Tag: մաքսազերծում

Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս ծախսագրել և ելքագրել հաճախորդներին սպասարկելու համար օգտագործված տեստերները

Արփի. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ունեմ հարց և, եթե առնչվել եք նմանատիպ հարցի՝ խնդրում եմ արձագանքեք: 3-րդ երկրից ներմուծվել են ապրանքի նմուշներ (տեստերներ), որոնք օգտագործվել են ապրանքի իրացման փուլում հաճախորդներին սպասարկելու ընթացքում: Իհարկե ինվոյսում նշված է, որ տեստերներ են և գինը 1$ է նշված և այդ նույն արժեքով էլ մաքսազերծվել է: Խնդրում եմ հուշեք, թե՞ օգտագործված տեստերները ինչպե՞ս ծախսագրել և ելքագրել: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ՌԴ-ից ներմուծում կատարելու վերաբերյալ

Աննա. Բարև Ձեզ: Ես, որպես ֆիզիկական անձ, Ռուսաստանից ներմուծել եմ ապրանք (նույնատեսակ հագուստ), բեռնափոխադրող ընկերության միջոցով։ Ապրանքի քաշը 10կգ, գինը 250 000 դրամ։ Ես ի՞նչ հարկեր կամ ԱԱՀ պետք է վճարեմ, ինչպե՞ս են հաշվում և որքա՞ն կկազմի այդ գումարը։ Շնորհակալություն։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կա՞ արդյոք մաքսազերծման վճար ԵԱՏՄ-ից ներմուծման դեքպում

Բարև Ձեզ։ ԵԱՏՄ-ից ներմուծված հագուստի համար մաքսազերծում կա՞, թե՞ միայն ԱԱՀ-ով է հարկվում։ Եվ առաջին անգամ ֆիզ. անձով ներմուծման սահմանաչափը նշեք։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

3-րդ երկրից ներմուծում կատարելու վերաբերյալ

Ողջույն բոլորին։ Ցնականում եմ 3-րդ երկրից /Չինաստան/ ներմուծել կոշիկի վաքս, եթե չեմ սխալվում 3405 կոդ։ Կցանկանայի իմանալ մաքսազերծման և ընդհանրապես բոլոր վճարների մասին։ Եվ մի կարևոր հարց ևս, եթե շուկայում ներմուծվում է օրինակ՝ մոնոպոլ կազմակերպության կողմից, միայն տվյալ բրենդի ինդոնեզական արտադրանքը, խնդիր կլինի՞ նույնի հարավաֆրիկյանը բերելու մեջ։ Անչափ շնորհակալ եմ բոլոր պատասխանների համար։
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյոք պե՞տք է մաքսազերծում կատարվի գերազանցող մասի համար

Ողջույն, հարգելի խմբակիցներ։ 2020թ. հունվարի 1-ից գիտեմ, որ ուժի մեջ է մտել երրորդ երկրներից ներմուծման հետևյալ ձևաչափը՝ նախկինում ամսվա կտրվածքով 1 ներմուծում կատարելու 200 000 դրամի սահմանափակումը վերացվել է, և փոխարենն այժմ ֆիզ. անձը կարող է ամսվա կտրվածքով ներմուծումներ կատարել, սակայն, եթե նույն օրվա դրությամբ նույն անձի անունով մեկից ավել ապրանք է մուտք արվում մաքսային տերմինալ, ապա երկրորդի համար անձը պարտավոր է մաքսազերծում իրականացնել։ Դա այդպե՞ս է, թե՞ պարզապես մի քանի ապրանք կարող է մտնել նույն անձի անունով, նույն օրը մաքսային տերմինալ, բայց  100 000 դրամը կամ 21 կգ-ը գերազանցելու դեպքում պետք է մաքսազերծում արվի գերազանցող մասի համար։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ֆիզ․ անձը ԵԱՏՄ-ից ապրանք է ներմուծում

Ողջույն։ Հարցս վերաբերում է հետևյալին, երբ անձը ԵԱՏՄ տարածքի երկրներից ֆիզ․ անձով ապրանք է ներկրում, ո՞ր սանդղակով պետք է առաջնորդվի։ 2020թ․ փետրվարի 13-ին ընդունված N171-Ն որոշմամբ տեղեկացա, որ կից ներկայացվող սահմանված չափաքանակները չեն տարածվում այն ապրանքների վրա, որոնց քաշը չի գերազանցում 31 կգ, իսկ արժեքը՝ 150 000 դրամը։ Ինձ մոտ տարակարծություն է առաջացել այս մասով, այսինքն՝ ֆիզ. անձը նախապես պետք է ուսումնասիրի աղյուսակում առկա ապրանքները, թույլատրվող սահմանաչափերով, ու եթե իր նախընտրած ապրանքը չգտնի այդ ցանկում, ապա պետք է ենթարկվի 150 000 դրամ - 31 կգ օրենքին։ Ու նաև, արդյո՞ք 150 000 դրամն իր մեջ պետք է ներառի նաև բեռնագիրը։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

3-րդ երկրից ներմուծման վերաբերյալ

Կարեն. Բարև Ձեզ: Ցանկանում եմ Չինաստանից ներմուծել էլ. տեխնիկա` powerbank-եր: Քանակը ըստ նախատեսվածի մեծ է անձնական օգտագործման ծավալներից։ Կխնդրեի հնարավորինս պարզ տեղեկություն տրամադրել ֆիզ./իրավաբանական անձով մաքսազերծման և դրույքաչափերի մասին։ Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել ապրանքները

Արամ. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԵՏՄ-ից ներմուծվել է 2 տեսակի ապրանք, 2-ն էլ 6209300000 ատգաա ծածկագրով: 1-ապրանքի գինը 100 000, իսկ 2-րդը՝ 50 000: Արդյո՞ք ներմուծման հայտարարությունը և մաքսայինի վիճակագրական հաշվետվությունը կազմելիս պետք է առանձնացնել 2 ապրանքները:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է իրականացվում ներմուծման ամբողջ գործընթացը

Անի. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ ուղարկեք օրենքի հղումներ՝ ներմուծումների ամբողջ գործընթացը, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հասկանալու համար՝ թե՛ ԵՏՄ և, թե՛ այլ երկրների ներմուծման և ԱԱՀ-ի մասով, որ օրենքից կարող եմ իմանալ, որ ապրանքներն են ազատվում ներմուծման ժամանակ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Կոսմետիկայի ներմուծում երրորդ երկրից

Մարինե Կիրակոսյան. Բարև Ձեզ: Երրորդ պետությունից կոսմետիկա ներմուծելու դեպքում ինչպե՞ս է իրականացվում մաքսազերծումը, ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ մաքսային և հարկային մարմիններ, ի՞նչ պարտադիր ինֆորմացիա դրանք պետք է պարունակեն ներմուծվող ապրանքի վերաբերյալ։ Վաճառողը MSDS / Material safety data sheet/Паспорт безопасности химической продукции/ չի կարող տալ, քանի որ ինքը չի հանդիսանում արտադրողը/։ Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Գլոբբինգից կատարված պատվերի հետ կապված

Սյուզան․ Բարև Ձեզ։ Գլոբբինգից պատվեր կատարելու դեպքում, ո՞ր դեպքում է մաքսատան գումար վճարելու անհրաժեշտություն առաջանում։ Գլոբբինգի աշխատակցից տեղեկացա, որ 200 դոլարը գերազանցելու դեպքում է պետք վճարում կատարել, բայց նաև ինֆորմացիա ունեմ, որ նույն ապրանքից 1-ից ավել ներմուծելու դեպքում ևս պետք է վճարել։ Խնդրում եմ եթե կարող եք հստակ ինֆորմացիա տրամադրեք։ Նախապես շնորհակալ եմ։
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներ

Ինչպե՞ս է իրականցվում ներմուծման ամբողջ ընթացքը

Եվա. Բարև Ձեզ, սիրելի հաշվապահներ: Ներմուծման ամբողջ ընթացքը սովորեցնելու համար /ԱԱՀ-ն ներառյալ/, ու՞մ կարող եմ դիմել, որպեսզի միայն բացատրեք և ճիշտ հերթականությամբ անենք:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

ԵՏՄ-ից քարածուխ է ներմուծվել

Լուսինե. Բարև ձեզ: Ռուսաստանից Հայաստան ներմուծվել է մեծ քանակությամբ քարածուխ: Եթե Ա/Ձ բացվի, ի՞նչ հարկով պետք է հարկվի: Եվ մի հարց ևս. ապրանքը Ռուսաստանում ձեռք է բերվել ԱԱՀ-ով, և Հայաստանում նույնպես ԱԱՀ պետք է վճարվի: Եթե դառնա ԱԱՀ-ով աշխատող, Ռուսաստանում վճարված ԱԱՀ-ն կամ ներմուծման ԱԱՀ-ն կհաշվանցվի՞: Շնորհակալություն:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Չինաստանից ներկրման պայմանները

Բարև Ձեզ, ես Ալիբաբա կայքի միջոցով գնել եմ սարքավորում /էլեկտրոտեխնիկա/, անձնական օգտագործման համար: Հարց առաջին. ինչպե՞ս ապահով կազմակերպեն տեղափոխումը բեռի Երևան: Հարց երկրորդ. ի՞նչ թղթեր են հարկավոր այն մաքսազերծելու համար: Որտե՞ղ պետք է գնամ և ինչպե՞ս պետք է անեմ այդ ամենը: Եթե կա հաշվապահ և իրավաբան խնդրում եմ արձագանքեք էլի հարցեր ունեմ:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարվի ԱԱՀ և մաքսատուրք

Բարև Ձեզ։ Պատրաստվում եմ գնել փայտե տուն ՌԴ-ից։ Շինանյութը պետք է տեղափոխվի Հայաստան և այստեղ կառուցվի ամբողջովին։ Արդյո՞ք պետք է վճարվի ԱԱՀ և մաքսատուրք։ Տունը բնականաբար անձնական օգտագործման համար է լինելու։
Accountant.am
Հաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը

Վաչե. Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ինչպես է կազմակերպվում ՍՊԸ-ի հաշվապահությունը: ՍՊԸ-ն զբաղվելու է Իրանից ներմուծմամբ, հարկվելու է ԱԱՀ-ով: Պարտադի՞ր է հաշվապահի առկայությունը, թե՞ կարող է այդ ամենը իրականացնել ՍՊԸ-ի տնօրենը: