Tag: մաքսազերծում

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆրանսիայից խնամքի միջոցներ ներմուծելու համար

Մարինե․ Բարև Ձեզ։ Ցանկանում եմ գրանցել ԱՁ և Ֆրանսիայից ներմուծել խնամքի միջոցներ,կոսմետիկա և մանրածախ վաճառք իրականացնել։ Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ հարկեր պետք է վճարեմ ներառյալ մաքսային վճարները։ Հնարավորինս մանրամասն խնդրում եմ։ Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Բեռնատար մեքենա ներմուծելու համար

Վաչե․ Բարև ձեզ։ ՌԴ-ում բեռնատար մեքենա ունեմ, ես ՀՀ քաղաքացի եմ, ցանկանում եմ բերել ՀՀ։ Վճարներ արդյո՞ք կան, թե՞ ոչ։ Նախապես շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է փայտի մշակման սարքավորում ներմուծել

Հայկ․ Բարև ձեզ։ Ուզում եմ Ռուսաստանից փայտի մշակման սարքավորում բերեմ Հայաստան, խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ վճարներ է պետք անել ու ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ, որպեսզի մաքսակետերում խնդիր չառաջանա։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք և մաքսավճար սահմանվա՞ծ է

Անի. Բարև ձեզ։ Ասացեք, խնդրեմ, ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար մաքսատուրք և մաքսավճար սահմանվա՞ծ է, թե՞ ոչ։ Եթե այո, ապա որո՞նք են դրույքաչափերը: Կանխավ շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անձը ցանկանում է առցանց առևտրով զբաղվել

Արամ. Ցանկանում եմ on-line վաճառքով զբաղվել, հնարավոր է ապրանքների մի մասը Հայաստանից գնեմ, մյուս մասը ներմուծեմ: Ուզում եմ ԱՁ բացել: 1. Ինչպե՞ս է ընթացակարգը։ 2. Ո՞ր հարկատեսակով է հարկվելու։ 3. Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնեմ։ Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է ՌԴ-ից հագուստ ներկրել

Լուսինե. Բարև ձեզ։ Խորհուրդ է հարկավոր։ Պատրաստվում եմ բացել Ա/Ձ՝ Ռուսաստանից հագուստ ներկրելու և օնլայն վաճառք իրականացնելու նպատակով։ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվու՞մ է նշված գործունեությունը, և ի՞նչ հարկեր են առաջանում:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է երրորդ երկրից սարքավորում ներմուծել

Հրաչյա. Բարև ձեզ: Ես անհատ ձեռներեց եմ, մոտ 8 ամիս (բժշկական օգնություն և սպասարկում) հարկվում եմ շրջ. հարկով: Ուզում եմ երրորդ երկրից ներմուծել սարքավորում, ենթակա է հարկման (մաքսազերծման) ԱԱՀ-ով 20 %: Կարո՞ղ եմ ես օգտվել ամորտիզացիայից, մաշվածության ծախսերից ԱԱՀ-ի վճարի ժամանակ, թե՞ պետք է անմիջապես վճարեմ ԱԱՀ-ն: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր մաքսազերծման համար

Ավագ․ Բարև ձեզ։ Ցանկանում եմ ըմպելիք ներմուծել Հայաստան ՌԴ-ից։ Ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր մաքսազերծման համար: Շնորհակալություն։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր է վճարելու ֆիզիկական անձը

Էդիկ. Բարև ձեզ: Ես ուզում եմ Թուրքիայից ներմուծել քիմիական նյութ, պոլիուրեթան, ինչպիսի՞ հարկ ու տուրք պետք է վճարեմ մաքսազերծելուց, ֆիզիկական անձ եմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գյուղատնտեսական ապրանքի ներմուծում ՌԴ-ից

Արփինե․ Արդյո՞ք ազատված չէ գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը (ՌԴ-ից դրամաշնորհային ծրագրի շրջանակում) ԱԱՀ-ից և մաքսատուրքից, և ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր ներմուծման ժամանակ, եթե ապրանքը չի գնվում ինչ-որ մեկից և անհատույց է։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծման մաքսային վճարներ

Ռուզաննա․ Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել ինձ՝ ներմուծված պարարտանյութը ազատվու՞մ է ԱԱՀ-ից, թե՞ ոչ, և ուրիշ ի՞նչ վճարներ պետք է կատարել: Շնորհակալություն։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կազմակերպությունը ներմուծում է կատարել ԵՏՄ անդամ երկրից

Նարինե․ Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Ներմուծում ենք արել Ռուսաստանից, ԵՏՄ հաշվետվությունները բոլորը տրվել է, հարցս միայն բեռնափոխադրմանն է վերաբերվում։ Ռուսաստանի կազմակերպությունն է կատարել բեռնափոխադրումը, ունենք պայմանագիր և ինվոյս, գումարը փոխանցել ենք, սակայն ոչ մի հաշվետվություն այդ մասով չեմ ներկայացրել, այժմ էլ պատրաստվում եմ տարեկան շահութահարկով ծախսագրել, կա՞ այստեղ խախտում, ի՞նչ էի անելու, որ չեմ արել, կանխավ շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԵՏՄ երկրներից ապրանքների ներկրման համար

Վիկտոր. Հարգելի ընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին. 1) Ցանկանում ենք զբաղվել ապրանքների ներկրմամբ ԵԱՏՄ-ից (ՌԴ), ԱՁ լինե՞լ, թե՞ բացել ՍՊԸ (և հերթականությունը դրանց բացման, պահանջվող փաստաթղթեր և այլն)։ 2) Նշեք նաև մաքսային վճարների չափերը, ինչպե՞ս տեղեկացված լինել, թե տվյալ ապրանքի կամ ապրանքների համար որքան մաքսային վճարներ պետք է կատարել, և օրենքով սահմանված մեր պարտավորությունները։ Շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մաքսային բրոքերի օգնություն

Լյուսի. Բարև ձեզ: Երրորդ երկրից պատրաստվում եմ ներմուծել մեծ քանակի գյուղատնտեսական տրակտորներ, (Код ТН ВЭД_ 8701 95, более 130 кВт) , խնդրում եմ պարզաբանել՝ ՀՀ-ում դեռ գործում է ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ազատում այս ապրանքների ներմուծման ժամանակ, թե ես ստիպված եմ լինելու վճարել 10% մաքսատուրք, ինչպես նշված է ЕДИНЫЙ ТАМОЖЕННЫЙ ТАРИФ Евразийского экономического союза - ում։ Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ մաքսային բրոքերի օգնություն — անցյալ տարի (2019 - ին ) ներմուծել ենք автобетономешалки (Код ТН ВЭД 8705 40 000) , նույն ինքը ՝ միքսեր բեռնատար, նոր / չօգտագործված։ Այդ ժամանակ այս ապրանքատեսակը ազատված էր և՛ մաքսատուրքից, և՛ ԱԱՀ -ից։ Խնդրում եմ հստակ ճշտել և ասել՝ արդյոք այս տարի էլ է ազատված մաքսատուրքից, թե պարտավոր ենք վճարել 15% մաքսատուրք, ինչպես նշված է ЕДИНЫЙ ТАМОЖЕННЫЙ ТАРИФ Евразийского экономического союза - ում։ Կ՞ա այնպիսի փորձված բրոքեր, ով կարող է հստակ պատասխան տալ և այնուհետև ձևակերպել այս Միքսերը, պատրաստ եմ մաքսային միջնորդության ստանդարտ սակագնից վճարել 3 անգամ շատ, միայն թե վստահ լինեմ ներմուծելուց առաջ։
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Լյովա. Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին՝ եթե ես Թուրքիայից ապրանք եմ բերում և մաքսազերծում, հարկային ի՞նչ այլ փաստաթղթեր են ինձ հարկավոր ճիշտ աշխատելու համար: Նախապես հայտնում եմ շնորհակալություն, ուղղակի, ժող. ջան, ես սկսնակ եմ, նոր եմ Ա/Ձ բացել:
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ի՞նչպես է հաշվարկվում ներմուծման ԱԱՀ-ն

Արտակ. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք գտնեմ ինֆորմացիա ԱԱՀ-ի հաշվարկման կարգի վերաբերյալ: Խոսքը գնում է ԵՏՄ ոչ անդամ պետությունից ՀՀ ապրանքի ներմուծման համար իրավաբանական անձից գանձվող ԱԱՀ-ի մասին: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ներմուծվող ապրանքի մաքսազերծում

Հակոբ. Հարգելի գիտակ հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք!!! Արդյո՞ք հնարավոր է ԱՁ-ով արտասահմանյան օնլայն խանութից ապրանք ներմուծել և մաքսազերծել ինվոյսով, ոչ թե շուկայական գնով։ Ներմուծվող ապրանքը ակցիզավորման ենթակա է։ Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս հաշվել ապրանքի մաքսային արժեքը

Մհեր․ Ինչպե՞ս հասանելի ձևով քաղաքացին հաշվի ապրանքի մաքսային արժեքը՝ մաքսազերծման արժեքը հասկանալու համար։ Ենթադրենք՝ տվյալ ապրանքը մաքսազերծվում է ըստ մաքսային արժեքի 10-13 %-ով, ինչպե՞ս որոշել մաքսային արժեքը։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Մաքսազերծման ի՞նչ սակագներ են գործելու 2020թ.-ից

Ալբերտ. Բարև ձեզ: Իրավաբանական անձը (նոր գրանցված Ա/Ձ) ցանկանում է հագուստ ներմուծել 3-րդ երկրից (Թուրքիայից): Մաքսազերծման ի՞նչ սակագներ են գործում և գործելու 2020թ.-ից: