Author: Accountant.am

Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ապրանքի ներմուծում Վրաստանից

Arpi. Բարև ձեզ: Վրաստանից Հայաստան ցանկանում ենք ապրանք ներմուծել: Կասե՞ք խնդրեմ` ներմուծման համար ինչ փաստաթղթեր է անհրաժեշտ նախօրոք պատրաստել, կամ առհասարակ ի՞նչ կանոնների պետք է հետևել ներմուծումից առաջ և հետո: Շատ շնորհակալ կլինեմ, եթե պատասխանեք ու ճիշտ ուղղություն ցույց տաք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք չի առաջանա հակասություն աշխատանքային օրենսգրքի հոդվածների միջև

Նունե. Աշխատանքային օրենսգրքի 184 հոդվածի համաձայն` - Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով: Իսկ 185 հոդվածի համաձայն` - Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (oրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին: Հարցս հետևյալն է. եթե կազմակերպությունը աշխատում է 5-օրյա աշխատանքային շաբաթով, և անհրաժեշտություն է առաջացել ամսվա մեջ 1 շաբաթ օր հավելյալ աշխատել, այս դեպքում աշխատավարձը այդ օրվա համար հաշվարկվում է կրկնակի՞, թե՞ 2.5 անգամ ավել: Ես որքանով տեղյակ եմ օրենքի միայն մեկ հոդվածը կարող է կիրառվել, արդյո՞ք չի առաջանա հակասություն:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը սխալմամբ իրեն ԱԱՀ վճարող է համարել

Anna. 2011թ-ին ՍՊԸ-ի հարկվող շրջանառությունը առանց ԱԱՀ եղել է 57 մլն, 2012 թ-ին սխալմամբ մնացել է ԱԱՀ վճարող, հաշվանցել է ստացած հարկային հաշիվներում առանձնացրած ԱԱՀ-ն և դուրս է գրել հարկային հաշիվների և չեկեր ԱԱՀ-ով, ԱԱՀ հաշվետվություն է ներկայացրել ամսական: Հարց 1: ԱԱՀ օրենքի 29-րդ հովածում նշվում է, որ եթե ԱԱՀ վճարող չհամարվող անձը ԱԱՀ-ով հարկային հաշիվ է դուրս գրում, ԱԱՀ-ն պետք է մուծի, սակայն չեկերի մասին ոչինչ ասված չէ: Դա արդյո՞ք վերաբերում է նաև չեկերին: Հարց 2: Եթե հայր ու տղա 2 տարբեր իրավաբանական անձի միակ հիմնադիրներն են, նրանք փոխկապակցված անձինք համարվու՞մ են և պետք է 2 էլ ԱԱՀ վճարող համարվեն, թե՞ ոչ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Նպաստ ստանալու իրավունք

Մայա. Բարև ձեզ: Ես արդեն մեկ ամիս է` չեմ աշխատում, ամուսնացած եմ և արդեն մեկ ամիս է սպասում եմ բալիկի: Կցանկանայի իմանալ` ինչքան ժամանակ ունեմ, որպեսզի ընդունվեմ աշխատանքի և նախածննդյան արձակուրդ գնամ և ստանամ հղիության և ծննդաբերության արձակուրդի համար հասանելիք գումար:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Երրորդ անձանց մասնակցությունը հսկիչ գնման ժամանակ

Արման. Լսել եմ, որ կա ՊԵԿ նախագահի հրաման, որով արգելվում է երրորդ անձանց մասնակցությունը հսկիչ գնման ժամանակ, այսինքն տեսուչները չեն կարող որևէ քաղաքացու միջոցով հսկիչ գնում կատարել: Խնդրում եմ իմացողներին տալ այդ հրամանի հղումը կամ հրամանի համարն ու օրը, չեմ կարողանում գտնել:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ի՞նչ փաստաթղթեր պետք է ուղարկվի ՀՏ

Արթուր. Ֆիզ. արձակուրդի վճարման արդյունքում առաջացել է կեսաթոշակային ֆոնդի կողմից փոխհատուցման հարց, վճարումը կատարվել է ապրիլ ամսում: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ուղարկվի ՀՏ և պետք է ուղարկվի եռամսյակի ավարտից հետո՞, այսինքն հաշվետվությունը հանձնելուց հետո՞:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր են կազմվում

Աննա. Կազմակերպության հիմնադիրները իրենց անձնական միջոցներից կանխիկ կատարել են կազմակերպության որոշ ծախսեր: Ի՞նչ ընթացակարգով է կատարվում կատարած ծախսերի փոխհատուցումը, և ի՞նչ փաստաթղթեր են կազմվում այդ կապակցությամբ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պաշտպանել բիզնեսը կրկնօրինակումից կամ նման դեպքում տոկոսներ ստանալ

Mari. Ողջույն, ես հետաքրքիր ապրանքատեսակի արտադրութան գաղափար ունեմ, որն ուզում եմ կյանքի կոչել ինտերնետում: Խնդրում եմ գրեք` ինչպես կարելի է սեփական ապրանքը/գաղափարը պատենտավորել, որ եթե նույնիսկ դա կրկնօրինակեն, ես իմ գաղափարի եկամուտներից (ուրիշներին բերված) տոկոսներ կարողանամ պահանջել կամ արգելեմ գաղափարիս ապօրինի օգտագործումը:
.ԱյլՀարց ու պատասխան

Գնման ակտում նշվող ապրանքի գին

hayk. Հարգելի հաշվապահներ, ձեր օգնությունն է պետք. արդյո՞ք գործում է ինչ-որ կարգ կամ օրենք` կապված գնման ակտի գների հետ: Օրինակ, եթե ես գնման ակտով գնում եմ համակարգիչ, ու վաճառողի հետ պայմանավորվում ենք գնման ակտում գրել շատ ցածր գին, ասենք 5000 դրամ, արդյո՞ք խնդիր կառաջանա:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք հասնում է վերջնահաշվարկ

Արփինե. Հարգելիներս, Ձեզ մի հարց, խնդրում եմ հնարավորինս շուտ պատասխանել, ես զինվորական եմ, աշխատել եմ 4 տարի 2 ամիս և պայմանագրիս ավարտվելու կապակցությամբ ուզում եմ դուրս գալ ծառայությունից, այդ դեպքում խնդրում եմ ասեք` ես վերջնահաշվարկ պե՞տք է ստանամ, թե՞ ոչ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ա/Ձ գտնվում է հղիության 29-րդ շաբաթում

Koya-cheya. Բարև Ձեզ, եթե Ա/Ձ կին է, գտնվում է հղիության 29-րդ շաբաթում, ե՞րբ կարող է ստանալ հղիության արձակուրդ և ինչքա՞ն ժամանակով: Որտե՞ղ են ներկայացվում համապատասխան փաստաթղթերը, եթե Ա/Ձ-ն գրանցված է մարզում:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ընկերությունը դրամաշնորհ է ստացել

Ինգա. Բարև ձեզ: Ցանկանում եմ ճշտել` կա՞ արդյոք օրենք կամ հրաման, որի համաձայն դրամաշնորհ ստանալու դեպքում տվյալ ընկերությունը ազատվում է ստացված դրամաշնորհի դիմաց ավելացված արժեքի հարկ վճարելուց: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղի կնոջ` աշխատանքի ընդունում

Լուիզա. Բարև ձեզ: Մեկ շաբաթ է, ինչ ընդունվել եմ աշխատանքի 2 տարի ընդմիջումից հետո: 3 օր առաջ իմացել եմ, որ հղի եմ: Կարո՞ղ եք ասել, թե ինչպես կարող է վարվել ինձ հետ գործատուն, ի՞նչ իրավունքներ ես ունեմ: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շահաբաժինների հայտարարում և վճարում

Rip. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս հետևյալն է. ընկերությունը 2012թ. համար ե՞րբ կարող է հայտարարել շահաբաժինները, մինչև՞ շահութահարկի հաշվարկը հանձնելը, թե՞ դրանից հետո: Եթե 2012թ. համար շահաբաժինները հայտարարի 2013թ.-ին մինչև շահութահարկի հաշվարկը հանձնելը, ապա այդ գումարը պետք է 2012թ. ֆին. հաշվետվություններում ֆիքսվի, թե՞ 2013թ.-ի: Մեկ հարցս ևս` ինչպե՞ս է որոշվում շահաբաժինների կանխավճարների մեծությունը: Եվ եթե այդ կանխավճարներն ավելի մեծ են, քան իրականում տվյալ տարվա արդյունքներով շահույթը, ապա ի՞նչ կարող է լինել այդ դեպքում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողը գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում

Լիլու. Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը, ով միաժամանակ աշխատում է 2 կազմակերպությունում, կարո՞ղ է արդյոք 3-րդ կազմակերպությունում ընդունվել աշխատանքի և աշխատել, բայց մյուս 2-ում մնալ արձակուրդում:
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հաշվապահական հաշվառման քաղաքանության վերաբերյալ

Արամ Ա. Կազմակերպությունը, ուր ես աշխատում եմ, ՍՊԸ է և ոչ խոշոր հարկատու: Խոսքս վերաբերում է հաշվապական հաշվառման քաղաքականությանը: Նախորդ գլխավոր հաշվապահը շարժվել է ՀՀ ստանդարտներով, սակայն լրացումներ քաղականության մասին կամ այլ որևէ տեղ գրված չէ, բացի նախորդ Շահութահարկի հաշվետվությունից: Հարցս հետևյալն է` կարո՞ղ եմ ես շարժվել իմ ընտրած քաղաքականությամբ, ինչպե՞ս կարելի է ֆիքսել, ի՞նչ պետք է ունենամ, կամ ո՞ր օրենքով է դա որոշվում: Ավելի լավ ինֆորմացիա որտեղի՞ց կարող եմ ստանալ: Պարտադի՞ր է հաշվապահական քաղաքականության արտացոլումը որևէ տեղ իմ դեպքում: Կոնկրետ ի՞նչ պետք է անել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ստուգմամբ արձանագրված տույժ և տուգանք

Գոհար. Բարև բոլորին: 2012թ. մարտ ամսին ընկերությունում կատարվել է 2011թ. արդյունքների հարկային ստուգում: Ստուգման ակտով արձանագրված տույժ և տուգանքները ես իրավունք ունե՞մ արդյոք 2012թ. հաշվել ծախս: Հարգանքներով` Գոհար
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորման քննությունների հարցաշար

Արաքս. Ֆին. նախարարության հարցաշարում ո՞ր ստանդարտներն են օգտագործվում, միջազգայի՞ն ՀՀՄՍ, թե՞ ՀՀՀՀՍ: Ո՞ր կայքերում կան ամենավերջին ու քննական հարցաշարում հանդիպող ստանդարտները:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Եկամտահարկի պահում նպաստից

arpi. Բարև ձեզ: Նախկինւմ հղիության և ծննդաբերության նպաստ հաշվարկելիս եկամտահարկի պահումը կատարվում էր ըստ ամիսների, բայց հիմա լսել եմ, որ միանգամից է պահվում: Կարո՞ղ եք ասել` որտեղ կարդամ օրենքի փոփոխության մասին, կանխավ շնորհակալություն:
.Հաշվապահական հաշվառումՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ձևակերպել ԱԱՀ-ի հետաձգված մասը

Սոնա. Բարև Ձեզ: Ընկերությունը ՀՀ տարածք է ներմուծել արտադրական հոսքագիծ, որի համար վճարել է ԱԱՀ, սակայան ԱԱՀ-ի մի մասը հետաձգվել է մեկ տարով: Հաշվապահորեն ինչպե՞ս ձևակերպել ԱԱՀ-ի հետաձգված մասը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է համաձայնագիր կազմել

Հերմինե. Բարև ձեզ, կասե՞ք ինձ` եթե Աշխ. Օրենսգրքի 112 հոդվածի 1 կետի համաձայն աշխատողը 30 օր առաջ ծանուցում է գործատուին աշխատանքից ազատման մասին, համաձայնագիրը պարտադի՞ր է, և եթե կարող եք ուղարկեք ինձ ծանուցման ձև: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատողի տեղափոխում այլ աշխատանքի

Սուսաննա. Եթե աշխատողին տեղափոխում ենք այլ աշխատանքի բարձր աշխատավարձով, ծանուցումը պարտադի՞ր է, թե՞ ոչ: Ասեմ նաև` ծանուցման ժամկետները չեն համապասխանում իմ ունեցած ժամանակահատվածին, կլինի՞ միայն աշխատողի դիմումի և համաձայնագրի կնքման համաձայն տամ հրամանը:
.Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային գրքույկի տրամադրման կարգ

Վահագն. Ժամանակին (եթե չեմ սխալվում), եթե աշխատակիցը աշխատանքի էր ընդունվում առաջին անգամ, ապա գործատուն էր տրամադրում աշխատնքային գրքույկը, իսկ հիմա՞... Աշխատանքային օրենսդրության հոդված 89-ում միայն նշված է, թե ինչ փաստաթղթեր են պահանջվում աշխատանքի ընդունվողներից, որտեղ ասված է աշխ. գրք. առկայության անհրաժեշտության մասին, բացառությամբ առաջին անգամ աշխատանքի ընդունվողների: Գործատուն պարտավո՞ր է տրամադրել աշխատանքային գրքույկ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձը աշխատում է քաղաքացիաիրավական պայմանագրով

Արտակ. Հարգելի կոլեգաներ, ֆիզիկական անձը քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատում է որևէ կազմակերպությունում, և այդ կազմակերությունը տվյալ անձի համար անհատական սոցապ և եկամտահարկ է հաշվարկում ու վճարում: Հարց` 1) այդ աշխատած տարիների համար ստաժ հաշվարկվու՞մ է, թե ոչ 2) ինչու՞ կազմակերպությունը այդ աշխատողի համար չի ցանկանում աշխատանքային գրքույկ լրացնել, արդյո՞ք դա օրենքի սահմաններում է Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Միջին աշխատավարձի հաշվարկ

Հայկ. Հարգելի գործընկերներ, Համաձայն Աշխատանքային օրենսգրքի 195 հոդվածի դրույթների` միջին աշխատավարձի հաշվարկի հաշվառման ենթակա 12 ամիսներում չպետք է ներառվեն այն ամիսները, որոնց ընթացքում աշխատողը եղել է ժամանակավոր անաշխատունակության մեջ և/կամ արձակուրդում և/կամ ոչ իր մեղքով պարապուրդում: Արդյո՞ք դա նշանակում է, որ այն դեպքում, երբ աշխատակիցը ընդունվել է աշխատանքի ամսվա կեսից, իր այդ կես ամսվա աշխատավարձը պետք է ներառվի միջին աշխատավարձը հաշվարկելիս: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Հիմնական միջոցի մաշվածության հաշվարկ

Աննա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. եթե իրավաբանական անձը ձեռք է բերում արդեն մաշված հիմնական միջոց, ապա կարիք կա՞ արդյոք հաշվարկել այդ հիմնական միջոցի համար մաշվածություն, եթե այո, ապա ինչպե՞ս: Խնդրում եմ, եթե գիտեք` օրենքում կա հարցիս վերաբերյալ հոդված, հղում արեք: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Նվազագույն շահութահարկի հաշվարկման բազա

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` նորաբաց կազմակերպության համար 1-ին եռամսյակում ո՞րն է նվազագույն շահութահարկի բազան, եթե օրենքում ասվում է, որ եռամսյակի վերջին ամսվա 15-ին պետք է վճարել նախորդ եռամսյակի հասույթի 1 տոկոսը, բայց կազմակերպությունը նախորդ եռամսյակում գործունեություն չի ծավալել: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկելիս

Աննա. Հարգելի հաշվապահներ, հղիության նպաստը հաշվարկելիս միջին օրականը միջին աշխ. / 21 բազմապատկում ենք աշխատանքայի՞ն օրերի քանակով, թե՞ օրացուցային օրերի քանակով: Օրենքում ասվում է` բոլոր աշխատանքային օրերի քանակով: Ճի՞շտ եմ հասկացել: Այդ դեպքում հանու՞մ եմ տոն օրերը և հիշատակի օրերը, թե՞ ոչ: Աշխատողիս աշխատավարձը 55000 է առանց պահումների: 140 օր է բուլետենը: 28.04.2012-14.09.12 թթ.: Օգնեք հաշվեմ, խնդրում եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի անվավեր ճանաչում

Լիանա. Ինձ կասե՞ք` ինչ անել, եթե էլեկտրոնային հաշիվները դուրս գրելիս նույն կազմակերպությանը սխալմամբ երկու անգամ է նույն հաշիվը գրվել, այսինքն օգտագործվել է երկու սերիա համար, բայց այն նկատել եմ 12 ժամ անց նոր: Ինչպե՞ս կարող եմ այն անվավեր համարել:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ներգնա տուրիզմի կազմակերպում

Karo. Բարև ձեզ, ես մտադիր եմ զբաղվել ներգնա տուրիզմով և շուտով ցանկանում եմ գրանցվել պետ. ռեգիստրում: Ասացեք խնդրեմ, կարո՞ղ եմ արդյոք զբաղվել նման գործունեությամբ` գրանցվելով որպես Ա/Ձ: Շնորհակալություն:
.Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հաշվի դուրսգրում ֆիզ. անձի անունով

Արաքս. Կազմակերպութունը իր արտադրանքի վաճառքն իրականացնում է բացառապես մուտքի օրդերներով, խանութ չունի, ՀԴՄ-ի պահ չկա, ֆիզ. անձ հանդիսացող քաղաքացուն կարո՞ղ է դուրս գրել սովորական հաշիվ` առանձին տողով ԱԱՀ չառանձնացնելով, եթե նա հարկային հաշիվ չի պահանջում: Խնդրում եմ տալ հղում օրենքին:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Հաշվապահի որակավորման քննություն

Անի. Ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող հաշվապահի որակավորման քննությունը ամենամոտ ժամանակում ե՞րբ է, ո՞վ կարող է ասել: Կհուշե՞ք կարգի մասին: Գիտեմ, որ տևում է 4 ժամ: Ի՞նչ իրավունքներ և պարտականություններ ունի քննություն հանձնողը: Եվ ճի՞շտ է, որ թույլատրվում է օրենքների, հաշվային պլանի առկայություն` գրքերի կամ թղթերի տեսքով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե կազմակերպության իրավաբանական հասցեն փոխվում է

Նարինե. Ասացեք խնդրեմ, եթե կազմակերպության իրավաբանական հասցեն փոխվում է, հարկային հաշվետվություները պետք է հանձնել հի՞ն հասցեի հարկային տեսչությունում, որտեղից և ստացել ենք ՀՎՀՀ և կնիքը:
.ԱյլՀարց ու պատասխան

Առանց փաստաթղթի ապրանքի տեղափոխման տուգանքի չափը

Mara. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը մեծածախ պահեստից առանց փաստաթղթի ապրանք է տեղափոխում կամ վաճառում: Խնդրում եմ ինձ ասեք` առաջին անգամ տուգանքի չափը որքա՞ն է կազմում:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀաշվետվություններՀարց ու պատասխան

Եթե ընկերության հիմնադիր և տնօրենը օտարերկրացի է

Նարինե. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել մի քանի հարցի. 1. Եթե ընկերության հիմնադիր և տնօրենը օտարերկրացի է, արդյո՞ք պետք է նրա համար անհատական հայտ ներկայացնել և վճարել սոց. վճար և եկամտահարկ 2. Եթե ընկերությունը գրանցվել է հունվարին, սակայն մինչ այս գործունեություն չի իրականացրել, պե՞տք է որևիցե հաշվետվություն հանձնել 3. Եթե ընկերությունը չունի հաշվեհամար և գրասենյակային ծախսեր է կատարել կանխիկ, որը գերազանցում է 300,000 դրամը, այս դեպքում ի՞նչ պետք է անել Կանխավ շնորհակալ եմ:
.Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում են հարկային պարտավորություններ

Արմեն. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք ապրանքը գովազդելու համար նմուշներ, օրինակներ բաժանելու հետ կապված կարող են առաջանալ ինչ-որ հարկային պարտավորություններ: Կամ եթե օրինակ խանութը ակցիա է կազմակերպել, ինչ-որ ապրանքի հետ այլ ապրանք ենք տալիս գնորդին (օրինակ, հյութի 5 շիշ գնելու դեպքում 1 անվճար բաժակ), կառաջանա՞ն այս դեպքում պարտավորություններ ԱԱՀ և շահութահարկի մասով, թե՞ ոչ:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գումարի մուտքագրում դրամարկղ

ԳՈՀԱՐ. ՍՊԸ-ն ամեն օր ՀԴՄ ֆիսկալ է հանում: Հնարավո՞ր է դրամարկղի գրքում օրվա հասույթը գրանցում անել ոչ թե ամեն օր, այլ ասենք շաբաթը մեկ անգամ: Չնայած ես կարծում եմ, որ դրամարկղի շարժը պետք է երևա նույնիսկ րոպեի ճշգրտությամբ:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

ԱՁ գրանցում սոց. ապ. հիմնադրամում

Վարդան. Բարև Ձեզ: Ես այսպիսի մի հարց ունեմ. 2011 դեկտեմբերի 12-ին գրանցել եմ ԱՁ ու ամեն ամիս մուծել եմ սոց. վճար հանդիսացող 5000 դրամը: Գործնեությունը սկսել եմ իրականացնել ս.թ. հունվարի 1-ից: Ասեմ, որ ԱՁ իրականացնում է վարսավիրական գործնեություն և աշխատում է հաստատագրված վճարով: Գնացել եմ թաղապետարանի համապատասխան բաժին (ինչպես իրենք են ասում 101 սենյակ), որպեսզի գրանցեմ աշխատողներին` մայիս ամսից: Ինձ ասել են, որ ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, որը չեմ արել (ԱՁ ես եմ), ուստի պետք է դրա համար վճարեմ տուգանք գրանցման օրվանից ինձ չգրանցելու և իմ սոց. վճարը չմուծելու համար: Խնդրում եմ ինձ ուղղություն տալ այս հարցում: Արդյո՞ք ես պետք է ինձ գրանցեի որպես աշխատող, եթե այո, ապա 5000 սոց. վճարը ինչի՞ համար էի մուծում, և եթե ես իրոք խախտում եմ կատարել, ապա ինչպե՞ս է հաշվարկվում այդ սոց. վճարը և տուգանքի չափը: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՏ

Հասմիկ. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք, ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել հարկային տեսչություն այն մասին, որ ընկերությունը նոր հաշվապահ է ընդունել աշխատանքի: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ո՞ր հարկերն են համարվում ծախս

Արման. Խնդրում եմ գրեք, թե տարեկան եկամտահարկի հաշվարկի մեջ որ հարկերն են կարող համարվել որպես ծախս, օրենքով ասում է "չփոխհատուցվող հարկեր", որը մի քիչ անհասկանալի է, օրինակ, արտոնագրային վճարը իմ պատկերացմամբ չփոխհատուցվող է, չէ՞: