
Հիմնադրի կողմից որպես կանոնադրական կապիտալ են ներդրվել հողամաս և շինություն
Արևիկ․
ՍՊԸ-ի հիմնադրի /հիմնադիրը ՀՀ քաղաքացի է/ կողմից կանոնադրական կապիտալ է ներդրվել հողամաս և շինություն: Ինչպիսի՞ հարկեր են առաջանում և ի՞նչ ձևակերպումներ պետք է տրվեն: Կանխավ շնորհակալություն:

Ինչպե՞ս շարունակել ՍՊԸ-ի գործունեությունը կամ դադարեցնել այն
Տիգրան.
Բարև Ձեզ։ Եթե գործող ՍՊԸ-ի տնօրենը, ով նաև սեփականատերն է և հիմնադիրը, հանկարծամահ է եղել, ինչպե՞ս կարելի է շարունակել ՍՊԸ-ի գործունեությունը կամ դադարեցնել այն։

Ո՞վ պետք է ստորագրի աշխատավարձի տեղեկագիրը
Գայանե.
Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Երբ ՍՊԸ-ի տնօրենը աշխատավարձ է ստանում՝ միակ աշխատողն է, աշխատավարձի տեղեկագրի մեջ ո՞վ է ստորագրում, հենց տնօրենը, թե հիմնադիրը:
Շնորհակալություն

Կարելի է արդյո՞ք կնքել համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար
Էլինա.
Հարգելի իրավաբաններ/հաշվապահներ, խնդրում եմ օգնել:
Փոխատու՝ ֆիզ․անձ/հիմնադիրը/, փոխառու՝ ՍՊԸ,
Քաղաքացիական օրենսգիրք - Հոդված 882 3 մասի համաձայն "Եթե փոխառության պայմանագիրը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված: Եթե դրամը կամ այլ գույքը փոխառուն փոխատուից ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով, պայմանագիրը կնքված է համարվում ստացված քանակի գումարի կամ գույքի չափով:"
Ճի՞շտ եմ հասկանում, որ վիճարկումը կատարվում է դատարանով։ Կարելի է արդյո՞ք կնքել ինչ-որ համաձայնագիր գումարի չափը պայմանագրում սահմանվածից փոքր նշելու համար, եթե երկու կողմն էլ համաձայն են, թե՞ պարտադիր է վիճարկել։ Եվ ՔՕ-ում արգելող հոդված չգտա փոխառության գումարի չափի վերաբերյալ և անտոկոս տրամադրելու։ Խնդրում եմ գրել հոդվածները, եթե կա սահմանափակում։

Տնօրենին փոխարինելու վերաբերյալ
Մագա.
Հարց 1. Գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենը, հանկարծակի հիվանդացել և հոսպիտալացվել է: Ո՞վ պետք է փոխարինի նրան, եթե կազմակերպությունը չունի փոխտնօրենի հաստիք:
Հարց 2. Հանկարծակի մահացել է կազմակերպության միակ հիմնադիրը: Ո՞վ կարող է դառնալ կազմակերպության հիմնադիր:
Հարց 3. Գործադիր մարմնի ղեկավարը՝ տնօրենը, հանկարծակի հիվանդացել և հոսպիտալացվել է: Նրան փոխարինել է փոխտնօրենը: Այդ փաստը պե՞տք է գրանցել պետական ռեգիստրում:

Արդյոք կարելի՞ է կանոնադրական կապիտալը մաս-մաս օգտագործել
Էլինա.
Հարգելի հաշվապահներ/իրավաբաններ, խնդրում եմ ուղղեք, եթե սխալ կա և պատասխանեք հարցիս:
ՍՊԸ-ի հիմնադիրը ցանկացել է ներդրում կատարել՝ կանոնադրական կապիտալ։ Կազմվել է որոշում՝ հունվարին՝ 2020թ-ի, կանոնադրական կապիտալ 30 մլն մուտք անելու վերաբերյալ, և տարվա ընթացքում մաս-մաս մուտք է եղել դրամարկղ: Այսպիսով, դեկտեմբերին պիտի կազմվի 2-րդ որոշումը արդեն կանոնադրության փոփոխության վերաբերյալ և կատարվեն համապատասխան քայլերը ռեգիստրում /ներկայացվում են երկու որոշումները, կանոնադրության փոփոխությունը և բոլոր դրամարկղի մուտքի օրդերները/:
Եվ հարցս՝ արդյո՞ք կարելի է այդ մաս-մաս կատարված ներդրումները օգտագործել, օրինակ՝ աշխատավարձ տալ, թե՞ պիտի մնա գումարը դրամարկղում անփոփոխ մինչև չլրանա 30 մլն և կատարվի կանոնադրության փոփոխությունը:
ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Արդյո՞ք ֆինանսական տարին և հարկային տարին նույն ժամանակահատվածն են համարվում
Էլինա.
Բարև, բոլորին:
Խնդրում եմ օգնեք հասկանամ ՍՊԸ մասին օրենքի 37 հոդվածը՝ Հերթական ընդհանուր ժողովը. Ընկերության կանոնադրությամբ կարող են սահմանվել ընկերության գործունեության տարեկան արդյունքները հաստատող ժողովի անցկացման ժամկետները: Նշված ժողովը պետք է անցկացվի ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան 2 ամիս և ոչ ուշ, քան 6 ամիս անց:
Հարցերս հետևյալն են.՝
Ճի՞շտ եմ հասկանում, որ հիմնադիրը պիտի որոշում ընդունի շահաբաժնի բաշխման վերաբերյալ, որը կախված է այդ ժողովի ամսաթվերից։
Արդյո՞ք ֆինանսական տարին և հարկային տարին նույն ժամանակահատվածն են համարվում, թե՞ գրանցման ամսաթվից հաշված օրացուցային տարին է: Նշեմ, որ կազմակերպության մոտ ռեգիստրով առաջարկված ՍՊԸ-ի ստանդարտ կանոնոդրություն է, որի 4.3 կետում կրկին նույն նախադաասությունն է, սակայն ամսաթվեր և ժամկետներ նշված չեն: ՍՊԸ-ն ունի 1 հիմնադիր և աշխատում է շրջանառության հարկով: ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

ՍՊԸ-ի հիմնադիրը կարո՞ղ է այլ ՍՊԸ-ում հանդես գալ էլի որպես հիմնադիր
Գայանե.
Բարև Ձեզ: ՍՊԸ-ի հիմնադիրը կարո՞ղ է այլ ՍՊԸ-ում հանդես գալ էլի հիմնադիր, սակայն մի ՍՊԸ շրջհարկով աշխատի, մյուսը միկրոյով:

Մայրության նպաստ
Armine.
Բարև Ձեզ, եթե ՍՊԸ հիմնադիրը ինքը և տնօրենն է կազմակերպության և պետք է գնա դեկրետ: Ինչպե՞ս պետք է հաշվարկվի անաշխատունակության թերթիկը, և ինչպ՞ս պետք է վճարվի, և պետությունը ինչպե՞ս է փոխահատուցում:

Արդյոք պե՞տք է դիմում և հրաման տնօրենին աշխատանքի ընդունելու համար
Արամ.
Բարև ձեզ: Կազմակերպության հիմնադիրը և տնօրենը նույն անձն է: Աշխատանքային պայմանագրից բացի արդյո՞ք պետք է դիմում և հրաման տնօրենին աշխատանքի ընդունելիս:

Կանոնադրական կապիտալի վճարում հիմանդրի կողմից
Արամ.
Բարև Ձեզ: Հիմանդիրը ՍՊԸ-ն բացելիս ներդրել է 10 000 դրամ կանոնադրական կապիտալ: Արդյո՞ք դրա մասով պարտավոր եմ դրամարկղի մուտքի օրդեր պատրաստել և գրանցել դրամարկղի գրքում: Ձևակերպումը կլինի՞ դտ. 2511 կտ. 3111:

Հնարավո՞ր է հասույթից նվազեցնել գնման ակտերով հիմնավորված ծախսերը
Hayk.
Բարև Ձեզ: Շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ցանկանում է շահաբաժին վճարել ընկերության միակ մասնակցին: Շահույթ հաշվելիս համախառն հասույթից պետք է հանել ծախսերը:
Հարցս հետևյալն է. օրենքով իրավունք ունե՞նք հասույթից նվազեցնել գնման ակտերով հիմնավորված ծախսերը, քանի որ շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն ազատված է եկամտային հարկ վճարելու պարտավորությունից: Եթե կարելի է ասեք, ո՞ր հոդվածը նայեմ:
Շնորհակալություն:

Ինչպե՞ս է կատարվում ՍՊԸ-ի միակ մասնակցի անձնագրային տվյալների փոփոխության պետական գրանցումը
Մանե.
Կարո՞ղ եք հստակ նշել՝ ՍՊԸ-ի միակ մասնակցի անձնագրային տվյալների փոփոխության պետական գրանցումն ինչպե՞ս է կատարվում /նշեմ՝ կանոնադրությունը չի փոխվելու/: Խնդրում եմ օրենքի հոդվածը նշել։ E-register-ը հստակ պատասխան չի տալիս: Շնորհակալ եմ:

Արդյո՞ք կարելի է միաժամանակ հանդես գալ և Ա/Ձ-ի, և ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն
Եվա.
Արդյո՞ք կարելի է միաժամանակ հանդես գալ և Ա/Ձ, և ՍՊԸ հիմնադիր տնօրեն:

Եթե հիմնադիրը որոշել է ստանալ շահաբաժնի մի մասը
Գայանե.
Բարև Ձեզ: Եթե հիմնադիրը որոշել է շահաբաժնի մի մասը ստանա, իսկ մնացածը չի ստանալու` այս դեպքում շահաբաժնի 5%-ը հաշվարկվելու է միայն ստաված շահաբաժնի համար, թե՞ ամբողջ շահաբաժնի համար:

ՍՊԸ-ն չունի եկամուտ, ինչպե՞ս վճարի աշխատավարձ
Արման.
Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք. եթե ՍՊԸ֊ն եկամուտներ չունի, աշխատավարձ ո՞նց է վճարելու, փոխառություն վերցնի՞: Հիմնադիրն ու տնօրենը նույնն են, տնօրենին աշխատավարձ տալը ճի՞շտ է:

ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ
Արմեն.
ՍՊԸ-ն իր գործունեության ընթացքում իր միակ հիմնադրին հատկացրել է դրամական փոխառություններ (37 մլն դրամի չափով)՝ դրանք փոխառուի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։
Հարց.
Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել ՍՊԸ-ի դրամարկղ մուտքագրելու միջոցով, եթե այո, ապա կա՞ արդյոք որևէ օրենսդրական սահմանափակում գումարի չափի հետ կապված։
Հնարավո՞ր է արդյոք այդ փոխառությունները մարել՝ նվազեցնելով այն բաշխվող շահույթից, այսինքն՝ փոխառուի շահաբաժինը փոխառությունների չափով նվազեցնելով։

Պե՞տք է արդյոք ներկայացնել գրանցման հայտ
Ռուզաննա.
Բարի օր: Եթե հիմնադիրը միաժամանակ տնօրեն է՝ գրանցված պետ. ռեգիստրով, գրանցման հայտ ներկայացվելու՞ է:

Հիմնադրի ներդրած գումարի վերադարձ
Գևորգ.
Բարև ձեզ: Կազմակերպությունը հիմնադրից ներգրաված գումարը կարո՞ղ է վերադարձնել գույքով, և արդյո՞ք այդ դեպքում առաջանում է հարկային պարտավորություն:

ՍՊԸ-ի տնօրենը պետք է գնա ամենամյա արձակուրդ
Հով․
ՍՊԸ-ի տնօրենը, ով նաև հիմնադիրն է և այլ աշխատողներ չունի, պետք է գնա ամենամյա արձակուրդ, փոխարինող կարո՞ղ է նշանակել այլ անձի:
Վերջին մեկնաբանություններ