Tag: ՀՎՀՀ

Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյո՞ք ձեռքբերման ՀԴՄ կտրոնները համարվում են ծախս

Դավիթ. Բարև ձեզ: Շրջհարկով աշխատելու դեպքում համարվու՞մ է արդյոք ծախս ձեռք բերման ՀԴՄ կտրոնները, որի վրա նշված է գնորդի ՀՎՀՀ-ն և ապրանքացուցակը:
Accountant.am
ԱյլՀաշվետվություններՀարց ու պատասխան

“Դայակ` պետության հաշվին” ծրագրի վերաբերյալ

Արմինե. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես օգտվում եմ "Դայակ` պետության հաշվին" ծրագրից, դայակը ֆիզ. անձի ՀՎՀՀ է հանել: Մեզ ասել են, որ պետք է տարեկան հաշվետվություն ուղարկել, բայց չգիտենք, թե երբ և ինչ հաշվետվություն: Կուղղորդե՞ք: Եվ միայն դայակը պե՞տք է հաշվետվություն ուղարկի։ Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԴՄ կտրոնի հետ կապված

Meline. Բարև Ձեզ: Եթե կազմակերպությունը ձեռք է բերում ապրանք, որի դիմաց տրվում է ՀԴՄ կտրոն, որում նշված է կազմակերպության ՀՎՀՀ-ն, դա ինչ որ հաշվետվության մեջ ցույց տրվու՞մ է:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ-ի գործունեության հետ կապված

Բարև Ձեզ, ՀԿ-ն ուզում է ապրանքներ ձեռք բերի, արդյո՞ք ՀԴՄ կտրոնի վրա իր ՀՎՀՀ-ն նշված լինլու դեպքում կարող է ծախս ճանաչել: Մեկ հարց ևս, եթե ՀԿ-ին կանխիկ դրամ պետք է միայն ապրանքների դիմաց վճարելու համար, դրամարկղային գիրք վարելուց բացի անհրաժեշտ է արդյո՞ք ունենալ հսկիչ դրամարկղային մեքենա /վերապատրաստումից ստացված եկամուտները միայն փոխանցում է կատարվում/:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կնիքի գնման համար ստացած ՀԴՄ-ն կարելի է ծախս ճանաչել

Սաթեն. ՇՏԱԱԱՊ !!!!!! Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք․ Մեր կազմակերպությունը բացվել է 01.02.2020-ին, իսկ 03.02.2020 վճարվել է տերմինալով էլ. ստորագրության համար 3 000 և 04.02.2020 կանխիկ վճարվել է կնիքի համար: Սակայն տնօրենի ընդունման հայտը տրվել է 06.02.2020: Ինչպե՞ս ձևակերպեմ կատարված վճարումները: ԱԱՀ վճարող ենք՝ արդյո՞ք կնիքի գնման համար ստացած ՀԴՄ-ն մեր ՀՎՀՀ-ով ծախս կարող եմ ճանաչել:
Accountant.am
Հարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արդյոք հնարավո՞ր է ձեռքբերումները ծախս համարել և նվազեցնել շահույթը հաշվարկելիս

Hayk. Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ունի ՀԴՄ կտրոններով ձեռքբերումներ, որոնց վրա սակայն չի նշված գնորդի ՀՎՀՀ-ն, արդյո՞ք կարող են այդ ձեռքբերումները ծախս համարվել և նվազեցվել շահույթը հաշվարկելիս: Շնորհակալություն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կանխիկ գործարքների վերաբերյալ

Արամ. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Հարցս վերաբերվում է կանխիկ գործարքներին: 1. Արդյոք կազմակերպությունը իրավունք ունի՞ շուկայից ձեռքբերման համար վճարել կանխիկ 300 000 դրամից ավելի: 2. Դրամարկղային գործառնության սահմանափակումը վերաբերվում է արդյո՞ք վարձակալական վճարներին: 3. Հարկային օրենսգրքի 386 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը՝ 2/ կանխիկ դրամով վճարում չի համարվում այն վճարումը, որի մասով դուրս է գրվել Օրենսգրքի 381-րդ հոդվածի 3-րդ մասի երկրրորդ պարբերության 4-րդ կետով սահմանված` ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և /կամ/ ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ հարկ վճարողի հաշվառման համարը պարունակող՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն՝ այսինքն, եթե կազմակերպությունը միանվագ 400 000 դրամ գումար ստանա անհատ ձեռնարկատիրոջից և տա ՀՎՀՀ-ով ՀԴՄ՝ դա չի՞ համարվի կանխիկ և խախտում չի՞ լինի:
Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Արվեստի դպրոցը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Գայանե. Բարև Ձեզ: Արվեստի դպրոցը ՍՊԸ է, կարո՞ղ է միկրոձեռնարկատիրությամբ գործել: 2-րդ հարցս. երեխաների վարձավճարները առանց մուտք անել ՍՊԸ-ի հաշվին, կարո՞ղ ենք կանխիկով ասենք գույք գնել՝ ՀԴՄ-ի վրա նշելով ՀՎՀՀ-ն: Առհասարակ ինչպե՞ս կարող ենք գումար կանխիկացնել: Շնորհակալություն:
Accountant.am
ՀաշվետվություններՀարց ու պատասխան

Արդյո՞ք ձեռքբերման 16․67%-ը չի հաշվանցվում

Անի. Բարև ձեզ։ Հարցս վերաբերում է ԱԱՀ-ի հաշվարկի 260 ձևի լրացմանը։ Եթե կազմակերպությունը ՀԴՄ կտրոնով ձեռքբերում է ունեցել, նշվել է ՀՎՀՀ-ն և կանխիկ գործարք չի համարվում, արդյո՞ք ձեռքբերման 16․67%-ը չի հաշվանցվում։ Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀՎՀՀ թերթիկը փակցնելու համար

Աննա․ Բարև ձեզ: Մենք նոր բացվող խանութ ենք ԱՁ-ով, ուզում եմ իմանալ՝ խանութում որ ամրացնում են թուղթը ՀՎՀՀ-ի համարով, որտեղի՞ց պետք է վերցնեմ դա։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրության սուբյեկտը իրավաբանական անձին ՀԴՄ տրամադրել

Սուսաննա. Բարև ձեզ։ Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվողը (առևտուր) կարո՞ղ է աշխատել իրավաբանական անձի հետ, մասնավորապես՝ իրավաբանական անձին ՀԴՄ տրամադրել, որտեղ կարտացոլվի իրավաբանական անձի ՀՎՀՀ-ն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀաշվետվություններՀարց ու պատասխան

Ֆիզիկական անձը կարող է հաշվետվություն հանձնել իր ԱՁ-ի ՀՎՀՀ-ով

Թեհմինա․ Բարև Ձեզ։ Խնդրում եմ օգնեք․ եթե ֆիզիկական անձը 2019թ․ 1 մեքենա է նվիրատվել, 1 մեքենա էլ վաճառել է, ունի ՀՎՀՀ որպես ԱՁ, և ունի լիազոր և օգտվողի իրավասություն, նորից որպես ԱՁ, որով հանձնում է ԱՁ-ի հաշվետվություններ, հարցս հետևյալն է՝ կարող է ձև 163 հանձնել նույն օգտվողի իրավասությունով: Եթե այո, ապա լրացման ձևը կասեք։
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՀԿ գնումներ է կատարել՝ առանց ՀԴՄ կտրոնի վրա ՀՎՀՀ նշելու

Վիգեն․ Բարև Ձեզ, եթե Հասարակական կազմակերպությունը գնումներ է կատարել, սակայն կտրոնի վրա ՀՎՀՀ-ն չի նշվել, արդյո՞ք վավեր կհամարվի այդ կտրոնը։
ԱյլՀարց ու պատասխան

ՀԴՄ կտրոնի վրա չի նշվել գնորդի ՀՎՀՀ-ն

Սյուզաննա. Բարև ձեզ: ՀԴՄ կտրոնի վրա չի նշվել գնորդի ՀՎՀՀ-ն, խնդրում եմ ասել՝ արդյո՞ք կտրոնի համարով դուրս գրված հաշիվը չի համարվի կրկնակի գործարք:
.Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Ոչ ռեզիդենտին դուրս գրվող հաշիվ

215 Արա Ա. Հարգելի գործընկերներ, մինչև վերջերս ոչ ռեզիդենտին դուրս էինք գրում թղթային հաշիվ, քանի որ կար նաև համապատասխան գրություն-պարզաբանում, որ. "...մինչև այլ հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համապատասխան ծրագրային փոփոխությունների ներդրումը "e-invoicing" համակարգում, ոչ ռեզիդենտ կազմակերպություններին մատուցվող ծառայությունների մասով կարող են դուրս գրվել թղթային կրիչի վրա լրացված և հարկ վճարողի կողմից վավերացված (ստորագրված և կնիքի առկայության դեպքում՝ կնքված)՝ այլ ուղեկցող փաստաթղթեր՝ առանց նշելու ստացողի ՀՎՀՀ-ն": Հիմա "e-invoicing" համակարգում ավելացվել է առանց ՀՎՀՀ նշելու էլեկտրոնային հաշիվ դուրս գրելու հնարավորությունը: Արդյո՞ք դա այդ "այլ հաշվարկային փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով դուրս գրելու համապատասխան ծրագրային փոփոխությունների ներդրումն" է, և արդյո՞ք այսուհետ (և ընդհանրապես՝ երբվանի՞ց) պետք է դուրս գրել 2 հաշիվ, մեկը՝ ոչ ռեզիդենտի մայրենի լեզվով և արտարժույթով, մյուսը՝ էլեկտրոնային, հայերեն, դրամով:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձԱյլՀարց ու պատասխան

ԱՁ չի ներկայացել ՀՏ

Սոնա. Հարգելի կոլեգաներ, Ա/Ձ-ն գրանցվել է պետ. ռեգիստրում 25.02.2014թ, սակայն դեռ չի ներկայացել հարկային: Եթե Ա/Ձ-ն չի պատրաստվում գործունեություն իրականցնել, արդյո՞ք պետք է ներկայանա հարկային և ստանա ՀՎՀՀ, և արդյո՞ք պետք է որևէ վճարում անի և հաշվետվություն ներկայացնի: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ա/Ձ-ն ֆիզիկական անձից վարձակալում է տարածք

Սասուն. Սիրելի գործընկերներ, եթե Ա/Ձ-ն ֆիզիկական անձից վարձակալում է ինչ որ տարածք, և պայմանագրում չկա ֆիզիկական անձի ՀՎՀՀ-ն, արդյո՞ք Ա/Ձ-ն համարվում է հարկային գործակալ և պիտի՞ որպես գործակալ եկամտահարկ վճարի, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է կնիք ունենալ

Լուսինե. Խնդրում եմ օգնել: Փաստաբանները, եթե ունեն ԱՁ-ի կարգավիճակ, ապա կնիք ունենու՞մ են, և եթե այո, ապա կնիքի վրա հարկային կոդ նշվու՞մ է, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ծախսի հիմնավորում

Anushik. Կատարված գնումների համար ՀԴՄ կտրոնները, որոնք չեն գերազանցում 300 000 դրամը, արդյո՞ք ծախս համարվող փաստափուղթ կարող են հանդասանալ, եթե կտրոնի հակառակ կողմում գնորդը գրի իր ՀՎՀՀ-ն, հասցեն և անվանումը, և ուրիշ ոչինչ չկցե՞լ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք կնշանակվի տուգանք

Ռուզաննա. Գնում կատարելու ժամանակ տրամադրվել է ՀԴՄ կտրոն, որի ժամանակ ՀԴՄ-ի թուղթը վերջացել է: Կտրոնի վրա կա ընկերության անվանումը, ՀՎՀՀ-ն, հասցեն, գումարը, սակայն հակառակ կողմում չկա շահող կտրոնի թվերը: Տուգանք հաշվարկվու՞մ է, թե՞ ոչ, եթե այո` ի՞նչ չափով:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ

Էդգար. Բարև Ձեզ, 2010թ. օգոստոսի 15-ին ՍՊԸ հիմնադիր ժողովի արձանագրությամբ նշանակվել է տնօրեն, և մասնակիցներից մեկը լիազորվել է ՍՊԸ անունից տնօրենի հետ կնքել աշխատանքային պայմանագիր: ՍՊԸ-ն գրանցվել է 2010թ. սեպտեմբերի 1-ին, այսինքն` տնօրենը պետռեգիստրի կողմից պետական գրանցում է ստացել սեպտեմբերի 1-ին: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին` որ ամսաթվով ՍՊԸ-ն պետք է տնօրենի հետ կնքի աշխատանքային պայմանագիր. 1. Պետռեգիստրի կողմից գրանցվելուց հետո /առանց կնիք ունենալու/ 2. Թե ՀՎՀՀ եւ կնիք ունենալուց հետո /այս դեպքում ինչպես են կարգավորվում տնօրենի հետ աշխատանքային հարաբերությունները պետռեգիստրում գրանցվելու եւ աշխ.պայմանագիր կնքելու միջև ընկած ժամանակահատվածում/: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Շինանյութի մանրածախ առևտուր

Արթուր. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին: Նախապես Շնորհակալություն... Ես զբաղվում եմ շինանյութի մանրածախ առևտորվ վարձակալած տարածքում Պետ ռեգիստրում գրանցվել եմ որպես Ա/Ջ 15.07.2010թ. ՀՎՀՀ-ն ստացել եմ 15.07.2010թ. ՀԴՄ-ն ստացել եմ 02.08.2010թ. այդ օրը տպել եմ առաջին կտրոնը, ունեմ տարածքի վարձակալման պայմանագիր ամսական 300.000դրամ և վարձակալության վկայական 27.07.2010թ. Մանրամասն
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Նորաբաց կազմակերպություն

Դինա. Բարև Խնդրում եմ ինձ ուղություն տվեք. Մենք բացել ենք կազմակերպություն: Պետ գրանցումը և հվհհ-ն արդեն պատրաստ են. ասացեք խնդրում եմ, ինչպես պետք է հետագա հաշվապահությունը վարել : (ի դեպ նշեմ ,որ կազմակերպությունը զբաղվում է սպասարկմամբ):Ասացեք հետագա ամենակարևոր քայլերը, որտեղից պետք է սկսեմ: Նախապես անչափ շնորհակալություն:
Accountant.am
Նորություններ

ՀՀ կառավարությունը բիզնեսի գրանցման կարգը հեշտացրել է

ՀՀ կառավարությունը հեշտացրել է բիզնես-կազմակերպությունների և ֆիզիկական անձանց բիզնեսի գրանցման, ինչպես նաև նրանց հարկային համարի տրամադրման կարգերը: Ինչպես նշեց ճեպազրույցի ժամանակ ՀՀ ՊԵԿ-ի փոխնախագահ Ռուբիկ Քոչարյանը, կառավարությունը «Հարկերի մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին», «Կազմակերպություններին և ֆիզիկական անձանց հարկային հաշվառումը վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշում է կայացրել: Մանրամասն
Accountant.am
Ա/Ձ, Ֆիզ. անձՀարց ու պատասխան

Ֆիզ.անձանց գործունեության վերաբերյալ

Ashkhen. Որ օրենքով է կարգավորվում ֆիզ.անձերի գործունեությունը, որոնք Ա/Ձ վկայական չունեն, սակայն ստացել են ՀՎՀՀ եւ ինքնուրույն վճարում են իրենց հարկերը եւ տարեկան հայտարարագիր են ներկայացնում: Նախապես շնորհակալ եմ արձագանքի համար: