Tag: հիմնադիր

Accountant.am
ԱյլՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Տրանսպորտային միջոցի անհատույց վարձակալություն

Արման. Հարգելի գործընկերներ, կարո՞ղ է արդյոք կազմակերպության տնօրեն-հիմնադիրը անհատույց վարձակալությամբ հանձնել տրանսպորտային միջոց կազմակերպությանը, թե՞ դա կդիտվի եկամուտ կազմակերպության համար ինչ-որ "իրական" վարձավճարի չափով:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Եթե ՍՊԸ հիմնադրի հաշիվների վրա ԴԱՀԿ կալանք կա

Միլենա. Բարև ձեզ: Եթե ՍՊԸ հիմնադրի հաշիվների վրա ԴԱՀԿ կալանք կա, կալանքը տարածվու՞մ է ընկերության բանկային հաշվի վրա, եթե այն ընկերության տնօրենի անունով է: Այս դեպքում ինչպե՞ս հարկային պարտավորություն կատարի տնօրենը: Հարկավոր է լիազորել այլ անձի, ով մինչ ամսի 20-ը տնօրենի փոխարեն կվճարի հարկայինին գումարը: Ի՞նչ տարբերակ կառաջարկեք:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ կազմակերպության համար

Վարդան. Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ մի քանի հարցում. 1. Ես հիմնադրել եմ ՍՊԸ և որպես տնօրեն եմ հանդես գալիս, բայց չունեմ պայմանագիր տնօրենի հետ: 2. ՍՊԸ հիմնել եմ 2015-01-12, բայց ոչ հարկայինում եմ գրանցվել, ոչ լիցենզիա եմ հանել որևէ ոլորտի, ոչ էլ որևէ բանկում բանկային հաշիվ կա բացված: 3.Ես անձնական խնդիրներ ունեմ հարկադիր կատարման մարմնի հետ, դա ինչ որ կերպ ազդեցություն կունենա՞ ՍՊԸ-ի հետ: Ես հիմա ուզում եմ ակտիվացնել (այսինքն ստանալ լիցենզիա, գրանցվել հարկայինում...) ՍՊԸ-ն: Խնդրում եմ, եթե հնարավոր է, կասե՞ք ինչ ազդեցություններ և տույժեր կարող են լինել, և իմ ԴԱՀԿ-ի հետ ունեցած խնդիրները ազդեցություն կունենա՞ն ՍՊԸ-ի վրա: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքել

Anush. Հարգելի կոլեգաներ, գրանցել եմ ՍՊԸ, որի հիմնադիրը նաև հանդիսանում է տնօրեն, արդյո՞ք պետք է տնօրենի հետ աշխատանքային պայմանագիր կնքել:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

Էմիլ. Ողջույն, կարո՞ղ եք հուշել` որտեղից կարելի է գտնել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև և հիմնադիրների ժողովի արձանագրության օրինակելի ձև: Եթե ունեք, խնդրում եմ ուղարկել emilord շնիկ mail.ru էլ. հասցեով: Նախապես շնորհակալ եմ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Ո՞րն է հիմնադիրների շահաբաժինը

Լուսինե. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցիս` արդյո՞ք հիմնադիրների շահաբաժինը = հարկվող շահույթ - շահութահարկ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության հիմնադիրը հաշվարկային հաշվին գումար է մուտքագրել

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. ՍՊԸ-ի հիմնադիրը, որը գրանցված չէ կազմակերպությունում որպես աշխատող, ՍՊԸ -ի բանկում ունեցած հ/հ-ին գումար է մուտքագրել: Հարցս հետևյալն է. 1. Այդ գումարը որպես ներդրում ձևակերպե՞մ, թե՞ կարող եմ որպես երկարաժամկետ փոխառություն ձևակերպել: 2. Կարո՞ղ եմ արդյոք այդ գումարը դրամարկղից կանխիկ վերադարձնել հիմնադրին:
Accountant.am
ԱյլՀաշվապահական հաշվառումՀարց ու պատասխան

Ինչպե՞ս է փայատերը ստանում իր շահաբաժինը

Lusine. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել ինձ հետևյալ հարցում՝ մեր ՍՊԸ-ի տնօրենը նաև հիմնադիր է և համարվում է 100% փայատեր, բայց փայը ինչպե՞ս պետք է վերցնի և ի՞նչ ձևակերպումներով: Ես կարծում եմ, որ պետք է տրվեն հետևյալ ձևակերպումները. 331-343 նախորդ տարին փակել ենք շահույթով 343-342 շահույթի տեղափոխումը այս տարի 342-529 պահուստային կապիտալից շահաբաժնի վճարում 529-251 շահաբաժնի վճարում դրամարկղից
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպության հիմնադիրը փոխառություն է տվել կազմակերպությանը

Մարգարիտա. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել և պատասխանել հարցիս: Կազմակերպության հիմնադիրը փոխառություն է տվել կազմակերպությանը 1 տարի ժամկետով, սակայն կրկին ուզում ենք փոխառություն վերցնել: Արդյո՞ք կարող է կազմակերպությունը նույն անձի հետ կնքել նոր փոխառության պայմանագիր, եթե առաջին պայմանագիրը դեռ գործում է: Եվ կխնդրեի ինձ ուղարկել փոխառության ետ վերադարձի պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

ՍՊԸ կարո՞ղ է ունենալ և տնօրեն, և գործադիր տնօրեն

Արփինե Ազարյան. Բարև ձեզ: Խնդրում եմ ասեք` կարո՞ղ է ՍՊԸ ունենալ գործադիր տնօրեն, եթե բաժնեմասերի 100% պատկանում է մեկ մասնակցի, այսինքն մեկ անձի, որը հանդիսանում է ՍՊԸ տնօրեն: Այսինքն` ՍՊԸ կարո՞ղ է ունենալ և տնօրեն, և գործադիր տնօրեն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Անտոկոս փոխառության ստացում հիմնադրից

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդևում եմ օգնեք: Եթե կազմակերպությունը ՓԲԸ է, կարո՞ղ է հիմնադրի կողմից տրամադրվել երկարաժամկետ փոխառություն, օրինակ` 5 մլն դրամի չափով, առանց տոկոսի:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Կազմակերպության հիմնադիր-տնօրենը փոխվել է

Mane. Բարև ձեզ, հարցս հետևյալն է` եթե հիմնադիր տնօրենը պետ. ռեգիստրում փոխվում է, թղթաբանությունը ինչպե՞ս է կատարվում, նախորդ տնօրենի ազատման հրամանը ո՞վ է տալիս, թե՞ առհասարակ հրաման պետք չէ:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Գույքի` անհատույց վարձակալության հանձնում

Կարեն. Հարգելի գործընկերներ, արդյո՞ք կազմակերպության հիմնադիրը կարող է անհատույց վարձակալությամբ գույք տրամադրել կազմակերպությանը, թե՞ ինչ որ մինիմալ գումար պետք է սահմանել որպես վարձավճար: Կանխավ շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կրում է պատասխանատվություն ՍՊԸ պարտավորությունների համար

Լիլիթ. Այն անձը, ում անունով գրանցված է ՍՊԸ-ն, պատասխանատվություն կրու՞մ է ՍՊԸ-ի պարտքերի ու պարտավորությունների համար: Հնարավո՞ր է հետագայում դատական խնդիրներ առաջանան:
Accountant.am
Հարց ու պատասխանՓաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև

Anna. Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ հուշել` ինչպե՞ս կարող եմ գտնել ՀԿ հիմնադիրների միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձև: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
Աշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է լինի աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ

Արսինե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք. եթե ՍՊԸ-ի պետռեգիստրի վկայականով նշված է, թե ով է տնօրենը, նման պարագայում պետք է լինի աշխատանքային պայմանագիր տնօրենի հետ, թե՞ հիմնադրի որոշում:
.ԱյլՀաշվետվություններՀարկեր, տուրքեր, վճարներՀարց ու պատասխան

Ընկերության սեփականատերը ստացել է շահաբաժին

202 Գարիկ. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք: Եթե ընկերության սեփականատերը ստացել է ասենք 2 միլիոն դրամի չափով շահաբաժին, արդյո՞ք նա որպես ֆիզիկական անձ պետք է հաշվետվություն ներկայացնի: Ու եթե այո, քանի որ շահաբաժինը չի հարկվում, պե՞տք է վճարվող հարկի դիմաց լրացվի զրո: Շնորհակալություն:
Accountant.am
ԱյլՀարց ու պատասխան

Արդյո՞ք տնօրենին պետք է ազատել աշխատանքից

Karen. Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ, ես 1 պարզ հարց ունեմ. ես բացել եմ ՍՊԸ, որի միակ անդամն եմ: Ես տնօրենին (ինձ) աշխատավարձ չեմ նշանակել (պետ. ռեգիստրում գրանցելուց հետո ոչինչ չեմ արել, միայն դիմում եմ գրել, որ ժամանակավորապես գործունեություն չեմ ծավալում): Հիմա ես պե՞տք է նաև տնօրենին (ինձ) աշխատանքից հեռացնեմ: Դա չանելու դեպքում հնարավո՞ր է խնդիրներ առաջանան: Նախապես շնորհակալություն:
Accountant.am
ԱյլԱշխատավարձ, կադրերՀարց ու պատասխան

Հիմնադիրը կարո՞ղ է հանդես գալ որպես տնօրեն

Ալլա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ՍՊԸ - ի հիմնադիրը կարո՞ղ է հանդես գալ որպես տնօրեն, և եթե կարող է, ինչպե՞ս է դա կանոնակարգվում (պայմանագիր է կնքվում, աշխատավարձ է նշանակվում):