Tag: պայմանագիր

Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Քանի՞ օր հետո գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ պայմանագիրը

Սարգիս. Բարև Ձեզ, եթե աշխատողը մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդը լրանալուց հետո չի գալիս աշխատանքի, քանի՞ օր հետո ըստ օրենքի /խնդրում եմ նշեք ԱՕ հոդվածը/ գործատուն իրավունք ունի լուծել աշխատողի հետ պայմանագիրը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վերջնահաշվարկ կատարել

Susanna. Բարև Ձեզ։ Եթե նախակրթարանի աշխատակցի հետ կնքվել է 1 տարով աշխատանքային պայմանագիր, որը լրանում է օգոստոսի 31-ին և նրան ազատում են աշխատանքից սեպտեմբերի 1-ին, արդյո՞ք նրան պետք է վերջնահաշվարկ վճարել։ Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք բացի նպաստից կատարվելու՞ է նաև վերջնահաշվարկ

Բարև Ձեզ։ Գործատուն ծանուցել է աշխատանքային պայմաների փոփոխման մասին, որում նշված է, որ չընդունելու դեպքում պայմանագիրը կլուծվի Աշխ. օրենսգրքի 105 հոդվածի 5-րդ կետի և 109 հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի համաձայն։ Եվ այդ դեպքում 129 հոդվածի 1 կետի 1 ենթակետի համաձայն կվճարվի արձակման նպաստ։ Ես աշխատել եմ ընդամենը 6 ամիս, գնացել եմ ինձ հասանելի ամբողջ արձակուրդը։ Հարցը հետևյալն է. բացի նպաստից կատարվելու՞ է վերջնահաշվարկ և վճարվելու՞ է ինչ որ գումար։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք կարելի է հաստիքային աշխատողի հետ կնքել լրացուցիչ պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար

Ani. Բարև Ձեզ: Եթե աշխատանքի ժամանակ անհաժեշտություն է առաջացել, որ հաստիքային աշխատողը իր հիմնական աշխատանքից բացի՝ ոչ աշխատանքային օրերին, կատարի որոշակի աշխատանքներ, ինչպե՞ս պետք է վարվել, արդյո՞ք կարելի է նրա հետ կնքել լրացուցիչ պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար, դրա համար հրաման պետք է գրել, թե՞ ոչ, կամ անհրաժե՞շտ է աշխատողի գրավոր համաձայնություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ժամավարձով աշխատողների համար արդյո՞ք վճարվում է նաև ընդմիջման ժամանակահատվածը

Nona. Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, աշխատանքային օրենսգրքում գրված է, որ աշխատաժամանակի մեջ ներառվում է նաև ընդմիջման ժամանակահատվածը։ Այսինքն, եթե 8 ժամյա գրաֆիկով է աշխատում աշխատողը, ապա պայմանագրում նշվում է 09:00-ից մինչև 17:00, թե՞ 18:00: Այս դեպքում ժամավարձով աշխատողների համար ստացվում է, որ նրանց վարձատրում ենք նաև ընդմիջման ժամանա՞կ:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել օրավարձով աշխատող աշխատակցի արձակուրդայինը

Նոննա․ Խնդրում եմ հուշեք, քանի՞ արձակուրդային օր է հատկացվում օրավարձով վճարվող աշխատող բանվորին /աշխ. պայմանագրով է ոչ քաղիրավական/: ՈՒնենք հաստիքով աշխատող բանվորներ, բայց աշխատում են ամսվա մեջ 3-10 օր։ Պայմանագրում կետի փոփոխություն ենք ուզում անել, որ վճարվի ըստ աշխատած օրերի։ Այդ դեպքում արձակուրդային օրերը ինչպե՞ս որոշել։ Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ գին պետք է նշել պայմանագրում

Nona. Խնդրում եմ ասեք. Երևանում կատարվող շինարարության 1 մետր քառակուսու համար մոտ ի՞նչ գին պետք է սահմանել և կնքել պայմանագիր պատվիրատուի հետ, որպեսզի հարկային տեսչությունում կասկածներ չառաջանան գնի հետ կապված, և արդյո՞ք կարող ենք պայնագրում նշել, որ շին. նյութերը տրամադրելու է մատակարարը և պայմանագրի գինն այդպիսով ցածր գրենք:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որո՞նք են դպրոցի գլխավոր հաշվապահի պարտականությունները

Անահիտ․ Բարև ձեզ։ Խնդրում եմ ասեք՝ որո՞նք են դպրոցի գլխավոր հաշվապահի պարտականությունները։ Եթե դպրոցը չունի գնումների համակարգող, արդյո՞ք պայմանագրերը պետք հաշվապահը կազմի և ի՞նչ ժամկետներում։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կարո՞ղ է արդյոք վարձատուն խզել պայմանագիրը

Գրիգոր. Կազմակերպությունն ունի հողի վարձակալության պայմանագիր համայնքապետարանի հետ, 2015 թվականին ավարտվել է պայմանագրի ժամկետը, սակայն համայնքապետարանը շարունակել է դուրս գրել հաշիվ ապրանքագիր, որի արդյունքում էլ վարձակալի կողմից վճարվել են բոլոր վարձավճարները: Նշեմ, որ աշխատանքը սեզոնային է՝ մայիսից մինչև հոկտեմբեր ամիսը ներառյալ /այգի է/: Կարո՞ղ է արդյոք վարձատուն խզել պայմանագիրը, եթե այո, ի՞նչ հիմքով /եթե հնարավոր է՝ հղում կատարեք/: Նշեմ, որ քսան տարուց ավելի է պայմանագիրը կնքված է, վարձակալի կողմից կատարվել են ներդրումներ և որևէ հիմք չկա լուծելու պայմանագիրը:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է աշխատավարձ վճարվում քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին

Hermine. Բարև Ձեզ: Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողին ինչպե՞ս է աշխատավարձ վճարվում, արդյո՞ք պետք է պահպանել նվազագույն աշխատավարձի մասին դրույքաչափերը, և վճարում ենք ամեն ամիս, թե՞ պայմանագիրն ավարտվելուց հետո:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր օրով պետք է ազատել աշխատակցին

Ani. Բարև Ձեզ, եթե աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագիրն ավարտվում է ոչ աշխատանքային օրով, ապա ո՞ր օրով պետք է նրան ազատել հարկայինով և, ո՞ր օրով պետք է հրամանը գրել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք պայմանագիրը պետք է նոտարով հաստատվի

Նելլի. Բարև Ձեզ: Ցանկանում էի իամանլ, եթե ՍՊԸ-ն զբաղվելու է դասընթացներով և վաճառքով /արտադրություն, միկրո/, պայմանագրերը պարտադիր պետք է նոտարով հաստատվե՞ն, թե միայն կնիքը բավական կլինի: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ինչպե՞ս կազմել աշխատաժամանակի տեղեկագիրը

Ամալյա. Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք մի քանի հարցերով․ 1․ Դպրոցն ունի 3 պահակ։ Մինչև օրս նախկին գործատուի օրոք աշխատել են հետևյալ գրաֆիկով՝ 1-ին պահակը ժամը 9:30-ից մինչև 15:30, 2-ը՝ 15:30-ից մինչև 21:30, 3-ը՝ միշտ աշխատել է գիշերը առանց հանգստյան օրերի /աշխատում ենք 6-օրյա աշխատանքային ռեժիմով/ 21:30-ից մինչև 9:00: Խնդրում են ինձ օգնել. ինչպե՞ս կազմել աշխատաժամանակի տեղեկագիրը, որ չխախտվեն ԱՕ-ի պահանջներն ու իրավունքները: 2. Գիշերային պահակը կարո՞ղ է աշխատել առանց հանգստյան օրերի: 3․ Ինչպե՞ս հաշվարկել և վարձատրել յուրաքանչյուրին, որ սխալ թույլ չտանք: 4․ Արդյո՞ք պետք է պայմանագիր կնքել յուրաքանչյուրի հետ ըստ և աժխատաժամանակի հետ, թե՞ վարձատրության հետ։ Եթե այո, կխնդրեմ ինձ ուղարկել պայմանագրի ձև: Շնորհակալ կլինեմ, որ այն ուղղարկեք իմ էլ. փոստին՝ Patvakanyan.71 շնիկ mail.ru
Accountant.am
ՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս պետք է հաշվարկել հարկերը

Araqsya. Ա/Ձ-ն աշխատանքի է ընդունել բանվորների, ովքեր պետք է աշխատեն ընդամենը 7օր։ Աշխատանքային պայմանագրում գրված է, որ վարձատրությունը գործավարձային է՝ 1 օրը 6 000 դրամ։ Ինչպե՞ս պետք է հաշվարկել հարկերը, և պետք է եկամտային հարկի հաշվետվություն ուղղարկել, թե՞ ոչ։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ինչպե՞ս երկարացնել աշխատանքային պայմանագիրը

Հարգելիներս, եթե կազմակերպությունը ֆիզ. անձի հետ կնքել է մեկ ամսվա աշխատանքային պայմանագիր, լրանալուց հետո անհրաժեշտ է ևս 2 ամիս ավելացվի, ինչպե՞ս է դա կատարվում, ի՞նչ պայմանագիր կամ հավելված պետք է լրացնել, ընթացակարգն է անհրաժեշտ։ Եթե հնարավոր է, օրինակելի ձև կարո՞ղ եք ուղարկել tigevorgyan շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Եթե աշխատանքային պայմանագրում փոփոխություններ են կատարվել

Անի. Բարև Ձեզ։ Եթե աշխատողի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, որից հետո պայմանագրում փոփոխություններ են կատարվել, որի համար կնքվել է լրացուցիչ համաձայնագիր, հիմա նորից անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարելու։ Նորից համաձայնագիր է կնքվելու՞ և, եթե այո, ապա ի՞նչ է գրվելու համաձայնագիր՝ աշխատանքային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, թե՞ համաձայնագիր՝ համաձայնագրում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին։
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Որտե՞ղ պետք է նշվի աշխատակցի դրույքը

Susan. Բարև Ձեզ, հարգելի գործընկերեր: Որտե՞ղ պետք է նշվի աշխատակցի դրույքը` աշխատանքային պայմանագրի մեջ, թե՞ աշխատանքի ընդունման հրամանի մեջ: Շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Ո՞ր հոդվածով պետք է աշխատողին ազատել աշխատանքից

Ani. Բարև Ձեզ: Եթե աշխատակիցն աշխատանքի է ընդունվել որպես գործավարձային բանվոր, և նրա հետ կնքվել է անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր` աշխատել է մեկ ամիս: Հիմա աշխատանքներն ավարտվել են, և այդ աշխատողի հետ կնքված պայմանագիրը պետք է դադարեցնել, և նրան ազատել աշխատանքից: Ո՞ր հոդվածով պետք է նրան ազատել, և արդյո՞ք պետք է նրան ծանուցում ուղարկել և, եթե այո, ապա ի՞նչ ժամկետներում պետք է դա անել: