հաշվարկ

Կարինե. Բարև ձեզ: 2012թ. օգոստոս ամիսն էլ ներառյալ կլրանա 12 ամիսը, ինչ աշխատում եմ դպրոցում որպես մանկավարժ և ամսական ստանում եմ 92 000 դրամ աշխատավարձ: Ֆիզ. արձակուրդ գնալու եմ հոկտեմբեր ամսվա կեսից, սակայն սեպտեմբեր ամսին իմ աշխատավարձը կնվազի` հասնելով 50 000 դրամի: Արդյո՞ք դա կազդի ֆիզ. արձակուրդի համար նախատեսված 140 օրվա համար տրվող գումարին, և մոտավորապես ինչքա՞ն գումար կկազմի: Նախօրոք շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք Ա/Ձ-ն հրաժարվել ամսական սոց. վճարները կատարելուց

Gohar. Կարո՞ղ է արդյոք Ա/Ձ-ն հրաժարվել ամսական սոց. վճարները կատարելուց: Եթե այո, ապա ի՞նչ պետք անի Ա/Ձ դրա համար: Եվ արդյո՞ք տվյալ պարագայում խնդիրներ են առաջանում ստաժի հետ կապված: Շնորհակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Գիշերային աշխատանքի վարձատրությունը

Irina. Բարև Ձեզ, ես կցանկանայի ինձ օգնեք գիշերային աշխատաժամանակի հետ կապված հաշվարկի հարցում: Ինչպե՞ս են հաշվարկում գիշերային աշխատողի ժամերը, արդյո՞ք հնարավոր է մեկ աշխատողն աշխատի ամեն օր միայն գիշեր, իսկ շաբաթ և կիրակի օրերին աշխատողների ժամերը ինչպես են հաշվարկում և գիշեր, և ցերեկ: Կանխավ անչափ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվանցման վերաբերյալ

Արսեն. Հարգելի հաշվապահներ, մի այսպիսի հարց ունեմ. կազմակերպությունը ձեռք է բերել 500 հզ. դրամի ապրանք + ԱԱՀ 100 հզ, որից 300 հզ.-ը (ԱԱՀ-ն 60 հզ) օգտագործել է իր կողմից կատարված շինարարական աշխատանքներում: Կազմակերպությունը 60 հզ. ԱԱՀ-ն կարող է հաշվանցել, իսկ մյուս 40 հզ. ԱԱՀ-ն կհաշվանցի այն ժամանակ, երբ մյուս մնացած մասը ծախս ցույց կտա, թե՞ որոշ ժամանակ հետո 40 հզ ԱԱՀ-ն կարող է ամբողջությամբ ծախս ցույց տալ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Մեքենայի գույքահարկի վճարում

Վահե. Ողջույն: Եթե իմ մեքենան գրանցված է Վանաձորում, այսինքն մեքենայի տեխ. անձնագրում նշված է Վանաձոր, ես կարո՞ղ եմ արդյոք մեքենայի գույքահարկը վճարել Երևանում: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիմնական աշխատողի փոխարեն ընդունվել է փոխարինող

Լիլիթ. Եթե հիմնական աշխատողի փոխարեն, ով ներկա պահին գտնվում է մասնակի վճարովի արձակուրդում և աշխատանքի է վերադառնալու 2013թ. ապրիլին, աշխատանքի է ընդունվել ժամանակավոր աշխատող, ով գնացել է ֆիզարձակուրդ, վերջինս կարո՞ղ է մինչև երեխայի 2 տարին լրանալը` 2014թ.մայիս, գտնվել մասնակիում, եթե իր հետ պայմանագիրը լրանում է հիմնական աշխատողի վերադառնալու պայմանով` 2013թ.-ի ապրիլ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային ստաժի վերաբերյալ ձևաթղթի հանձնում

Armine. Հարգելի հաշվապահներ, ինձ կհուշե՞ք, թե որտեղ (այսինքն որ սոց-ում) պետք է հանձնել աշխատողի ստաժի հաշվետվությունը, եթե կազմակերպությունը գրանցված է Նոր-Նորքի ՀՏ-ում: Նախապես շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնական միջոցների հաշվառում

Էդգար. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք, հնարավո՞ր է արդյոք ընկերության հիմնական միջոցներ (բացառությամբ շենք/շինությունների) հաշվառել սկզբնական արժեքով, իսկ շենք/շինությունները հաշվառել վերագնահատման արժեքով:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գիրք վարելու վերաբերյալ

Հայկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք. ԱԱՀ չվճարող կազմակերպությունը, որը կանխիկով գործառնություններ չի կատարում, կարո՞ղ է արդյոք դրամարկղային գիրք չունենալ: Նախապես շնորհակալ եմ, ու եթե կարող եք, օրենքի հղում արեք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Հաշվարկվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստ

Արթուր. Բարև Ձեզ: Հարգելի ընկերներ, ծանոթ եմ համապատասխան օրենքին և հրահանգին, սակայն ուզում եմ Ձեր կարծիքն իմանալ. ենթադրենք 10 աշխատանքային օր հաշվարկվել է ժամանակավոր անաշխատունակության նպաստ և այն վճարվել է տվյալ ամսվանն հաջորդող ամսում: Հիմա հաշվետվությունն ինչպե՞ս է պետք լրացնել, այսինքն ծախսն արտացոլել այն ամսվան համապատասխան սյունակում, որի ընթացքում գտնվել է ժամանակավոր անաշխատունակության մեջ, թե՞ այն ամսվան համապատասխան սյունակում, որի ընթացքում կատարվել է վճարումը:
.ԱյլՀարց ու պատասխան

Դադարեցված գործունեության վերսկսում

Lilit. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք օգնել: Եթե կազմակերպությունը կամ ԱՁ-ն, որը իրականացնում է մանրածախ առևտուր, դադարեցրել է իր գործունությունը շուրջ 2 ամիս, սակայն անհրաժեշտություն է առաջանում նորից գործունեություն ծավալելու և իրականացնելու մեծածախ առևտուր, այս դեպքում ի՞նչ պետք է անել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

16 տարին չլրացած քաղաքացին կարո՞ղ է արդյոք աշխատել

Ani. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարց ունեմ, որի համար շտապ պատասխան եմ ակնկալում: 16 տարին չլրացած քաղաքացին կարո՞ղ է արդյոք աշխատել: Ի՞նչ հիմքեր են պետք կամ թույլտվություն նրան աշխատանքի ընդունելու համար: Կանխավ շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գերավճարի հաշվանցում

Արփինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ Ձեզ օգնեք հետևյալ հարցում` եթե կազմակերպությունը ունի գերավճար մի հարկատեսակի գծով, կարո՞ղ է դա օգտագործել մեկ այլ հարկային պարատավորությունը մարելու համար:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը ազատման դիմում է ներկայացրել

Հռիփսիմե. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե աշխատողի պայմանագրային ժամկետը չի լրացել, և նա ազատման դիմում է ներկայացնում գործատուին, ո՞ր հոդվածն է գործում, և մեկ հարց ևս` արդյո՞ք նրա հետ վերջնահաշվարկ կատարելու համար պետք է այդ 1 աշխատողի համար լրացվի առանձին աշխատանքային տաբել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Երբ շուկայից գնման ակտով ապրանք է ձեռք բերվել

NAIRA. Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է` երբ շուկայից գնման ակտով ապրանք է ձեռք բերվել, որի դիմաց վճարվել է 11% եկամատահարկ, կասե՞ք ինձ` այս դեպքում ապրանքի ինքնարժեք որ թիվն է հաշվարկվում` առա՞նց եկամտահարկի, թե՞ եկամտահարկով: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Երբ կազմակերպությունը առաքում է իր սեփական արտադրանքը

Արման. Հարգելի կոլեգաներ, երբ կազմակերպությունը իր սեփական արտադրանքը առաքելու համար հարկային հաշվում առանձնացնում է այդ ծառայության արժեքը` նշելով ԱԱՀ, արդո՞ք դա ճիշտ է, թե՞ անհրաժեշտ է ՀՏ ներկայացնել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարություն, քանի որ փաստորեն կազմակերպությունը զբաղվում է ավտոտրանսպորտային գործունեությամբ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հաշվարկված աշխատավարձի` ծախս ճանաչում

Tigran. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ասեք, թե որ հաստիքի աշխատավարձը որ ծախսի մեջ է մտնում` 1.Արտադրամասի պետ 2.Վարպետ 3.Բանվոր օժանդակ 4.Բանվոր խոտան Նախօրոք շնորհակալություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Փոխանակման գործարքի ժամանակ դուրս են գրվել հարկային հաշիվներ

Ռոբերտ. Հարգելի գործընկերներ, փոխանակման գործարքի ժամանակ դուրս են գրվել հարկային հաշիվներ երկու կողմերի կողմից էլ` առանձնացված ԱԱՀ գումարով: Սակայն, քանի որ սա փոխանակման գործարք է, և առկա չէ վճարում հաշվի դիմաց, հաշվում առանձնացված ԱԱՀ-ն ենթակա չէ հաշվանցման: Արդյո՞ք այդ գումարը միացվում է ձեռքբերված ապրանքի ինքնարժեքին:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն զբաղվելու է հագուստի մանրածախ առևտրով

Մերի. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնեք: Նորաբաց ԱՁ-ն զբաղվելու է հագուստի մանրածախ առևտրով: Հագուստը ներկրվում է Հայաստան արտերկրից, որտեղ ինչ որ վճարված գումարը հավաստող կտրոնների նման բաներ են տալիս, բայց դա բնականաբար հիմնավորող փաստաթուղթ չի լինի ձեռքբերված ապրանքի, այսինքն 11% եկամտահարկի հարց կա այստեղ, այնպես չէ՞: Իսկ մնացած մասով սովորական հաշվետվություններ են արդեն` ամսական ՀԴՄ-ի կտրոնների մասին տեղեկանք, սոց. վճար 5000 դրամ, 1% նվազագույն վճար, ինչպես նաև սոց.ապ. ներկայացվող անհատական հաշվի բացման հայտի և ստաժի թղթերը, այնուհետեև արդեն ԱՁ-ի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ, սոց. վճարների տարեկան հայտարարագիր, և իհարկե վերը նշված 11% չհիմնավորված փաստաթղթերով ձեռքբերման դեպքում եռամսյակաին եկամտահարկի հաշվետվությունները: Ամբողջակա՞ն է արդյոք թվարկածս, թե՞ ինչ-որ բան տվյալ ոլորտին առնչվող հարկային դաշտից դուրս է մնացել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արձակուրդի իրավունքից օգտվելուց հրաժարվելու դեպքում

Kristine. Իսկ ես կարո՞ղ եմ ֆիզ. արձակուրդի բյուլետենը չներկայացնել և մինչև վերջ գնալ աշխատանքի և ստանալ աշխատավարձ: Միայն երբ երեխան ծնվի, վերցնել հերթական արձակուրդ և հետ վերադառնալ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկում ժամանակաշրջանը պակաս է նշվել

Էմմա. Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես աշխատել եմ հագուստի խանութում մոտ 5 տարի (11.09.2007 - 31.05.2008թթ. և 01.09.2008 - 15.03.2011թթ.) և միայն 16 օր եմ արձակուրդ գնացել, որի համար էլ, ցավոք, չի վճարվել արձակուրդային վճար: Աշխատանքից իմ կամքով ազատվելուց հետո պարզվեց, որ իմ աշխատանքային գրքույկում նշված է, որ տվյալ խանութում աշխատել եմ ընդամենը 4 ամիս: Այս պահին, բնականաբար, չեմ աշխատում այդ խանութում, արդեն 1 տարուց ավել է: Խնդրեմ, ասեք, ի՞նչ կարող եմ անել:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք անհրաժեշտ է նոտարական վավերացում

Աննա. Անշարժ գույքի վարձակալության պայմանագրի նոտարական վավերացում անհրաժե՞շտ է, թե՞ ոչ: Միայն երկու կողմերի` վարձակալի և վարձատուի ստորագրությունը բավարա՞ր է վարձակալության գումարը ծախս ճանաչելու համար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ գործառնությունների սահմանափակումներ

Arman. ԱԱՀ-ով աշխատող կազմակերպության համար դրամարկղային սահմանափակումները վերբերվում են կանխիկ վաճառքի և առևտրի ընդհահու՞ր գումարի 3 մլն-ին, թե՞ պետք է վաճառքը չանցնի 3 մլն, և առքը առանձին` 3 մլն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Անճշտություն ԱՁ տարեկան հաշվետվության մեջ

Նազիկ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ա/Ձ-ի տարեկան հաշվետվության մեջ թվային անճշտություն եմ թույլ տվել, երկու օր առաջ ստացել եմ նամակ հարկադիրից խոշոր գումարի բռնագանձման մասին, մինչ այդ ոչ մի զգուշացում չի եղել: Ի՞նչ կարող եմ անել:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզ. անձը գիրք է տպագրում և տալիս վաճառքի

Լյուբա. Բարև Ձեզ: Եթե ֆիզ. անձը գիրք է տպագրում և տալիս է վաճառքի այն գրախանութներում, դա ապօրինի ձեռնարկատիրությու՞ն է համարվում: Նա ունի՞ այդ իրավունքը: Ո՞վ է վճարում ստացված եկամտից հարկերը և ինչպե՞ս: Շատ շնորհակալ եմ:
.ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՍՊԸ ցանկանում է վաճառել շինությունը ֆիզ. անձի

Lusin87. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել ինձ մի հարցում: ՍՊԸ-ն ունի շինություն, որն իր սեփականությունն է: Այժմ այն ցանկանում է վաճառել ֆիզ. անձի և նրանից վարձակալել նույն այդ շինությունը: Ի՞նչ օպտիմալ տարբերակով կարելի է այս գործարքն իրականացնել, որպեսզի և մինիմալ հարկեր առաջանան, և, միաժամանակ, լինի օրենքի սահմաններում: Ասեմ, որ ՍՊԸ-ն ԱԱՀ վճարող է: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս ընդունել հաշվապահական փաստաթղթերը

Արմեն. Շատ շտապ է, խնդրում եմ, օգնեք: Սկսնակ հաշվապահ եմ, կազմակերպությունը առաջարկել է վարել իր հաշվապահությունը: Ներմուծող ընկերություն է, ունի և´ մեծածախ վաճառք, և´ մանրածախ: 1. Ինչպե՞ս են ծանոթանում կազմակերպության փաստաթղթերի հետ: 2. Ի՞նչ հարկեր է վճարում կազմակերպությունը: 3. Ինչպե՞ս պետք է ընդունեմ հաշվապահական փաստաթղթերը: Շատ են անհրաժեշտ ձեր խորհուրդները: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Սոցապ ներկայացվող հաշվետվություն ԱՁ կողմից

Հասմիկ. Ներկայացնու՞մ է արդյոք ԱՁ-ն որպես տնօրեն իր մասին հաշվետվություն կամ տիտղոսաթերթ, ստաժի մասին հաշվետվություն: Ունի նաև մեկ աշխատող: Խնդրում եմ պատասխանեք` ինչպես է արվում դա: