
Կոսմետոլոգիայի ծառայություններ
Թամարա․
Բարև ձեզ։ Ես ավարտել եմ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, անցել եմ բազային կոսմետոլոգիայի կուրսեր և ունեմ եռալեզու վկայական։ Այնուհետև անցել եմ ներարկումային և կոնտուրային կոսմետոլոգիայի դասեր և ունեմ եռալեզու վկայական։ Ցանկանում եմ բացել իմ սեփական կոսմետոլոգիական կենտրոնը։ Բացի այդ ես սովորում եմ մաշկավեներաբանության արդինատուրայի 1-ին կուրսում։
Հարց 1 ․ Պետությունը ինձ կտրամադրի՞ համապատասխան լիցենզիա հիմա իմ կենտրոնը ունենալու համար։
Հարց 2. Մոտավորապես ինչքա՞ն մ2-ում թույլ կտա ծավալեմ գործունեություն։
Հարց 3. Ի՞նչ փաստաթղթեր և այլ միջոցներ են հարկավոր լիցենզիա ստանալու համար։

Ապրանքի ձեռքբերում գյուղացուց
Մարգարիտա․
Բարև ձեզ։ ԱԱՀ-ով աշխատող ՍՊԸ-ն գյուղացուց ապրանք է գնում։ Կասե՞ք՝ ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, որպեսզի կարողանամ հաշվետվության մեջ ներառել։

Ձեռքբերում առանց փաստաթուղթ
Լամարա․
Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ։
ԱԱՀ վճարող ԱՁ շինհրապարակ է նախապատրաստում։ Ձեռք է բերել վառելիք, սակայն չի ստացել հաշիվ։ Կարո՞ղ եմ չփաստաթղթավորված այդ գումարը գրել ձեռքբերման տողում։

Հաստոցի առք և վաճառք ՀՀ տարածքից դուրս
Տաթև․
Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ Պատրաստվում ենք հաստոց գնել Չինաստանից և միանգամից վաճառել Գերմանիա, ապրանքը ՀՀ սահմանը չի հատելու։ Խնդրում եմ ասել՝ վաճառքը և ձեռքբերումը Taxservice ում ի՞նչ տարբերակով է ներկայացվելու, և ո՞ր օրվա փոխարժեք վերցնեմ։ Աշխատում ենք ԱԱՀ ով։ Կանխավ շնորհակալ եմ։

Ավտոմեքենայի ձեռքբերում
Սասուն․
Բարև ձեզ։ Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է ձեռք բերել մեքենա 4 000 000 դրամ արժեքով։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, ի՞նչ կարգով է ձեռք բերվում իրավաբանական համարանիշը, ֆիզանձից գնելու դեպքում ինչպե՞ս է վճարվում մեքենայի գումարը, և ի՞նչ հարկային պարտավորություններ կառաջանան։

Չինաստանից ապրանքի մատակարարում ՌԴ
Նունե․
Հարգելի բանիմաց հաշվապահներ, կարո՞ղ է արդյոք ՀՀ-ում գործող ՍՊԸ-ն Չինաստանից ապրանք մատակարարի Ռուսաստանի դաշնություն։ Ինչպե՞ս պետք է կատարել փաստաթղթավորում։

Լիկյորների արտադրություն
Լևոն․
Բարև Ձեզ։ Ես նախատեսում եմ արտադրել լիկյորներ մինչև 30% թնդությամբ։ Խնդրում եմ ներկայացնել արտոնագրի ստացման ընթացակարգի մանրամասները։ Մասնավորապես, ինձ հետաքրքրում են հետևյալ հարցերը․
- Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնելու համար
- Որքա՞ն ժամանակ է տևում արտոնագրի ստացման գործընթացը
- Որո՞նք են դիմումի համար վճարվող պետական տուրքերը
- Ի՞նչ իրավական պահանջներ պետք է պահպանվեն արտադրության ընթացքում:
Կանխավ շնորհակալ եմ տեղեկությունների համար։

Եթե եկամտային հարկը փոքր է մայրության նպաստից
Լուսիկ․
Բարև Ձեզ։ Երբ եկամտային հարկի գումարը փոքր է մայրության նպաստի չափից, փոխհատուցման համար ՊԵԿ կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել։ Եվ եթե օրինակներ կան, կխնդրեմ ուղարկել։ Շնորհակալ եմ։

Խանութ և հանրային սննդի կետ
Արթուր․
Բարև ձեզ։ ԱՁ-ն գործելու է մարզում, փոքրիկ խանութ է լինելու և նաև արագ սննդի կետ՝ քաբաբ, խաչապուրի և նման բաներ տեղում պատրաստելու և վաճառելու նպատակով։ Խնդրում եմ հուշել՝ փաստաթղթային սննդի տեսչության հետ կապված կամ թաղապետարանի, և հարկային հարցերս որտեղի՞ց է ճիշտ սկսել։

Արդյո՞ք պետք է գրել ինքնահաշիվ
Եթե ՀՀ ռեզիդենտը մարքեթինգային ծառայություն է ստացել Դուբայի ռեզիդենտ կազմակերպությունից, այս դեպքում նշված ծառայության համար ինքնահաշիվ պե՞տք է գրվի, թե՞ ոչ, և ոչ ռեզիդենտի շահութահարկ առաջանու՞մ է, թե՞ ոչ։

Վրաստանի ՀԴՄ կտրոնները արդյո՞ք ծախսը հիմնավորող փաստաթղթեր են
Վահագն․
Հարգելի հաշվապահներ, եթե ՍՊԸ տնօրենը կանխիկ Վրաստանի խանութից ՀԴՄ կտրոնով ձեռք է բերել ապրանքներ, և այդ ապրանքները հետո ՍՊԸ- ն վաճառում է ՀՀ ում, ՀԴՄ կտրոնները համարվու՞մ են ծախսը հիմնավորող։ Եթե կա օրենքի հղում կամ պարզաբանում՝ խնդրում եմ նշեք:

Արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն
Եվա․
Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ եթե շրջանառության հարկի դաշտում աշխատող կազմակերպությունը իրականացնում է ավտոյուղերի, քսայուղերի, ապակիների մաքրող միջոցների արտադրություն, և արտադրության մեջ օգտագործում է այնպիսի նյութեր, որոնք փաստաթղթով չի ստացել, հարկ առաջանու՞մ է դրանից, կամ դրանք ուղղակի կոմպլեկտավորման մեջ չենք ներառում, չէ՞։

ՍՊԸ լուծարում
Անահիտ․
Բարև Ձեզ։ Ի՞նչ է անհրաժեշտ ՍՊԸ լուծարելու համար։ Այն դադարեցման մեջ է գտնվում 2021թ․ հոկտեմբերից։

Արձակուրդ իր հաշվին
Հասմիկ․
Բարև Ձեզ։ Կարո՞ղ է արդյոք գործատուն ուղարկել/տրամադրել աշխատողին արձակուրդի աշխատողի հաշվին, արդյո՞ք դա իրավական է, կամ եթե աշխատողը համաձայնվում է գնալ իր հաշվին արձակուրդի, ամեն դեպքում օրենքով հասանելիք արձակուրդը պե՞տք է հետո վճարվի։ Ու եթե համաձայնվում է, ի՞նչ բովանդակությամբ փաստաթուղթ պետք է ստորագրի։
Նախապես շնորհակալություն։

Անհրաժեշտ է դիմում ներկայացնել սննդի փորձաքննության ինստիտուտ
Սաթենիկ․
Բարև բոլորին։ Խնդրում եմ օգնեք՝ ի՞նչ կազմակերպության դիմեմ, որ կազմակերպի և ձևակերպի բոլոր թղթաբանությունը, դիմումները ճիշտ ձևակերպի։ Կիսաֆաբրիկատների արտադրություն։ Պետք է դիմում ներկայացվի սննդի փորձաքննության ինստիտուտ, անցնի բոլոր ստուգումները, որպեսզի ստանամ թույլտվություն խանութներում վաճառելու։
Վերջին մեկնաբանություններ