Author: Accountant.am

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Չօգտագործված արձակուրդի տրամադրում

Արմինե. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալ հարցս` եթե մեր կազմակերպության աշխատակիցները ունեն 2008 թվից չօգտագործված արձակուրդներ, ապա ես կարո՞ղ եմ այս տարի իրենց արձակուրդ գնալուց ձևակերպում տալ 2008 թվից սկսած ժամանակահատվածի համար: Այսինքն սկսեմ մարել իր չօգտագործված արձակուրդների ժամանակահատվածից: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որքա՞ն կկազմի նպաստը

Աստղիկ. Հարգելի մասնագետներ, ես այժմ 14.06.2012թ. դրությամբ 30 շաբաթական հղի եմ, և ինձ հետաքրքրում է, թե որքան է կազմելու իմ հղիության և ծննդաբերության նպաստը, եթե ես աշխատել եմ ինստիտուտում 10.01.2012թ.-13.03.2012թ. 38 500 դրամ աշխատավարձով, իսկ 01.02.2012թ.-ից մինչ օրս խանութում` 50 000 դրամ աշխատավարձով: Ինչպե՞ս տեսնում եք՝ 1 ամիս և 13 օր աշխատել եմ համատեղությամբ: Անչափ շնորհակալ կլինեմ, եթե ինձ տրվի ճշգրիտ հաշվարկով պատասխան:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ պայմանագիր պետք է կնքել

Դավիթ Դավթյան. Ողջույն: 2 ընկերություն համատեղ օգտագործում են գույքը` ավտոմեքենան: Այսինքն` 1 օր այն կարող է տեղափոխել առաջին ֆիրմայի, 2-րդ օրը` մյուսի արտադրանքը: Այս դեպքում ի՞նչ պայմանագիր պետք է կնքվի 2 ընկերությունների միջև: Խնդրում եմ պայմանագրի ձևը ուղարկել ofdavo շնիկ mail.ru էլ. հասցեիս վրա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կատարել պահումները

Աղավնի. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնեք հետևյալ հարցում: Աշխատողը գնացել է արձակուրդ մայիսի 4-ից, արձակուրդայինը կազմել է 100000/21*20=95238դր., իսկ աշխատավարձը մայիս ամսվա երկու օրվա համար 100000/20*2=10000դր: Խնդրում եմ պատասխանեք, սոց-ի և եկամտահարկի հաշվարկները կատարվում են առանձի՞ն (այսինքն 10000-ից եկամտահարկ չպիտի պահվի և ապահովադրի սոց. չպիտի հաշվարկվի), թե՞ հաշվարկները կատարել եկամուտների հանրագումարից, այսինքն՝ 105238-ից: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Հացի և խմորեղենի արտադրամաս

Մարի. Բարև ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ և խնդրում եմ օգնել հետևյալ հրցում. հացի և խմորեղենի արտադրամասը ի՞նչ հարկով է հարկվում և ի՞նչ վճարներ է կատարում, նախապես շնորակալություն:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված

Արման. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. Ի՞նչ պատասխանատվություն է սահմանված. 1. աշխատաժամանակի տեղեկագիր չվարելու / չլրացնելու համար: 2. աշխատողներին ժամանակին արձակուրդ չուղարկելու համար (արձակուրդի իրավունք ձեռքբերելու տարվանից անցել է 18 ամսվանից ավել ժամանակ, որոշ աշխատողներինը` մի քանի տարի)
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կարող է նախկին տնօրենը ազատվել աշխատանքից

Գուրգեն. Ինչպե՞ս կարող է նախկին տնօրենը ազատվել պետ. ռեգիստրով, եթե ՍՊԸ-ն ներքին կարգով նոր տնօրեն է նշանակել, իսկ նախկինի ազատելու միտք չունի, ի՞նչ փասթաթղթեր են հարկավոր պետ. գրանցումից դուրս գալու համար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ ցանկանում է հիմնադրել ՍՊԸ

Koya-cheya. Հասարակական կազմակերպությունը ծախսերը հոգալու համար ցանկանում է բացել ՍՊԸ և գրանցել իր անունով: Խնդրում եմ ասել` ի՞նչ հարկատեսակով կհարկվի այս դեպքում նորաբաց ՍՊԸ-ն և ի՞նչ չափով կազատվի հարկերից:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստի գումարը գերազանցում է վճարվելիք սոց. վճարի գումարը

Ամալյա. Բարև ձեզ, սիրելի կոլեգաներ: Խնդրում եմ ինձ օգնել: 2012 թվականի մայիսի 2-ից մեր աշխատակիցը գնացել է հղիության և ծննդաբերության արձակուրդի: Վերջինիս նպաստը կազմել է 1 180 000 դրամ, որը գերազանցում է մեր կազմակերպության կողմից մայիս ամվա համար վճարվելիք սոց. վճարի պարտավորությունը 400 000 դրամով: Կարո՞ղ եք ինձ հուշել` ինչ փաստաթղթեր պետք է ներկայացվի հարկային գումարը մնացած մասը ետ ստանալու համար, և նաև եթե դժվար չի` բացատրել, թե որ սյունակում ինչ է պետք գրել: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք գործարքը կհամարվի անկանխիկ

Liana. Եթե ԱՁ-ն չունի բանկում հաշիվ, սակայն բանկի միջոցով, նշելով իր ԱՁ և ՀՎՀՀ և հաշիվ ապրանքագրի համարը, նպատակը` ապրանքի գնում, ձեռք է բերում ապրանք ՍՊԸ-ից 300.000 դրամից ավելի, ապա դա ԱՁ-ի համար կհամարվի՞ անկանխիկ գործարք, թե՞ ոչ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ցանկանում է նվիրատվություն կատարել

Koya-cheya. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք. եթե շահույթ հետապնդող կազմակերպությունը ցանկանում է հասարակական կազմակերպությանը գումար տրամադրել որպես նվիրատվություն կամ բարեգործություն, ապա այդ գումարի չափով արդյո՞ք հարկվում է, եթե այո, ապա որքա՞ն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հաշվարկել աշխատավարձ

Սիրուշ. Հարգելի կոլեգաներ, եթե ՍՊԸ-ի, որի միակ հիմնադիրը տնօրենն է, գործունեությունը դադարեցվում է, և ՍՊԸ-ին պատկանող տարածքը տրվում է վարձով, արդյո՞ք աշխատավարձ տրվում է տնօրենին, թե՞ ոչ: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի վարձատրության վերաբերյալ

manush. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Մեր հիմնարկը պետական ոչ առևտրային կազմակերպություն է: Ունենք համատեղությամբ աշխատող բժիշկներ, որոնք բնականաբար աշխատում են ոչ լրիվ աշխատաժամանակով: Կարո՞ղ ենք նրանց վարձատրել 1 դրույքի համար նախատեսված աշխատավարձով, թե՞ պետք է վճարենք աշխատավարձի կես դրույքի չափով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Խաչբառների շաբաթաթերթի գործունեությամբ զբաղվելու համար

Կարեն. Հարգելիներս, ցանկանում էի իմանալ` խաչբառների շաբաթաթերթի գործունեությամբ զբաղվելու համար ինչ պետք է անել: Գրանցվել եմ որպես ԱՁ, ի՞նչ հարկեր եմ վճարելու:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք վարձակալությունը կարող է դիտվել որպես ձեռնարկատիրական գործունեություն

Վալոդիա. Ֆիզիկական անձը քաղաքացիաիրավական պայմանագրով իր սեփականությունը հանդիսացող մեկից ավելի ավտոմեքենաներ տվել է վարձակալության: Արդյո՞ք դա կարող է դիտվել որպես ձեռնարկատիրական գործունեություն, թե՞ ոչ, և ո՞ր իրավական ակտում կարելի է կարդալ այդ մասին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Փոխկապակցված անձանց վերաբերյալ

Դավիթ Ասատրյան. Եթե ինչ-որ մեկը բան հասկացավ, խնդրում եմ ինձ բացատրեք...
Պ Ա Շ Տ Ո Ն Ա Կ Ա Ն Պ Ա Ր Զ Ա Բ Ա Ն ՈՒ Մ N5 31.01.2011 ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻՆ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
4. Օրենքի 11.1-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ պարբերության համաձայն իրավաբանական անձի փոխկապակցված անձ է համարվում անձը, որի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին տնօրինող անձը կամ անձանց խումբը միաժամանակ տնօրինում է տվյալ իրավաբանական անձի քվեարկող փայաբաժնի 20 տոկոսից ավելին:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եթե ընկերության տնօրենը հանդիսանում է ԱՁ

Դավիթ Ասատրյան. Եթե ընկերության տնօրենը հանդիսանում է ԱՁ, արդյո՞ք երկուսն էլ (թե ընկերությունը և թե ԱՁ) համարվում են ԱԱՀ վճարող:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչքա՞ն կկազմի հղիության և ծննդաբերության նպաստը

Ա. Խնդրում եմ, օգնեք, քանի որ ես մասնագետ չեմ: Ես աշխատում եմ կազմակերպությունում 1,5 տարի՝ 70 000 դրամ աշխատավարձով: Հղիության 2-րդ ամսից /մարտի 1-ից/ աշխատավարձը բարձրացրեցին 120 000 դրամ: Խնդրում եմ ասեք` հղիության ո՞ր ամսում են անցնում դեկրետ, և ինչքա՞ն կկազմի հղիության և ծննդաբերության նպաստը: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Աշխատողն ունի 2 աշխատանքային պայմանագիր

Վիկտորյա. Հարգելի գործընկեր, եթե աշխատողը նույն կազմակերպությունում աշխատում է համատեղությամբ 2 պայմանագրով և որոշում է լուծել 1 պայմանագիրը, այսինքն՝ ազատվել 1 պաշտոնից և շարունակել աշխատանքը մյուս պաշտոնով, արդյո՞ք պետք է կատարել վերջնահաշվարկ և ներկայացնել սոց. հայտ-հաշվետվություն այդ աշխատողի մասով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ավտոմեքենայի մաքսազերծում

Արման. Հարգելիներս, անձնական օգտագործման համար ցանկանում եմ մեքենա ներմուծել Ճապոնիայից, աուկցիոնից: Ի՞նչ փաստաթղթեր / հաշիվ ապրանքագիր, փոխանցման հանձնարարական... / են անհրաժեշտ, որպեսզի մաքսազերծեմ ըստ գնված արժեքի համապատասխան տոկոսի, այլ ոչ շուկայական, ինչպես ընդունված է: Նշեմ նաև մեքենայի տվյալները` MERCEDES-BENZ S600, '97 model, 6.0ltr Petrol, automatic,black, 91,000km, 4 doors, with following extras: AC, PS, CL, PM, PW, ABS,EF, Srs: Կտրամադրեմ ևս լրացուցիչ ինֆորմացիա, եթե ասեք` ինչ է անհրաժեշտ: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Պահումներ աշխատավարձից

Մերի. Բարև ձեզ: Ես աշխատում եմ մետրոյում որպես ԿԿՊ-ի հերթապահ, ամսական աշխատավարձիցս 17000 դրամ են պահում կատարում: Հիմա լսել եմ, որ նաև գույքահարկ է պահվելու: Արդյո՞ք դա ճիշտ է, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքի վերադառնալու դիմում

Աղավնի. Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ օգնեք: Ես գտնվում եմ երեխայի խնամքի արձակուրդում, ուզում եմ վերադառնալ աշխատանքի, ի՞նչ տեքստով դիմում պետք է գրեմ, և պե՞տք է արդյոք հրաման տրվի իմ` աշխատանքի վերադառնալու վերաբերյալ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչի՞ համար է ծառայությունների մատուցման պայմանագիրը

Մեսրոպ. Հարգելի հաշվապահներ, մի դժվար հարց տամ :) Ինչի՞ համար է ծառայությունների մատուցման պայմանագիրը: Նկատի ունեմ` եթե կողմերի միջև վստահություն կա, և ամեն ինչ պայմանավորվում է բանավոր, օրենսդրական տեսանկյունից պայմանագրի ինչ-որ անհրաժեշտություն կա՞: Նկատի ունեմ` դրա հետ կապված վարչական տույժեր, կամ պարտադի՞ր է դա:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

ԱՁ-ն ունի 2 աշխատող վարսավիր

Մերի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: ԱՁ-ն ունի 2 աշխատող վարսավիր, որոնք աշխատում են շաբաթը 6 օր, ընդ որում` նրանցից մեկի համար հանգստյան օր է համարվում չորեքշաբթին, մյուսի համար` հինգշաբթին: Կարո՞ղ եմ արդյոք ես հաշվարկային տեղեկագրում լրացնել իրենց համար բոլոր 6 օրերը 8 ժամ, ստացվում է շաբաթական 48 ժամ, վճարել նորմալ սահմանված աշխատավարձ, և միայն տոնական ու հիշատակի օրերին աշխատածի համար վճարեմ օրեկանի կրկնակիի չափով: Խախտում արած չե՞մ լինի արդյոք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպությունը փոխել է իրավաբանական հասցեն

Նարինե. Եթե կազմակերպությունը գրանցված է Մաշտոցի հարկայինում, սակայն փոխել է իրավաբանական հասցեն, որն այժմ Կենտրոն համայնքում է, հնարավո՞ր է արդյոք սոցապ ներկայացվող անհատական հաշվի մասին հայտը ներկայացնել օրինակ Կենտրոն սոցիալական ապահովվածության տարածքային գրասենյակ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկում ավտոմեքենայի վաճառքի դեպքում

Արթուր. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին: 1. Հանդիսանալով ֆիզ. անձ 2011թ.-ին վաճառել եմ անձնական օգտագործման 2 ավտոմեքենաս և գնել եմ նորը: Հիմա ուզում եմ վաճառել ավտոմեքենաս, պե՞տք է ԱԱՀ մուծեմ 2. Եթե ավտոմեքենան ձևակերպեմ նոտարական նվիրատվության պայմանագրով, արդյո՞ք ԱԱՀ-ի մասով հարկային պարտավորություններ կառաջանան 3. Նվիրատվություն ստացողը, հանդիսանալով ֆիզ. անձ, ունի՞ ԱԱՀ մասով կամ որևէ այլ հարկային պարտավորություններ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկում տույժերի նկատմամբ

Սոնա. Կազմակերպությունը վճարել է 100000 հազ. դրամ ծառայությունների դիմաց և 48500 առաջացած տույժեր: ԱԱՀ-ով է աշխատում մեր կազմակերպությունը: Ասացեք խնդրում եմ, տույժերի՞ց էլ պիտի ԱԱՀ մուծեմ պետությանը: Որտե՞ղ կարող եմ կարդալ դրա մասին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Վաճառքի գնի սահմանում

Սամվել. Իմ սեփական արտադրանքի ինքնարժեքը ինձ վրա նստել է 480 դրամ, բայց վաճառել եմ 520 դրամ, ենթադրենք, առանց ԱԱՀ: Կա՞ ինչ-որ սահմանափակում գնի նվազագույնի համար, պարտադի՞ր է 20 և ավելի տոկոս ավել գումար դնելը: Ես էլ աշխատում եմ ԱԱՀ-ով: Կամ ապրանք եմ գնել 50 դրամ, վաճառել 55 դրամ, պե՞տք է արդյոք անպայման 20 տոկոսից բարձր գումարել, որպեսզի շահութահարկի խնդիր չառաջանա: Խնդրում եմ շտապ ձեր օգնությունը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Դեկրետային արձակուրդ գնալու վերաբերյալ

Երանուհի. Շատ գովելի է նմանատիպ կայքի առկայությունը: Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պարզաբանել հետևյալ իրավիճակը դեկրետային արձակուրդ գնալու վերաբերյալ` 2010-ին ես աշխատում էի երկու կազմակերպություններում: Առաջինը` հիմնական աշխատատեղս էր, որտեղ ձևակերպվեց դեկրետային արձակուրդս և վճարվեց հասանելիք գումարը, իսկ հետո տրվեց երեխայի խնամքի արձակուրդ: Երկրորդ կազմակերպությունում ես պայմանագրային աշխատող էի և պայմանագիրս մինչև 2011 թիվն էր: Այստեղ ես ներկայացրի համապատասխան փաստաթղթի պատճեն և, հավանաբար, ձևակերպվել է հղիության և ծննդաբերության արձակուրդ, բայց նպաստ չեմ ստացել: Բացի այդ իմ պայմանագիրը չի վերանայվել, և ես ավտոմատ զրկվել եմ այս աշխատատեղից: Հարցերս հետևյալն են` 1.Արդյո՞ք ինձ հասնում էր հղիության և ծննդաբերության նպաստ երկրորդ աշխատատեղից: 2.Արդյո՞ք արվում է վերջնահաշվարկ ոչ հիմնական աշխատատեղում պայմանագրային աշխատողի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո: 3.Նման դեպքում արդյո՞ք իրավասու եմ ես պահանջել հետ վերականգնել ինձ աշխատանքի երեխայի խնամքի արձակուրդից հետո:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հասարակական բարեգործական կազմակերպություն

Gohar. Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպես է վարվում հասարակական բարեգործական կազմակերպության հաշվապահությունը: Ի՞նչ հաշվետվություններ են ներկայացվում: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներկայացվել է 5-օրյա անաշխատունակության թերթիկ

Անուշ. Խնդրում եմ, բացատրելով գրեք: Ամսական աշխատավարձը կազմում է 600 000 դրամ: Կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային գրաֆիկով: Տվյալ ամսվա աշխատանքային օրերի թիվը կազմում է 20 օր: Ներկայացվել է 5-օրյա անաշխատունակության թերթիկ աշխատանքային օրերի համար: Պահանջվում է հաշվարկել ամսական համախառն եկամուտը, աշխատողի եկամտահարկը, սոց. վճարները:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի

Աննա. Մեր կազմակերպության առաքման վայրից որոշ քանակությամբ ապրանքներ տեղափոխել ենք ուրիշի տարածք և հանձնել պահպանության: Նշված տեղափոխումը օրենքով սահմանված ձևով գրանցված է առաքումների գրքում, կա ուղեկցող փաստաթուղթ, հ/ֆակտուրա, համապատասխան գրառումներով և ի պահի պայմանագիր: Հակառակ գործողությունը, այսինքն, պահպանության վայրից դեպի մեր կազմակերպության տարածք, ի՞նչ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Համակարգչային ծառայությունների մատուցում

Ռոզա. Բարև ձեզ: Ես ցանկանում եմ բացել համակարգչային ծառայությունների մատուցման գրասենյակ, բայց չգիտեմ, թե ինչ իրավական ձևով կարող եմ գրանցվել և ինչ հարկերով պիտի հարկվեմ: Եթե դժվար չէ, խնդրում եմ ինձ ճիշտ ուղղություն ցույց տալ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՍՊԸ հրատարակում է ամսագիր

Գոհար. Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցին. ՍՊԸ-ն գտնվում է ՓՄՁ դաշտում, հրատարակում է ամսագիր և ինքն էլ իրացնում: Սակայն այժմ ունի նաև տպարան և ինքն էլ հենց իր ամսագրերը տպագրում է: ՀԴՄ բնականաբար չունի, բայց իմ կարծիքով առաքման գիրք պետք է ունենա: Արդյո՞ք ճիշտ եմ ես: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ռուսաստանի հարկային օրեսնդրությունը

Suzi. Ողջույն բոլորին: Խնդրում եմ եթե կարող եք, հուշեք, թե որտեղից կարող եմ գտնել Ռուսաստանի հարկային օրենքները և ստանդարտները, կամ կա՞ Հայաստանում որևէ մի հաստատություն, որտեղ անց են կացվում սեմինարներ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱԱՀ-ի վերադարձի կամ հաշվանցման դիմում

Սամվել. Արտահանել ենք սեփական ատադրության արտադրանք և միաժամանակ` ժամանակին ներմուծված ապրանք, տվել են մի քանի հայտարարագիր: Արտադրանքի համար առանձին, ապրանքի համար առանձին: Հարցս հետևյալն է` երբ ներկայացվի զրոյական դրույքաչափով գործարքի ԱԱՀ-ի վերադարձի կամ հաշվանցման դիմում, պետք է նշել միայն սեփակա՞ն արտադրանքի մաքսային արժեքի 20 տոկոսը վերդարձման կամ հաշվանցման համար, թե՞ նաև այն ապրանքների (խողովակ ու մի քանի այլ սարքավորում), որոնք նունյպես արտահանվել են, բայց Հայաստանի արտադրանք չեն, և դա ես գնել եմ ֆիզ. անձից գնման ակտով, առանց ԱԱՀ-ի: Խնդրում եմ, եթե հնարավոր է, տալ նաև օրենքին հղում, թե չէ յուրաքնաչյուր տեղյակ կարծիք հետաքրքիր է:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ամենամյա արձակուրդի տրամադրում

Գայանե. Հարգելի գործընկերներ, ԱՕ-ի 164-րդ հոդվածից կարելի՞ է հետևություն անել, որ աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը պարտադիր է տրամադրել անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալու հենց հաջորդ օրը:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ստուգման ակտով արձանագրված գումարների ձևակերպում

Նանա. Հարգելիներս, 2012թ. ստուգման ակտով արձանագրվել է շահութահարկ` X դրամ, տուգանք` Y դրամ, տույժ` Z դրամ, ինչպես նաև եկամտահարկ, եկամտահարկի գծով տույժ և տուգանք: Ինչպե՞ս պետք է ձևակերպեմ այս գումարները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողի` աշխատանքից ազատում

Աննա. Խնդրում եմ օգնել ինձ: Հիմանական աշխատողի վերադառնալուց հետո փոխարինող աշխատողին, որը գտնվում է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, ազատու՞մ են աշխատանքից, թե՞ ոչ:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է

Ռոզա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում` եթե աշխատողը գտնվում է ֆիզ. արձակուրդում, բայց նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է, ի՞նչ պետք է անել: Նա շարունակու՞մ է մնալ որպես աշխատող, թե՞ դուրս է մնում աշխատանքից:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծաղկի սրահ բացելու համար

Aram. Բարև ձեզ: Ես կարո՞ղ եմ գրանցել ծաղկի սրահը որպես ԱՁ: Եվ ես դրա համար պե՞տք է լիցենզիա ունենամ (նշեք այդ լիցենզիայի արժեքը), թե՞ ես կարող եմ այդ ծաղկի սրահը առանց լիցենզիա աշխատացնեմ: Խնդրում եմ շտապ պատասխանեք: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության արձակուրդ

Եվա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերիս: Աշխատում եմ երկու կազմակերպությունում: 2008 թվականից առ այսօր աշխատում եմ մի կազմակերպությունում, որտեղից ստանում եմ ամսական 110 000 հայկական դրամ աշխատավարձ: Պարզապես այս կազմակերպությունում ամեն տարվա վերջ (դեկտեմբերին) պայմանագրի ժամկետն ավարտվում է և տարվա սկզբում կնքվում է նորը: Եվ 2011-ի օգոստոսից առ այսօր մեկ այլ` երկրորդ կազմակերպությունում (որպես տնօրեն), որտեղից էլ ստանում եմ 32500 դրամ: Շուտով պատրաստվում եմ գնալ դեկրետային արձակուրդ: Խնդրում եմ ասեք. 1. Արդյո՞ք ինձ հասնում է հղիության և ծննդաբերության նպաստ 2. Եթե այո, ապա երկու կազմակերպությունից է՞լ, թե՞ միայն մեկից: 3. Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը տվյալ դեպքի համար և ի՞նչ անհրաժեշտ փաստաթղթեր պետք է ներկայացնել և որտեղ 4. Եվ վերջին հարցը - դեկրետային արձակուրդում չեմ ցանկանում երկու-երեք ամսից ավել մնալ: Անհրաժեշտ է աշխատել: Արդյո՞ք կարող եմ դեկտեմբերից դեկրետ գնալու դեպքում ստանալ հասանելիք նպաստը և վերադառնալ աշխատանքիս ենթադրենք երեք ամիս անց` մարտին: Թե՞ կհամարվեմ գործազուրկ, քանի որ հունվարին ինձ հետ նոր պայմանագիր չի կնքվի: Հարգանքով` Եվա
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Սրճարանի համար վճարվող արտոնագրային վճար

Արթուր. Ողջունում եմ բոլորին: Թաղապետարանում ոգելից խմիչքի վաճառքի թույլտվություն ստանալիս ասացին, որ սրճարանի արտոնագրային վճարը կարող եմ վճարել ամիս-ամիս, ասացին՝ փոփոխություն է եղել, բայց չեմ կարողանում գտնել օրենսդրության համապատասխան ակտը: Արդյո՞ք այդպիսի բան կա: Բոլորից շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքի վարման վերաբերյալ

Anahit. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս: Կազմակերպությունը մատուցում է ծառայություններ, որից ստացված մարտ ամսվա հասույթը մուտքագրել եմ դրամարկղային գրքում, սակայն որոշակի գումար մարտ ամսվանից ստացել եմ ապրիլ ամսում, այդ դեպքում տվյալ գումարը ո՞ր ամսում պետք է մուտքագրեմ` մարտ, թե՞ ապրիլ ամսում: Կանխավ շնորհակալություն: