
Ի՞նչ հաշվապահական ձևակերպում պետք է տալ
Հայկ.
Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. ՍՊԸ-ն կնքել է խորհրդատվական ծառայության պայմանագիր, օրինակ՝ 1 000 000 դրամ արժեքով։ Համաձայն պայմանագրի՝ այդ գումարից 330 000 դրամը վճարում է այդ ՍՊԸ-ն, իսկ մնացած 670 000 դրամը վճարում է «Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկը»՝ տվյալ ՍՊԸ-ի անունից միջազգային վճարային հանձնարարագրով: Հաշվապահական ձևակերպումները տրվել են այսպես՝
- դտ 7136 կտ 52131 1 000 000 (համաձայն ինվոյսի),
դտ 52131 կտ 2521 330 000:
Հարց. ինչպե՞ս ձևակերպել 670 000 դրամի վճարումը, երբ այն կատարվել է ՍՊԸ-ին չպատկանող բանկային հաշվից: Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք պահվում է դրոշմանիշային վճար քաղաքացիաիրավական պայմանագրի դեպքում
Անի.
Բարև Ձեզ: Քաղիրավական պայմանագրով աշխատողի դեպքում դրոշմանիշային վճար պահվու՞մ է, թե՞ ոչ:

Արդյո՞ք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքը կհամարվի ստաժ
Վահան․
Բարև Ձեզ։
4 տարի 10 ամիս է աշխատում եմ պետական ԲՈՒՀ-ում որպես դասախոս (հիմնական աշխատող եմ), դրանից առաջ 4 ամիս կրկին իմ մասնագիտությամբ աշխատել եմ Հայաստանի պատմության թանգարանում, սակայն քաղաքացիաիրավական պայմանագրով։ Այժմ աշխատանքս փոխելու համար 5 տարվա մասնագիտական ստաժ է պահանջվում։ Հարցս հետևյալն է՝ 4 ամիս իմ մասնագիտությամբ, բայց քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատածս ժամանակը մասնագիտական աշխատանքային ստաժ համարվու՞մ է։

Վարձակալած տարածքում արդյո՞ք հնարավոր է դեղատուն բացել
Գոռ.
Բարև Ձեզ։ Եթե տարածքը ոչ թե սեփականություն է, այլ պայմանագրով երկարաժամկետ վարձակալված` հնարավոր չէ՞ դեղատուն բացել:

Աշխատանքային պայմանագրի լուծարում առանց հրամանի
Մարատ.
Բարև Ձեզ: Հնարավոր է արդյո՞ք, որպեսզի աշխատանքային պայմանագիրը լուծարվի առանց հրամանի:

ՀԿ-ն վարձակալության է հանձնում տարածք
Վարդիթեր.
Հանդիսանում եմ Հասարակական Կազմակերպություն, որտեղ չկա գրանցված աշխատող: Խնդրում եմ ասել` ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով ես վարձակալության կկարողանամ հանձնել ֆիզիկական անձին տարածք։ Ոչ ռեզիդենտ հարկատու եմ։ Հարկայինի հետ ինչ պարտավորություններ կունենամ, և ի՞նչ տեսակ պայմանագիր պետք է կապվի վարձակալի հետ՝ նոտարով թե՞ կադաստրով հաստատված, ի՞նչ % մուծումներ է անհրաժեշտ ՊԵԿ-ին և ի՞նչ հաշվետվություն է անհրաժեշտ տալ: Կանխավ շնորհակալություն:

Ո՞ր կետի համաձայն փոխել աշխատանքային պայմանագիրը
Lusy.
Բարև ձեզ: Աշխատանքային օրենսգրքի ո՞ր կետի համաձայն կարելի է փոխել աշխատանքային պայմանագրի հիմնական պայմանները։ Նվազեցնել աշխատանքային օրերի քանակը ինչպես նաև աշխատավարձը։ Խնդրում եմ նշել ծանուցման ժամկետները:

Պե՞տք է փոխել աշխատանքային պայմանագիրը
Բարև ձեզ: Ես ցանկանում եմ պարզաբանում ստանալ հետևյալ հարցի վերաբերյալ:
Եթե անորոշ ժամկետով ընդունված աշխատողը փոխել է քաղաքացիությունը, ապա պե՞տք է կացության քարտը ստանալուց հետո փոխել նրա աշխատանքային պայմանագիրը՝ այն դարձնել որոշակի ժամկետով, թե՞ այլ լուծում կա:

Կարո՞ղ եմ հիփոթեկային վարկ վերցնել եթե քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ
Կնքել եմ քաղաքացիաիրավական պայմանագիր գործատուի հետ։ Գիտեմ, որ հարկային բեռը նույն է (23 տոկոս եկամտային հարկ, 2,5 տոկոս սոց․վճար) ինչպես աշխատանքային պայմանագրի դեպքում, բայց գործատուն ասեց, որ եթե որոշեմ հիփոթեկային վարկ վերցնել, կփոխարինի քաղաքացիաիրավական պայմանագիրը աշխատանքային պայմանագրով (ինչպես հասկանում եմ, որպեսզի հարկի չափը ավելանա, ու ես կարողանամ եկամտային հարկից վարկի տոկոսների վճարման օրենքից օգտվել)։ Եթե եկամտային հարկը նույն է երկու պայմանագրերի դեպքում, ապա ինչու՞ ինձ դա ասեցին։ Մինչև վերը նշված դեպքը ես երկու պայմանագրերի միջև տարբերություն չէի տեսնում։ Կբացատրե՞ք՝ արդյոք իսկապես աշխատանքային պայմանագիրը ունի առավելություններ կենսաթոշակի կուտակման, հիփոթեկային վարկ վերցնելու և այլ նմանատիպ գործողությունների ժամանակ։ Շնորհակալություն

Բեռնափոխադրման պայմանագրից բխող իրավունքներն ու պարտականությունները
Բարև ձեզ, ես ավարտական աշխատանք եմ գրում «Բեռնափոխադրման պայմանագրից բխող իրավունքներն ու պարտականությունները» թեմայով, կարո՞ղ եք ինձ մեկ հարցով օգնել. ի՞նչ իրավական բացեր կան այս ոլորտում:

Ինչպիսի՞ պայմանագիր կնքել սեմինարավարների հետ
Սեմինար անցկացնողները եթե պետք է աշխատեն 4-5 օր (հնարավոր է նաև այդ նույն սեմինար անցկացնողը կրկին անցկացնի սեմինար), արդյո՞ք պետք է ուղարկել գրանցման հայտ։ Եվ այս դեպքում ո՞րը ավելի ճիշտ կլինի՝ կնքել աշխատանքային պայմանագիր, թե՞ ծառայությունների մատուցման պայմանագիր, և վերջինիս դեպքում որպեսզի ամեն մասնակցելու ամսում չկնքվի ծառ. մատուցման պայմանագիրը, ուղղակի այդ պայմանագիրը հիմք վերցնելով՝ կազմել ամեն մասնակցության համար ակտ։

Հողամասի վարձակալության պայմանագիր
Շաղիկ․
Բարի երեկո։ Խդրում եմ օգնել՝ ինչպե՞ս կազմել հողամասի վարձակալության պայմանագիր, կարո՞ղ եք լրացված տիպային օրինակ ուղարկել։ Կանխավ շնորհակալություն։

Բնակելի տան վարձակալության պայմանագիր նոտարական կարգով կնքելու համար
Անդրանիկ․
Բարև Ձեզ։
Բնակելի տան վարձակալության պայմանագիր նոտարական կարգով կնքելու համար ի՞նչ փաստաթղթեր են պետք, ու՞մ ներկայությունն է պետք, և որքա՞ն գումար պետք է վճարել կնքելու համար։

Բնակարանը վարձակալությամբ հանձնելու դեպքում առաջացող հարկային պարտավորությունները
Աննա․
Բարև ձեզ: Բնակարանս վարձակալության եմ տվել, նոտարով կնքել եմ պայմանագիր։ Կասե՞ք՝ ո՞ր հարկատեսակով պետք է վճարում անեմ, ի՞նչ չափով և ի՞նչ ժամկետներում։ Շնորհակալություն։

ՀԿ-ն նորոգել է համայնքային սեփականություն հանդիսացող շինություն
Ռուզաննա Խանզադյան.
Բարև ձեզ: Մի հարց ունեմ, եթե կարող եք, պատասխանեք: Համայնքում կա հասարակական կազմակերպություն, նախորդ տարի նրանք իրենց միջոցներով նորոգել են համայնքային սեփականություն հանդիսացող շինություն: Հիմա նրանք ցանկանում են նվիրատվության պայմանագրով կատարած աշխատանքների ակտը հանձնեն համայնքին, բայց ցույց տան, որ նախորդ տարի են հանձնել: Այդպես հնարավո՞ր է: Խնդրում եմ, պատասխանեք: Նախապես շնորհակալություն:

Ինչպե՞ս է հաշվարկվում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատավարձը
Խաչիկյան.
Բարև ձեզ:
1. Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս է հաշվարկվում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի աշխատավարձը, արդյո՞ք նույն տնօրենի աշխատավարձն է:
2. Դպրոցի տնօրենի պարտականություններ կատարող անձը առանց պայմանագրի կնքման ստացել է տնօրենի աշխատավարձ, արդյո՞ք իրավաչափ է:
Շնորհակալություն նախապես:

Աշխատողի համար սահմանվել է ոչ լրիվ աշխատաժամանակ
Արման Մանուկյան.
Բարև ձեզ: Ես ունեմ հարց` կապված ոչ լրիվ աշխատաժամանակի հետ: Աշխատանքային պայմանագրում ճի՞շտ է, որ գրվի՝ Աշխատողի համար սահմանվում է վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ 3 (երեք) հանգստյան օրով: Քանի որ աշխատողը աշխատում է շաբաթը 3 օր՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, և աշխատողին տրամադրվում է ամենամյա նվազագույն արձակուրդ՝ 26 աշխատանքային օր տևողությամբ։ Ավելացնեմ նաև, որ գործատուի գործունեությունը ատամնաբուժական կլինիկա է:

Արդյո՞ք կատարվում է վերջնահաշվարկ սեզոնային աշխատանքային պայմանագրով աշխատողների հետ
Նարինե.
Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ սեզոնային աշխատողների աշխատանքը 5 ամիս է, նրանց հետ կապում ենք ժամանակավոր պայմանագիր, պայմանագրի ավարտից հետո նրանց վերջնահաշվարկ տալի՞ս են:

Արդյո՞ք տրվում է հրաման
Անի.
Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի ընդունելու դեպքում հրաման տրվու՞մ է, թե՞ ոչ:

Կազմակերպությունը զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ
Աստղիկ.
Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Կազմակերպությունն աշխատում է միկրոձեռնարկատիրականով, զբաղվում է հյուրատնային ծառայությունների մատուցմամբ։ Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը ոչ թե վարձու աշխատող գրանցել, այլ քաղ․ ծառայության պայմանագրով ֆիզ․ անձից ծառայությունների մատուցում ստանալ և այդ դեպքում ի՞նչ հաշվարկ է ներկայացնում կազմակերպությունը, և ինչպիսի՞ հարկեր են առաջանում:
Վերջին մեկնաբանություններ