
Գույքի ձեռքբերում ֆիզ. անձից
Մարինե․
Բարև ձեզ։ ՍՊԸ -ն ֆիզ անձից կարո՞ղ է մինչև 300 000 դրամ արժեքով շարժական գույք գնի, և ի՞նչ փաստաթղթավորում է պահանջվում՝ հաշիվ, հաշվետվություններ և այլն։

Մայրության նպաստ դադարեցված ԱՁ համար
Անուշ․
Բարև ձեզ։ Եթե ես ունեմ ժամանակավորապես դադարեցված ԱՁ, ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ մայրության նպաստ ձևակերպելու համար։ Եվ ի՞նչ ժամանակահատվածում է նստում գումարը։

Կտորեղենի ներմուծում Չինաստանից
Հասմիկ․
Բարև ձեզ, կազմակերպությունը կազմակերպում է ներմուծում Չինաստանից՝ կտորեղեն։ Կարո՞ղ եք օգնել հասկանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներմուծումը սկզբից մինչև վերջ իրականացնելու համար։

Շահույթի բաշխման վերաբերյալ որոշումը կայացվել է 2024թ. մայիսին
Հայկ․
Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ի շահույթի բաշխման վերաբերյալ որոշումը կայացվել է 2024թ. մայիսին: Սա նշանակում է, որ վճարումը պիտի կատարվի մինչև 2025թ. մայիս: Եթե շահաբաժինը մաս մաս փոխանցվել է հիմնադրին բանկով, հարկը պահվել է, այս ամենը հիմնավորելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմել, նաև փոխանցումների մասով կխնդրեմ հիմնավորել: Շնորհակալություն։

ՍՊԸ միակ մասնակցի փոփոխություն
Աննա․
ՍՊԸ-ի միանձնյա հիմնադրի փոփոխության համար ի՞նչ փաստաթղթեր և ի՞նչ վճարումներ են անհրաժեշտ:

Սոցիալական ծախսի փոխհատուցման համար դուրս գրվող հաշվի ընթացակարգ
Մերի․
Բարև ձեզ։ Երբ հայտարարագիր ներկայացնող անձը դիմում է կազմակերպություն հաշիվ վավերագիր դուրս գրելու համար, որևէ ընթացակարգ կա՞ սահմանված կազմակերպության համար՝ պարտադիր պահանջվող փաստաթղթեր, դիմումի ձև, հաշիվ վավերագիր դուրս գրելու հրամանի ձև և այլն։

Դպրոցում անցկացվելու է ներքին աուդիտ
Գայանե․
Բարև Ձեզ։ Դպրոցում անցկացվելու է ներքին աուդիտ: Ներքին աուդիտի պահանջվող փաստաթղթերի ցանկում նշված է՝ Գույքագրման տեղեկագրերի փաթեթներ 2023-2024թթ համար: Դպրոցներից անցյալ աուդիտների ժամանակ նման փաստաթղթեր չեն պահանջվել: Խնդրում եմ օգնել հասկանալ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում գույքագրման փաթեթը: Ի՞նչ տվյալներ են պետք լրացման համար: Նախապես շնորհակալություն։

ՍՊԸ ներքին կանոնակարգ
Թովմաս․
Հարգելի ընկերներ, շատ շնորհակալ կլինեմ, եթե ինձ ուղարկեք ՍՊԸ-ի աշխատանքային ներքին կանոնակարգի օրինակելի ձև։ էլ․փոստ․ tonnysean@yahoo.com

Դեբիտորական պարտքի դուրսգրում
Ալլա․
Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել․ եթե ունենք դեբիտորական պարտք, և տվյալ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել, ինչպե՞ս պետք է դուրս գրել այդ պարտքի գումարը, ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, և ի՞նչ ձևակերպում պետք է տրվի: Նախապես շնորհակալություն։

Գնման ակտ 2025
Էրիկ․
Բարև ձեզ։ Փաստաթղթեր բաժնում "Գնման ակտի" ձևի մեջ առկա են "Վաճառքի գինը" և "Գումարը" սյունակները։ Ա՞յս ձևն է ընդունվածը 2025-ի համար։ Եթե դրանք պարտադիր լրացման սյունակներ են, ապա ո՞նց անի վերավաճառողը, եթե մի գնման ակտով ձեռքբերված ապրանքները վաճառելու է տարբեր գործընկերներին տարբեր գներով։
Գնման ակտի լրացման մասին օրենք, կարգ կամ այլ իրավական հիմք կարո՞ղ եք տրամադրել։

Վերջնահաշվարկ բացակայող փաստաթղթերի պարագայում
Գոհարիկ․
Բարև Ձեզ, խնդրում եմ Ձեր օգնությունը՝ աշխատողը աշխատել է 1997թ. մինչև 2025թ. փետրվարի 1-ը: Արձակուրդ է գնացել 2023թ. և 2024թ համար: Որոշ տարիներից աշխատավարձի հիմքերը (աշխատավարձի հաշվարկային և վճարային թերթիկնեը, աշխատավարձի գիրքը, աշխատավարձային քարտերը) բացակայում են, այսինքն՝ կան տարիներ 12 ամսվա փոխարեն կա 6 ամսվա, 8 ամսվա կամ 11 ամսվա հիմքերը: Ի՞նչ կարգով պետք է հաշվարկվի 20 տարվա վերջնահաշվարկը և բացակա փաստաթղթերի ամիսների հաշվարկը:

Ստուգում կազմակերպության լուծարման ժամանակ
Մադլենա․
Բարի օր, հարգելի հաշվապաhներ: Խնդրում եմ տալ օրենքից հղումներ: ՍՊԸ-ն չի գործում 2017թ-ից, ազատվել են բոլոր աշխատակիցները: Իսկ 2018թ 4-րդ և 2019թ 1-ին եռամսյակներում մաս-մաս վաճառվել է ՍՊԸ-ին պատկանող տարածքը (անշարժ գույքը), վճարելով 10% հարկ գույքի օտարման համար: 2024թ․ դեկտեմբերին դիմել ենք լուծարման: Բացվել է ստուգում, և հիմա ասում են, որ օտարումից պիտի բաշխվի շահաբաժին և վճարվի 5% հարկ: Ասեմ, որ հիմնարկը աշխատել է շրջանառության հարկով և ժամանակավոր դադարի ժամանակ էլ ամեն տարի տրվել է հայտարարություն շրջանառության հարկով աշխատելու համար: ՍՊԸ-ի աշխատելու ընթացքում տնօրենը տվել է փոխառություն: Քանի որ խանութը աշխատում էր վնասով՝ փակվեց: Գույքի օտարման գումարով մարվել է փոխառության տրված գումարի մի մասը: 5 տարի պահելուց հետո հիմնարկի փաստաթղթերը վերացվել են: Խնդրում եմ ասեք. արդյոք կարո՞ղ են 6-7 տարվա փաստաթղթեր պահանջել, և ինչպե՞ս ապացուցել, որ անշարժ գույքի վաճառքի գումարով մարվել է փոխառություն: Ասեմ նաև, որ պահանջել են 5 տարվա բանկային քաղվածք 01.01.20-21.01.25թ: Կանխավ՝ շնորհակալ եմ:

Մանկական զարգացման կենտրոն բացելու համար
Արփինե․
Ողջույն, խնդրում եմ ասեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մանկական զարգացման կենտրոն բացելու համար։ Խոսքը գնում է լիցենզավորման չենթարկվող, ՈՉ կրթական գործունեությամբ կենտրոնի մասին, որտեղ երեխաների զբաղվածության և խաղային գործունեությունն է ապահովվելու։ Խնդրում եմ ուղարկել օրենքի հղում։
Նաև նշեմ, որ ունեմ գրանցված ԱՁ (միկրո) այլ ոլորտի։ Այս դեպքում կարո՞ղ եմ գործունեության փոփոխություն անել ու օգտագործել ԱՁ-ն, թե՞ պետք է նոր տեսակի ընկերություն գրանցել։ Եթե այո՝ ի՞նչ տեսակի, և ինչպե՞ս է հարկվելու այն։

ՍՊԸ մատուցում է միջնորդային ծառայություն
Անի․
Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեմ օգնեք հետևյալ հարցով․ եթե ՍՊԸ-ն միջնորդական ծառայություն է մատուցում մի շարք ԱՁ-ների, ովքեր ցանկանում են Չինաստանից ապրանք ստանալ Ռուսաստանի Wildberries - ում վաճառելու համար, ապա ի՞նչ փաստաթղթավորում պետք է իրականացնի ՍՊԸ-ն։ Նշեմ, որ ՍՊԸ-ն ստանում է ԱՁ-ից ամբողջ ապրանքի գումարը, ապա այդ գումարը փոխանցում մեկին, որ կարող է այն դարձնել չինական Յուան, ապա այն լիցքավորում է էլ. դրամապանակ, որպեսզի կարողանա վճարել 1688 կայքում։ 1688ը տրամադրում է invoice: ՍՊԸ-ն ի՞նչ գործողություններ պիտի անի ապրանքի ձեռքբերումը ցույց տալու համար։ Կխնդրեմ օգնել, եթե հնարավոր է։

Վաճառք Wildberries հարթակում
Աննա․
Բարև Ձեզ։ Կազմակերպությունն իրականացնում է մանրածախ վաճառք և աշխատում է ընհանուր հարկման դաշտում՝ ԱԱՀ վճարող է, վաճառքներ է իրականացնում նաև Wildberries հարթակով: Խնդրում եմ կասե՞ք ինչպես ցույց տալ Wildberries-ով կատարված վաճառքները: Կանխավ շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ