
Փափուկ կահույքի քիմ. մաքրում
Արման.
Բարև Ձեզ,
Ցանկանում եմ զբաղվել փափուկ կահույքի քիմ մաքրման գործունեությունով: Աշխատող չեմ ունենալու, փոքրիկ բիզնես է լինելու: Կցանկանայի իմանալ. եթե ԱՁ գրանցվեմ, ապա ի՞նչ հարկատեսակներով եմ հարկվելու և քանի՞ տոկոս: Հարկերից ազատման հնարավորություն կա՞: ՀԴՄ սարքի անհրաժեշտություն կա՞, թե փոխանցումով կարող եմ աշխատել:

Ինքնազբաղված անձ
Մանե․
Բարև ձեզ։ Որպես ինքնազբաղված անձ տանը գործունեություն (ավելի կոնկրետ սփռոցների արտադրություն և վաճառք) սկսելու համար արդյո՞ք հարկ պետք է վճարել և ՀԴՄ տպել։ Ի՞նչ արտոնություններ են գործում այս տեսակ գործունեություն ծավալելու դեպքում։ Կանխավ շնորհակալ եմ։

Հաշմանդամի եկամտային հարկը
Արտակ.
Բարև ձեզ:
Եթե աշխատողին ընդունում ենք որպես անվտանգության աշխատակից, ով նաև 2-րդ կարգի հաշմանդամ է, ապա եկամտային հարկը վճարվում է տվյալ աշխատակցին որպես արտոնությու՞ն, այսինքն՝ գործատուն իր եկամտահարկը ՊԵԿ չի՞ վճարում, այլ այն փոխանցվում է աշխատակցի աշխատավարձի քարտին, եթե այո, ապա խնդրում եմ, օրենքի հղումը կգրե՞ք:
Առավել մանրամասն. հաշմանդամության կարգ ունեցող աշխատակցի (կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չէ) համախառն աշխատավարձը կազմում է 108 974 ՀՀ դրամ, իսկ զուտ աշխատավարձը՝ 82 000 ՀՀ դրամ: Կա՞ արդյոք օրենքի կարգավորում, որ կազմակերպությունը աշխատակցի եկամտային հարկը վճարի ոչ թե պետությանը, այլ աշխատակցին (տվյալ դեպքում աշխատողը ստանա 108 974 ՀՀ դրամ 82 000 ՀՀ դրամի փոխարեն), և վճարված 108 974 ՀՀ դրամը աշխատակցին վճարելու դեպքում հավելյալ եկամտային հարկ չառաջանա։
Շնորհակալություն:

Սահմանամերձ բնակավայրերում գրանցված իրավաբանական անձանց արտոնությունները
Հասմիկ.
Բարև ձեզ: Ի՞նչ հարկային արտոնություններից են օգտվում սահմանամերձ բնակավայրերում գրանցված իրավաբանական անձիք:

Ի՞նչ արտոնություններ ունի մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից շուտ վերադարձած աշխատակիցը
Սիլվա.
Բարև ձեզ: Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդից մեկ տարի շուտ վերադարձած աշխատակիցը ունի՞ ժամային արտոնություններ, եթե այո, խնդրում եմ նշել օրենքի կետը:
Խնդրում եմ նաև նշել, եթե աշխատողը մինչև երեխայի 3 տարին լրանալը դիմում է գրել և վերադարձել աշխատանքի, կարո՞ղ է արդյոք նորից արձակուրդ վերցնել, քանի դեռ երեխայի 3 տարին չի լրացել:

Ի՞նչ արտոնություններ ունի խնամքի արձակուրդից աշխատանքի վերադարձած աշխատողը
Տիգրանուհի.
Բարև Ձեզ: Կներեք կասեք՝ ի՞նչ արտոնություններ ունի, աշխատանքային ժամերի հետ կապված, խնամքի արձակուրդից աշխատանքի վերադարձած աշխատողը, եթե բալիկը 10 ամսական է:

Ի՞նչ արտոնություններ ունեն ոչ ռեզիդենտ իրավաբանական/ֆիզիկական անձինք
Սառա.
Բարև Ձեզ: Խնդրում եմ՝ կասեք, ոչ ռեզիդենտ իրավաբանական/ֆիզիկական անձինք ի՞նչ արտոնություններ ունեն և օտարերկրացի քաղաքացիները տնտեսական գործունեություն ծավալելու ի՞նչ արտոնություններ ունեն և ո՞ր հոդվածներով են դրանք կարգավորվում:

Երեխայի խնամքի արձակուրդից վերադարձած աշխատողի արտոնությունների վերաբերյալ
Ողջույն, հարգելի փորձագետներ:
Մինչև երեխայի 1.5 տարին լրանալը աշխատակիցը վերադարձել է իր ցանկությամբ աշխատանքի` երեխայի խնամքի արձակուրդից: Աշխատողն ունի արտոնություններ և կարող է աշխատել ոչ լրիվ աշխատաժամանակով: Ոչ լրիվ աշխատաժամանակը ի՞նչ տևողությամբ կարելի է սահմանել, անհրաժե՞շտ է արդյոք համաձայնագիր և հրաման ձևակերպել, և այդ աշխատաժամանակը ևս տաբելում նշվու՞մ է:
Կանխավ շնորհակալություն:

Արդյո՞ք դա կդիտվի որպես գյուղատնտեսական գործունեություն
Հենրիխ.
Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Կազմակերպությունը զբաղվում է խոզաբուծությամբ՝ խոզ մորթելով և միս վաճառելով: Արդյո՞ք դա կդիտվի որպես գյուղատնտեսական գործունեություն, և արդյո՞ք կարող ենք օգտվել արտոնությունից՝ ազատվել շահութահարկ և ԱԱՀ վճարելու պարտավորությունից:

Ի՞նչ հարկային արտոնություններ կան ՏՏ ոլորտի համար
Տիգրան․
Բարև ձեզ։ Ա/Ձ-ն աշխատում է ԱԱՀ-ով։ Այս պահին մատուցում ենք տարբեր ծառայություններ, նաև ծրագրային ապահովման ծառայություն (ՏՏ)։ Հնարավո՞ր է, որ Ա/Ձ-ն ստանա հարկային արտոնություն ՏՏ-ով մատուցված ծառայությունների համար։

Գյուղատնտեսական ապրանքի ներմուծում ՌԴ-ից
Արփինե․
Արդյո՞ք ազատված չէ գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը (ՌԴ-ից դրամաշնորհային ծրագրի շրջանակում) ԱԱՀ-ից և մաքսատուրքից, և ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր ներմուծման ժամանակ, եթե ապրանքը չի գնվում ինչ-որ մեկից և անհատույց է։

Ի՞նչ վճարումներ պետք է կատարել ավտոլվացման կետի համար
Անուշ․
Բարև, հարգելիներս, մի խնդրանք ունեմ՝ ուզում եմ իմանալ, թե ինչ պետական վճարումներ են կատարում ավտոլվացման կետ ունեցող անձիք, որպես ԱՁ, Նշեմ, որ սահմանամերձ գյուղ է, և ազատված է հարկերից։ Նախապես շնորհակալություն։

Ի՞նչ է իրենից ներկայացնում միկրոբիզնեսի համակարգը


ՏՏ ոլորտում հավաստագրի համար դիմելու կարգը
Էմմա.
Բարև ձեզ:
Կարո՞ղ եք օգնել հասկանալ ՏՏ ոլորտում հավաստագրի համար դիմելու և դրանից հետո հարկային արտոնություններից օգտվելու կարգը։
Եթե փորձ ունեք, խնդրում եմ կիսվել։
Կանխավ շնորհակալություն։

ՍՊԸ-ն օգտվում է ՏՏ ոլորտի արտոնությունից
Անի.
Բարև ձեզ: ՍՊԸ-ն աշխատում է շրջանառության հարկով և օգտվում է ՏՏ ոլորտի եկամտային արտոնությունից: Արդյո՞ք ավելանում է աշխատողի զուտ աշխատավարձը այդ արտոնության հետևանքով, եթե չնվազեցնել անվանական աշխատավարձը, և առհասարակ ինչպե՞ս օգտագործել արտոնությունից ստացված գումարը: Կա՞ն արդյոք սահմանափակումներ: Որտե՞ղ կարող եմ կարդալ այդ մասին, խնդրում եմ հղում տալ:
ԿԱՆԽԱՎ ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ:

Տրակտորի ներմուծում


Արդյո՞ք կարելի է չվճարել աշխատավարձ
Արմինե.
Սիրելի հաշվապահներ, ՍՊԸ աշխատում է ընտանեկան ձեռնարկատիրության դաշտում, բացի տնօրենը գրանցել է նաև փոխտնօրեն` ընտանիքի անդամ: Օրենքով կարելի՞ է աշխատավարձ չվճարել տնօրենին և փոխտնօրենին ընտանեկան ձեռնարկատիրություն կազմակերպելու դեպքում: Շնորհակալություն:

Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձը կարո՞ղ է այլ տեղ աշխատել
Հարութ.
Բարև ձեզ: Արդյո՞ք ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձը կարող է նաև գրանցված լինել այլ կազմակերպությունում որպես վարձու աշխատող:

Անհրաժե՞շտ է արդյոք լրացնել դրամարկղային գիրք
Աշխեն.
Բարև ձեզ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
IT ոլորտի Ստարտ ափ է, ունի հարկային արտոնություններ, դեռևս միայն անհատ ձեռնարկատիրոջ եկամտային հարկ է փոխանցվում, այլ շրջանառություն առկա չէ: Անհրաժե՞շտ է լրացնել դրամարկղային գիրք: Եթե այո, ապա ինչպե՞ս:

Արդյո՞ք կան արտոնություններ հաշմանդամի աշխատավարձը հաշվարկելիս
Սարգիս.
Բարև ձեզ,
1) Եթե աշխատողին ընդունում ենք որպես պահակ, որը նաև 3-րդ կարգի հաշմանդամ է, ապա եկամտային հարկը վճարվում է ինչպես մյուս աշխատողներին, թե՞ կան արտոնություններ (որոշակի տոկոսներ):
Շնորհակալություն:
2) Հնարավո՞ր է պահակի համար սահմանել 21-ից 09-ը երկու օրը մեկ աշխատաժամանակով: Այսինքն 2 պահակ են լինում, 2 օրը 1 ռեժիմով:
Շնորհակալություն:
Վերջին մեկնաբանություններ